486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Նախարարական ստուգատես Արմավիրում. Թարգմանչաց վանք, «Մեծամոր» արգելոց–թանգարան և խաչքարերի արհեստանոց
21:44
28 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեքշաբթի այցելել է Արմավիրի մարզի մշակութային օջախներ։ Նա հանդիպել է մշակույթի և գիտության գործիչների, տեղի բնակիչների հետ, այցելել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մանկական նկարների ցուցահանդես։ Մշակույթի նախարարի մասնակցությամբ մեկնարկել է «Երգող Արմավիր» մրցույթ–փառատոնը։

Այգեշատ գյուղի Թարգմանչաց վանքը

«Թարգմանչած վանքը ամենահին հայկական եկեղեցին է։ Վերականգնումից հետո կարևոր հոգևոր կենտրոն դառնալուց բացի, այն կարող է գրավիչ օբյեկտ դառնալ զբոսաշրջիկների համար և ավելացնել համայնքի եկամուտները», – ասաց Պողոսյանը։

Министр культуры Армении в АрмавиреԹարգմանչաց վանքը 7-րդ դարի առաջին կեսի կառույց է։Վանքն ավերվել է XVII դարում ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Պահպանվել են արևելյան աբսիդը, հյուսիսարևելյան սենյակը՝ մուտքի երեք քառորդ շրջանաձև խորշով, հարավարևելյան սենյակի աննշան մասը։ Մասնագետները մանրակրկիտ աշխատանք են իրականացնում` հավաքելով եկեղեցու պատերի և գմբեթի բեկորները։ Դրանք պետք է խնամքով տեղադրվեն իրենց տեղերում։

«Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2012թ.–ին։ 2015թ.–ին այդ աշխատանքների համար հատկացվել է 20 մլն դրամ։ Սակայն 2016թ.–ի բյուջեում այդ գումարն առնվազն կկրկնապատկվի։ Նախատեսվում է վերականգնել եկեղեցին իր սկզբնական տեսքով», – ասաց Պողոսյանը։

Պողոսյանը չբացառեց այն, որ Թարգմանչաց տոնն այս տարի կմեկնարկի հենց Թարգմանչաց վանքից։ Միաժամանակ նա նշեց, որ գոհ է վերականգնողական աշխատանքներից։

Այգեշատ գյուղի Մշակույթի տան աղետալի վիճակը

Մշակույթի նախարարը շրջեց Այգեշատ գյուղի Մշակույթի տանը, որը ոչ բարվոք վիճակում է։ Նա այցելեց նաև Մշակույթի տանն առընթեր գործող գրադարան։ Անբավարար պայմանների պատճառով գյուղում բնակվող երեխաները ստիպված են այցելել Էջմիածնի երաժշտական դպրոց։ Պողոսյանը խոստացավ հսկողության տակ առնել իրավիճակը։

Министр культуры Армении в АрмавиреԻսկ գրադարանի աշխատակիցները դժգոհությամբ նշեցին, որ գրադարանում պակասում է հատկապես մանկական գրականությունը։ Պողոսյանը խոստացավ առաջիկայում գրքեր հատկացնել Մշակույթի նախարարության գրադարանային ֆոնդից և կոչ արեց աշխատակիցներին նախաձեռնություն դրսևորել` դիմելով նախարարություն։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց–թանգարանը

Մեծամոր ամրոց–բնակատեղին համաշխարհային մշակույթի հնագույն և բացառիկ հուշարձաններից է։ Մեծամորի տարածքում 1965թ.–ից մինչ օրս պարբերաբար պեղումներ են անցկացվում։ Պեղումների մշակութային շերտը թվագրվում է բրոնզե և երկաթե դարաշրջանով։ Պեղումների նյութերը վկայում են, որ մ.թ.ա. IV-II դարերում Մեծամորը ծաղկող մշակութային կենտրոն է եղել։ «Մեծամոր» արգելոց–թանգարանը բացվել է 1968թ.–ին։ Այստեղ հավաքվել և ցուցադրվում է ավելի քան 27000 գտածո։ Նկուղային հարկում գտնվում է հատուկ պահոց, որտեղ ներկայացված են հազվագյուտ մշակութային արժեքներ, որոնք պատրաստված են ոսկուց, արծաթից, սաթից, կիսաթանկարժեք քարերից։

««Մեծամոր» արգելոց–թանգարանը հատուկ ուշադրություն է պահանջում։ Թանգարանի շենքը ևս լուրջ վերանորոգման կարիք ունի», – ասաց Պողոսյանը։ Նրա խոսքով` կարևոր է նաև նոր ցուցադրություն ստեղծելու հարցը, որը վերջին անգամ թարմացվել է 2002թ.–ին։

Նախարարը նշեց, որ թանգարանի և ցուցադրության արդիականացումից հետո կքննարկվի մերձակա ճանապարհի և ենթակառուցվածքների վերանորոգման հարցը, իսկ արգելոց–թանգարանը պետք է ներառվի Հայաստանում հնագիտության զարգացման ծրագրերի օրակարգում։

«Անհրաժեշտ է հսկայական աշխատանք կատարել։ Այս տարի լրանում է արգելոցի տարածքում պեղումների անցկացման 50 տարին։ Մեծ աշխատանք է կատարվել։ Արգելոց–թանգարանը բացառիկ է նրանով, որ այստեղ ներկայացված են քաղաքակրթության գրեթե բոլոր դարաշրջանները», – ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` հարուստ ցուցանմուշների շնորհիվ արգելոց–թանգարանը կարող է բացառիկ տուրիստական կենտրոն դառնալ, եթե այստեղ ստեղծվեն համապատասխան տուրիստական ենթակառուցվածքներ։

Սեպտեմբերի վերջին նախատեսվում է արգելոց–թանգարանում գիտաժողով անցկացնել։

Խաչքարերի վարպետ Ռուբեն Նալբանդյանի արհեստանոցը

Նալբանդյանը գրեթե 1000 խաչքարերի էսքիզների հեղինակ է։ Նա ստեղծել է նաև հայկական այբուբենի քարե տառերը, որոնք տեղադրված են Օշականում, ինչպես նաև քարի վրա փորագրել է բուլղարական այբուբենի տառերը։ Արմավիրի մարզի մշակույթի զարգացման գործում կատարած ներդրման, ինչպես նաև երկարատև և բարենպաստ գործունեության համար խաչքարերի վարպետ Ռուբեն Նալբանդյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։

Նալբանդյանի հետ զրույցի ընթացքում մշակույթի նախարարը նշեց, որ վարպետն իր յուրաքանչյուր ստեղծագործության մեջ իմաստ և հոգի է ներդրել։ «Կարևոր է, որ Դուք ձեր գործը ոչ միայն փոխանցել եք երեխաներին, այլ նաև ձեր շուրջը համախոհների եք համախմբել», – ասաց Պողոսյանը։

Նալբանդյանն առաջարկեց Մեծամոր գյուղում գտնվող իր արհեստանոցի մոտ ստեղծել խաչքարերի վարպետների դպրոց, ինչը կաջակցի երկրում արվեստի այդ ուղղության պահպանմանն ու զարգացմանը։

«Խաչքարերի վարպետությունը շատ կարևոր է Հայաստանի համար։ Դա շատ մանրակրկիտ աշխատանք է, քանի որ մեկ խաչքարի վրա աշխատանքը տևում է 20 օրից մինչև մեկ ամիս։ Աշխարհի տարբեր երկրներում գտնվող խաչքարերը վերահաստատում են հայկական ինքնությունը։ ՀՀ մշակույթի նախարարությունը կաջակցի երեխաների համար խաչքարի վարպետների դպրոցի ստեղծման նախաձեռնությանը», – ասաց Պողոսյանը։

Մանկական նկարների ցուցահանդես` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ

«Շատ խորհրդանշական է, որ ցուցահանդեսն անցկացվում է ապրիլին` հայկական պատմության ամենաողբերգական ամսում։ Հենց տաղանդավոր երեխաներն են ի զորու բուժել Հայաստանի վերքերը», – ասաց Պողոսյանը ցուցահանդեսի բացման ժամանակ։

Նա խորը երախտագիտություն հայտնեց բոլոր ուսուցիչներին, ովքեր աշխատում են երեխաների հետ` բարձր գնահատելով նրանց աշխատանքը։ Նրա խոսքերով` նախարարությունն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի նրանց` երկրի համար այդքան կարևոր աշխատանքը գնահատվի ըստ արժանվույն։

Արմավիրի մարզի երաժշտական դպրոցների մի շարք ուսուցիչներ պարգևատրվեցին Մշակույթի նախարարության պատվոգրերով։ –0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։