481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
2014 թվականի կարևորագույն իրադարձությունները` ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
15:11
26 Դեկտեմբերի 2014

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2014 թվականի հասարակական–քաղաքական կարևորագույն իրադարձությունների տասնյակը

Ղարաբաղ-2014. պատերազմից կես քայլ այս կողմ

Граница, дот,армияՈղջ նախորդ տարին նշանավորվեց ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանում լարվածության սրմամբ։ Ադրբեջանը դիվերսիաների առաջին փորձերը սկսեց դեռ հունվարին, և այդ պահից սկսած` լարվածության աստիճանը շարունակեց աճել։ Դիվերսիոն ելքեր, դիպուկահարների պատերազմ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների անվերջանալի գնդակոծումները շարունակվեցին կես տարի։ Հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին գրանցվեցին ամենախոշոր զինված բախումները` 1994 թվականի մայիսին կնքած հրադադարի պահից ի վեր։

Ադրբեջանական կողմն առաջին անգամ կիրառեց ոչ միայն խոշոր տրամաչափի դիպուկահար զենք, այլ նաև հրետանի, նռնականետեր, գնդացիրներ, զենիթային զենք և թերմոբարիկ նռնակներ։ Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի դարձավ` ղարաբաղյան բանակն ընդունեց մարտահրավերը, իսկ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարեց ագրեսորին կործանիչ հակահարված հասցնելու պատրաստակամության մասին։ Մարտական բախումների ընթացքում ադրբեջանական կողմի կորուստները մի քանի անգամ գերազանցեցին ղարաբաղյան կողմի կորուստները։ Ղարաբաղյան դիրքերի վրա դիվերսիոն գործողությունների և գրոհների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վեց և ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ։

Իրավիճակը թուլացավ օգոստոսի 10–ին Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո։ Եռակողմ հանդիպումները կայացան Սոչիում ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Ավելի ուշ ղարաբաղյան խնդրի քննարկումը եռակողմ ձևաչափն ընդունված պրակտիկա դարձավ։ Միաժամանակ, եթե նախկինում նմանատիպ հանդիպումներն անցկացվում էին Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ապա 2014 թվականին այդ գործընթացին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները` Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ Սեպտեմբերի 4–ին Նյուպորտում (Ուելս) ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում նմանատիպ հանդիպում նախաձեռնեց ԱՄՆ պետքարտուղարը, իսկ հոկտեմբերի 28–ին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ բանակցություններ անցկացվեցին Փարիզում։


2. Հայաստանի միացումը ԵՏՄ–ին

ЕАЭС, Евразийский экономический союз

Տարվա կարևորագույն քաղաքական իրադարձությունը Հայաստանի միացումն էր Եվրասիական տնտեսական միությանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու մտադրության մասին դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Ավելի վաղ ծրագրվում  էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, ինչը տեղի չունեցավ։

Ավելին քան մեկ տարի աշխատանքներ, ինտենսիվ խորհրդատվություններ և բանակցություններ էին տարվում ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը մշակելու և ստորագրելու ուղղությամբ։ ԵՏՄ–ի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29–ին Աստանայում ստորագրեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։

Բոլոր ընթացակարգերի և համաձայնեցումների ավարտից հետո հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին պայմանագիրը։ Հոկտեմբերի 10–ին Մինսկում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այդ իրադարձությունն ինտեգրման նոր փուլի մեկնարկ կտա եվրասիական տարածքում։ Պետության ղեկավարն ընդգծեց, որ որոշումը, որը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի լիարժեք մասնակցության հիմք հանդիսացավ, ընդունվել է ելնելով այն հանգամանքից, որ Երևանը դիտարկում է ԵՏՄ–ն որպես երկրների համար ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների վրա հիմնված կանխատեսելի և առավել շահեկան հարաբերությունների զարգացման ձևաչափ։ Նա ընդգծեց, որ Միությունն աշխարհի տնտեսական քարտեզի վրա իր դիրքերի ամրապնդման չիրացված հսկայական ներուժ ունի։ Երկու ամսում փոստաթուղթը հավանության արժանացավ բոլոր չորս երկրների խորհրդարաններում, իսկ դեկտեմբերի 23–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարվեց փաստաթղթի վավերացման ընթացակարգերի ավարտի մասին։ Այսպիսով, Հայաստանը կդառնա Եվրասիակա
ն տնտեսական միության լիիրավ անդամ 2015 թվականի հունվարի 2–ից։ Նույն օրը ստորագրվեց նաև Ղրղըզստանի` ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցությունը ԵՏՄ–ին բավարարում է երկու երկրների արմատական ազգային շահերին, սոցիալ–տնտեսական զարգացման լայն հորիզոններ է բացում։


3. Արցախյան ուղղաթիռի խոցումը, ԼՂՀ ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի աննախադեպ օպերացիան

вертолеты Ми-17В52014 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում ևս մեկ աննախադեպ և ողբերգական միջադեպ գրանցվեց, որը հղի էր անկանխատեսելի հետևանքներով։ Նոյեմբերի 12–ին ադրբեջանցի զինվորականները շփման գծում խոցեցին ուսումնավարժական թռիչք իրականացնող ՄԻ–24 արցախյան ինքնաթիռը։ Ուղղաթիռը թռչում էր շփման գծի երկայնքով, Ղարաբաղի տարածքի վրայով, իսկ օդանավի արտաքին հատվածում որևէ սպառազինություն չկար։ Փորձագետները չեն բացառում, որ ուղղաթիռի ոչնչացումը կարող էր ծրագրված սադրանք լինել, այլ ոչ թե ադրբեջանցի զինծառայողների` հապճեպ որոշման հետևանք։ Միջադեպից անմիջապես հետո Բաքուն հայտարարեց, որ ՄԻ–24–ը թռչում էր Ադրբեջանի տարածքի վրայով, դրանով իսկ անուղղակիորեն ճանաչելով ԼՂՀ–ի անկախ կարգավիճակը` սեփական օդային տարածք ունենալը։

Երկար ժամանակ ոչինչ հայտնի չէր ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին։ Ադրբեջանական կողմը գնդակոծում էր ընկնելու վայրը` թույլ չտալով ուղղաթիռի բեկորներին մոտենալ ոչ միայն հայ զինծառայողներին, այլ նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Երևանի` միջազգային կառույցներին ուղղված` կոչերը միջազգային մարդասիրական իրավունքի առանցքային դրույթների կատարման և անձնակազմի ճակատագիրը պարզելու համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ, ապարդյուն մնացին։ Այդ պայմաններում նոյեմբերի 22–ին ղարաբաղյան հատուկ նշանակության ջոկատն ադրբեջանցի զինվորների անմիջապես քթի տակից օդաչուների աճյունների տարհանման անթերի օպերացիա իրականացրեց։

Ադրբեջանական քարոզչությունը փորձեց ժխտել օպերացիայի անցկացման և սեփական կորուստների փաստը, սակայն անհերքելի ապացույցները, այդ թվում` մարտական առաջադրանքի կատարման վայրի տեսագրություններն ու լուսանկարները ղարաբաղյան  կողմն օպերատիվ կերպով հրապարակեց համացանցում։ Նոյեմբերի 25–ին անձնակազմի անդամներին` մայոր Սերգեյ Սահակյանին, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին պատվով հողին հանձնեցին։

4. Վարչապետի հրաժարականը

премьер-министр Армении Овик АбрамянՏիգրան Սարգսյանի` ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելը 2014 թվականի քաղաքական–տնտեսական առանցքային իրադարձություններից մեկն էր։ Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ապրիլի 3–ին` իր քայլն անվանելով հասունացած և խորապես գիտակցված։ Հայրենակիցներին ուղղված ուղերձում նա նշեց, որ դիմել է նախագահին հրաժարականի խնդրանքով դեռևս փետրվարին, սակայն իր հեռանալը որոշվել է հետաձգել` հաշվի առնելով մի շարք պետական կարևոր միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ Սարգսյանը վարչապետի պաշտոնում աշխատեց վեց տարի։ Նրա հրաժարականը մի շարք փորձագետներ կապում են Հայաստանի եվրասիական ընտրության հետ` մատնանշելով այն, որ նախկին վարչապետը ԵՄ–ի հետ և Արևմուտքի հետ Հայաստանի սերտ ինտեգրման վառ կողմնակից էր։ Այդ ենթադրությունն անուղղակիորեն հաստատեց Սարգսյանի կարիերայի հերթական փուլը` հունիսի 26–ին նա նշանակվեց ԱՄՆ–ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Վարչապետի թափուր աթոռը զբաղեցրեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը (նրան խորհրդարանի խոսնակի պաշտոնում փոխարինեց Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը)։ Այդ ժամանակ գործադիր իշխանության մարմիններում աշխատանքի հարուստ փորձ ունեցող, սուր անկյունները հարթելու և բոլոր կողմերի հետ համաձայնության հասնելու արվեստին տիրապետող Աբրահամյանի թեկնածությունն ընդունելի էր ամենատարբեր հոսքերի ներկայացուցիչների համար, և ոչ միայն իշխանության ներսում։ Երկխոսության իր պատրաստակամությունը նոր վարչապետը հաստատում էր հրապարակայնորեն, խորհրդանշական քայլերով, օրինակ, մասնակցելով բողոքի բազմամարդ ակցիաներին այդ ակցիաների մասնակիցների պահանջները քննարկելու համար, հրավիրելով բողոքի միջոցառումների առաջնորդներին բանավեճի կամ անսպասելիորեն հայտնվելով ոչ կառավարական կուսակցությունների դաշինքի նիստում։ Աբրահամյանը փորձում է չկիրառել կոշտ հռետորաբանություն, և, լինելով պետության ղեկավարի համախոհ, կողմ է իշխանության ներկայիս ընդդիմախոսների հետ, մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Բարգավ
աճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի հետ հարթ հարաբերություններին` իշխանական նախկին բուրգի ներկայացուցիչների միջև երկխոսության հույս ունենալով։


5. Կառավարություն` նոր ձևաչափ, նոր կառուցվածք, նոր մարդիկ

ПравительствоՏիգրան Սարգսյանի հրաժարականից և Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո առաջին անգամ 2003 թվականից կառավարությունը դադարեց կոալիցիոն լինել։ Իշխող կոալիցիան լքեց Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը` միակ քաղաքական ուժը, որը մնացել էր ՀՀԿ–ի հետ դաշինքում 2013 թվականին երկրորդ իշխանավարության ժամկետում Սերժ Սարգսյանի վերընտրվելուց հետո։

«Օրինաց երկիրն» իր անջատումը բացատրեց հայտարարվող խնդիրների լուծման համար անբավարար լիազորություններով։ Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հեռանալուց հետո կուսակցությունը հայտարարեց ընդդիմադիր ճակատ անցնելու մասին։ Կոալիցիային հրաժարվեց միանալ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Դրանով իսկ ՀՀԿ–ն միակուսակցական կառավարություն ձևավորեց։ Իրավաբանական տեսանկյունից դա անելը դժվար չէր` հաշվի առնելով խորհրդարանում իշխող կուսակցության մեծամասնությունը։

Նոր կառավարությունը վերջնականապես ձևավորվեց մայիսի 3–ին։ Իրենց պաշտոնները պահպանեցին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Կառավարության նոր անդամներ դարձան սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով նշանակվեց արդարադատության նախարար, Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ով դարձավ բնապահպանության նախարար։

Էներգետիկայի նախարար դարձավ Երևանի նախկին քաղաքապետ և Անշարժ գույքի պետական կադաստրի ղեկավար Երվանդ Զախարյանը։ Ֆինանսների նախարարությունը գլխավորեց Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, Առողջապահության նախարարությունը` «Իզմիրլյան» գիտաբժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը, Քաղաքաշինության նախարարությունը` Ճարտարապետության կոմիտեի նախկին ղեկավար, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարությունը` Կարեն Ճշմարիտյանը, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար դարձավ Դավիթ Հարությունյանը (մինչ այդ երկուսն էլ խորհրդարանի պատգմավորներ էին)։Միաժամանակ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հոկտեմբերին հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից` իր հեռանալը բացատրելով բիզնեսով զբաղվելու մտադրությամբ։ Նա գլխավորեց IDeA (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) հիմնադրամը, որը հիմնել է ռուս գործարար Ռուբեն Վարդանյանը և նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը։ Սակայն դրանից հետո էլ կառավարությունում արմատական փոփոխությունները չավարտվեցին` ԱԻՆ–ը և Տարածքային կառավարման նախարարությունները միավորվ
եցին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակներին նախարարությունում, որը գլխավորեց ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ Ստեղծվեց Միջազգային տնտեսական զարգացման և բարեփոխումների նոր նախարարություն։ Այն գլխավորեց ֆինանսների նախկին նախարար, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար և վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը։

6. Սահմանադրական բարեփոխումներ

Конституционный судՀայաստանում 2013 թվականի սեպտեմբերի 4–ին մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հիմնական Օրենքի բարեփոխումների հարցերով զբաղվող հանձնաժողովի ձևավորումից հետո մնում էր քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի հատուկ ուշադրության կենտրոնում։ Նման հետաքրքրությունը պատահական չէ` մամուլը պնդում էր, որ հանձնաժողովում քննարկվում էր պետական կառավարման կարգի փոփոխման հնարավորությունը` անցումը կիսանախագահականից դեպի խորհրդարանական հանրապետություն։ Այդ ենթադրությունները հաստատվեցին հոկտեմբերի 15–ին, երբ հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Հայեցակարգի հեղինակները կարծում են, որ կառավարման կիսանախագահական ձևի պայմաններում պետության ղեկավարն օժտված է անհավասարակշռված լիազորություններով համաչափ քաղաքական պատասխանատվության բացակայության դեպքում։ Հայեցակարգում նշվում է, որ գործող համակարգը քաղաքական մենիշխանության, պետական իշխանության` սուբյեկտիվիզմի բազմաթիվ դրսևորումների հետ  գերանձնականացման հետ կապված խնդիրների լուծում չի երաշխավորում, ինչն իր հերթին խոչընդոտում է իշխանությունների իրական
անջատմանը։ Մասնագետների կարծիքով, այդ խնդիրները կարելի է լուծել կառավարման խորհրդարանական ձևի ներդրման միջոցով, սակայն այդ քայլին պետք է գնալ քաղաքական ուժերի միջև համաձայնության հասնելու պայմաններում։

Փաստաթղթում նշվում է, որ այդ դեպքում  իշխանությունների ֆունկցիոնալ բաժանումն ավելի հստակ կլինի։ Վենետիկի հանձնաժողովը, որը զբաղվում է Եվրոպայի Խորհրդում երկրների օրինագծի վերլուծությամբ, հայեցակարգը սահմանադրական բարեփոխումների կոնկրետ առաջարկների մշակման լավ բազա է անվանել, որը թույլ է տալիս ամրապնդել ժողովրդական արժեքները և անհրաժեշտ պայմաններ ստեղծել օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի ապահովման համար։

Ընդդիմադիր ուժերը (բացի ՀՅԴ–ից, որը խորհրդարանական հանրապետության կողմնակից է) նման փոփոխություններ չեն ընդունում` դրանցում իշխանության վերարտադրության անսպառ աղբյուր տեսնելով։ Այդ մտահոգությունները փորձեց ցրել նախագահ Սերժ Սարգսյանը, ով կարծում է, որ երկրի քաղաքական համակարգն արդիականացման կարիք ունի, քանի որ այն գերանձնականացված և գերկենտրոնացված է։ Ապրիլի 10–ին նա հայտնեց, որ այլևս երբեք չի հավակնի պետության ղեկավարի պաշտոնին, իսկ եթե սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկումների արդյունքներով ընտրվի խորհրդարանական կառավարման մոդել, ապա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին։

Հաստատված ժամանակացույցի համաձայն, հայեցակարգը պետք է հաստատվի հանրապետության  նախագահի կողմից, ինչից հետո իննամսյա ժամկետում պետության ղեկավարին պետք է ներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների նախագիծը։ Ավելի վաղ այդ հարցով հանրաքվե էր ծրագրվել անցկացնել 2015 թվականի վերջում կամ 2016 թվականի սկզբում։ Սակայն հրապարակված հայեցակարգը դեռևս չի արժանացել նախագահի հավանությանը։ Պետության ղեկավարը, հնարավոր է, որոշել է ժամանակ վերցնել հետագա քայլերը մտածելու համար։

7. Քաղաքական թվաբանություն` «քառյակ», «եռյակ» և նախախորհրդարան

митинг оппозицииՀայաստանի քաղաքական պայքարը 2014 թվականին տարվել է, այսպես կոչված, ոչ կառավարական ուժերի փոխգործակցության պարբերաբար ձևավորվող ձևաչափերի միջոցով։ Ամենասկզբում խոսքը Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրեսը միավորող, այսպես կոչված, «քառյակի» մասին էր։ Սակայն երբ դաշինքը լքեցին կառավարման խորհրդարանական կարգի անցնելու` գործընկերների գաղափարի հետ չհամաձայնող դաշնակցականները, «քառյակը» սահուն կերպով վերածվեց «եռյակի»։ Սակայն հնարավորություն ուներ վերադարձնել իր նախկին անվանումը, քանի որ դուռը համառորեն թակում էր Ազգային անվտանգության նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն անսպասելիորեն (թեև երկրորդ անգամ գրեթե տասը տարվա ընթացքում) տեղափոխվեց ընդդիմության շարքեր։

Ոչ կառավարական «եռյակը» մի շարք ակցիաներ անցկացրեց Երևանի կենտրոնում, որոնց զանգվածային բնույթը գլխավորապես ապահովվեց խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական ռեսուրսների հաշվին։ Ցույցերին սուր քննադատություն էր հնչում իշխանությունների հասցեին և խոսվում էր իշխանափոխության հնարավորության մասին, սակայն արտաքին քաղաքականության հարցերում եռյակի ներկայացուցիչների դիրքորոշումները լիովին հակադիր էին։ «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը, որի առաջնորդը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն է, փաստացի կողմ էին, որ Հայաստանն անդամակցի ԵՏՄ–ին, իսկ «Ժառանգությունը», որը գլխավորում է նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, կտրականապես դեմ էր դրան։

Թեև շատերը խոստանում էին, որ աշունը թեժ է լինելու, այնուհանդերձ «եռյակի» առաջնորդները չկարողացան «թեժ աշուն» ապահովել ընդհանուր ծրագրի և առանցքային հարցերով ընդհանուր մոտեցումների բացակայության պատճառով։ Այդ ֆոնին Հայաստանում ակտիվանում է, այսպես կոչված, արտահամակարգային ընդդիմությունը։ «Նախախորհրդարան» շարժումը, ղարաբաղյան պատերազմի վետերանների մի մասը, որը պահանջում է նախագահի հրաժարականը և անհապաղ իշխանափոխություն։ Նրանց փոքրաթիվ ակցիաներն այդպես էլ կմնային միայն համախոհների նեղ շրջանակի սահմաններում, եթե չլինեին «Նախախորհրդարանի» նախաձեռնած ավտոմրցարշավի մասնակիցների մեքենաների հրկիզումը և ղարաբաղյան պատերազմի մի քանի հայտնի ազատամարտիկներին ծեծի ենթարկելը։ Որոշ փորձագետներ պնդում են, որ դա Հայաստանի իրավիճակի ապակայունացում ցանկացող երրորդ ուժերի ձեռքի գործն է։ Ոստիկանությունը խոստանում է գտնել մեղավորներին, թեև մատնանշում է տարօրինակ հանգամանք` գրեթե բոլոր ավտոմեքենաներն այրվել էին այն վայրերում, որտեղ տեսախցիկներ չկային։ Ամեն դեպքում, երկրում ներքաղաքական գործընթացների նոր աշխուժացման փորձերը հնարավոր
են միայն Նոր տարվա տոներից հետո, որոնք Հայաստանում կտևեն գրեթե երկու շաբաթ։

8. Հայաստանը և Ղրիմը

КрымՆախորդ տարի Հայաստանը կողմնորոշվեց նաև Ղրիմի վերաբերյալ հարցում։ Պաշտոնական Երևանը միշտ դիտարկել է ազգերի ինքնորոշման իրավունքը որպես բացարձակ առաջնահերթություն և սկզբունքորեն խուսափել է այդ հարցում երկակի ստանդարտներից։ Մարտի 19–ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում անդրադարձան Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և հաստատեցին, որ դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման հերթական օրինակն է ազատ կամարտահայտման միջոցով։

Մարտի 27–ին Հայաստանը դեմ քվեարկեց ՄԱԿ–ի Գերագույն վեհաժողովի բանաձևին, որում ղրիմյան հանրաքվեն անվանվել է օրինական ուժ չունեցող։ Դրանից հետո Ուկրաինայի ԱԳՆ–ն հետ կանչեց Երևանում իր դեսպան Իվան Կուխտային։ Ավելի ուշ դիվանագետը հաստատեց, որ այդ քայլը կապված էր ՄԱԿ–ի քվեարկության հետ։ Սակայն ուկրաինական կողմը վերադարձրեց դեսպանին Հայաստան` բարեկամական քայլ համարելով Ուկրաինայի նախագահական ընտրությունների պաշտոնական ճանաչումը Երևանի կողմից։

Հայկական երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացահայտ կողմ էր Ղրիմի հանրաքվեին։ Սկզբում ԼՂՀ–ի արտաքին գործերի նախարարությունը Ղրիմի Ինքնիշխան Հանրապետությունում հանրաքվեն անվանեց ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորման հերթական օրինակ, իսկ այնուհետև Ղարաբաղի Ազգային ժողովը ողջույն հղեց Ղրիմի ժողովրդին` պատմական հնարավորությունն իրագործելու կապակցությամբ։ Փաստաթղթում նշվում է, որ Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման ևս մեկ նախադեպ է, որը հաստատում է, որ պետության տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքում գերակշռող չէ ժողովրդի ազատ կամարտահայտումից։

9. Հայ խաղապահները Լիբանանում

2014 թվականին Հայաստանն ընդլայնեց իր խաղաղապահ առաքելությունը։ Հայ խաղաղապահները ուղևորվեցին Լիբանան, որտեղ հայ խաղաղապահները մասնակցելու են ՄԱԿ-ի UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) առաքելությանը՝ իտալական հրամանատարության ներքո:

Հայկական ստորաբաժանումը ապահովելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգությունը:

Ստորաբաժանումը Լիբանան է մեկնել նոյեմբերի 26-ի երեկոյան՝ Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով:

10. Պայքար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ

акция, протест, митинг, пенсия, дем ем2014 թվականին յուրահատուկ քաղաքական երանգ հաղորդեց տնտեսական մի խնդիր` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը։ Սա մեծ բողոքի պատճառ դարձավ։ Հարյուրավոր մարդիկ դուրս ելան փողոց և բողոքեցին պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ։ Ակցիայի կազմակերպիչները վստահեցնում էին, որ քաղաքականության հետ որևէ կապ չունեն և պայքարում են բացառապես իրենց իրավունքների համար։ Երթերի, ցույցերի ու հավաքների մասնակիցները դեմ էին աշխատավարձի 5 տոկոսը կենսաթոշակային ֆոնդերին փոխանցելուն։ Բողոքի մասնակիցները թերահավատորեն էին վերաբերվում այն հանգամանքին, որ տասնամյակներ անց այդ խնայողությունները կվերադարձնեն իրենց։

Օրենքի համաձայն` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է գործեր 2014 թվականի հունվարի 1–ից բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի 1–ից։ Սակայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ որոշման 1-5 կետերով ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող, այնուհետև ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ–ն ընդունեց մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն` պարտադիր բաղկացուցիչը անդրադառնում էր միայն պետական կազմակերպությունների աշխատակիցների վրա։ Մասնավոր հատվածի համար համակարգը նախ գործում է կամավորության սկզբունքով, որը պետք է կատարվի փուլ առ փուլ երեք տարվա ընթացքում, որից հետո պարտադիր կուտակային բաղադրիչը կտարածվի նաև նրանց վրա։ Պարտադիր կուտակայինի բաղադրիչը դադարեցվեց հասարակության առավել ակտիվ ու նախաձեռնող հատվածի ջանքերով, ինչը վերածվեց բողոքի շարժման, որը կրում էր «Դեմ եմ» անվանումը։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: