480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում առաջարկվում է խոշոր հայկական կրթական կենտրոն ստեղծել
14:51
15 Դեկտեմբերի 2014

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում կայացած «Կրթական ոլորտում համագործակցությունը` որպես միջպետական ինտեգրացիոն քաղաքականության մաս» Մոսկվա–Աստանա–Երևան տեսակամրջի ընթացքում փորձագետները քննարկել են կրթության ոլորտում նոր հնարավորությունները ԵՏՄ–ի երկրների մերձեցման համար, ինչպես նաև համաեվրոպական կրթական տարածք ինտեգրման հարցեր։
ԵՏՄ և Բոլոնյան գործընթաց

Մասնակիցները կարևորել են համագործակցությունը կրթության ոլորտում եվրասիական ինտեգրման շրջանակում, մեծ ուշադրություն են դարձրել Բոլոնյան գործընթացին և դրանում ԵՏՄ երկրների մասնակցությանը։ «Կրթությունն այն ոլորտն է, որը, այսպես թե այնպես, վերաբերում է բնակչության բոլոր շերտերին», – ընդգծեց ՀՀ ԿԳ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը, որը ներկայացնում է հայկական կողմը։

Նա պատմեց Հայաստանում վերջին տասը տարում կրթության ոլորտում իրականացված բարեփոխումների և հաջողությունների մասին, որոնք ձեռք են բերվել համաեվրոպական տարածք ինտեգրվելու գործընթացում։ Նրա խոսքերով` այս գործընթացում հանրապետության հասած հաջողությունների վկայությունն այն է, որ վերջին երեք տարում Բոլոնյան գործընթացի քարտուղարությունը գտնվում է Հայաստանում, իսկ հաջորդ տարի Երևանում կանցկացվի Բոլոնյան գործընթացի նախարարական գագաթնաժողովը` ԵԽ, ԱՊՀ երկրների և աշխարհի մյուս երկրների ավելի քան 500 նախարարների մասնակցությամբ։

«Համոզված ենք, որ ճիշտ ուղի ենք ընտրել, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չի մասնակցելու այլ ինտեգրացիոն կրթական գործընթացների։ Հակառակը, մենք շահագրգռված ենք ինտենսիվորեն մասնակցելու նաև այլ գործընթացներին, մասնավորապես` եվրասիական», – նշել է Սահակյանը։

Ղազախստանի ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ եվրասիական կրթական տարածքը չպետք է պատճենի եվրոպական կրթական տարածքը, արժի եվրոպական փորձից վերցնել լավագույնը, սակայն հիշել սեփական առանձնահատկության մասին։

Միասին` ուսանողների համար մրցակցային պայքարում

Այս կապակցությամբ հետաքրքիր է ռուսական կողմի դիրքորոշումը. մտադի՞ր է, նա, արդյոք, Արևմուտքի հետ ներկա առճակատման պայմաններում շարունակել համաշխարհային կրթական տարածք ինտեգրվելու գործընթացը, թե՞ ԵՏՄ–ի շրջանակում կստեղծի համակարգ, որը կմրցի եվրոպական կրթական համակարգի հետ։

ՌԴ ԿԳ նախարարի տեղակալ Վենիամին Կագանովը շտապեց ցրել մտավախությունները։ «Մենք կարող ենք առանձին կրթական համակարգ կառուցել, սակայն չենք կարող կառուցել աշխատանքի և կրթական ծառայությունների առանձին շուկա, և, ամեն դեպքում, ստիպված կլինենք մրցել մեր ուսանողների համար արդեն մեր տարածքում, այլ ոչ միայն ուրիշ երկրների տարածքում», – հայտարարել է նա` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Կագանովը նաև կարևորել է ԵՏՄ երկրների հետ համատեղ ծրագրերը բարձրագույն կրթության ոլորտում` հաշվի առնելով համաշխարհային բուհերի կողմից ուսանողների համար մղվող կոշտ մրցակցությունը։ «Հենց ինտեգրումը կարող է մրցակցային առավելություններ ապահովել», – ընդգծել է նա։ Նրա խոսքերով` այդ համագործակցությունը պետք է օգնի ԵՏՄ երկրների կրթական համակարգի առաջխաղացմանը համաշխարհային կրթական տարածքում, հատկապես դրա մրցակցային տեսանկյունից։ «Մեզ մոտ կրթությունն ավելի լավ վիճակում է, քան կարող ենք պատկերացնել։ Մեր արևմտյան գործընկերների մոտ հաճախ հակառակն է լինում, սակայն նրանք կարողանում են դա անել (ներկայացնել վարկանիշներ, խմբագրություն)», – այս կապակցությամբ նշել է փոխնախարարը։

Հայոց լեզուն ՌԴ-ում

Տեսակամրջի ընթացքում քննարկվեց նաև ԵՏՄ երկրներում ռուսաց լեզվի և Ռուսաստանում միության մյուս մասնակիցների լեզուների ուսումնասիրման հարցը։ ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչը նշեց, որ, օրինակ, հանրապետության դպրոցներում երկրորդ դասարանից պարտադիր կարգով ռուսաց լեզու է դասավանդվում, գործում է Ռուս–հայկական սլավոնական համալսարանը, մի քանի ռուսական բուհերի մասնաճյուղեր, նախատեսվում է բացել ՄՊՀ–ի մասնաճյուղ և ռուսական գիմնազիա։

ՌԴ ԿԳ փոխնախարար Վենիամին Կագանովն իր հերթին հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել ԵՏՄ երկրներին ռուսաց լեզվի մանկավարժների որակավորման բարձրացման հարցում։ «Մենք պատրաստ ենք աջակցել հայկական, բելառուսական և ղազախական կողմերի բոլոր նախաձեռնություններին` ուղղված մեր տարածքում լեզուների առաջխաղացմանը, մեթոդական տեսակետից աջակցել նրանց ջանքերին», – ասաց նա։

Կագանովն ավելացրեց, որ Ռուսաստանի դպրոցներում ուսումնասիրվում են ՌԴ–ի և աշխարհի ժողովուրդների 62 լեզուներ, և այդ տեխնոլոգիան կարգավորված է, երբ հայտնվում են լեզվի ուսումնասիրմամբ հետաքրքրվող մի խումբ անձինք, այդ հարցը լուծվում է ԿԳՆ–ի հնարավորությունների օգնությամբ։

Շարունակելով ՌԴ–ում հայոց լեզվի ուսումնասիրման հարցը` «Ռուս–հայկական միություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ Ռուսաստանը` որպես բազմազգ պետություն, օրենսդրական մակարդակում ապահովում է տարբեր լեզուների ուսուցում, և հայկական սփյուռքը ՌԴ–ի տարբեր սուբյեկտներում արդեն օգտվել է այդ իրավունքից։ Միաժամանակ Նավոյանը նշեց, որ մասնակցության ակտիվությունը տարբեր է, և հայկական դասարաններ և դպրոցներ բացելու անհրաժեշտություն կա։

Նավոյանի կարծիքով` հիմա հասունացել է Մոսկվայում և ՌԴ-ի Հարավային դաշնային օկրուգում խոշոր հայկական կրթական կենտրոնի ստեղծման հարցը, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում։

«Առավել ևս, որ երևանցի գործընկերը նշեց, թե որքան ռուսական կրթական հաստատություններ կան Հայաստանում և որքան է պատրաստվում բացել` ռուսական ճեմարան, ՄՊՀ–ի մասնաճյուղ», – ընդգծել է նա։

Նավոյանն ավելացրեց, որ կենտրոնի բացումը հայ–ռուսական միջպետական հարաբերությունների հարց է, իսկ հայկական սփյուռքն իր հերթին կարող է հանդես գալ որպես լրացուցիչ ռեսուրս` այդ նախագծի արդյունավետ իրականացման համար։

Մնում է հուսալ, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան օգտվել Ռուսաստանի հետ կրթության ոլորտում ընթացող համագործակցության հնարավորություններից, մասնավորապես` հայոց լեզվի ուսումնասիրման հարցում ՌԴ–ի հայկական համայնքի օգնությունից։

Մոսկվա, Հայկ Խալաթյան, «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: