480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Կրքեր Քիմի շուրջ կամ ինչպես փոքրիկ Հայաստանը հայտնվեց համաշխարհային լուրերի կենտրոնում
15:48
14 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մի քանի օր շարունակ համաշխարհային ԶԼՄ–ները` Ֆիլիպիններից մինչև Ամերիկաներ, Ավստրալիայից մինչև Հյուսիս, անդադար խոսում էին Հարավային Կովկասում գտնվող մի փոքրիկ` Հայաստան անունով երկրի մասին: Ոչ, այնտեղ նավթ չեն գտել, հեղաշրջում չի կատարվել կամ, Աստված մի արասցե, տարերային աղետներ չեն գրանցվել։ Պարզապես ռեալիթի–շոուի աստղ, մոդել և, որոշ պարբերականների համաձայն, աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը` Քիմ Քարդաշյանը, քրոջ, դստեր և ամուսնու` ոչ պակաս հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ, այցելել էր իր նախնիների հայրենիք։

Ким КардашянՀայաստան այցելելու` Քարդաշյանների մտադրության մասին հայտնի էր նախապես, և, անշուշտ, բոլորը որոշակի իրարանցում էին սպասում, սակայն քչերը կարող էին պատկերացնել այն փոթորիկը, որը կանցներ տեղական և համաշխարհային ԶԼՄ–ների էջերով, բոլոր հնարավոր և անհնար սոցցանցերով և բլոգերով։ Հյուրերի յուրաքանչյուր քայլ միանգամից ֆիքսվում էր և տարածվում Համացանցի անծայրածիր տիրույթներում։

Քննարկվում էր ամեն ինչ` Քիմի և նրա քրոջ արտաքին տեսքից, հագուստից, մազերի գույնից մինչև նրանց թիկնապահի` Հայաստանից ստացած տպավորությունները։ Եվ, իսկապես,  քննարկելու բան կար։

Նախևառաջ, Երևան գալու համար Քիմը վերականգնել էր մազերի բնական գույնը` կրկին սևահեր դառնալով, իսկ հագնված էր չափազանց համեստ։ Հանրությանը ցնցող և հիշվող Քիմը հանկարծ ինքնաթիռից իջնում և հարյուրավոր տեսախցիկների ու զարմացած հայ երկրպագուների առջև ներկայանում է համեստ բեժագույն հագուստով, որը գրեթե ամբողջովին ծածկում էր նրա բոլոր «բարեմասնությունները»։ Լրագրողներն ու պապարացիները միանգամից հասկացան, որ սա անսովոր մի այց է, այստեղ նրանք միանգամայն այլ Քիմ են տեսնելու։

Ակնթարթորեն համաշխարհային ԶԼՄ–ներում սկսեցին այսպիսի գլխագրեր հայտնվել` «Ինչու՞ է նա այսքան համեստ հագնված», «Ցանկանու՞մ եք տեսնել իսկական Քիմին», «Քիմն առանց դիմակի»... Ողջ աշխարհից երկրպագուները, շունչները պահած, հետևում էին Երևանից «թռչող» լուսանկարներին և տեսանյութերին, որտեղ մեր ժամանակի «ամենասեքսուալ» կինը հանկարծ համեստ աղջիկ էր դարձել, ով պարզապես եկել էր հայրենիք` իր արմատներին հաղորդակից լինելու համար։

Հայաստանը հանկարծ հայտնվեց համաշխահային լուրերի կենտրոնում, ընդ որում, շուտով սկսեցին քննարկել ոչ միայն Քիմին և նրա ընտանիքը։ «Երկիր, որի մասին մենք չգիտեինք», «Հայաստանի լավագույն վայրերը, որտեղ անպայման պետք է այցելել կյանքում գոնե մեկ անգամ», «Տուր Հայաստանով` Քարդաշյան ընտանիքի հետ»` ահա Daily Mail, Telegraph, Associated Press, France Press, New York Times–ի առաջին էջերի վերնագրերի ընդհանուր տոնը։

Ким Кардашян и Канье Уэст в ЕреванеԲացի Հայաստանից, արծարծվում էր մեկ այլ թեմա, որը բավականին փչացրեց Թուրքիայի ղեկավարության նյարդերը` Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեման։ Չէ՞ որ հենց Ցեղասպանության 100–րդ տարելիցը ապրիլին Հայաստան բերեց Քարդաշյան ընտանիքին։ Այնպես ստացվեց, որ աշխարհի բոլոր գլամուրային պարբերականները հանկարծ սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին։ Քիմի լուսանկարը, որտեղ նա կարմիր զգեստով և կարմիր ծաղիկներով ծնկի էր իջել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ, միանգամից տարածվեց ողջ աշխարհով` դառնալով համաշխարհային տաբլոիդների լուսանկարը։

«Քիմի կարմիր զգեստը ստիպեց ողջ աշխարհի նորաձևության սիրահարներին խոսել Հայոց ցեղասպանության մասին»,– գրել է Daily Mail–ը։

Ուշադրությունից անմասն չմնաց նաև Քիմի ամուսինը` սկանդալային հռչակ վայելող ռեփեր Քանյե Ուեսթը։ Հաշված վայրկյանների ընթացքում ամբողջ աշխարհով մեկ տարածվեցին «Գրեմմի» 21 արձանիկ ունեցող ժպտացող ռեփերի լուսանկարները։ «Նա իսկապես ժպտում է», «Քանյեն վերջապես ժպտաց Երևանում»... Ռեփերը բազմիցս հայտարարել է, որ իրեն հարգող ռեփերին վայել չէ խցիկի առջև ժպտալ։ Հենց այդ պատճառով էլ ժպտացող լուսանկար նա չուներ։ Բայց Հայաստանն, այնուամենայնիվ, կարողացավ «հալեցնել» նրա սիրտը։

Канье Уэст в ЕреванеԱռանձին ուշադրության են արժանի Քարդաշյան ընտանիքի երկրպագուները, որոնք առաջին իսկ օրվանից` սկսած Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից, աստղային զույգին ուղեկցում էին բառացիորեն ամենուր: Երևանի բնակիչները մի քանի օրվա ընթացքում արդեն սովորել էին երիտասարդների ամբոխին, որոնք գրեթե գիշերում էին Երևանի կենտրոնում գտնվող բարձրակարգ հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել էին աստղային հյուրերը: Նրանցից ամենահավատարիմներն իրենց կուռքերի հետևից ուղևորվում էին նրանց այցելության վայրերը` Գառնի, Գեղարդ, Գյումրի:

Իհարկե, որոշ մարդիկ սոցցանցերում կարծիք էին հայտնում, թե այդ ամենը փոքր երկրի բնակիչների բարդույթներ են: Հիմնականում դժգոհություն էին հայտնում, այսպես կոչված, «ավանդական բարոյական արժեքների պահապանները», որոնք վշտացած էին այն փաստից, որ հայ երիտասարդությունն այդպես ջերմորեն ընդունեց Քիմին, ում նույն այդ «պահապաններն» անվանում էին, մեղմ ասած, բարոյական որակներով չփայլող աղջիկ: Անմիջապես ջրի երես դուրս եկան Քիմի «ուշագրավ» լուսանկարները և տանը արված հայտնի տեսահոլովակը, որի մասին աշխարհում արդեն վաղուց մոռացել էին:

Ким Кардашян в ЕреванеԲնականաբար, հայ երիտասարդության կողմից Քիմին չափազանց ջերմ ընդունելություն ցուցաբերելը փոթորկեց ոչ միայն սնոբերին, այլև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք վիրավորված էին նրանից... Թեև, այնքան էլ հասկանալի չէր, թե ինչից էին հատկապես նրանք վիրավորված, առնվազն եթե կարդանք սոցցանցերում տեղադրված նրանց հայտարարությունները և գրառումները:

Հավանաբար ամենաշատ քննարկվողներից մեկը հայկական հեռուստասերիալների դերասան Սոս Ջանիբեկյանի գրառումն էր Facebook սոցցանցում, որտեղ դերասանը ցանկություն էր հայտնում անձամբ Քիմ Քարդաշյանին ցույց տալ Երևանի «տեսարժան վայրերից» մեկը` «Ծղոտներ» անունով, որն ավելի հայտնի է որպես հասարակաց տուն: Ճիշտ է, հետո դերասանը երկար արդարանում էր, որ ընդամենն իր համակրանքն էր հայտնում Քիմի նկատմամբ, և իր գրառումում միայն ասվում էր, որ Քիմը ցանկալի է իր համար:

Առավել մեծ աղմուկ բարձրացրեց մի քանի տարի առաջ Հայաստանը երգի միջազգային «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրած երգչուհի Եվա Ռիվասի գրառումը նույն Facebook-ում, որտեղ երգչուհին իր վրոդվմունքն էր հայտնում «կեղծ» հայ ժողովրդից:

«Բոլորը նրա վրա ցեխ էին շպրտում: Այն բանի համար, որ նա այնպիսին է, ինչիպիսին որ կա: Նա երեկ եկավ Երևան, և ողջ Հայաստանը ծնկի իջավ նրա առաջ: Մարդիկ միջատների նման վազեցին-եկան օդանավակայան, ու վազում են նրա հետևից, ասես նա երկրորդ Հիսուսն է... Նողկալի է, որ իմ ժողովուրդն այդքան ոչ իսկական է, արհեստական, կեղծ: Սիրե՛ք կամ մի՛ սիրեք: Ատե՛ք կամ մի՛ ատեք: Եղե՛ք իսկական, այլ ոչ թե կեղծ, մի՛ գործեք ամբոխի թելադրանքով: Քիմը աստղ է, և դուք այնքան փափուկ եք նրա առջև, երբ նա այստեղ է, բայց երբ նա չկա, նրա վրա ցեխ եք շպրտում: Թու՛: Կարծում եմ` ակնարկը իմ գործողությունների մասին պարզ էր», - գրել էր Ռիվասը:

Ճիշտն ասած` այդ «ակնարկը» գրեթե ոչ ոք չհասկացավ, իսկ երբ երգչուհին հայտարարեց, որ «ես այլևս ոչինչ չեմ ցանկանում անել այս երկրի համար», շատերը հարց տվեցին` իսկ նա ի՞նչ է արել «այս երկրի համար»:

Այսպես թե այնպես, հայկական շոու բիզնեսի մի շարք աստղերի դժգոհությունը չպակասեցրեց հիացած երկրպագուների ոգևորությունը, առավել ևս, որ «դատապարտողների» թիվը զգալիորեն կրճատվեց համաշխարհային ԶԼՄ-ներում Հայաստանի մասին յուրաքանչյուր հոդվածին զուգահեռ:

Կիրակի ցերեկն անգամ կառավարության առջև բողոքի ցույց անցկացնելու փորձ արվեց` կապված Քարդաշյան ընտանիքի ժամանման հետ: Ակցիան տեղի ունեցավ, դրան մասնակցում էր ընդամենը... երեք մարդ: Աստղային հյուրերը` Քիմի և Քանյե Ուեսթի գլխավորությամբ, կարողացան հալեցնել անգամ ամենամոլի հակառակորդների սրտերը:

Канье Уэст, концерт, ЕреванԿիրակի պարզ դարձավ, որ հյուրերը գիշերը մեկնում են: Վերջին օրը Քիմը քրոջ` Քլոեի հետ, զբոսնեց Երևանում, եղավ հայտնի խանութներում, ռեստորաններում... Երևանցիներն արդեն մտովի հրաժեշտ էին տալիս Քիմին: Սակայն նման վառ այցը պարզապես չէր կարող համապատասխան ավարտ չունենալ:

Կեսգիշերից կես ժամ առաջ հանկարծ պարզ երկնքում ամպրոպի նման «որոտաց» Քիմի «թվիթն» այն մասին, որ Քանյե Ուեսթը որոշել է չնախատեսված անվճար համերգ տալ Երևանի կենտրոնում` «Կարապի լճի» մոտ... կեսգիշերին: Անտեղյակ մարդուն կթվար, թե պատերազմ է սկսվել կամ առնվազն երկրաշարժ է տեղի ունեցել` տեսնելով կեսգիշերին դեպի «Կարապի լիճ» վազող մարդկանց բազմությունը: Ընդամենը 15 րոպեի ընթացքում լճի շուրջը մի քանի հազար մարդ հավաքվեց:

Այն մասին, որ համերգն իսկապես ծրագրված չէր, վկայում էին հատուկ էֆեկտների, լույսի և աշխարհի առաջատար ռեփերներից մեկին վայել ձայնային տեխնիկայի բացակայությունը: Ասենք, հանդիսատեսը դա անգամ չնկատեց, քանի որ ամեն ինչ, բառացիորեն, շլացուցիչ էր: Երբ Քանյեն եկավ ու սկսեց կատարել իր հայտնի «Stronger» հիթը, ամբոխը բառացիորեն խենթացավ  հույզերից: Ինքը` ռեփերը, հանդիսատեսի նկատմամբ ում քամահրական վերաբերմունքի մասին լեգենդներ կան, չափազանց բարեհաճ էր հայ հանդիսատեսի նկատմամբ և... արեց այն, ինչ կյանքում երբեք չէր արել: «Good Life» երգը կատարելիս Քանյեն հարցրեց լճի հակառակ կողմում կանգնած մարդկանց` «Դուք ինձ տեսնու՞մ եք այդ կողմում»: Ինչից հետո Քանյեն, բոլորի համար անսպասելի, վազեց ու ցատկեց լճի մեջ, իսկ նրա հետևից` դեպի նա, նետվեցին տասնյակ երկրպագուներ...

Концерт Канье Уэста в ЕреванеՔանյեն արդեն վաղուց հյուրանոցում էր, իսկ Երևանի գիշերային լռությունը խախտում էին հիացած երկրպագուների բացականչությունները` «Thank you, Kanye!»:

Քիմը և Քանյեն մեկնեցին, սակայն իրենց ետևից հսկայական լուսավոր հետք թողեցին հազարավոր երկրպագուների և Հայաստանի հասարակ բնակիչների հոգիներում, որոնք այս մի քանի օրվա ընթացքում զգացին, որ իրենք միայնակ չեն այս մեծ աշխարհում: -0-

Գագիկ Բատիկյան, հատուկ ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»-ի համար

Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։