478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
System of a Down–ը արթնացրեց երևանցիների հոգիները
19:07
24 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 23–ի երեկոն ընդմիշտ կհիշվի ոչ միայն System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երկրպագուների, այլ նաև բոլոր երևանցիների համար։ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում Երևանը հայտնվեց Լոնդոնի, Քյոլնի, Լիոնի, Ամստերդամի, Մոսկվայի հետ միևնույն ցանկում։ Բոլոր այս քաղաքներում System of a Down խումբը հավաքել է մեծ թվով երկրպագուներ և «պայթեցրել» դահլիճները։

SOAD–ի երևանյան համերգը. ավելին, քան համերգ

Այն, ինչ տեղի ունեցավ հինգշաբթի Հանրապետության Հրապարակում տեղատարափ անձրևի տակ, չի կարելի պարզապես համերգ անվանել։ Հայոց ցեղասպանության մասին սրտաճմլիկ լուսանկարներն ու տեղեկատվությունը, որոնք պարբերաբար հայտնվում էին հսկայական մոնիտորների վրա, էներգիայով լի երգերը «էլեկտրականացրել էին» հրապարակը` կրքերի շիկացումը հասցնելով անհավանական գագաթնակետի։

System of a Down–ի երաժշտությունը. հավերժ խնջույքի, հավերժ հարսանիքի և հավերժ հոգեհացի մոտիվ

System of a Down–ը բացառիկ երաժշտական խումբ է։ Բացի Սերժ Թանկյանից, ով խմբի ստեղծողն ու գաղափարական ոգեշնչողն է, մյուս անդամները ևս (Դարոն Մալաքյան (կիթառ), Շավո Օդաջյան (բաս) և Ջոն Դոլմայան (թմբուկ)) հայեր են։ SOAD–ը շրջանառության մեջ դրեց new metal տերմինը և դարձավ այդ երաժշտական ուղղվածության ջատագովներից մեկը։

Шаво Одаджян, SOADSOAD–ն իր երաժշտության մեջ նաև օգտագործում է հայկական ազգային երաժշտության ողջ առանձնահատկությունն ու հմայքը` հմուտ կերպով զուգադրելով այն հարդ–ռոքի, օպերայի, ռեգգիի, բալլադի, ֆոլքի հետ։ Հենց այս անսպասելի, անասելի և անհավանական անցումներն են ստիպում հանդիսատեսին պահել շունչը, իսկ հետո «ցատկել» երաժշտական հնչյունների բուռն հոսքի մեջ։ System of a Down–ի յուրաքանչյուր երգը առանձին պատմություն է` գրավիչ մեկնարկով և միշտ անսպասելի հանգուցալուծմամբ։

Խումբը թողարկել է հինգ ձայնասկավառակ, որոնք աշխարհում վաճառվել են միլիոնավոր օրինակներով։

Ինչպես նշում են քննադատները, «System of a Down–ի երգերի ֆոլկլորային հատվածները ներառում են ոչ միայն հայկական երաժշտություն, դրանք որոշակի համամարդկային ժողովրդական երգ են, միավորման գեն, հավերժ խնջույքի, հավերժ հարսանիքի և հավերժ հոգեհացի ելևէջ»։ Թերևս, ավելի լավ չես ասի։

System of a Down–ին հաջողվել է հայկական երաժշտությունը բարձրացնել այլ մակարդակի, դարձնել նաև աշխարհահռչակ` ներկայացնելով այն նորովի, սակայն պահպանելով հիմնական ազգային բնութագիրը։

Պայքար` Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Серж ТанкянSOAD–ը չի վախենում պահանջել, որպեսզի ոչ միայն Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որն այս մեծագույն հանցագործության անմիջական կատարողն է, այլ նաև մյուս երկրները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել կամ չեն միջամտել մի ողջ ժողովրդի ոչնչացման հրեշավոր դավադրության կյանքի կոչմանը։

«Համակարգը» ի սկզբանե ներկայանում է որպես հավերժ խռովարար, ռեժիմի դեմ պայքարող, և այս ամպլուան ամուր ամրագրվել է երաժշտական համույթին։ Այդ պատճառով պատահական չէ, որ համերգի ընթացքում Սերժ Թանկյանը դիմեց ՀՀ կառավարությանը` կոչ անելով իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ և պայմաններ ստեղծել, որոնք կկանխեն արտագաղթը։

Սերժ Թանկայն. մենք եկել ենք մնալու համար

Համաշխարհային շրջագայության նախաշեմին վերամիավորված SOAD խմբի առաջին համերգը (2006 թ.–ին System of a Down–ի մասնակիցները որոշել են ժամանակավորապես դադարեցնել համատեղ գործունեությունը և զբաղվել մենահամերգային գործունեությամբ) ցնցող հաջողություն ունեցավ։ Խմբի երկրպագուները սկսեցին հավաքվել համերգի մեկնարկից 12 ժամ առաջ` քաղաքապետարանի շենքի մոտ կառուցելով հանպատրաստի ճամբար։ Որոշ ժամանակ անց երկրպագուների ամբոխը, կոտրելով ոստիկանների արգելապատնեշը, ներխուժեց հրապարակ, որտեղ պետք է տեղի ունենար համերգը։

Սակայն սրանով երկրպագուների արկածները չավարտվեցին։ SOAD–ի գրեթե ողջ համերգն անցավ տեղատարափ անձրևի տակ։ Սակայն երկնքից թափվող ջրի շիթերը ոչ միայն չխանգարեցին համերգին, այլ հակառակը` միավորեցին երկրպագուներին ցնծության միասնական պոռթկման մեջ։ Երկրպագուները վեր էին բարձրացնում թաց ձեռքերն ու բռունցքները, պարում ջրափոսերի մեջ։

Серж ТанкянԱմփոփելով SOAD–ի երևանյան շոուն` կարելի է միանշանակ ասել, որ նրանց հաջողվեց «արթնացնել» ոչ միայն մայրաքաղաքի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց «հոգիները», այլ բոլոր նրանց, ովքեր լսում էին նրանց ելույթը հեռուստացույցի էկրաններից և հետևում համերգին ուղիղ եթերով։ Ցանկություն կա հավատալու, որ «Wake Up The Souls»–ը ոչ միայն կարթնացնի, այլ կփրկի ողջ աշխարհի մարդկանց հոգիները բռնությունից և անհանդուրժողականությունից, ինչի դեմ պայքարում է System of a Down-ն արդեն գրեթե քսան տարի։

Այս ամենին կարելի է ավելացնել ևս մի պրոզայիկ միտք։ Բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի` Հայաստան կատարած այցի շնորհիվ մեր փոքրիկ երկիրը հայտնվեց համաշխարհային նորությունների էպիկենտրոնում։ System of a Down –ի երևանյան ցնցող համերգը շարունակում է «պահել» մեր երկիրը այդ էպիկենտրոնում։ Ինչի համար երաժիշտներին առանձին շնորհակալություն։

Իրինա Մանասյան, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։