486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան առաջնահերթություններ է դնում Երևանի և Անկարայի հարաբերություններում
16:20
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին շրջում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են։ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը մի շարք հակառուսական հայտարարություններ է արել, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք պատմաբանների հետ հանդիպմանը չի բացառել Մոսկվայից դեսպանին հետ կանչելու հնարավորությունը, որը պայմանավորված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի ունեցած դիրքորոշմամբ։

Թուրքական հոսք` Հարավային փոխարեն

Չնայած Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում մի շարք արտաքին քաղաքական հարցերի շուրջ ունեցած տարբեր դիրքորոշումներին` վերջին տարիներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության աճ էր նկատվում։ 2014 թվականին այն գերազանցել է 31 մլրդ դոլարը, իսկ ապրանքաշրջանառության և ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 50 մլրդ դոլար։ Կողմերը մինչև 2020 թվականը ծրագրում են այն հասցնել 100 մլրդ դոլարի։ Երկու երկրների տնտեսական գործակցությանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունը հրաժարվել է միանալ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին։

Կողմերը սերտ համագործակցում են էներգետիկ ոլորտում` դեպի Թուրքիա անցկացվել է տարեկան 16 խորանարդ մետր գազի նախագծային հզորություն ապահովող «Երկնագույն հոսք» գազատարը։ Ռուսաստանը երկրի հարավային ափին կառուցում է թուրքական «Ակկույու» առաջին ԱԷԿ–ը` 4800 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Եվ պատահական չէ, որ Եվրամիության ներկայացրած պահանջների պատճառով ռուսական իշխանությունը հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից, և Մոսկվան որոշեց Թուրքիայի տարածքով եվրոպացի գազասպառողներին գազ մատակարարել «Թուրքական հոսք» գազատարով (63 հազար խորանարդ մետր)։ Հաշվարկն այնպիսին էր, որ թուրքական իշխանությունը, ի տարբերություն բուլղարականի, կարող է ավելի արդյունավետ դիմակայել Բրյուսելի և Վաշինգտոնի ճնշմանը։

Անկարան իր հերթին հույս ուներ, որ եթե իր տարածքով անցնեն երկու մրցակից էներգետիկ նախագծերը` ռուսական «Հարավային հոսքն» ու Անդրանատոլիական գազատարը (TANAP), ապա կարող է ամրապնդել իր դիրքերը ԵՄ–ի հետ հարաբերություններում։

Անկարան միաժամանակ, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական իշխանությունները հրապարակավ հրաժարվեցին «Հարավային հոսքի» իրագործումից, իսկ մի քանի տարի անց` նաև Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ փոխադրումից, կոշտ դիրքորոշում որդեգրեցին ռուսական կողմի հետ` երկիր մատակարարվող գազի զեղչերի հարցում։ Դրա հետևանքով Ռուսաստանը ստիպված էր ավելի մեծ զեղչի գնալ, քան նախկինում հայտարարված 6–տոկոսն էր։

Թուրքերին վիրավորել է Երևանի այցը

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` թուրքական իշխանություններն ակնկալում էին, որ Ռուսաստանը զերծ կմնա Անկարայի դժգոհությունն առաջացնող քայլերից, մասնավորապես` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումների հարցում։

Թուրքական իշխանությունը որպես հակակշիռ որոշեց այդ նույն օրը շուքով նշել Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի հարյուրամյակը։ Եվ հաշվի առնելով, որ Թուրքիան նախկինում երբևէ չի նշել այդ իրադարձությունն ապրիլի 24–ին` թուրքական իշխանության այդ քայլը գնահատվեց որպես համաշխարհային առաջնորդներին ընտրության առջև կանգնեցնելու քայլ` կա՛մ Հայաստան այցը որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կա՛մ Թուրքիա այցը տարածաշրջանային գերտերություններից մեկի հետ հարաբերությունները պահելու և զարգացնելու համար։

Հատկապես ծանր ընտրություն էր Ռուսաստանի համար, որը, ի տարբերություն ԱՄՆ–ի և ԵՄ–ի, կորցնելու բան ուներ Թուրքիայի հետ առճակատման դեպքում։ Ապրիլի 24–ի նախաշեմին Մոսկվա այցելեց Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիշեկը, ով պետք է ռուսական կողմին հասցներ թուրքական դիրքորոշումը։

Սակայն, չնայած այդ ամենին, ռուսական ղեկավարությունն ընտրությունը կատարեց հարցի բարոյական կողմի և Հարավային Կովկասում իր միակ դաշնակից Հայաստանի օգտին։

Թեև Ռուսաստանը դեռ 1995 թվականին է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թուրքական ղեկավարությունը շատ ցավոտ ընկալեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահի այցը Երևան և այդ օրվան նվիրված իր ելույթում «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը։

Թուրքական ղեկավարության արձագանքը չուշացավ։ «Չարժեր, որ Պուտինը և Օլանդը մեկնեին Հայաստան։ Սկզբում նրանք պետք է մտածեին սեփական պատմության սև էջերի մասին... Ռուսաստանն է, Ֆրանսիան և Գերմանիան վերջինը պետք է խոսեն ցեղասպանության մասին»,– ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Կրեմլի պատասխանն Անկարային

Սկզբում ռուսական կողմը բավականին հանգիստ ընդունեց Թուրքիայի ղեկավարության հարձակումները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլը չի համարում, որ եթե Վլադիմիր Պուտինը մասնակցում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ուրեմն դա կարող է Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնելու առիթ դառնալ։

Սակայն տեսնելով, որ թուրք գործընկերները չեն պատրաստվում կրճատել հակառուսական հռետորության երանգը, Կրեմլում որոշեցին ցույց տալ, որ այդքան բուռն արձագանքը ոչ մի կերպ չի ազդում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա։ Դա հետևում է  ռուսական կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված հեռագրում, որում ընդգծված էր, որ մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններն արդարացում չունեն և չեն կարող ունենալ։ 

Հայկական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում ավելի հստակ էր արտահայտվել  Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` մեկնաբանելով Էրդողանի հակառուսական հայտարարություններն ու սպառնալիքները։ «Յուրաքանչյուր պետություն իր դաշնակիցներն ու առևտրային գործընկերներն ունենալու իրավունք ունի։ Եվ ահա այստեղ մենք միանգամայն հստակ առաջնահերթություններ ունենք։ Նախագահ Պուտինն ամեն ինչ ասել է, երբ այստեղ է եղել Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Կարծում եմ` ավելացնելու ոչինչ չկա»,– ասել է ռուս դիվանագետը։

Քաղաքականությունը` առանձին, տնտեսությունը` առանձին

Թուրքական իշխանությունն իր հերոին պատասխան քայլ կատարեցին։ Ապրիլի վերջին Էրդողանը կոչ արեց Ռուսաստանին բացատրել Ուկրաինայում իրականացվող գործողությունները և այնուհետև միայն օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը։ Իսկ արդեն օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն Անթալիայում ՆԱՏՕ–ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի ընթացքում Ղրիմի միացումն «անօրինական անեքսիա» անվանեց։ Նա նշեց նաև, որ «Ուկրաինային օգնություն է պետք, որպեսզի նա կարողանա ամրապնդել իր անվտանգությունը և իր քաղաքացիների անվտանգությունը»։ Հնչեցին նաև Թուրքիայի պատմական դաշնակիցներ հանդիսացող ղրիմյան թաթարներին ուղղված օժանդակության խոսքեր, որոնց թուրքական ներկայիս իշխանությունները դիտարկում են որպես Ղրիմում ազդեցության գործիք։

Միաժամանակ մի քանի օր առաջ «Գազպրոմն» ի դեմս իր 100–տոկոսանոց South Stream Transport BV դուստր ընկերության, տեղեկացրել է Saipem շինարարական ընկերությանը, որ այն կարող է Սև ծովում ծովային խողովակաշարի կառուցում սկսել։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում վստահ են, որ Անկարան չի հրաժարվի Թուրքիայի համար տնտեսապես (և քաղաքական առումով) շատ շահավետ նախագծից։

Սակայն Թուրքիայի ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանում, Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական միավորման ամրապնդումը, դրանում Վրաստանին ներգրավելը որպես հետևորդ, Թուրքիայի հակառակ դիրքորոշումը սիրիական և եմենական հակամարտություններում կարող են խանգարել նախագծի իրականացմանը։

Չարժե նաև թերագնահատել ԱՄՆ–ի (որը ցանկանում է պահպանել ռուսական գազի տարանցիկ փոխադրումն Ուկրաինայով) ազդեցությունը Թուրքիայի վրա։ Թեև իշխանությանը գալուն զուգընթաց Էրդողանը փորձում է ավելի անկախ քաղաքականություն վարել, իսկ Վաշինգտոնն Անկարայի վրա ճնշման մեծ թվով լծակներ ունի։ Իսկ այն փաստը, որ ամերիկյան ազդեցության ներքո գտնվող Վրաստանն ակտիվացնում է իր ռազմական գործակցությունը Թուրքիայի հետ, վկայում է այն մասին, որ ԱՄՆ–ն «ողջունում» է դա և Թուրքիային համարում տարածաշրջանում ՆԱՏՕ–ի ամրակետ։

Հավանաբար իր ավանդական դաշնակցին բարկացնել չցանկանալու հանգամանքով են պայմանավորված եղել Հայոց ցեղասպանության կապակցությամբ ամերիկյան իշխանությունների զգույշ հայտարարությունները, ինչպես նաև Երևանի միջոցառումներին ԱՄՆ–ի ներկայացվածությունը` ֆինանսների նախարարի մակարդակում։

Վաշինգտոնը միաժամանակ օգտագործում է հայոց ցեղասպանության ճանաչման սպառնալիքը` որպես Անկարայի մանիպուլյացիայի հաղթաթուղթ այն դեպքում, եթե ցանկանա տարածաշրջանում չափազանց անկախ քաղաքականություն վարել` առանց հաշվի առնելու ամերիկյան շահերը։ Բացի այդ, Վաշինգտոնը կարող է հիշեցնել նաև Իսլամական պետության և իսլամիստական այլ արմատական կազմակերպությունների հետ թուրքական իշխանությունների գործակցության փաստը։ Եվ այդ ժամանակ ԱՄՆ–ի արձագանքն Էրդողանի ավտորիտար վարքագծի վերաբերյալ և ժողովրդավարության նորմերի ու խոսքի ազատության ոտնահարումն այդքան էլ ազատական չի լինի։ -0-

Հայկ Խալաթյան, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: