480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
2014 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձությունները` ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
18:54
29 Դեկտեմբերի 2014

Անցնող տարին հեշտ չէր հայկական սպորտի համար, այդուհանդերձ, հայ մարզիկները կարողացան հաջողության հասնել մի քանի հեղինակավոր մրցաշարերում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2014 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձությունները։

1.  Ըմբիշների «ոսկին»

Անցնող տարում ամենից հաջող հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Ամենատիտղոսակիր հայ «դասականներից» մեկը` Լոնդոնի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2013 թ.–ին

Артур АлексанянԲուդապեշտում կայացած աշխարհի առաջնության չեմպիոն, Կազանի ունիվերսիադայի և 2013 թ.–ին Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2012 թ.–ին Բելգրադում, 2013 թ.–ին Թբիլիսիում և 2014 թ.–ին Վանտաայում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մինչև 98 կգ քաշային կարգում հաղթեց սեպտեմբերին Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության «ոսկին»` վճռորոշ մենամարտում 8։0 հաշվով հաղթելով գերմանացի Օլիվեր Ադրիանին։

Մինչև 75 կգ քաշային կատեգորիայում ևս մի «ոսկի» բերեց հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, հայտնի հայ ըմբշամարտիկ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին` Եվրոպայի 2009 թ.–ի չեմպիոն (Վիլնյուս), Եվրոպայի 2014 թ.–ի առաջնության արծաթե մեդալակիր (Վանտաա) և Եվրոպայի 2012 թ.–ի առաջնության բրոնզե մեդալակիր (Բելգրադ) Արսեն Ջուլֆալակյանը, ով վճռորոշ մենամարտում 4։0 հաշվով հաղթեց խորվաթ Նևեն Ջուգային։ Այս հաղթանակների շնորհիվ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղն ընդհանուր թիմային հաշվարկով։

Арсен ДжулфалакянԲացի այդ, հունահռոմեական ոճի ըմբիշները 2014 թ.–ի ապրիլին կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ նվաճեցին «ոսկի» և «արծաթ»։ Եվրոպայի եռակի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը (98 կգ.)։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Արսեն Ջուլֆալակյանը։

Ազատ ոճի ըմբիշները Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ արժանացան երեք մեդալի` մեկ «արծաթ» և «երկու» բրոնզ։ Մինչև 70 կգ քաշային կարգում երկրորդ տեղը զբաղեցրեց Գրիգոր Գրիգորյանը, երրորդը` Գարիկ Բարսեղյանը (57 կգ) և Մուսա Մուրթազալիևը (86 կգ)։ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրեց 6–րդ տեղը 31 երկրների շրջանում։

2. Սոչիի Ձմեռային օլիմպիադան

Տարվա կարևորագույն մարզական իրադարձությունը Սոչիում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերն էին, չնայած այն հանգամանքին, որ ձմեռային մարզաձևերը Հայաստանում այնքան էլ զարգացած չեն։ Հայ մարզիկները հանդես եկան դահուկավազքում և լեռնադահուկային սպորտում։

горные лыжи Հայ դահուկորդներ Սերգեն Միքայելյանն ու Արթուր Եղոյանը զբաղեցրեցին, համապատասխանաբար, 46–րդ և 63–րդ տեղերը սկիաթլոնի մրցումներում (15 կմ դասական ոճով + 15 կմ ազատ ոճով)։  Գյումրեցի 21-ամյա Կատյա Գալստյանը 64-րդ տեղն է զբաղեցրել 75 մասնակիցների թվում Սոչիի Օլիմպիադայի 10 կմ դասական ոճի դահուկավազքի մրցույթում։

Հայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը Սոչիի Օլիմպիադայի հսկա ոլորավայրէջքի մրցաշարի 79 մասնակիցների թվում 46–րդ տեղն է զբաղեցրել։ Հսկա ոլորավայրէջք մրցաշարի 79 մասնակիցների շրջանում Սերեբրակյանը զբաղեցրել է 46–րդ տեղը։

3. Հայ ծանրամարտիկների մեդալները

Ապրիլի 3–13–ը Թել Ավիվում կայացած (Իսրայել) Եվրոպայի թեթև աթլետիկայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր յոթ տղամարդ ծանրամարտիկ և երեք  կին ծանրամարտիկ։
Եվրոպական առաջնությունում Հայաստանը ներկայացրել են յոթ տղամարդ և երեք կին ծանրորդներ։ 69 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Վանիկ Ավետիսյանը նվաճել է մեկ արծաթե մեդալ` երկամարտում հավաքելով 315 կգ (140 պոկում և 175 հրում), ևս մեկ արծաթ Հայաստանին բերեց գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը` երկամարտում հավաքելով 436 կգ (190+246)։Առաջնության բրոնզե մեդալը նվաճել է Սմբատ Մարգարյանը (56 կգ.)` 255 կգ արդյունքով (109+146)։

штангаԿին ծանրորդների շրջանում լավագույն` հինգերորդ տեղը ցուցադրեց վերջերս մեծ սպորտ վերադարձած Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ)։  Ընդհանուր թիմային ստուգարքում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 4–րդ տեղը 31 երկրների թվում, իսկ կանանց հավաքականը` 12–րդ տեղը։

Բացի այդ, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Իզաբելա Յայլյանը ոսկե մեդալ է նվաճել. մինչև 20 տարեկան աղջիկների մրցումներում պոկում վարժությունում բարձրացրեց 85 կգ, հրումում` 106 կգ ծանրաձողը և երկամարտի 191 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

4. Երևանում կայացած Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն

Երեք հայ շախմատիստներ նվաճեցին 2015 թ.–ի աշխարհի գավաթի ուղեգրեր Երևանում կայացած Եվրոպայի շախմատի առաջնության արդյունքում։

Եվրոպական առաջնության հաղթող ճանաչվեց ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Մոտիլյովը, երկրորդ տեղը զբաղեցրեց իսպանացի Դավիթ Անտոնը, երրորդը` ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը։ Մրցումների կանոնակարգի համաձայն` 1–23–րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք ստացան մասնակցել Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթին։

ШахматыՀայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զբաղեցրել է 10–րդ տեղը, եռակի օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը` 16–րդ տեղը, գրոսմայստեր Սամվել Տեր–Սահակյանը` 22–րդ տեղը։
Գնահատելով հայ շախմատիստների ելույթը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը նշել է, որ նրանցից շատերը լավ խաղ ցուցադրեցին։

«Մեր շախմատիստները լավ են խաղացել, երկար ժամանակ զբաղեցնում էին բարձր տեղեր, սակայն ամեն ինչ որոշվում է վերջին երեք–չորս հանդիպումներում, իսկ նման մրցաշարերին հարկավոր է նաև մի փոքր հաջողություն», – ասել  է Լպուտյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Երկու շաբաթ շարունակ առաջնության մեդալների համար Երևանում պայքարում էր 27 երկրներից ժամանած 263 շախմատիստ։

5. Արթուր Աբրահամի հաղթանակը

Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 34–ամյա Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 2014 թ.–ի սեպտեմբերին շարունակեց իր հաջող ելույթները` Գերմանիայի Քիլ քաղաքում կայացած մենամարտում պարտության մատնելով 31–ամյա բրիտանացի բռնցաքամարտիկ Փոլ Սմիթ կրտսերին։

Артур АбрахамԱբրահամը մայիսին պաշտպանեց իր տիտղոսը Մոնտենեգրոն ներկայացնող Նիկոլա Սիեկլոչայի հետ մենամարտում։ Վերահսկելով մենամարտի ողջ ընթացքը և մենամարտի կեսին ստանալով աջ ձեռքի վնասվածք` Արթուրն, այդուհանդերձ, գերիշխող դիրք էր զբաղեցնում ռաունդների մեծամասնության ժամանակ։ Հանդիպման արդյունքում բոլոր մրցավարները հաղթանակը տվեցին Աբրահամին (119-110, 116-112 և 116-113)։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսն Աբրահամը վերադարձրել է ռևանշ–մենամարտում, որը թվով երրորդն էր գերմանաբնակ ռուս բռնցամարտիկ Ռոբերտ Շտիգլիցի դեմ։ Ռևանշ–մենամարտը կայացավ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մարտի 1–ին։ Մրցավարներից երեքը հաղթանակը տվեցին Աբրահամին, մեկը` Շտիգլիցին։ 12–րդ ռաունդում Արթուր Աբրահամը մրցակցին նոկդաունի ենթարկեց։

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Նա դարձել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն՝ 2012թ.-ի օգոստոսին չեմպիոնական տիտղոսը նվաճելով Ռոբերտ Շտիգլիցից: 2013թ.-ի մարտի 23-ին Աբրահամը չկարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը Շտիգլիցի հետ մենամարտում: Երկրորդ ռաունդում նա վնասվածք ստացավ: Ձախ աչքն այտուցվել էր, իսկ երրորդ ռաունդից հետո այն ամբողջությամբ փակվեց: Բժիշկի հետազոտումից հետո մրցավարները որոշեցին դադարեցնել մենամարտը՝ տեխնիկական նոկաուտով հաղթանակ շնորհելով Շտիգլիցին: Սակայն 2014թ.-ի Աբրահամը վերադարձրեց չեմպիոնի տիտղոսը։ Աբրահամը 2005-2009թթ.-ին եղել է միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնը: «Boxsport» ամսագիրը Աբրահամին ճանաչել է Գերմանիայի 2012թ.-ի լավագույն բռնցքամարտիկը: Նա հինգ անգամ (2006, 2007, 2008, 2009, 2012 թթ.) Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել:

6. Բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը վերադարձրել է բռնցքամարտի աշխարհի առաջնության տիտղոսը

Сюзи КентикянՍյուզի Կենտիկյանը հուլիսի սկզբին վերադարձրեց գերթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նախկին չեմպիոն Կարինա Մորենայի հետ մենամարտում։
Ռևանշ–մենամարտը տեղի է ունեցել հունիսի 1–ին Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։ Մորենան WBA գոտին պաշտպանում էր «ճանճի քաշով», սակայն Կենտիկյանը միավորներով առաջ անցավ։ «Սիրելի ընկերներ, սիրելի երկրպագուներ, շնորհակալություն ձեր բարեմաղթանքների համար։ Դա սուպեր մենամարտ էր, և ես ավելի քան երջանիկ եմ` կրկին դառնալով աշխարհի չեմպիոն։ Շնորհակալություն աջակցության համար», – գրել է Կենտիկյանը Facebook–ի իր էջում։

 

7. Ոսկե մեդալ Ճապոնիայում կայացած մարտական սամբոյի մրցաշարում

самбо

Ճապոնիայի Նարիտա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել արցախցի Մավրիկ Նասիբյանը։ Նա հաղթել է բոլոր գոտեմարտերը, ոսկե մեդալ նվաճել և մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվել աշխարհի չեմպիոն։ Մավրիկ Նասիբյանը հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին: Սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցել են 80 երկիր ներկայացնող 600 մարզիկներ։

 

8. Հայաստանի հավաքականը` Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դեռևս այնքան էլ հաջող հանդես չի գալիս Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում։ Այսպես, նոյեմբերի 14–ին հայ ֆուտբոլիստները 1։0 հաշվով պարտվեցին պորտուգալացիների հետ կայացած արտագնա խաղում։ Հոկտեմբերի 11–ին Հայաստանի հավաքականը Երևանում ոչ–ոքի խաղաց (1։1) Սերբիայի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 14–ին սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 0։3 հաշվով զիջեց Ֆրանսիայի հավաքականին։ Սեպտեմբերի 7–ին ընտրական փուլի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 2։1 հաշվով զիջեցին Դանիայի հավաքականին։

сборная Армении по футболуԽմբում առաջին տեղը զբաղեցնում է Պորտուգալիայի հավաքականը, որը վաստակել է յոթ միավոր։ Այնուհետև վեց միավորով դանիացիներն են, Ալբանիայի հավաքականը վաստակել է 3 միավոր։ 2015 թ.–ի մարտի 29–ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ուժերը կչափի Ալբանիայի հավաքականի հետ։

 

 

9. Հաջող ելույթ Նանկինում կայացած Պատանեկան օլիմպիական խաղերում

ОлимпиадаՀայաստանի հավաքականը հինգ մարզաձևերում յոթ մեդալ է վաստակել Նանկինում ավարտված պատանեկան Երկրորդ Օլիմպիական խաղերում։ Հայ մարզիկները երկու ոսկե մեդալ նվաճեցին ծանրամարտում, երկու «արծաթ» (գնդակային հրաձգություն և հունահռոմեական ըմբշամարտ) և 3 բրոնզե մեդալ (1 բռնցքամարտ և 2 ազատ ոճի ըմբշամարտ):
Երրորդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցնեն 2018 թվականի սեպտեմբերի 11-23–ն արգենտինյան Բուենոս Այրեսում։ Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2016 թվականին Նորվեգիայի Լիլեհամերում։

 

10. Հայաստանի բատուտի առաջին առաջնությունը

батут, чемпионат, спорт, дети, спортсменыՀայաստանի բատուտի առաջին առաջնությունն է անցկացվել Երևանում դեկտեմբերի 22-ին։ Միջոցառմանը, որը կայացել է Մ. Սեբաստացու անվան կրթահամալիրում, մասնակցել են ավելի քան 65 պատանի մարզիկներ` 50 տղա և 15 աղջիկ։ «Սա անկախ Հայաստանի պատմության մեջ բատուտի առաջին առաջնությունն է»,– ասաց մարմնամարզիկ, Բատուտի ֆեդերացիայի նախագահ, Գինեսի ռեկորդների գրքի եռակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը։ Ըստ նրա` այդ մրցումների էությունը հավաքական թիմերի ձևավորումն է, որոնց հնարավորություն է ընձեռվում հաջորդ տարի մասնակցել միջազգային մրցումների։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: