487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դեռևս չի նախատեսում ԵՏՄ միասնական արժույթ ներդնել
19:47
24 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԿԲ–ին և կառավարությանը հանձնարարեց մինչև սեպտեմբերի 1–ը որոշել ԵՏՄ տարածքում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունը, Հայաստանում և ԵՏՄ մնացած երկրներում սկսեցին բուռն քննարկումներ անցկացնել այդ նախաձեռնության շուրջ։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք նախատեսում են մինչև 2025թ.–ը Եվրասիական Կենտրոնական բանկ և միասնական արժույթ ստեղծել։ Նուրսուլթան Նազարբաևն անգամ առաջարկեց նոր դրամական միավորն անվանել «ալթին»։

Եվ ահա մարտի 20–ին Աստանայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին խոսեց արժութային միության գաղափարի մասին` նշելով, որ դա կօգնի ավելի հեշտ արձագանքել արտաքին ֆինանսատնտեսական մարտահրավերներին, պաշտպանել համատեղ շուկան։

«Գործընկերների հետ պայմանավորվեցինք շարունակել դրամական քաղաքականության համակարգումը։ Կարծում ենք, որ ժամանակն է խոսել նաև ապագայում արժութային միության ձևավորման հնարավորության մասին», – նշել է ՌԴ նախագահը։

Ղազախստանի նախագահն իր հերթին զգուշությամբ նշել է, որ ԵՏՄ երկրները միջոցներ կձեռնարկեն առևտրի ծավալների ավելացման համար` այդ թվում հաշվի առնելով արժույթների տատանման ռիսկերը։

Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով ԵՏՄ–ի միասնական արժույթի գաղափարի մասին, հայտարարել է, որ իր նախագահության օրոք այն դժվար թե հայտնվի։

Այս հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։ Նա ընդգծել է, որ ԿԲ–ն այս պահին նման ծրագրեր չունի, և կարգավորիչը ԵՏՄ–ի շրջանակում որևէ բանակցություն չի վարել միասնական արժույթի անցնելու կապակցությամբ։

Նրա խոսքով` ԵՏՄ անդամ դառնալու շրջանակում Հայաստանի կողմից ստորագրված փաստաթղթերում չկա այդպիսի կետ` անգամ այդ հարցի նպատակահարմարության, ուսումնասիրման ու հեռանկարների տեսանկյունից։

«Ասեմ ավելին` ԵՏՄ–ի շրջանակում քննարկվել է ֆինանսական շուկայի միասնական կարգավորիչի ձևավորման հարցը, որը պետք է տեղի ունենա 2025թ.–ից հետո։ Այդ ընթացքում պետք է համապատասխանեցվեն ազգային օրենսդրությունները, նորմատիվները և միայն դրանից հետո հարցը կարող է ներառվել օրակարգում...Դա չի կարող վարչական որոշում լինել։ Դրա համար անհրաժեշտ է համապատասխան զարգացում տնտեսություններում, ֆինանսական շուկաներում», – հայտարարել է Դարբինյանը։

Փորձագետնեը հորդորում են չշտապել

Փորձագետները մեկնաբանում են ԵՏՄ միասնական արժույթի ներդրման հնարավորությունը, նրանք հիմնականում պահպանողական են տրամադրված և առաջարկում են ավելի ուշադիր ուսումնասիրել հնարավոր բոլոր խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարել այս գործընթացում։

«Նոր միասնական արժույթի ստեղծում ԵՏՄ–ի տարածքում» Մոսկվա–Երևան տեսակապի ընթացքում ռուս և հայ փորձագետներն ընդգծել են, որ միասնական արժույթի ներդրումը տնտեսական ինտեգրման բարձրագույն մակարդակն է։

Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի միջազգային առևտրի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Կնոբելը կարծում է, որ չնայած Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը փոխել են իրանց միության անվանումը` կոչելով «տնտեսական միություն», իրականում այն դեռևս չի ավարտել իր ինտեգրումը Մաքսային միության շրջանակներում։ Նրա խոսքերով` երկրների միջև իսկապես գործում է միասնական մաքսային տարածք, չկան մաքսակետեր, և եթե հաշվի չառնենք հակապատժամիջոցները, ապա կարելի է ասել, որ իրականացվում է միասնական առևտրային քաղաքականություն։ Սակայն, այնուամենայնիվ, միության ներսում գոյություն ունեն մեծ թվով ոչ սակագնային խոչընդոտներ, մասնավորապես, սանիտարական կարգավորումը հանված չէ անդրազգային մակարդակի վրա, բացակայում է համապատասխան որոշումների փոխադարձ ճանաչումը։

«Մենք, դեռևս չավարտելով ՄՄ ինտեգրման փուլը, մեր միությունը կոչել ենք «տնտեսական միություն»։ Եթե ներդնենք «արժութային միություն» անվանումը, ապա կվազենք գնացքից առաջ։ Այդ ուղղությամբ ընթացող շարժումը պետք է հետևողական լինի», – նշել է Կնոբելը։

Փորձագետի խոսքով` արժութային միությունը պետք է շահավետ լինի բոլոր մասնակիցների համար, սակայն եթե նախագիծը սխալ իրականացվի, ապա կարող է ծագել մի իրավիճակ, երբ կամ բոլորը կորուստներ կկրեն, կամ առաջատարը ստիպված կլինի վճարել մնացած մասնակիցների կորուստների համար։

«Իմ կարծիքով` այն պատճառով, որ ԵՏՄ–ում հռչակագրման և անվանումների հետ կապված շատ գործընթացներ առաջ են անցնում տնտեսական էությունից, Ռուսաստանը վերջին տարիներին վճարում է եվրասիական ինտեգրման համար։ Կարելի է ասել, որ դա որոշակի ներդրում է այն բանում, որ ապագայում գործընկերությունը կդառնա այնպիսին, ինչպիսին պետք է լինի, և օգուտ կսկսեն ստանալ բոլոր կողմերը», – ավելացրել է փորձագետը։

Գլոբալիզացման խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինն իր հերթին ուշադրություն դարձրեց այն փաստին, որ ՌԴ նախագահը հանձնարարել է մշակել արժութային միության, այլ ոչ թե միասնական արժույթի մասին հարցը։

«Արժութային միությունը բավականին բազմիմաստ հասկացություն է...ԵՏՄ–ն, որի շրջանակում ինտեգրումը շատ է հետ մնում եվրոպականից,  կարևոր հարցեր ունի, որոնցով հարկավոր է զբաղվել», – նշել է նա։

Նրա խոսքով` հարկավոր է զարգացնել ինտեգրումը, այդ թվում նաև արժութային։ Ամեն դեպքում, հարկավոր է այդ հարցերը մշակել փորձագիտական, գիտական տեսակետից` բիզնեսի և պետական ծառայողների ներգրավմամբ։

«Հասկանալի է, որ փոքրի հետ խոշորի միավորումը ստեղծում է լրացուցիչ խնդիրներ, որոնք կապված են շահերի պաշտպանության հետ։ Մի կողմից, դա ինքնիշխանության հարց է, որը տնտեսության տեսակետից ֆորմալ հարց է, սակայն այն շատ կարևոր է համապատասխան պետությունների համար։ Մյուս կողմից, այն տնտեսական քաղաքականության հարց է», – նշել է Դելյագինը։

Քայլ առ քայլ

Հաշվի առնելով միասնական արժույթի հարցի կապակցությամբ պաշտոնյաների լռությունը` հայկական հասարակության ուշադրության կենտրոնում հայրենական փորձագետների հայտարարություններն են։ Այսպես, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարել է, որ ԵՏՄ–ի շրջանակում միասնական արժույթի ներդրումը կտևի, ամենայն հավանականությամբ, առնվազն 20 տարի։

Միաժամանակ նա նշել է, որ հիմա ԵՏՄ–ում գերիշխում են քաղաքական գործընթացները, և ժամկետները կարող են կրճատվել։ «Սակայն տնտեսությունն ի վիճակի չէ յուրացնել այդ քաղաքական ոիղերձները։ Այսօր այդ հարցը չի կարող լուծվել, այն դեռ անհրաժեշտ է միայն գնահատել և կշռադատել։ Ժամանակ է հարկավոր, ոչ թե` 2–3 տարի, այլ` ավելի երկար ժամանակ», – ասել է Մանասերյանը։

Փորձագետն ավելացրել է, որ միասնական արժույթի ներդրմանը պետք է նախորդի տնտեսական քաղաքականության ֆիսկալ, հարկային և այլ ուղղությունների համաժամանակեցումը, ինչը դեռևս չի իրականացվել։

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն իր հերթին հայտարարել է, որ ԵՏՄ–ում միասնական արժույթի ներդրումը 10–15 տարի կպահանջի, քանի որ սա հասարակ գործընթաց չէ, այն նախատեսում է մի շարք քաղաքական, տնտեսական, ֆինանսական և տնտեսվարող հարցերի լուծում։

Այս համատեքստում հատկանշական է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովի մեկնաբանությունը, որի համաձայն` արժութային միությունը ԵՏՄ–ի շրջանակում «կարելի է ստեղծել աստիճանաբար, սկզբնական փուլում այդ միությունում կարող են ներառվել միության ոչ բոլոր երկրները»։

Հաշվի առնելով այս հարցի նկատմամբ Ռուսաստանի գործընկերների զգուշավոր վերաբերմունքն ու սեփական տնտեսական ինքնիշխանությունից չզրկվելու ցանկությունը` բացառված չէ, որ ներդրման դեպքում նոր արժույթը չի փոխարինի ազգային արժույթներին, այլ կօգտագործվի միայն ԵՏՄ–ի ներսում միջպետական հաշվարկների համար։

Կարելի է ենթադրել, որ փոխհաշվարկների դեպքում դոլարից հեռանալու նման փորձը կառաջացնի ԱՄՆ–ի և նրա կողմից վերահսկվող միջազգային ֆինանսական ինստիտուտների դժգոհությունը, ինչի հետևանքով այս գործընթացին կսկսեն ակտիվորեն հակազդել արևմտամետ ուժերը։ Այսպես, Հայաստանում մի շարք փորձագետներ և ԶԼՄ–ներ, ի հավելում եվրասիական ինտեգրման հասցեին հնչող մշտական քննադատությանը, արդեն կոշտ քննադատության են ենթարկել նաև միասնական արժույթի գաղափարը։

Իսկ մինչ այդ ԵՏՄ երկրներն ակտիվորեն զբաղված են նախատեսված կարևոր հարցերով։ Ապրիլի 3–ին Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից Ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստը` ԵՏՀ–ի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ։ Հանձնաժողովի նիստի ընթացքում կներկայացվի ֆինանսական ոլորտի գաղտնի տեղեկատվության փոխանակման համաձայնագրին Հայաստանի կառավարության և ԿԲ–ի միացման արձանագրությունը` ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար պայմաններ ստեղծելու նպատակով։–0–

Հայկ Խալաթյան, մեկնաբան, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։