484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Վեց ճակատագիր և մեկ պատմություն. Genealogy խմբի մասնակիցները «Եվրատեսիլին» մասնակցության մասին
19:14
27 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Genealogy հայկական խումբը երկրորդ համարի ներքո ելույթ կունենա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 19–ին Վիեննայում։ Արտասովոր կոլեկտիվը բաղկացած է Հայաստանը և աշխարհի հինգ մայրցամաքները ներկայացնող վեց մասնակիցներից։

Աներևակայելի գեղեցիկ, տաղանդավոր, միանգամայն տարբեր արտիստներ տարբեր երկրներից, տարբեր մայրցամաքներից... Նրանք տարբեր ճակատագրեր ունեն, բայց նրանց միավորում է նույն պատմությունը` նախնիների պատմությունը, ովքեր ժամանակին հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածից և սփռվել տարբեր երկրներում։

Նրանցից շատերը երբեք չէին եղել Հայաստանում։ Նրանք շատ տպավորված են, հպարտ և խոսում են իրենց երկրի մասին քնքշությամբ, հիացմունքով։ Նրանց համար անակնկալ էր ոչ միայն Genealogy խմբի ստեղծումը, միջազգային այդքան պատասխանատու մրցույթում ելույթը, այլ նաև այն, որ պետք է իրենց համար բացահայտեն Հայաստանը` նախնիների փոքրիկ և արևոտ հայրենիքը։

Երբ միանգամայն տարբեր ոճերի երգիչների ձայները միախառնվում են Face the shadow կոմպոզիցիայում, ստացվում է անկրկնելի ներդաշնակություն, որն արդեն հասցրել է գերել արևմտյան ունկնդրին։ Այս պահին youtube–ում տեսահոլովակը հավաքել է ավելի քան 1.2 մլն դիտում։ Genealogy խմբի ուսերին մեծ պատասխանատվություն է` մրցույթում, որն ամեն դեպքում քաղաքականացված է,  ելույթ ունենալ այնպես, որ հենց երգի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնեն. չէ՞ որ կոմպոզիցիան և խումբը ստեղծվել են Հայոց ցեղասպանության տարելիցի տարում։ Երկուշաբթի «հրաշալի վեցյակն» իր ակնակալիքներն է ներկայացրել լրագրողներին։

Խարիզմատիկ Եսայի Ալթունյանը

Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), ում արդեն սիրում են Հին աշխարհում։ Եսային բարություն և էներգիա է ճառագում։ Նա ձգտում է հաղթել «Եվրատեսիլում» և պնդում, որ վիեննական բեմում ելույթի օրը ոչ թե վեց մարդ է լինելու, այլ 10 մլն հայ` ողջ աշխարհից։ Դեռ փետրվարի սկզբին Եսայի Ալթունյանը ներկայացրել էր «Je n'oublie pas» («Չեմ մոռանա») երգը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։

Ամերիկացի գեղեցկուհի Թամար Կապրելյանը

Բարակ ձայնով բարետես երգչուհի Թամար Կապրելյանն (Tamar Kaprelian) Ամերիկայից նույնպես գերել է միլիոնավոր երկրպագուների սրտերը։ Հայաստանում Կապրիելյանն արդեն վաղուց երկրպագուներ ունի, ովքեր մշտապես Հայաստանի  «Եվրատեսիլի» կազմակերպիչներից պահանջում էին ուղարկել աղջկան այդ մրցույթին։ «Կարծում եմ` գաղափարը հետաքրքիր է նրանով, որ մեզ մեկ պատմություն է միավորում, թեև ամեն մեկս տարբեր ճակատագիր ունենք»,– նշեց Կապրելյանը։

Էներգիայով լի Վահե Թիլբյանը

Եթոպիայից ժամանած Վահե Թիլբյանի (Vahe Tilbian) խոսքով` ի սկզբանե քինը չէր հավատացել աչքերին, երբ նամակ էր ստացել «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու և արտասովոր մտահղացմանը մասնակցելու հրավերով։ Նամակն ուղարկել էր մրցույթում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

Սակայն դա սպամ չէր, ինչպես սկզբում կարծել էր Վահեն, այլ իսկապես առաջարկ Հայաստանից։ «Մեզ համար արդեն հաղթանակ է այն, որ մենք միավորվել ենք մի խմբում»,– նշեց Թիլբյանը։


Գեղանի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը

Ավստրալիան ներկայացնում է Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O'Doherty (Vasmatzian)` օպերային լեգենդար պրիմա Արաքս Մանսուրյանի աշակերտուհին։  Օ'Դոհերթին նշեց, որ Face the shadow հանճարեղ երգը սիրո մասին է։ ըստ նրա, նա իր ընտանիքից առաջինն է, ով այցելել է Հայաստան, և Հայրենիքում լինելը մեծ ուրախություն է։

Անսովոր արտաքինով Ստեֆանի Թոփալյան

Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian) կիսով չափ հայ է, կիսով չափ` ճապոնուհի, Ճապոնիայում ճանաչված երգչուհի է։ Նա նույնպես նշեց, որ իր համար անսպասելի էր Genealogy խմբի մասնակից դառնալու և «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու առաջարկը։ «Մենք կանենք ամեն ինչ, որ ըստ արժանվույն ներկայացնենք Հայաստանը մրցույթում»,– ասաց Ստեֆանին։

Հայաստանից` Ինգա Արշակյան

Ինգան իր քրոջ` Անուշի հետ արդեն ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլում» 2009 թվականին, և այդ բարդ մրցույթում ելույթի փորձ ունի։ Արշակյանը նշեց, որ խմբի անդամներին միավորում է նույն մշակույթը, պատմությունը և Հայրենիքը։ «Այո, մենք ինչ–որ պահի հեռացել ենք միմյանցից, բայց այժմ ունենք հզոր Սփյուռք, և մենք հպարտ ենք, որ այսօր միասին կներկայացնենք հայկական մշակույթի փոքրիկ մասնիկը»,– նշեց Արշակյանը։


Անմոռուկը սրտերում և բեմում

Խմբի վեց մասնակիցները կարծես խորհրդանշում են անմոռուկը` Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների խորհրդանիշը։ Այն, ինչ անում են այդ տաղանդավոր երգիչները, անմոռանալի է։ Նրանց կենդանի կատարումը, ոճերի խառնումը և Face the shadow ուժեղ երգն արդեն սիրվել են երաժշտասերների կողմից։

«Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ նրանք կապ են հաստատել յուրաքանչյուր արտիստի հետ, պատմել և բացատրել մտահղացումը, մանրամասն նկարագրել, թե ինչու հենց վեց մարդ պետք է ելույթ ունենա խմբում և այլն։

Գասպարյանն ավելացրեց, որ ի սկզբանե կազմել էր երկրների հսկայական ցուցակ, թե որտեղ հայկական համայնքներ կան, որոնց համապատասխան, ավելի ուշ նա և իր գործընկերները փնտրում, զանգահարում, կապ էին հաստատում երգիչների հետ։

Genealogy խմբի առաջիկա շոուի գաղտնիքները կազմակերպիչները չբացեցին, բայց ավելացրեցին, որ ելույթը գունեղ և անմոռանալի կլինի։ «Եվրատեսիլում» հայկական Genealogy խմբի «Face the shadow» (Ստվերին դեմ առ դեմ) տեսահոլովակն ընդգրկվել է The Daily Dot ամերիկյան լրատվական պորտալի լավագույն վեց երգերի ցուցակում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է: