480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Տնտեսություն և անվտանգություն. Հայաստանը` ՀԱՊԿ–ի և ԵՏՄ–ի գագաթնաժողովներում
14:38
25 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախորդ երեքշաբթի Մոսկվայում տեղի ունեցավ միանգամից երկու գագաթնաժողով`  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստն ու Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստը։ ԵՏՄ–ի նիստը պատմական էր Հայաստանի համար։ Հենց այդ նիստի շրջանակում հայտարարվեց ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման երկրների ընթացակարգերի ավարտի մասին։

ՀԱՊԿ. Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը

Ելույթ ունենալով ՀԱԽ–ի նիստին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ–ի գծով իրականացվող համագործակցությունը համարել է երկրի արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններից մեկը։ Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն փոխգործակցել գործընկերների հետ` ելնելով Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների ապահովման շահերից։ Միաժամանակ հայկական կողմը պնդում է, որ արտաքին քաղաքական կոորդինացման մեխանիզմների հետագա ամրապնդումը կնպաստի ՀԱՊԿ–ի հեղինակության բարձրացմանը։

«Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հաջորդական զարգացման գործում միանգամայն տեղին քայլ կլինի Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը: Նաև կցանկանայի նշել մեր պետությունների ռազմատեխնիկական համագործակցության բարձրացման նպատակով ձեռնարկվող միջոցների կարևորությունը», – նշել է ՀՀ նախագահը։

ՀՀ նախագահը խոսել է նաև ղարաբաղյան խնդրի մասին` ներկայացնելով գործընկերներին հակամարտության գոտում տիրող իրավիճակը  և նշելով, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը և տարածաշրջանի ռազմականացումը։

Ղարաբաղյան խնդրի հարցում ՀԱՊԿ երկրների դիրքորոշումն արտացոլվեց գագաթնաժողովի արդյունքում ընդունված հայտարարության մեջ, որտեղ պետությունների ղեկավարներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը։ Փաստաթղթում կարևորվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին  ուղղված իրականացվող աշխատանքի շուտափույթ ավարտը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ` միջազգային իրավունքի և սկզբունքների, ՄԱԿ–ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի չկիրառմանը և ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։

ՀԱՊԿ գագաթնաժողովն անցավ բարդ ժամանակաշրջանում։ Այս մասին հայտարարեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ նախագահի խոսքերով` տեղի է ունենում գլոբալ անվտանգության համակարգի դեֆորմացիա, և այս ամենը ՀԱՊԿ անդամ պետություններից պահանջում է համաձայնեցված և հավաքական միջոցառումներ` ուղղված երկրների և տարածաշրջանի անվտանգության ապահովմանը, ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի, անդրսահմանային կազմակերպված հանցավորության հակազդմանը, բնական և տեխնածին աղետների կանխմանը։

«ՀԱՊԿ–ն այդ խնդիրների լուծման իրական հնարավորություններ ունի։ Բազմաթիվ տարիների ընթացքում կազմակերպությունն իրեն ներկայացրել է որպես հեղինակավոր և արդյունավետ տարածաշրջանային կառույց։ Աշխատանքի մեծ փորձ է կուտակվել` իրավահավասար գործընկերության, թափանցիկության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա», – ընդգծել է Պուտինը։

Անվտանգությունից դեպի տնտեսություն

ՀԱՊԿ–ի նիստից հետո տեղի ունեցավ Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստը։ Չնայած երկու ինտեգրացիոն նախագծերի գործառույթների տարբերությանը, նրանց փոխադարձ կապն ակնհայտ է։

«ԵՏՄ–ն տնտեսական համագործակցություն է, իսկ ՀԱՊԿ–ն` անվտանգություն։ Կապահովվի տնտեսական միության անդամ երկրների անվտանգությունը, կլինի աճ, կլինի կայունություն։ Այդ պատճառով մենք զուգահեռ կատարում ենք մեր ռազմավարական գործառույթները, որպեսզի ապահովենք Եվրասիական տնտեսական միության արդյունավետ գործունեությունը»,– ասաց Բորդյուժան լրագրողներին։

Այդուհանդերձ, Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում ընդունվեց երկու կարևորագույն որոշում` վերջնականապես ձևակերպվեց ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն ու պայմանագիր ստորագրվեց Միությանը Ղրղըզստանի անդամակցության մասին։ ԵՏՄ–ում առաջինը կնախագահի Բելառուսը։

Նիստից հետո ՀՀ նախագահըւ շնորհակալություն հայտնեց ԵՏՄ պետությունների ղեկավարներին` ԵՏՄ–ին երկրի անդամակցության հարցում աջակցելու համար։

Իսկ ՌԴ նախագահի կարծիքով` Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցությունը նոր ինտեգրացիոն նախագծում համապատասխանում է այդ երկրների արմատական ազգային շահերին, լայն հորիզոններ է բացում այդ երկրների սոցիալ–տնտեսական զարգացման համար։

Պուտինը հիշեցրել է, որ 2015 թ.–ի հունվարի 1–ից ԵՏՄ–ի գործունեության սկզբից ստեղծվում է ընդհանուր շուկա, որը գործում է Առևտրի համաշխարհային կազմակերպության ունիվերսալ կանոնների և նորմերի հիման վրա։ Այն կունենա ավելի քան 170 մլն սպառող և 2,4 տրիլիոն դոլարը գերազանցող համախառն ՀՆԱ։

Նրա խոսքերով` ԵՏՄ պայմանագիրը նախատեսում է 2016 թ.–ին ընդհանուր դեղագործական շուկային ստեղծում։ Այսօր մենք հաստատեցինք համաձայնագրերը, որոնք կանոնակարգում են մեր երկրների տարածքում դեղորայքի և բուժտեխնիկայի շրջանառության կանոնները։

Բացի այդ, երկրները մտադիր են շարունակել 2019 թ.–ին էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղված աշխատանքները, 2025 թ.–ին` գազի, նավթի և նավթամթերքի շուկան։ Միաժամանակ 2025 թ.–ի Ալմաթիում պետք է իր աշխատանքը սկսի Միության ֆինանսական շուկայի կարգավորման անդրազգային մարմինը։

Ռուսաստանը ողջունում է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը։

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության նկատմամբ ռուսական քաղաքական վերնախավի վերաբերմունքը միանշանակ դրական է։

Ռուսաստանում բացարձակ համաձայնություն է ձևավորվել Հայաստանի հետ համագործակցության հարցում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։

«Բացարձակ համաձայնություն։ Մենք ընկալում ենք Հայաստանը` որպես մեր հուսալի ընկեր», – նշեց Նարիշկինը։ Նրա խոսքերով` ռուսական քաղաքական ուժերը կողմ են Հայաստանի հետ համագործակցությանը` անկախ նրանց հայացքներից։

Իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան վստահ է, որ Հայաստանի բնակիչները շատ շուտով կզգան ԵՏՄ–ի առավելությունները, որոնք վերաբերում են, մասնավորապես, անտուրք արտահանմանը, ինչպես նաև Ռուսաստանում աշխատանքի տեղավորմանը։

ՌԴ դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին համարեց նշանակալից իրադարձություն։ Նրա խոսքերով` այս քայլը ճանապարհ կբացի շահավետ տնտեսական նախագծերի իրականացման համար։

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա 2015 թ.–ի հունվարի 2–ին` միության աշխատանքից հետո մեկ օր անց։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: