482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն. երաժշտական տոն Գյումրիում
21:27
15 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում մեկնարկել է երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին։ Մրցույթ-փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Փառատոնի հանդիսավոր բացումը` առաջին տիկնոջ և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ, կայացավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Այս տարի փառատոնին մասնակցեցին երաժիշտներ 36 երկրներից։ Փառատոնի ժյուրի անդամներ են 85 հայտնի երաժիշտներ 20 երկրներից։

Գյումրին փառատոնի օրերին դարձել է երաժշտության միջազգային կենտրոն

Անսովոր աշխուժություն է տիրում ոչ միայն մշակույթի օջախներում, այլ նաև քաղաքի փողոցներում, որտեղ ապրիլի 10–ից մայիսի 20–ը կարելի է տեսնել գրեթե երեք հազար մասնակիցների 36 երկրներից, ովքեր մրցելու են 14 անվանակարգերում։

Ղազախստանի ժողովրդական արտիստ, «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում ժյուրիի անդամ Շախիմարդան Աբիլովը պատմեց լրագրողներին, որ արդեն երկրորդ անգամ է ժամանում Գյումրի։

«Հայաստանն ինձ համար աստվածային երկիր է, որտեղ ապրել են մեծ մարդիկ` Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Գոհար Գասպարյանը։ Ես սիրում եմ Հայաստանը։ Ինձ շատ հաճելի է, որ Գյումրին դառնում է միջազգային երաժշտական կենտրոն»,– ասաց Աբիլովը։

Ըստ նրա` հայ երեխաները շատ տաղանդավոր են։ «Այս օրերին ինձ թվում է, թե ողջ աշխարհը Հայաստանում է։ Մրցույթին մասնակցող երեխաներից լավ երգիչներ կստացվեն։ Իսկ մրցույթը նրանց զարգացման լավ հիմք կդառնա»,– կարծում է Աբիլովը։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում ժյուրիի անդամ Գայանե Գեղամյանը նույնպես գովեց մասնակիցներին։

«Քանի որ այս տարի փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ  տարելիցին, յուրաքանչյուր մասնակից պետք է հայերեն լեզվով երգ կատարի։ Շատ ողջունելի է, որ բազմաթիվ մասնակիցներ Կոմիտասի ստեղծագործություններն են կատարում»,– ասաց նա։

«Մշակույթների երկխոսություն» համաժողովը` որպես միջմշակութային կապերի հաստատման գործիք

Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ IX միջազգային «Մշակույթների երկխոսություն» գիտաժողովը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին։ 

Համաժողովի համակարգող Աննա Կուզմինան պատմեց, որ համաժողովին մասնակցել են մոտ քառասուն արվեստաբաններ Մոլդովայից, Բելառուսից, Ուկրաինայից, Տաջիկստանից Ռուսաստանից։ Նրանք բոլորն այդ երկրների առաջատար ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն են։

«Չի կարելի չնշել արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Զենկինի փայլուն զեկույցը։ Նա ներկայացրեց «Երաժշտական ինտոնացիան համաշխարհային պատերազմի ժամանակ» թեմայով զեկույց»,– ասաց Կուզմինան։

Ըստ նրա` Հայոց ցեղասպանության թեման արձագանք է գտել արվեստագետների բազմաթիվ աշխատություններում։ Համաժողովի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են այդ աշխատությունները։ «Իմ «Ցեղասպանության զոհերին նվիրված Վարդ Մանուկյանի խոստովանություն–սիմֆոնիան» զեկույցը նվիրված էր 2011 թվականին նրա գրած երաժշտական ստեղծագործությանը։ Բայց ընդհանուր առմամբ, ավելի մեծ ուշադրություն դարձվեց մշակութային երկխոսությանը, որն ուղղված է Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Երկրորդ համաշխարհային պատերազմի նման հանցագործությունների կանխմանը»,– ասաց Կուզմինան։

Ըստ նրա, միայն հասկանալով միմյանց, կապեր հաստատելով ժողովուրդների և մշակույթների միջև կարելի է նմանատիպ հանցագործությունները կանխել։ Իսկ արվեստի ստեղծագործություններն անմահ են դարձնում այդ հանցագործությունների զոհերի հիշատակը։ «Հենց դա է արվեստի գերագույն առաքելությունը»,– կարծում է Կուզմինան։

Փառատոնի կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությունը:

Փառատոնն անցկացվում է 2009 թվականից։ Մշակութային այս նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել դասական և ազգային երաժշտության հանրահռչակումը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև զարգացնել ստեղծագործական ու բարեկամական կապերը, օտարազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել Հայոց պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Փառատոնը պատանիներին և երիտասարդներին ընձեռում է ինքնադրսևորման, սեփական ունակությունները ճանաչելու, կատարողական վարպետությամբ մրցելու հնարավորություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։