483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մշակութային կյանքը 2015 թվականին. ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է
16:19
16 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շաբաթ օրն ամփոփեց Հայաստանի մշակութային կյանքի տարբեր ոլորտներում կատարվող իրադարձությունների արդյունքները։ Ըստ նրա, 2015 թվականն առանձնանում է նրանով, որ Հայաստանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։ Եվ դա պատահական չէ, քանի որ այս տարին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի, ինչպես նաև Համաշխարհային մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյա հոբելյանի տարի է, որում զգալի ավանդ են ունեցել բոլոր ճակատներում կռված 600 հազար հայերը։

Հայաստանի մշակութային քաղաքականություն

«Հայաստանի մշակութային քաղաքականության հիմքում օրենսդրական դաշտն է։ Վերջին տարվա ընթացքում մշակվել և Հայաստանի Ազգային ժողովին են ներկայացվել մի շարք օրենքներ։ Մասնավորապես, թանգարանների, հուշարձանների, կինոյի մասին օրենքները»,– ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով, «Կինոյի մասին» օրենքը մշակվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ Մասնավորապես, այն անդրադառնում է Հայաստանում ֆիլմարտադրության պետական խթանման մեխանիզմների ձևավորման հարցերին։

Էլեկտրոնային բազաների ստեղծում և թվայնացում

Ժամանակակից տեխնոլոգիաների դարում հատուկ նշանակություն ունի էլեկտրոնային բազաների ստեղծումը, որոնք կոչված են պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը։

«Արդեն ստեղծվել են Հայաստանի մի քանի թանգարանների էլեկտրոնային բազաներ, հայ գրականության և մամուլի բազաներ։ Տարվում է հայկական ֆիլմերի և նոտաների, մասնավորապես, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արխիվների թվայնացման գործընթացը»,– ասաց Պողոսյանը։

2015 թվականը` թատրոնի տարի Հայաստանում

Պողոսյանի խոսքով, Հայաստանի թատերական կյանքում 2015 թվականին աշխուժացում է նկատվում։ 15 ներկայացումներ ստացել են Հայաստանի մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությունը, այդ թվում` Ջավախքի տիկնիկային թատրոնի ներկայացումը։ «Համազգային» թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանդես են եկել և ելույթ կունենան հյուրախաղերով տարբեր երկրներում։

«Այդ ուղղությունն առաջնահերթ է Մշակույթի նախարարության համար։ Չեմ կարող չնշել նաև վերջերս մեկնարկած «Արտֆեստ» փառատոնը, որի շրջանակում Մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է արվեստի երիտասարդ գործիչների բեմադրությունները»,– ասաց Պողոսյանը։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը

2015 թվականը նշանակալի տարի է, քանի որ Հայաստանը և ողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ կապակցությամբ Հայաստանում մի շարք մշակութային միջոցառումներ են կազմակերպվել։ Դրանց թվում չի կարելի չնչել գրող Պերճ Զեյթունցյանի ստեղծագործություններով բեմադրությունները և խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությունը։

«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նոր ցուցադրությանը, ապա կարծում եմ, որ հավաքական լուրջ աշխատանք է կատարվել։ Թանգարանի առանձնահատկությունն այն է, որ ցուցադրությունը մշտապես փոխվելու է։ Իսկ այցելուների մեծ թիվը վկայում է այն մասին, որ թանգարանի ցուցադրությունը հսկայական տպավորություն է գործում»,– ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով, նոր ցուցադրությունում պատկերված են այն սարսափելի մեթոդներն ու ծրագիրը, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը հայկական բնակչության նկատմամբ։ Ոչ պակաս մանրամասն ներկայացված է հայ ժողովրդի երախտագիտության թեման այն մարդկանց նկատմամբ, ովքեր փրկել են հայ որբերին։

«Դժվար է գերագնահատել այն տպավորությունը, որ գործում է ցուցադրությունն այցելուների վրա, որոնց թվում են այլ երկրների բազմաթիվ պաշտոնական ներկայացուցիչներ»,– ասաց Պողոսյանը։

Հայաստանի մշակութային ձեռքբերումները

Հայաստանը վերջին տարում լայնորեն ներկայացվել է մշակութային գործունեության բոլոր ոլորտների միջազգային բազմաթիվ հարթակներում։ Դրանք և ցուցահանդեսներն են, և գրքերի հրատարակում, և գրքի տոնավաճառների մասնակցություններ։

«Շատ կարևոր է, որ հայկական լավաշի թխման ավանդույթներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։ Եվ այդ գործընթացը շարունակվում է`մենք արդեն ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում հայկական ազգային «քոչարու» ընդգրկման հայտ ենք ներկայացրել»,– ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ վերջին տարում Հայաստանը ներկայացրել է երեք ազգային զեկույցներ Հայաստանի մշակութային ոչ նյութական ժառանգության բազմազանության մասին։ 2017 թվականին Հայաստանում առաջարկել են նշել հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200–ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային ծրագրի շրջանակում։

Ըստ նրա, այն, որ այս տարվա Վենետիկի բիենալեի գլխավոր մրցանակը «Ոսկե առյուծ» ստացավ Հայաստանի ազգային տաղավարը, հայկական ինքնության հաղթանակ է, պատմական հիշողության պահպանման հաղթանակ։

«Ստեղծվել է Arménité կատալոգ, որում արժանի կերպով ներկայացված է տաղավարում ներկայացված հայկական մշակույթի բոլոր 18 գործիչների մասին տեղեկություն»,– ասաց Պողոսյանը։

Նա նշեց նաև, որ հայկական տաղավարը շատ ներդաշնակ և ամբողջական տեսք ուներ։

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի պատանի շեփորահարը «Շչելկունչիկ» պատանի երաժիշտների հեռուստատեսային 15–րդ միջազգային մրցույթում զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ Դելֆիական խաղերի արդյունքներով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում է Ռուսաստանի հավաքականից հետո ոսկե մեդալների թվով։

Կինո

Հայաստանն ավելի ակտիվ է փոխգործակցում կինոաշխարհի աշխարհահռչակ պրոդյուսերների հետ։ Հայաստանի մշակույթի նախարարի կարծիքով, մեծ ձեռքբերում էր, որ երկիրը դարձավ 1988 թվականին Եվրոպայի խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության և կինեմատոգրաֆիկ և տեսալսողական աշխատանքների վարձույթի «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ։

«Դա հնարավորություն կտա Հայաստանին ստանալ «Եվրիմաժ» հարուստ հիմնադրամի հասանելիություն»,– ասաց Պողոսյանը։

Ըստ նրա, Հայաստանի մշակույթի նախարարությունն օժանդակել է հինգ խաղարկային, 12 վավերագրական և մեկ անիմացոն ֆիլմի ստեղծմանը։

«Աշխատանք է տարվում նաև Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմի ստեղծման ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ, ֆիլմն էկրան կբարձրանա արդեն այս տարի։ Ֆիլմը հայ–ռուսական գործակցության արդյունք կլինի։ Նկարահանումներն անցկացվում են Սանկտ Պետերբուրգում և Նյու Յորքում։ Սցենարը, որին ես ծանոթացա, ինչ շատ տպավորեց»,– ասաց Պողոսյանը։

Գրականություն

Պողոսյանը խորհրդանշական է համարում, որ վերջին տարում երկու անգամ Հայաստանում անցկացվեց «Գրական տապան» գրական փառատոնը, որոնցից մեկը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը։ Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ 12 գրքերի շնորհանդես, որոնցից 8–ը նվիրված էին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեմային։

«Հրատարակչական գործը և գրատպությունը Հայաստանում զգալիորեն բարձր մակարդակի են հասել։ Ամեն տարի հրապարակվում են մեծ թվով գրքեր, որոնցից շատերը գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում։ Հայաստանն ակտիվ մասնակցում է գրքի տոնավաճառների ամբողջ աշխարհում` մեծ թվով գրքեր ներկայացնելով այնտեղ»,– ասաց Պողոսյանը։

Դրանց թվում նա նշեց Մինսկում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում, Սալոնիկում, Վարշավայում անցկացված գրքի տոնավաճառները։ -0-

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։