486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Խոնարհվենք այն մեծ տարիներին...
18:36
06 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Sputnik-Արմենիա մամուլի կենտրոնում անցկացվեց Մոսկվա–Աստանա–Երևան–Քիշնև տեսակամուրջ «Հայրենական մեծ պատերազմը և այս օրը։ Մեծ Հաղթանակի 70–ամյակին» թեմայով։

Դա պետք չէ մահացածներին, դա պետք է ողջերին

Մայիսի 9–ին նշվելու է Հայրենական մեծ պատերազմի ավարտի 70–ամյակը։ Հետխորհրդային տարածքի` ֆաշիզմի դեմ պայքարում 27 միլիոն կորցրած երկրների բնակիչների մեծ մասի համար Հաղթանակի օրը սուրբ տոն է։

Տեսակամուրջը նվիրված էր նացիստական Գերմանիայի դեմ Հաղթանակում ԽՍՀՄ–ի ժողովուրդների ընդհանուր ավանդին, պատմական հիշողությանը և երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, պատմության կեղծումների փորձերի դիմակայությանը և ֆաշիզմի համախոհների` Հայրենիքի և սեփական ժողովրդի դավաճանների հերոսացման դեմ պայքարին։ 

Հայրենական մեծ պատերազմի մասնակից, տնտեսական գիտությունների թեկնածու պրոֆեսոր Բենիամին Միրզոյանը պատմեց այն մասին, թե ինչպես իր համար սկսվեց և ավարտվեց պատերազմը։

видеомост«Ինձ զորակոչեցին 1942 թվականին, բայց ես չհասցրի ավարտել ուսումնարանը, քանի որ գերմանացիները հարձակման անցան։ Այնպես ստացվեց, որ Հաղթանակի օրը ես դիմավորեցի Վարանդաթաղ հայրենի գյուղում` Արցախում, քանի որ 1944 թվականին երկրորդ անգամ էի վիրավորվել, դրանից հետո չէի կարող շարունակել կռվել, չհասա Բեռլին, բայց հասցրի կռվել Կովկասյան, Ուկրաինական և Լեհական ճակատներում»,– պատմեց Միրզոյանը։

Հետաքրքիրր և հագեցած է Միրզոյանի մասնագիտական ստաժը` նա հիմնական դասախոսական գործունեությունից բացի զբաղվել և մինչ օրս զբաղվում է լրագրությամբ։ Հատուկ հպարտությամբ ցույց տվեց անվանական ժամացույցը, որը նվեր է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից Հաղթանակի օրվա առիթով։

Պատերազմի մասին

Որպես այն սարսափելի իրադարձությունների անմիջական մասնակից` Միրզոյանը պատմեց, թե ինչպիսին էր պատերազմն իրականում, և որն է հերոսությունը։

«Ճակատում ոչ ոք հերոս դառնալ չի ցանկանում։ Ինքնապաշտպանությունն ու Հայրենիքի պաշտպանությունն են դա թելադրում։ Ես Հայրենիքի առջև պարտքը կատարել եմ 100 տոկոսով` ավելի քան տասն անգամ լինելով կենաց ու մահու սահմանին»,– պատմեց վետերանը։

Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական մեծ պատերազմում

Խոսելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդի մասին` Միրզոյանը մեջբերեց «Պրավդա» թերթի` 1941 թվականի օգոստոսի 25–ի համարի գլխավոր էջը։

«Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է ջարդը, կոտորածը, քաղցն ու բռնությունը... Այդ իսկ պատճառով, երբ արյունոտ հրդեհի պես բռնկվեց մարդակետ Հիտլերի ծավալած պատերազմը Խորհրդային միության դեմ, ողջ հայ ժողովուրդը մեկ մարդու նման ոտքի ելավ պաշտպանելու  Հայրենիքը»։

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ, նրանցից մոտ 300 հազարը` Խորհրդային Հայաստանից, ավելի քան 200 հազար` ԽՍՀՄ այլ հանրապետություններից, մոտ 100 հազար հայ` արտասահմանից։ Պատերազմի հայ մասնակիցների թվում մոտ 10 հազարը կանայք էին, հիմնականում` կամավորներ։ Հայերի գրեթե կեսը (275 հազար) զոհվել է Հայրենական պատերազմի տարբեր ճակատներում։

«Պատերազմի տարիներին Կարմիր բանակի կազմում գործել է 6 հայկական ազգային դիվիզիա։ Շքանշաններով և մեդալներով է պարգևատրվել 66 802 հայ, Խորհրդային մության հերոսի կոչում է շնորհվել 106 հայ զինվորների։ 26 հայ զինվորներ դարձել են Փառքի` բոլոր երեք աստիճանների շքանշանի ասպետ»,– հիշեցրեց Միրզոյանը։

Ըստ նրա, հայ ժողովուրդը մարտի դաշտերում ոչ միայն աչքի ընկավ հերոսությամբ, այլ նաև զգալի ավանդ ներդրեց ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման գործում` նույնքան հերոսաբար մարտնչելով թիկունքում։

Տոն` արցունքներն աչքերին

Ցավոք, այսօրվա քաղաքական իրողություններն այնպիսին են, որ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ որոշ երկրներում փորձեր են կատարվում կեղծել պատմությունը և խեղաթյուրել փաստերը` ներկայացնելով ազատագրող բանակին որպես զավթիչի։

Հայրենական մեծ պատերազմի վետերան, Յասա–Քիշնևյան օպերացիայի մասնակից և Բեռլինի հերոսամարտի մասնակից Վլադիմիր Բուխենկոն ցավով պատմեց, որ իր հայրենիքում` Մոլդովայում իրեն և իր ընկերներին ոչ թե հերոս, այլ զավթիչ են համարում։

«Ցավոք, մենք այսօր էլ խաղաղության մեջ չենք ապրում։ Եվ պատերազմի հիմնական սադրիչն ԱՄՆ է։ Հենց նա է հրահրել համասլավոնական պատերազմը` ստիպելով Ռուսաստանին փրկել Ղրիմը»,– ասաց Միրզոյանը։

Մեկ Հաղթանակ բոլորի համար

Տեսակամուրջի բոլոր մասնակիցները միակարծիք էին, որ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակը ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է։ Այդ պատերազմում սեփական անկախության համար կռվում էր մեկ ընդհանուր ժողովուրդը։

«Ճշմարտությունը մեկն է` պատերազմում հաղթեց ԽՍՀՄ–ն` վճարելով 27 միլիոն մարդկային կյանքի գին։ Մեր հանրապետությունները հպարտանում են ֆաշիզմի նկատմամբ ընդհանուր հաղթանակով և նրանով, որ նրանք միավորվել են տնտեսական միությունում»,– ասաց Միրզոյանը։

Վետերանը հույս հայտնեց, որ «այդ միությունն այնքան կհզորանա, որ ոչ ոք չի կարողանա այն խեղդել»։ Օգտվելով առիթից` Միրզոյանը բոլորին և, նախևառաջ, վետերաններին շնորհավորեց մեծ տոնի առթիվ և քաջառողջություն մաղթեց։ -0-

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: