478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
2014 թ.–ի առավել նշանակալի մշակութային իրադարձությունների տասնյակը` ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
12:38
20 Դեկտեմբերի 2014

Հայաստանի մշակութային կյանքն անցնող տարում հիշվեց նախևառաջ երկրում անցկացված տարատեսակ փառատոներով, մրցույթներով, ցուցադրություններով և պրեմիերաներով։ 2014 թ.–ին մեծ թափով են նշվել նաև հայկական մշակույթի մեծանուն գործիչների հոբելյանները, իսկ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն է ստացել վայելել հյուրախաղերով Հայաստան ժամանած արվեստի ականավոր գործիչների վարպետ կատարումները։ Մշակույթի ոլորտում անցնող տարվա առավել նշանակալի իրադարձությունները «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներառել է մշակութային իրադարձությունների ամենամյա տասնյակում։

1. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն

«Ոսկե ծիրան» միջազգային 11–րդ կինոփառատոնը, որը Երևանում անցկացվեց հուլիսի 13-20–ը, նվիրված էր համաշխարհային կինեմատոգրաֆի դասական Սերգեյ Փարաջանովին, ում 90–ամյակն էր նշվում 2014 թ.–ին։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ բացի ավանդական մրցութային և արտամրցութային ծրագրերից, ցուցադրվեցին բազմաթիվ ֆիլմեր նվիրված Վարպետին, ում մեծանուն իտալացի Տոնինո Գուերան համարում էր իր ընկերը, ինչ–որ տեղ` նաև ուսուցիչը։ Երևանյան 11–րդ կինոփառատոնին հատուկ նշանակություն հաղորդեց նաև այն, որ փառատոնին մասնակցեցին համաշխարհային կինոարվեստի վարպետները, միլիոնավոր մարդկանց կուռքերը` հարավկորեական կինոյի վարպետ Կիմ Կի Դուկը, չինացի հայտնի ռեժիսոր Ցզյա Չժանկեն, իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայը, Ֆրանսիայում աշխատող վրացի լեգենդար ռեժիսոր` աշխարհի գրեթե բոլոր խոշոր փառատոների մրցանակակիր Օթար Իոսելիանին։

«Տարեցտարի աճում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը։ Անցած տարիների ընթացքում Հայաստան են այցելել ավելի քան 2000 կինոգործիչներ և արվեստի վարպետներ աշխարհի ավելի քան 120 երկրներից, ինչը «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնը իսկական տոնի է վերածում։ Փառատոնի նշանաբանն է «Քաղաքակրությունների և մշակույթների խաչմերուկ», և դա հստակորեն արտացոլում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը` իր խնդիրներով և մարտահրավերներով, նաև` հայ ժողովրդի պատմությունը», – ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փառատոնի բացման արարողության ժամանակ։ Հատկանշական է, որ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, լինելով կինոփառատոնի ինֆորմացիոն հովանավորը, արժանացել է փառատոնի շնորհակալագրին` կինոփառատոնի ծրագրի լիարժեք լուսաբանման համար։

2. Արամ Խաչատրյանի անվան միջազգային II երաժշտական փառատոն

Արամ Խաչատրյանի անվան միջազգային II երաժշտական փառատոնն  անցկացվել է Երևանում սեպտեմբերի 16–ից մինչև դեկտեմբերի 4–ը։ Ընդ որում, փառատոնի եզրափակիչ համերգը նվիրված էր հայտնի քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի 135–ամյակին և հեռարձակվել է «Euronews»-ի կայքում։ Խորհրդանշական է, որ այդ երեկոյի ընթացքում հնչել են միայն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Չնայած «երիտասարդ տարիքին»` փառատոնն արդեն արժանացել է ճանաչման միջազգային ասպարեզում։ Փառատոնի շրջանակում կազմակերպված յուրաքանչյուր համերգ նվիրված էր մշակույթի ականավոր գործիչների հոբելյաններին, համերգներին հնչում էին աշխարհահռչակ ստեղծագործությունների երևանյան պրեմիերաները։

3. Ջազի լեգենդ Հերբի Հենքոքի այցը Երևան

Ամերիկացի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, 14 Գրեմմիի մրցանակակիր, 20-րդ դարի ամենաազդեցիկ ջազ երաժիշտներից մեկը՝ Հերբի Հենքոքը, նոյեմբերի 20-ին առաջին անգամ ելույթ ունեցավ Երևանում: Հռչակավոր կոմպոզիտորն ու վիրտուոզ դաշնակահարը հերթական անգամ ապացուցեց իր իսկ առաջադրած թեորեմը, ըստ որի` ջազն այն է, ինչ տեղի է ունենում այս պահին: Մաեստրոն երկու ժամ շարունակ բեմում ապրում էր իր ստեղծագործությունների նոր կյանքը և ստեղծվող հրաշքին մասնակից դարձնում բոլոր ներկաներին: Հենքոքի խոստովանությամբ` իր ստեղծագործական կյանքի 50 տարիների ընթացքում նա ոչ մի անգամ նույն ձևով չի կատարել իր ամենահայտնի սինգլը` «Watermalon man»-ը: Եվ երևանյան երեկոն բացառություն չդարձավ` ընդմիշտ հիշվելով ջազի սիրահարների կողմից։

4. Հայկական լավաշի ներառումը ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Հայկական լավաշ թխելու ավանդույթներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Այդպիսի որոշում է ընդունվել նոյեմբերի 26–ին Փարիզում կայացած ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի իններորդ նիստում։ Հարկ է նշել, որ այսպիսով ներկայացուցչական ցուցակը համալրվել է հայկական մշակութային ժառանգության չորրորդ նմուշով։ Այս ցանկում ներառված են նաև «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը», «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտերը։

5. ReAnimania անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոնը

ReAnimania 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվեց Երևանում հոկտեմբերի 25-31-ը: Կինոփառատոնի բացումը նշանավորվեց մի շարք փառատոների մրցանակակիր «Սրտի մեխանիկա» («Ջեքը և կկվով ժամացույց սիրտը») ֆիլմի պրեմիերային ցուցադրությամբ։ Այս տարի ReAnimania փառատոնին մասնակցելու նպատակով արտերկրից այցելել էր ավելի քան երկու տասնյակ հյուր: Մրցութային ծրագրում ֆիլմերի ցուցադրության 850 հայտ էր ներկայացվել: Մրցութային ծրագրի հինգ անվանակարգերում ցուցադրվեց 200 ֆիլմ, իսկ փառատոնի շրջանակում ընդհանուր առմամբ ցուցադրվեց ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ և հոլովակ: Փառատոնի շնորհիվ անիմացիայի երիտասարդ հայ վարպետները հնարավորություն ստացան մասնակցել վարպետության դասերի միջազգային փառատոններում և աշխարհի անիմացիոն ստուդիաներում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` որպես փառատոնի ինֆորմացիոն հովանավոր, պարգևատրվեց շնորհակալագրով` փառատոնը լիամասշտաբ լուսաբանելու համար։

6. Մնջախաղի IV միջազգային փառատոնը Ծաղկաձորում

Ծաղկաձորում օգոստոսի 10-14-ն անցկացվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի չորրորդ միջազգային փառատոնը։ Այս տարի ելույթ ունեցան արտիստներ Հայաստանից, Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից և Թաիլանդից։ Փառատոնի գործադիր տնօրեն, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով` փառատոնն արժանի տեղ զբաղեցրեց միջազգային փառատոների շարքում և մեծ հետաքրքրություն առաջացրեց տարբեր երկրների կոլեկտիվների շրջանում։

Բոլոր մասնակիցների համար գլխավոր մրցանակը Լեոնիդ Ենգիբարյանի նկարով մեդալն էր: Բացի այդ, փառատոնի տարբերանշանով հավաստագրեր հանձնվեցին, իսկ Ծաղկաձորի քաղաքապետարանը, այլ նվերներից բացի, մասնակիցներին նվիրեց նաև հուշանվեր՝ արծվի տեսքով, որը քաղաքի խորհրդանիշն է։ Մրցանակների արժանացան փառատոնի բոլոր մասնակիցները՝ Հայաստանը ներկայացնող իլյուզիոնիստ Հայկ Միքայելը, «MMR» գերմանական թատրոնը, հայ արտիստ Արմեն Մխոյանը, ով հանդիսատեսին ներկայացրեց ավազե գեղանկարչություն, Իրանը ներկայացնող «Փարադատա» թատրոնի դուետը, արտիստ Գեղամ Շերոյանը, Մակոտո Ինոուեն, ֆրանսիացի արտիստ Վիլոու Բալուները, «Մյութ» թաիլանդական դուետը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի ռեժիսոր Յուրի Կոստանյանը: Պարգևատրվածների ցանկում էր նաև Երևանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը, քանի որ կրկեսին կից գործում է Լ. Ենգիբարյանի անվան էստրադային–կրկեսային ստուդիա։ Պետրոսյանը հանդիսատեսին ուրախացրեց այն լուրով, որ կրկեսի նոր շենքի բեմում ներկայացումները կվերսկսվեն 2015 թ.–ի վերջին։

7. Երևանյան VIII միջազգային երաժշտական փառատոն

Երևանի միջազգային երաժշտական ութերորդ փառատոնն անցկացվեց հայկական մայրաքաղաքում սեպտեմբերի 12–ից հոկտեմբերի 24–ը և իսկական տոն դարձավ դասական երաժշտության սիրահարների համար։ Երևանում ելույթ ունեցան դասական երաժշտության վարպետ կատարողներ, դաշնակահարներ Կիրիլ Գերշտեյնը (ԱՄՆ/Ռուսաստան), Էշլի Վոսը (Մեծ Բրիտանիա), Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա) և այլոք։ Այդ ականավոր երաժիշտների կատարմամբ հնչեցին Մուսորգսկու, Ռախմանինովի, Ռիմսկի–Կորսակովի, Ստրավինսկու, Չայկովսկու, Շոստակովիչի, Շնիտկեի, Վիվալդիի, Մենդելսոնի, Բեթհովենի, Գերշվինի, Բրամսի, Շուբերտի, Կորիլիանոյի, Բարբերի, Ռոդրիգոյի ստեղծագործությունները։ Եզրափակիչ համերգի ժամանակ տեղի ունեցավ Պենդերեցկու Ֆլեյտայի համար կոնցերտի երևանյան պրեմիերան։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն էր։

8. HighFest XII միջազգային թատերական փառատոն

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում տեղի ունեցավ HighFest XII միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվեց «Թատերական իրարանցում» խոստումնալից նշանաբանի ներքո: HighFest-ը հայկական բեմում համախմբեց մոտ 200 թատերական վարպետների աշխարհի 18 երկրներից` Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից և Վրաստանից:

Երևանը ութ օրով վերածվեց ինքնատիպ թատերական բեմահարթակի, քանի որ այդ օրերի ընթացքում մայրաքաղաքի տասը թատերական բեմերում ներկայացվեց ավելի քան 50 բեմադրություն: Փառատոնային կարևոր իրադարձություների թվում էին «Ջուրը՝ գդալ-գդալ» հայ-ամերիկյան նախագիծը, «Արտիշոկ» ղազախական թատրոնի «Պուշկին stand-up» բեմադրությունը, ինչպես նաև «Մահացած պարեր» (ՌԴ) և «Խելագարի հիշատակարանը» (Մեծ Բրիտանիա) բեմադրությունները: Օտարերկրյա մասնակիցները փառատոնի շրջանակում կազմակերպեցին նաև վարպետության դասեր հայ արտիստների համար:

9. Աշխարհահռչակ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի համերգը Հայաստանում և ԼՂՀ–ում

«Խորհրդային ջազի առաջին տիկին», ջազի կենդանի լեգենդ Տաթևի Հովհաննիսյանը, ով ավելի քան 20 տարի բնակվում է ԱՄՆ–ում, երկու համերգ ունեցավ Երևանում, մեկ համերգ` Գյումրիում և առաջին անգամ ելույթ ունեցավ ԼՂՀ–ում։ Հյուրախաղերի ծրագիրը բավականին հագեցած էր։ Երգչուհին ներկայացրեց ինչպես հայկական ջազ, այնպես էլ ամերիկացի, պորտուգալացի և բրազիլացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հովհաննիսյանը թողարկել է հինգ ալբոմ, համերգներ է ունեցել աշխարհի ավելի քան 30 երկրներում, նրա անկրկնելի կատարմամբ ջազային ստեղծագործությունները հնչել են Lincoln Center–ի, Town Hall–ի, Carnegie Recital Hall–ի բեմերում։ Երգչուհու լուսանկարները զարդարել են աշխարհի առաջատար հրատարակությունների` New York Times–ի և The Boston Globe–ի շապիկները։ «Խորհրդային ջազի թագուհի», «Էլլան Երևանից». նրա երկրպագուները հենց այսպես են կոչում աշխարհի լավագույն ջազ-երգչուհիներից մեկին: Նա եկել էր Երևան երկար ընդմիջումից հետո։ Որոշ ստեղծագործություններ, ինչպես խոստովանել է Տաթևիկը, առաջին անգամ են կատարվել հայկական հյուրախաղերի ընթացքում։

10. «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի երկար սպասված պրեմիերան

Առաջին հայկական «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 27-ին Երևանի բոլոր կինոթատրոններում, և, անկասկած, այն կդառնա լավագույն ամանորյա նվերը ամբողջ ընտանիքի համար։ «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ի նկարահանած «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը հիմնված է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի վրա: Մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են դեռևս 2010 թվականին և իրականացվել են անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան: Հեքիաթի հերոսներին հնչյունավորել են հայտնի հայ դերասաններ և երգիչներ, այդ թվում` Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը:

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայաստանում։ Նախատեսվում է մուլտֆիլմը թարգմանել նաև անգլերեն և ռուսերեն,  քանի որ երևանյան պրեմիերայից հետո այն կցուցադրվի նաև միջազգային փառատոներում: Իսկ «Անահիտ» հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմի ամերիկյան պրեմիերան նախատեսված է 2015 թ.–ի հունվարի 10–ին։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։