480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի արձակագիր Զախար Պրիլեպինը` ռուսական մշակույթի դեսպանն աշխարհում
19:16
19 Մայիսի 2015

Գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Զախար Պրիլեպինի ստեղծագործություններն արդեն թարգմանվել են 22 լեզվով։ Նրա գրքերը ներառվել են ռուսական հումանիտար բուհերի ծրագրում։ 2013թ.–ին հրատարակված «XX դարի ռուսական գրականության պատմությունը» դասագրքում Զախար Պրիլեպինի մասին պատմող առանձին գլուխ կա, որով ավարտվում է ժամանակակից գրականության դասընթացը։

Երեքշաբթի Sputnik-Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Պրիլեպինը պատմեց իր, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մասին, խոսեց նաև այն մասին, թե ինչպես է վերաբերվում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։

Ինքն իր մասին` համառոտ

«Ես, իսկապես, գրքեր եմ գրում, և դա իմ գործունեության, իմ մասնագիտության հիմնական մասն է։ Այդ գրքերը թարգմանվել են 22 լեզվով, և այս պահին, որքան տեղյակ եմ, վեպերիցս մեկը թարգմանվում է հայերեն», – ասաց Պրիլեպինը։

Նա խոստացավ, որ հաջորդ անգամ կայցելի Երևան իր գրքի շնորհանդեսի կապակցությամբ։ Պրիլեպինը նաև հետաքրքրվում է քաղաքականությամբ, թեև քաղաքականությամբ չի զբաղվել և չի զբաղվում, սակայն ներառվում է Ռուսաստանի ամենապահանջված պոտենցիալ քաղաքական գործիչների տասնյակում։

«Ինձ թվում է, որ այն գործունեությունը, որով զբաղվում եմ (գրող և լրագրող), հենց քաղաքականության ոլորտ է։ Այս իմաստով ինձ շատ ավելի ազատ եմ զգում, քան պատենտավորված քաղաքական գործիչները, և ես ավելի շատ ազդեցություն ունեմ մշակութային և քաղաքական ուղղվածություն ունեցող լսարանի վրա, քան Պետդումայի բազմաթիվ պատգամավորներ», – ասաց Պրիլեպինը։

Նա նշեց, որ Ռուսաստանում ամենաշատ այցելություններ ունեցող «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիրն է, «Նովայա գազետա»–ի Նիժնի Նովգորոդի ստորաբաժանման ղեկավարը, հոդվածներ է գրում ամենատարբեր հրատարակությունների և հեռուստածրագրերի համար, նկարահանվում է կինոյում և զբաղվում է երաժշտությամբ։

Հայաստանը Պրիլեպինի կյանքում

«Հայաստանը վերջերս է հայտնվել իմ կյանքում։ Դոնբաս կատարած վերջին այցի ժամանակ, ուր ես պարբերաբար գնում եմ հումանիտար առաքելությամբ, ծանոթացա Սիմոն Վարդանյանի հետ, նա զբաղվում է գերիների փոխանակմամբ», – ասաց Պրիլեպինը։

Նրա խոսքով` իր «Որսորդը» վերջին ալբոմի ձայնագրման ժամանակ դուդուկի հրաշալի կատարում է ներկայացրել Վիտալի Հովհաննիսյանը։ Նա պատահական չի նաև այն փաստը, որ Երևանում է հայտնվել «Գրիբոյեդով» ակումբի հրավերով։

«Ես հիմա երկօրյա հետախուզական շրջագայություն եմ անցկացնում`զննելու,  ականջ դնելու, զմայլվելու համար։ Կհանդիպեմ մի շարք քաղաքագետների, բուհերի դասախոսների և գրական հասարակության մեկ–երկու ներկայացուցիչների հետ», – ասաց Պրիլեպինը` խոսելով Երևան կատարած այցի նպատակի և ծրագրի մասին։

Նա տեղեկացրեց, որ մի քանի ելույթ կունենա ռադիոյով։ Գրական հանդիպումներ չեն նախատեսվում։ Ափսոսանքով նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի մշակութային կապերն այս պահին պատշաճ մակարդակում չեն։

«Եկել եմ Հայաստան որպես բարի կամքի դեսպան։ Կարծում եմ` մեզ մոտ ամեն ինչ կսկսվի, ամեն ինչ լավ կլինի։ Պարզապես պետք է որևէ մեկի գլխում գաղափար ծագի ընդհանուր մշակութային տարածքի վերականգնման մասին (Հայաստանի և Ռուսաստանի միջև)։ Այն իսկապես կարող է մեզ շատ խնդիրներից ազատել», – ասաց Պրիլեպինը։

«Եթե չլիներ ռուսական մշակույթը, ապա երկրի մասին սարսափելի պատկերացում կկազմեին»

«Եվրոպա և ԱՄՆ կատարած այցելություններս կապված են այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանի մասին որոշ պատկերացումներ շտկման կարիք ունեն։ Ես ինձ որոշ իմաստով դեսպան եմ զգում, որը պետք է ոչ թե փայտյա բառերով, այլ ավելի կենդանի խոսքով նկարագրի սեփական զգացողությունները երկրում տեղի ունեցածի մասին», – ասաց Պրիլեպինը։

Պրիլեպինը նշեց, որ իր վերաբերմունքը կարող է լինել իշխանամետ, հակասի իշխանություններին, սակայն այն կարծրատիպեր է կոտրում։ Կարծրատիպերը, որպես կանոն, կոտրվում են մշակույթի միջոցով։ Եթե չլիներ ռուսական մշակույթը, կինոն, թատրոնը, ապա Ռուսաստանի մասին պատկերացումը սարսափելի կլիներ։

Ռուսաստանում գրողը պարզապես գրող չէ

«90–ականներին նկատվում էին գրողների, գրականագետների նկատմամբ հետաքրքրության բացակայության ակնհայտ միտումներ։ Սակայն Ռուսաստանում ստացվեց այնպես, որ գրողը, որպես կերպար, կրկին բեմ է բարձրանում», – ասաց Պրիլեպինը` խոսելով ռուսական գրականության ներկա վիճակի մասին։

Նրա խոսքով` դա վառ արտահայտվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանում 3–4 տարի առաջ սկսվեցին զանգվածային բողոքները։

«Ես ուշադրություն դարձրի, որ այդ ամենն, ըստ էության, կառավարում են մարդիկ, ովքեր, այսպես թե այնպես, կապ ունեն գրականության հետ` գրողների պայքարը, պայքարը գրողների հետ, նրանց դեմ գրական ինչ–որ երևույթների համար», –ասաց Պրիլեպինը։

Նա նշեց, որ Ռուսաստանում գրողը նման է ռոք–աստղի։ Անգամ գրքեր չընթերցելով` մարդկանց հետաքրքրում է գրողը։ Նրանք փորձում են լսել ինչ–որ բաներ, որոնք իրենց փոխարեն արդեն ձևակերպվել են։ Հիմա Ռուսաստանում ավելանում է տպաքանակը, ընդլայնվել է հրատարակվող գրքերի շարքը։

«150 միլիոն բնակչությունից գիրք է կարդում 10 միլիոնը, լուրջ գրականություն է ընթերցում միլիոնից մեկը։ Սակայն այդ միլիոնը պատասխանատու է բոլոր գործընթացների համար։ Ըստ էության, հենց այդ միլիոնն է որոշում այն երկրի ճակատագիրը, որտեղ ապրելու ենք», – կարծում է Պրիլեպինը։

Ինչ վերաբերում է ռուսական գրականության ազատության աստիճանին, ապա Պրիլեպինը կարծում է, որ այն զարգանում է բավականին ազատ և չի ենթարկվում գրաքննության։

Ռուսաստանի նախագահն Ուկրաինայի գլխավոր խաղաղապահն է

«Ռուսաստանի դեմ գործադրվող ճնշումներին ես սովորել եմ։ Պատժամիջոցներ են կիրառվել ոչ միայն այսօր։ Պատժամիջոցներն առաջին անգամ կիրառվեցին Նովգորոդյան հանրապետության ժամանակ։ Ես վերջին ինն ամսում վեց անգամ այցելել եմ Դոնբաս և ծանոթ եմ իրավիճակին», – ասաց Պրիլեպինը` խոսելով Ուկրաինայի հարավ–արևելքի վիճակի մասին։

Նրա խոսքով` Ուկրաինայի իրադարձություններում Ռուսաստանի մռայլ և դաժան մասնակցության հետ մեկտեղ գոյություն չունի ավելի մեծ խաղաղապահ, քան Վլադիմիր Պուտինն է։ «Քանի որ երբեք աշխարհազորայինները չեն նախաձեռնում ռազմական գործողություններ, դրանք նախաձեռնում է ուկրաինական կողմը», – ընդգծեց նա։

«Նովոռոսիայի բանակն ամբողջությամբ կազմավորված է։ Եթե այժմ նոր սրացում գրանցվի, ապա կարծում եմ` Ուկրաինան կկորցնի Մարիուպոլը։ Ուկրաինական իշխանությունը փակուղի է մտել», – կարծում է Պրիլեպինը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։