482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակ. Մենք խաղաղություն ենք ցանկանում և ոչնչից չենք վախենում
20:11
13 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–ադրբեջանական սահմանամերձ գոտու հյուսիսարևելյան ուղղության առաջնագիծ այցելելու համար Հայաստանի պաշտպանության նախարարությունն ընտրել է մայիսի 12–ը` խորհրդանշական օր.  1994 թվականի այդ մայիսի 12–ին ուժի մեջ մտավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած հրադադարի եռակողմ համաձայնագիրը։

Համաձայնագրով վերջ դրվեց ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական ակտիվ գործողություններին, սակայն, ինչպես կարծում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 1994 թվականից սոսկ հարաբերական անդորր է հաստատվել, իսկ պատերազմն, ըստ էության, երբեք չի ավարտվել` հաշվի առնելով հրադադարի ռեժիմի անվերջանալի խախտումները։

Մարտական հերթապահություն
 
Հայկական բանակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ծառայությունն անխուսափելիորեն կապված է մարտական հերթապահությամբ սահմանին, որն անավարտ ղարաբաղյան հակամարտության պայմաններում ամենաիսկական ռազմաճակատի գիծ է։

Հետևաբար կյանքն ինքն է ստիպում փաստացի ճակատին մոտ գտնվող զորամասերում ապահովել ժամանակակից պահանջներին բավարարող չափանիշներ և սկզբունքներ։ Այդպիսի զորամասերից մեկը տեղակայված է սահմանամերձ գոտու հյուսիս–արևելյան ուղղությամբ։ Այն համարվում է օրինակելի` հարմարավետ զորանոցներ, հանգստի սենյակներ, մարզասրահներ, սեփական պատի թերթը` մի ամբողջ խմբագրակազմով և գլխավոր խմբագրով։ Հրամանատարները հպարտությամբ պատմում են, որ զորամասի հրաձգային գումարտակը նախորդ տարվա արդյունքում ճանաչվել է լավագույնը ԶՈՒ–ում` հաշվի առնելով մի շարք գործոններ, մասնավորապես, մարտական պատրաստվածությունը, զորքերի ծառայությունը, թիկունքի ապահովումը։

Սահմանին

«Այժմ սահմանամերձ գոտում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,– ասում է լրագրողներին առաջնագիծ հասցրած «ՈՒԱԶ»–ներից մեկի վարորդը։ – Չափազանց լարված դրություն է եղել նախորդ տարվա օգոստոսին... Դրությունը սրում է հակառակորդը, մեզ դա պետք չէ»։

Նրա խոսքն ավելի ուշ մամուլի ասուլիսում հաստատեց նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախորդ տարվա իրադարձությունները նա անվանեց փոքր պատերազմ` նշելով, որ դրությունն աննախադեպ էր հրադադարի հաստատման պահից ի վեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց ուսումնամարզական թռիչք իրականացնող արցախյան ուղղաթիռի` ադրբեջանցի զինծառայողների կողմից ահաբեկչական «լավագույն ավանդույթներով» իրականացված ոչ մարտական տրանսպորտային միջոցի խոցման փաստի մասին։
 
Այնուամենայնիվ, նախարարը հատուկ ընդգծեց, որ առաջնագծում ծառայություն տանող հայ զինվորների անձնուրացության և պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև նոր մարտավարության, պայքարի մեթոդների և տեսակների շնորհիվ, հակառակորդը չհասավ ծրագրած նպատակներին, առաջ չեկավ ոչ մի մետր շփման գծում և չկարողացավ խուճապ առաջացնել Զինված ուժերի շարքերում և հասարակության մեջ։ Հակառակը, նախարարի խոսքերով, այդ իրավիճակը համախմբեց բանակին և հասարակությանը` դիմակայելու վտանգին։
 
Եվ իսկապես, առաջինը, ինչն աչքի է ընկնում առաջնագծում, լիակատար  հանգստությունն է, անխռովությունը, գերպրոֆեսիոնալիզմը, սեփական ուժերի նկատմամբ լիարժեք վստահությունը, հաջողության հարցում ոչ մի կասկած։ Դա վերաբերում է բոլորին` շարքայինից մինչև հրամանատարական կազմ։ Տեսնելով այդ հզորությունն ու մարտական ոգին` Բաքվի ողջ ռազմատենչ հռետորությունը դառնում է անհասկանալի, անլուրջ և դատարկ։

Հատուկ հիացմունքի են արժանի մարտական սպաները` բարձրակարգ պրոֆեսիոնալների և հայրենասերների առանձին կաստան, որը, ինչպես և նախկինում, դարձել է ազգի իրական վերնախավ։ Մարտական սպաները ոչ միայն կիսում են զինվորի հետ ծառայության բոլոր հոգսերը ճակատային գծում, այլ նաև իրենց ուսերին են կրում հիմնական բեռը։

Դիրքեր այցելության ժամանակ նախարարին ցույց տվեցին սպառազինության և տեխնիկական միջոցների նորագույն նմուշները։ Հրաձգարանում զորամասի մարտիկները ցուցադրեցին հակառակորդի գրոհի հակահարվածի հմտություններ, դրա կրակային ճնշման և ոչնչացման հմտություններ։ Ի դեպ, ուսումնական մարտի ժամանակ ժամկետային զինծառայողները գրոհում էին այնպիսի վարպետությամբ և ոչնչացնում թիրախներն այնպիսի ոսկերչական ճշգրտությամբ, որին կնախանձեին նաև աշխարհի ամենաէլիտային բանակների հատուկ պատրաստված զինվորները։
 
Օհանյան. Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով

 
Մարտական դիրքեր այցելությունից հետո հրավիրված ասուլիսում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ հայկական կողմն անում է ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Մենք հետևողական ենք այս հարցում, իսկ եթե դա չի ստացվում, ապա պատճառների մասին պետք է հարցնել հարևաններին»,- ասաց նախարարը։ Պաշտպանության նախարարը նաև ընդգծեց, որ բանակցային գործընթացի հաջողության համար հարկավոր է վստահության մթնոլորտ ձևավորել շփման գծում, չկրակել, հեռացնել դիպուկահարներին, չիրականացնել դիվերսիաներ, ստեղծել միջադեպերի միջազգային քննության մեխանիզմներ։

Իսկ մինչ սահմանին կրակում են, նախարարի խոսքով, հայկական զորքերը վստահաբար կատարում են իրենց առջև դրված խնդիրները, բանակը զինվում է նոր ճշգրիտ և ոչնչացման մեծ հեռավորության վրա գործող համակարգերով, հրետանիով, զրահատեխնիկայով, հակաօդային պաշտպանության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, անօդաչու թռչող սարքերով։

Օհանյանը նշեց, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը, հետևողական կերպով բարձրացվում են զինծառայողների դրամական վարձատրությունները, թոշակները և զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատկացվող դրամական միջոցների չափերը։ Մասնավորապես, հուլիսի 1–ից ակնկալվում է զինվորական թոշակների բարձրացում 14 տոկոսով։ Ակտիվորեն իրագործվում է սոցիալական կացարանի ծրագիր։

Հայկական բանակի զարգացման ժամանակագրություն
 
Հաշվի առնելով նշանակալի ամսաթիվը` Արցախում հրադադարի ռեժիմի հաստատման 21–րդ տարին, պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստանի զինված ուժերի զարգացման պատմությանը` պայմանականորեն այն բաժանելով մի քանի փուլերի։

Մինչև 1994 թվականը` Ադրբեջանի ծավալած պատերազմի փուլ, չնայած բոլոր հոգսերին, շրջափակմանը, 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքներին` հայ ժողովրդին հաջողվեց հաղթանակ տանել։
 
1994-2000 թվականներ` պատերազմի հետևանքների վերացման փուլ, պահուստների ստեղծում, զինծառայողների սոցիալ–կենցաղային պայմանների բարելավում։

2000-2008 թվականներ` զինված ուժերում որակական առաջընթացի հասնելու փուլ։ 

2008 թվականից, նախարարի խոսքով, սկսվեց բարեփոխումների փուլը։ Ապահովվեց Զինված ուժերի ռազմավարական զարգացումը։ Միաժամանակ զուգահեռ զարգանում էր երկրի պաշտպանության ամբողջ բարդ համակարգը։

«Մեր բանակը ձգում է կատարելության, թեև մենք քաջ գիտակցում ենք, որ կատարելությունը սահմաններ չունի»,– ասաց Հայաստանի պաշտպանության նախարարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: