485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի չորրորդ փառատոն. վարագույրը փակվեց
17:29
15 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի չորրորդ փառատոնը, որն անցկացվում էր օգոստոսի 10-14-ը Ծաղկաձորում, նախօրեին ավարտվեց հանդիսավոր արարողությամբ և մրցանակաբաշխությամբ: Արվեստասեր հասարակությունը վաղ երեկոյան արդեն հավաքվել էր քաղաքի փոքր հրապարակում, որտեղ անցկացվում էին փառատոնի միջոցառումները։

Առաջինը հանդես եկավ Երևանի մնջախաղի պետական թատրոնի ծաղրածուն և ներկայացրեց «Կենդանի արձան» համարը, որը հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի շրջանում: Նրանք մեծ սիրով լուսանկարվում էին արտիստի հետ:

Համընդհանուր հիացմունքի արժանացավ Ֆրանսիան ներկայացնող Վիլոու Բալուների համարը, ով ոչ միայն ներկայացրեց փուչիկներից տարբեր կենդանիների պատրաստման վարպետությունը, այլև ցուցադրեց իր հմտությունները մեծահասակների և փոքրիկների հետ հենց հրապարակում՝ ինքնատիպ վարպետության-դաս ցուցադրելով:

Շոու և մրցանակներ

Փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ Ծաղկաձորի հրապարակում: Առաջինը բեմ բարձրացավ Գերմանիան ներկայացնող «MMR» թատրոնի երգիծական դուետը և երկու համար ներկայացրեց:

Գերմանացի արտիստների ելույթների արանքում հանդիսատեսին զվարճացրեց Թաիլանդը ներկայացնող դուետի հուզիչ համարը։ Հարկ է նշել, որ այս արտիստները ողջ փառատոնի ընթացքում հանդիսատեսի հատուկ համակրանքն էին վայելում:

«Ես հիացած եմ հայ հանդիսատեսով: Մենք առաջին անգամ ենք Հայաստանում և շատ զարմացած ենք, որ մարդիկ այստեղ ժամերով նստում են՝ սպասելով արտիստների ելույթին: Դա շատ է ոգևորում: Այսօր մենք կարճ համար ենք ներկայացնում, որը պատմում է հավերժ սիրո մասին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց «Մյութ» թաիլանդական դուետի մասնակից Լիսա Սրիպատանասակուլը:

Շոու-ծրագիրը եզրափակվեց հայտնի ճապոնացի դերասան Մակոտո Ինոուեի ելույթով։ Նա մի հետաքրքիր համար ներկայացրեց, որի հիմքում Լուսնի արքայադստեր մասին պատմող հայտնի ճապոնական հեքիաթն է: Ինոուեի ելույթի ընթացքում հնչում էր աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությունն ու ճապոնացի արտիստի` հայերեն ձայնագրված խոսքը:

«Ես երբեք չեմ իմացել Արամ Խաչատրյանի մասին, սակայն լսելով նրա երաժշտությունը՝ շատ սիրեցի այն և որոշեցի օգտագործել իմ համարում: Իմ պատկերացումը հիմնված էր «Կագուա» հեքիաթի վրա, որը գիտի գրեթե ամեն ճապոնացի: Ես երկրորդ անգամ եմ մասնակցում այս փառատոնին և երբեք նման մեծ թվով հանդիսատես չեմ տեսել», - ասաց Ինոուեն «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Շոու-ծրագրի ավարտից հետո փառատոնի գործադիր տնօրեն, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հայտարարեց մրցանակաբաշխության մեկնարկի մասին:

«Բոլոր մասնակիցների համար գլխավոր մրցանակը Լեոնիդ Ենգիբարյանի նկարով մեդալն է: Բացի այդ, մենք փառատոնի տարբերանշանով հավաստագրեր ենք պատրաստել, իսկ Ծաղկաձորի քաղաքապետարանը, այլ նվերներից բացի, մասնակիցներին նվիրեց նաև հուշանվեր՝ արծվի տեսքով, որը քաղաքի խորհրդանիշն է», - ասաց Դադասյանը:

Մրցանակների արժանացան փառատոնի բոլոր մասնակիցները՝ Հայաստանը ներկայացնող իլյուզիոնիստ Հայկ Միքայելը, «MMR» գերմանական թատրոնը, հայ արտիստ Արմեն Մխոյանը, ով հանդիսատեսին ներկայացրեց ավազե գեղանկարչությունը, Իրանը ներկայացնող «Փարադատա» թատրոնի դուետը, արտիստ Գեղամ Շերոյանը, Մակոտո Ինոուեն, ֆրանսիացի արտիստ Վիլոու Բալուները, «Մյութ» թաիլանդական դուետը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի ռեժիսոր Յուրի Կոստանյանը:

Մրցանակի արժանացավ նաև Երևանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը, ով ուրախացրեց հանդիսատեսին՝ հայտնելով, որ Երևանի պետական կրկեսի նոր շենքի հրապարակում ելույթները կվերսկսվեն 2015թ.-ի վերջին:

«Մենք հույս ունենք, որ մեր փառատոնը, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, կդառնա ամենամյա, և մենք կկարողանանք տարածել այն նաև Հայաստանի մյուս մարզերում», - ասաց Դադասյանը իր եզրափակիչ խոսքում:

Մրցանակաբաշխության ավարտից հետո ուրախ դիսկոտեկ սկսվեց, որին միացան գրեթե բոլոր ներկաները՝ անկախ տարիքից:

«Ինձ անչափ ոգևորում է հանդիսատեսի խանդավառությունը, քանի որ հենց դա է մեր փառատոնի նպատակը: Երբ հանդիսատեսը գոհ է, նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք փորձեցինք փառատոնը դարձնել հետաքրքիր տարբեր ժանրերի սիրահարների համար: Իմ կարծիքով՝ այստեղ կարող է լինել երկու գնահատական՝ կամ հանդիսատեսը գոհ է, կամ՝ ոչ: Իմ կարծիքով՝ մենք հանձնեցինք այս ստուգարքը», - ասաց Դադասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը: 

Առաջին անգամ Մնջախաղի միջազգային փառատոնն անցկացվել է 2008 թվականին, իսկ 2010 թվականից կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը, ով կրկեսի պատմության մեջ մտել է որպես ծաղրածուական փիլիսոփայական մնջախաղի վառ ներկայացուցիչ:

Փառատոնի անցկացմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն էր:

Անահիտ Խաչատրյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակից-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին: