480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ. փոխզիջում` հանուն հաջողության
14:32
22 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում կլոր սեղան էր կազմակերպվել, որը նվիրված էր եվրասիական ինտեգրմանն ու հունվարի 1–ից գործարկվող Եվրասիական տնտեսական միությանը։ Միջոցառման ընթացքում Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից և Բելառուսից ժամանած հեղինակավոր փորձագետները քննարկել են միության առաջ ծառացած խնդիրներն ու առաջնահերթությունները։

Ավելի շատ հնարավորություններ, քան ռիսկեր

ԵՏՄ–ն սկսում է իր գործունեությունը բավականին բարդ պայմաններում։ Ռուսական տնտեսության խնդիրները, որոնք ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման հանգեցրին, ազդեցին նաև Ռուսաստանի հետ սերտ կապի մեջ գտնվող Հայաստանի և Բելառուսի ազգային արժույթների և տնտեսությունների վրա։ Իսկ նավթի գնից կախված է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Ղազախստանի տնտեսական վիճակը։

«Մենք հիմա հնարավորությունների և ռիսկեր պայքարի մեջ ենք... Մեր ապագան մշուշոտ է, սակայն հուսով եմ, որ հնարավորությունները կգերազանցեն ռիսկերին», – այս կապակցությամբ հայտարարել է ՌԳԱ–ի Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը։

Նրա խոսքով` հիմա ԵՏՄ երկրները ծանր ժամանակներ են ապրում, և պարզ է, որ միության առաջնորդի` Ռուսաստանի տնտեսական խնդիրները կազդեն այլ մասնակիցների վիճակի վրա, սակայն այս իրավիճակում կարևոր է մտածել այն մասին, թե ինչպես պահպանել նախորդ տարիների ձեռքբերումները։

Փորձագետն ավելացրել է, որ չնայած հետխորհրդային տարածքի ինտեգրումը չստացվեց ամբողջական ձևաչափով, այդուհանդերձ, պետք է անել ամեն ինչ ԵՏՄ–ի հաջողության համար։ «Մենք շատ ենք տանջվել այս հարցում, ունեցել ենք տարբեր նախագծեր, ձևաչափեր, մեծ թվով ինտեգրացիոն նախագծեր, սակայն ծնվեց քիչ, թե շատ կենսունակ մի նախագիծ, որը կսկսի գործել հունվարից», – նշել է նա։

Գրինբերգը հատկապես նշել է Ռուսաստանի ջանքերը` ուղղված եվրասիական նախագծի ստեղծմանը, այն մեծ զիջումները, որոնց երկիրը գնացել է հանուն միության։ Նա հիշեցրել է, որ չնայած Ռուսաստանին բաժին է ընկնում միության տնտեսական ներուժի 80–85 տոկոսը, սակայն մնացած մասնակիցները վետոյի իրավունք ունեն միության շրջանակում ընդունված ցանկացած որոշման հարցում։ «Եվ դա ճիշտ է։ Սա հավասար, սուվերեն պետությունների ինտեգրացիա է», – ընդգծել է ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրենը։

Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ

Գրինբերգի խոսքով` աշխարհում, կարծես, արդեն ընդունել են եվրասիական ինտեգրացիան, և ոմանք Բրյուսելում երազում են միասնական եվրոպական տարածքի մասին` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, երկու նախագծերի` ԵՄ–ի և ԵՏՄ–ի ինտեգրման մասին։

Սակայն ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը չի համաձայնվել ԵՄ–ի և ԵՏՄ–ի միջև համագործակցության հնարավորության նկատմամբ նման լավատեսական մոտեցման հետ։ Նրա կարծիքով` համաեվրոպական տարածքը` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, իսկապես, շահավետ է բոլոր մասնակիցների համար, այն վերացնում է ատլանտյան միությունը, որը վերջերս ձևավորվել է ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Եվ դա անպայման կառաջացնի ամերիկացիների դիմակայությունը։

Ժարիխինն ավելացրել է, որ Վաշինգտոնը հակազդելու է մի կողմից ԵՄ–ի հետ ԵՏՄ–ի ընդհանուր տարածքի ձևավորմանը, իսկ մյուս կողմից` եվրասիական ինտեգրմանը։

Հայկական տնտեսությունը կողմ է ԵՏՄ–ին

Մասնակիցներն անդրադարձել են այն դրդապատճառներին, որոնք ստիպել են Հայաստանին ԵՏՄ–ին միանալու որոշում ընդունել, ինչպես նաև այն հեռանկարներին, որոնք բացվում են հանրապետության առաջ այդ որոշման շնորհիվ։

«Ինտեգրացիոն գործընթացների վեկտորը նշում է ոչ թե այս կամ այն համաձայնությունները, այլ տնտեսության մեջ տեղի ունեցած իրական գործընթացները», – ընդգծել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը։

Նրա խոսքով` Հայաստանի եվրասիական վեկտորի օգտին է վկայում այն, որ արդեն հիմա բարձր ավելացված արժեքով պատրաստի արտադրանքի ավելի քան 80 տոկոսը մատակարարվում է Ռուսաստան, իսկ ՌԴ–ին բաժին է հասնում հայկական տնտեսություն արված ուղիղ ներդրումների մոտ 45 տոկոսը։ Հանրապետությունը նաև ստանում է ռուսական գազը ցածր գնով` հաշվի առնելով 30 տոկոսանոց արտահանման տուրքի վերացումը, ինչը հայկական արտադրանքն ավելի մրցունակ է դարձնում։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովող ԱԷԿ–ը, ինչպես նաև ռազմական արտադրանքի մատակարարումները ևս կապված են Ռուսաստանի հետ։

Փորձագետն ավելացրել է, որ եվրասիական ընտրության օգտին մեկ այլ կարևոր փաստարկ է փոխանցումները, որոնք կատարվում են ՌԴ—ից Հայաստան հայ աշխատանքային միգրանտների կողմից։ Դա հանրապետություն ստացվող բոլոր փոխանցումների մոտ 85 տոկոսն է, ինչն իրենից ներկայացնում է արտահանումը գերազանցող մեծություն։

«5 տարում Հայաստանը եվրասիական ինտեգրումից ստացել է մոտ 3 մլրդ դոլարի օգուտ, ինչը հավասար է հանրապետության բյուջեին...Այո, հիմա իրավիճակը բարդ է, սակայն հայկական տնտեսության վրա, ամեն դեպքում, կազդեին ռուսական տնտեսության խնդիրները` անկախ այն բանից` կդառնա՞ր հանրապետությունը ԵՏՄ–ի անդամ, թե՞ ոչ, սակայն ինտեգրացիան, ամեն դեպքում, Հայաստանի տնտեսությանը 2–3 տոկոսանոց աճ կապահովի», – հայտարարել է Թավադյանը։

Փորձագետի կարծիքով` հենց սրանով է բացատրվում այն, որ չնայած վերջին դժվարությունների լույսի ներքո եվրասիական ինտեգրման հասարակական աջակցությունը նվազել է, այդուհանդերձ, դրան կողմ է հանրապետության բնակչության 65 տոկոսը։

Նման հասարակական աջակցության մասին է վկայում նաև ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցով խորհրդարանական քվեարկությունը` 103 «կողմ» և 7 «դեմ»։ ««Կողմ» են քվեարկել անգամ ընդդիմադիր կուսակցությունները, չնայած օրինակ 2015 թ.–ի բյուջեին ընդունվել է 65 «կողմ» և 50 «դեմ» ձայներով», – նշել է Թավադյանը։

Նա նաև մեկնաբանել է ԵՄ–ի հետ հանրապետության հարաբերությունները ԵՏՄ մուտք գործելուց հետո` հայտարարելով, որ հիմա ԵՄ–ն ավելի շատ է հետաքրքրված Հայաստանով, քան եվրասիական գործընթացներին միանալուց առաջ։ Այս կապակցությամբ նա կարևորել է Վրաստանի հետ Հայաստանի համագործակցությունը, որը ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել։ Փորձագետի կարծիքով` երկու բարեկամ պետություններ կարող են օգնել միմյանց այլ ինտեգրացիոն միությունների հետ հարաբերություններում։

Փոխզիջում հանուն հաջողության

Աշոտ Թավադյանի կարծիքով` միության երկրները պետք է դրամավարկային քաղաքականության համաձայնեցման գործընթաց սկսեն, հակառակ դեպքում նրանք երբեք չեն կարող անցնել ազգային արժույթով հաշվարկների։ ԵՏՄ պետությունները նաև պետք է ավելի ջանասիրաբար պայքարեն կոռուպցիայի դեմ։

Սակայն ԵՏՄ–ի մասնակիցների միջև համաձայնեցումն փոխզիջումներն անհրաժեշտ են ոչ միայն զուտ տնտեսական, այլ նաև քաղաքական հարցերում, ընդունել են հանդիպման բոլոր մասնակիցները։ Նրանք դրական են համարել այն, որ կողմերը չեն փորձում թաքցնել գոյություն ունեցող հակասությունները, դա ծագող խնդիրների հաջող լուծմանը տանող առաջին քայլն է։

Հայկ Խալաթյան (մեկնաբան), «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի տեսակետի հետ

 

 

 

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: