483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Պորտալարային արյուն` փրկություն քաղցկեղից, թե՞ առողջությանն ուղղված սպառնալիք
21:41
12 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Պորտալարի արյունից բջիջներ  հավաքելու և պահելու հնարավորությունը Հայաստանում հնարավոր է դարձել 2014թ.–ի հոկտեմբերից, և այդ «հաճույքի» համար ծնողները 1000 դոլար են վճարում։ Ընդ որում, հայ բժիշկները պնդում են, որ պորտալարից արյուն վերցնելը նման է շվեյցարական բանկում ներդրում անելուն`  արյուն «դիր» և մի քանի տարի անց փրկիր երեխաներիդ ծանր հիվանդությունից։

Եթե կատարել եք այդ սխրագործությունը, կուտակել եք անհրաժեշտ գումարը (1000 պայմանական միավոր) կամ հենց սկզբից էլ ունեիք այն, ապա դեռ չի նշանակում, որ դուք ամբողջությամբ վճարել եք ծառայության դիմաց։ Ամեն տարի դուք ստիպված կլինեք վճարել ևս 50–ական դոլար, որպեսզի «բանկում» ձեր երեխայի պորտալարից վերցված արյունը պահպանեն նորմալ վիճակում։

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի  ղեկավար Սևակ Ավագյանը հայտնեց, որ Հայաստանում այս ծառայությունից արդեն 12 մարդ է օգտվել։

Պորտալարային արյունը վերցնում են, որպեսզի ...

Ինչպես պնդում են մասնագետներից շատերը, պորտալարային արյուն վերցնելիս ո՛չ մորը, ո՛չ էլ երեխային ոչ մի վնաս չի հասցվում, դա շատ անվտանգ ընթացակարգ է։ Արյունը վերցվում է նախապես կտրված պորտալարային–ընկերքային հատվածից։ Պորտալարային արյուն վերցնելիս մարդու օրգանիզմի հետ որևէ միջամտություն չի լինում։

Բժիշկները պնդում են, որ պորտալարային արյունը անթերի նյութ է ցողունային բջիջներ ստանալու համար, որն անհրաժեշտ է արյան քաղցկեղի բուժման համար։ Այդ հիվանդությամբ տարեցտարի ավելի շատ մարդիկ են տառապում։ Քիմիաթերապիան, որն օգտագործվում է քաղցկեղի բուժման ժամանակ, կարող է հանգեցնել ոսկրածուծի քայքայմանը, հիվանդի իմունային համակարգի անկմանը, ցողունային բջիջների նվազմանը, մարսողական համակարգի ֆունկցիաների հավասարակշռության խախտմանը, ինչպես նաև տարբեր օրգանների վրա թունավոր ազդեցությանը։

Եթե քիմիաթերապիան չի օգնում, ապա օգնության պետք է գա ցողունային բջիջների փոխպատվաստումը, ինչը հնարավորություն է տալիս մի քանի տարով երկարացնել քաղցկեղով հիվանդի վիճակը կամ լիովին բուժել նրան (հավանականությունը շուրջ 60%)։ Բժիշկ Ավագյանը նշել է, որ ցողունային բջիջների փոխպատվաստման ժամանակ հիմնական խնդիրը համապատասխան դոնոր գտնելն է։ 

Զգուշացե՛ք խաբեբա–բժիշկներից

Հայաստանում որոշ բժիշկներ եկել են այն եզրակացության, որ հայկական բժշկությունը «հեղաշրջման» կարիք ունի։ Խոսքը պորտալարային արյան ցողունային բջիջների օգտագործման մասին է։ Իրենց երեխաների առողջության համար մտահոգված հայրերն ու մայրերը «ցանկալի խայծ» են ցանկացած խաբեբա–բժշկի համար։ Մի բան է, երբ բարձր որակավորում ունեցող մասնագետը կչարչարվի ի բարօրություն հիվանդի, ջանք կգործադրի ազգի առողջական վիճակի բարելավման համար, այլ բան է, երբ հասարակ խաբեբաները փորձում են ցանկացած խնդրից հնարավորին չափ մեծ գումարներ աշխատել։

Օրինակ` Ավագյանը բացատրեց, որ սկզբում անհրաժեշտ է մեծ քանակության նյութ հավաքել դոնորների ռեեստրում, և միայն դրանից հետո պայքարել կյանքի փրկության համար, հակառակ դեպքում նա կանխատեսում է, որ այս ոլորտում հաջողություն չի գրանցվի։

Պորտալարային արյան պահպանումը

Պահպանումը իրականացվում է բարձր ջերմաստիճանի տակ պորտալարային արյան  բանկերում, որոնք լինում են պետական (հանրային) և մասնավոր (կոմերցիոն)։ Պորտալարային արյան հավաքումն ու պահպանումը պետական բանկի համար անվճար է, հավաքված արյան միավորներն օգտագործվում են ցանկացած կարիքավոր մարդու բուժման համար։ 

Մասնավոր բանկերն հավաքումն ու պահպանումն իրականացնում են վճարովի հիմունքներով` տրամադրելով արյան միավորը երեխայի մերձավոր բարեկամներին կամ հազվադեպ դեպքերում` հենց իրեն (Աուտոլոգիկ փոխպատվաստում)։

Համաշխարհային փորձ

Այսօր աշխարհում գործում է 200 արտոնագրված պորտալարային արյան մասնավոր բանկ։ Նմանատիպ բանկեր գործում են մի շարք զարգացած երկրներում` ԱՄՆ–ում, Գերմանիայում, Իսպանիայում, Անգլիայում և մի քանի այլ երկրներում։

Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկության զարգացվածության աստիճանը, բժիշկների որակավորումը, այս կամ այն երկրում օգտագործվող բժշկական սարքավորումները։ Հավանաբար նմանատիպ մեթոդները որևէ զարգացած արևմտյան երկրում ավելի հաջողությամբ են կիրառվում, ինչպես նաև գտնվում են օրենքի և պետության վերահսկողության տակ։

Հարց է առաջանում` չարժե՞ արդյոք սկզբում փորձ ձեռք բերել, լավ ուսումնասիրել ամեն ինչ, նախապատրաստվել նորամուծությանը, միայն դրանից հետո անցնել նման արմատական և ժամանակակից բուժման մեթոդների։

Աղմկահարույց պատմություններ` Ռուսաստանում

Օրինակ` Ռուսաստանում տարեցտարի ոլորտի ոչ ճիշտ կանոնակարգման  պատճառով խնդիրներ են առաջանում պորտալարային արյան բանկի հետ։ 2013թ.–ին հեռուստատեսությամբ մի տեսանյութ էր եթեր դուրս եկել, որում Ռուսաստանի Առաջին ալիքի աշխատակիցներն ակներևաբար պատմել և ցույց էին տվել տվյալ բնագավառում կատարվող խախտումները։

Լրագրողներն այցելել էին մի բժիշկ–գինեկոլոգի։ Բժիշկը հղիության խորհրդատվության ժամանակ առաջին հերթին համառորեն խորհուրդ էր տվել պորտալարից ցողունային բջիջներ վերցնել և անորոշ կերպով փորձել էր բացատրել, թե ինչու։ Ծառայությունն արժե տասնյակ հազարավոր ռուբլի, իսկ դեպքերն իրոք կարող են տարբեր լինել։ Այդ պահին համացանցի ամենաաղմկալի գովազդներից մեկում ասվում էր, որ ցողունային բջիջները «կփրկեն աշխարհը», որ դա «բոլոր հիվանդությունների համադարմանն է», այսինքն` ցանկացած հիվանդության դեմ ամենալավ բուժման միջոցը։

Գիտության և գիտնականների համբավը տուժում է խաբեբաների պատճառով

Օրգանիզմում ինֆեկցիայի հայտնվելը, տարբեր բարդացումներն ու քաղցկեղային հիվանդությունները բժիշկները կապում են «չստուգված» ցողունային բջիջների ներդրման հետ։ Հայաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում բջջային տեխնոլոգիաների կիրառումը մարդկանց բուժման համար օրենքով չի կարգավորվում։

Անկախ այն բանից, որ Ռուսաստանում այդ ընթացակարգը չի կարգավորվում, այս տարվա ապրիլին հարցը կրկին բարձրացվել էր, Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է «Բիոբժշկական բջջային արտադրանքին դիմելու» օրենքը կիրառել 2016թ.–ի հունվարի 1-ից։  Օրենքը ցողունային բջիջները կդարձնի բժշկական արտադրանքի նոր տեսակ։

Երբեմն այս կամ այն բժշկական հաստատությունը, որը զբաղվում է նմանատիպ գործունեությամբ, մի նպատակ է հետապնդում ` հնարավորինս խոշոր գումար շորթել միամիտ հիվանդներից։ Ընդ որում, այս իրավիճակի մյուս կողմին նայելիս` կարելի է տեսնել, որ սուտ–բժշկողների նմանատիպ գործունեությունը խանգարում է լուրջ գիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ իրականացնել, որոնք իսկապես կօգնեն ցողունային բջիջները կիրառել գործնականում։  

ՌԴ ԱՆ նախարար Վերոնիկա Սկվորցովան ավելի վաղ նշել էր, որ «Նմանատիպ ծուղակներում հայտնված մեր հայրենակիցների բախտը բերում է այնքանով, որ այն ինչը ներկայացվում է որպես ցողունային բջիջ, իրականում ցողունային բջիջ չէ։ Լավագույն դեպքում դրանք մեռած բջիջներ են։ Եվ դա փրկություն է։ Քանի որ ավելի վատ է, երբ օգտագործվում են չստուգված կենդանի բջիջները։ Արդյունքում, այդպիսի դեպքերը բավականին շատ են, անգամ հանրային դեմքերի շրջանում, երբ այդպիսի բջիջների կիրառումը հանգեցնում է լուրջ հետևանքների։»

Արդյունքը

Ինչպես ռուս բժիշկները, այնպես էլ բուժման այդ մեթոդի հայ համախոհները կողմ են, որ կլինիկական տեխնոլոգիաների կիրառման կարգավորման վերաբերյալ նոր օրենք ներդրվի։

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սևակ Ավագյանը պնդում է, որ  «քայլեր կձեռնարկվեն, որպեսզի պետությունն աջակցի նմանատիպ նախաձեռնությունների իրագործմանը»։

Նրա խոսքով` անգամ եթե ընտանիքում կա չորս երեխա, չի նշանակում, որ նրանք կարող են միմյանց կյանքը փրկել հիվանդության հայտնաբերման ժամանակ։ Երկուսի լիարժեք գենետիկ համապատասխանելիության  և միմյանց հնարավոր դոնոր դառնալու հավանականությունը ընդամենը 25% է։ Այսօրվա դրությամբ շատ դժվար է գտնել ընտանիքիներ, որտեղ չորս երեխա կա։

Հուսանք, որ նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունը օգտակար կլինի, և հետագայում այս բուժման մեթոդն այնքան կզարգանա, որ բժիշկների կողմից ցողունային բջիջների կիրառումը իրապես կօգնի հաղթել ոչ միայն քաղցկեղը, այլև այլ հիվանդություններ։ -0-

Անի Լիպարիտյան. «Նովոստի Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։