478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԱԿՆԱՐԿ. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ. Խաչատրյանի անվան Երաժշտական փառատոնից մինչև «Hollywood Non-Stop»
19:42
17 Ապրիլի 2014

2014 թվականը խոստանում է արգասաբեր լինել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար հետաքրքիր գաղափարների և վառ նախագծերի տեսանկյունից, որոնք նվագախմբի գործունեության նոր էջերի մեկնարկային կետը կդառնան։ Ելնելով դրանից` նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է իր ստեղծագործական ծրագրերի մասին և խոսել իրագործած նախագծերից ստացած տպավորություններից։

Hollywood Non-Stop և շարքի նոր նախագիծը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ծրագրում է շարունակել «Hollywood Non-Stop» հաջողված նախագիծն այլ ձևաչափով` Cartoon Non-Stop համերգաշարով, որի ընթացքում կհնչեն մուլտֆիլմների հայտնի երաժշտություններ։

Cartoon Non-Stop շարքը մեկնարկում է մայիսի 30–ին և կշարունակվի մինչև հունիսի 1–ը։

«Non-Stop»–ը հետաքրքիր և նորարարական նախագիծ է, ինչը կարծում եմ` դեռ երկար ժամանակ սպասված իրադարձություն կլինի երաժշտական աշխարհում։ Non-Stop–ի շրջանակում, բացի Cartoon Non-Stop համերգաշարից, հետագայում կլինեն նաև այլ հետաքրքիր նախագծեր»,– «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Hollywood Non-Stop» նախագիծը, որը ոգեշնչել է Պետական երիտասարդական նվագախմբին Non-Stop շարքը շարունակել այլ ձևաչափերով, մեկնարկել է 2012 թվականին և կինոֆիլմերի ճանաչված երաժշտության նկատմամբ հայ երիտասարդությանը հաղորդակից դարձնելու բացառիկ հնարավորություն է դարձել։

Դիրիժորը չբացառեց, որ «Hollywood Non-Stop» նախագիծը կշարունակվի նաև այս տարի։

Ըստ նրա, «Hollywood Non-Stop» համերգներից հետո բազմաթիվ երիտասարդներ հետաքրքրվել են դասական երաժշտությամբ և սկսել են հաճախել նվագախմբի ելույթներին։ Ավելի քան 1500 ուսանողներ և երիտասարդներ բաժանորդագրվել են նվագախմբի մշտական հաղորդագրություններին։

«Նախագծից հետո ես հասկացա, որ մենք ձևաչափի խնդիր ունենք` ինչպես ներկայացնել այն երաժշտությունը, որ բոլորը սիրում են։ Hollywood Non-Stop և Cartoon Non-Stop–ի պես նախագծերը սեփական գործիքավորման, ճանաչված երաժշտության նկատմամբ սեփական մոտեցման հնարավորություն են տալիս»,– ասաց Սմբատյանը։

«Hollywood Non-Stop» համերգաշարում ընդգրկվել են «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Նախաճաշ Տիֆանիի մոտ», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո և Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն», «Վեսթսայդյան պատմություն», «Շրեկ», «Շինդլերի ցուցակը», «Առաքելությունն անիրագործելի է» և այլ կինոնկարներում հնչող երաժշտությունները։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ գնել են Հոլիվուդից:

Երաժշտության հեղինակներ են հայտնի կոմպոզիտորներ Լեոնարդ Բերնսթայնը, Ջոն Ուիլյամսը, Էննիո Մորիկոնեն, Նինո Ռոտան, Ջեյմս Հորները, Հանս Ցիմերը, Հովարդ Շորը, Լալո Շիֆրինը, Մոնտի Նորմանը, Գրեգ Քեմփը, Հենրի Մանչինին, Ջորջ Գերշվինը։

Արամ Խաչատրյանի անվան երաժշտական փառատոնը հաջող մեկնարկ ու հեռանկարային ապագա է

Հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան երաժշտական փառատոնը, որը 2013 թվականի վառ իրադարձություններից մեկն է դարձել, թափ է հավաքել և պատրաստ է ամենամյա իրադարձություն դառնալ։ Փառատոնի նախաձեռնողը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է։

Ինչպես նշեց նվագախմբի գլխավոր դիրիժորը, փառատոնն անցել է մեծ ոգեշնչմամբ և շարունակություն կունենա։ «Եթե մարդիկ միանգամից և ոգևորվածությամբ ընդունում են գաղափարը, նշանակում է` նման նախագծի անհրաժեշտություն կար։ Ամենասկզբից փառատոնը Խաչատրյանի երաժշտության քարոզչության հիմք չուներ, թեև դրա կարիքը կա, և ի սկզբանե ուղղված էր նրան, որ երիտասարդ երաժիշտներն ընդգրկեն կոմպոզիտորի ստեղծագործություններն իրենց երկացանկում»,– ասաց Սմբատյանը։ Նա նշեց, որ դա էլ հենց ժամանակակից աշխարհի գլոբալիզացումն է, երբ Խաչատրյանի երաժշտությունը հնչում է, օրինակ, Ճապոնիայում ռուս ջութակահարի կատարմամբ։ «Աշխարհի հայտնի մենակատարները ժամանեցին այստեղ` չնայած խիտ ժամանակացույցին։ Տպավորություն էր ստեղծվել, թե փառատոնն արդեն երկար տարիների պատմություն ունի։ Խաչատրյանը, անխոս, հայկական երաժշտության աշխարհը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի մշակույթը ճանաչելու մեր ուղենիշն է»,– կարծում է նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։
 
Նա նշեց, որ Հայաստանում մինչ օրս «արտագնա» երաժշտական փառատոն չի եղել, այլ միայն` տեղական։

«Գերբնական ոչինչ չկա, որ մեզ մոտ համերգներ ունենան այլ երաժիշտներ, բայց երբ փառատոնի շրջանակում աշխարհին մեր երաժշտական ներուժը ցույց տալու հնարավորություն տվող հյուրախաղեր են անցնում, դա շատ ավելի արժեքավոր է»,– նկատեց դիրիժորը։
 
Նրա խոսքով` Հայաստանը չի կարելի նույն աստիճանի վրա դնել տարածքով և տնտեսապես ավելի խոշոր պետությունների հետ, սակայն արվեստի, մասնավորապես, երաժշտության հարթակում, մեր երկիրը բավականին մրցունակ է։

Այդ համատեքստում Սմբատյանն ընդգծեց, որ Արամ Խաչատրյանի անվան փառատոնի աճող ճանաչումը, մասնակցած երաժիշտների աշխարհագրական ծավալները և նրանց պրոֆեսիոնալ մակարդակը վստահություն են ներշնչում, որ այն կանցկացվի ամեն տարի։

2014 թվականին փառատոնը մեկնարկում է հոկտեմբերին պահանջված երաժիշտների մասնակցությամբ։ Արամ Խաչատրյանի անվան առաջին երաժշտական փառատոնի շրջանակում նախորդ տարի մեծ հաջողությամբ դասական երաժշտության համերգներ անցան Հայաստանում և արտասահմանում։ Հայ մեծանուն կոմպոզիտորի երաժշտությունը հնչեց հայտնի երաժիշտների կատարմամբ` թավջութակահար Գոթյե Կապյուսոնի, ռուս դաշնակահար Անաստասիա Նեստերովայի, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, հայտնի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու կատարմամբ։ Փառատոնի շրջանակում ելույթ ունեցան հայտնի ռուս վիրտուոզ ջութակահար Անդրեյ Բարանովը, վրացի երգչուհի Մարինա Նակճեբիան (սոպրանո), Գրիգոր Վեգները (բարիտոն, Ռուսաստան)։ Հաջողությամբ անցան Պետական երիտասարդական նվագախմբի համերգներն Իտալիայում և Ռուսաստանում։

Միջազգային փառատոների պաշտոնական նվագախումբ

2014 թվականի մարտին Պետական երիտասարդական նվագախումբը հրավիրվեց Բեյրութ որպես Al Bustan 20–րդ միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Փառատոնի շրջանակներում Պետական երիտասարդական նվագախումբը տվեց չորս համերգ` կատարելով Շումանի թավջութակի համար կոնցերտը, Պ.Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի սյուիտը, լիբանանցի կոմպոզիտոր Խալեդ Մուզանարի` կինոֆիլմերի համար գրված երաժշտական ստեղծագործությունները, Բերլիոզի «Ամառային գիշերներ» վոկալ–սիմֆոնիկ շարքը և այլն։

Պետական երիտասարդական նվագախումբն առաջին հայկական նվագախումբն է, որը նման հրավեր ստացավ Al Bustan փառատոնից։

Բացի այդ, հայկական երաժշտական պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կոլեկտիվը հանդես եկավ իտալական Ռիվա դել Գարդա իտալական քաղաքում անցկացված ու 30–ամյա պատմություն ունեցող Musica Riva միջազգային հեղինակավոր փառատոնի պաշտոնական նվագախմբի դերում։

Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Musica Riva փառատոնում ընդհանուր առմամբ անցան մեծ հաջողությամբ։

«Նվագախումբն այսօր արտերկրում մեծ ճանաչում է վայելում։ Մեզ շատ են հրավիրում միջազգային փառատոների, և մեր նպատակն է` ինտեգրվել միջազգային փառատոների ցանցում։ Գոյություն ունեն շատ բարձր մակարդակի փառատոներ, ուր մենք ձգտում ենք հասնել և, չնայած դրանց ժամանակացույցն արդեն իսկ գրված է առաջիկա 3-4 տարիների համար, ես ավելի քան համոզված եմ, որ նվագախումբը կհայտնվի այդ փառատոներին որոշ ժամանակ անց։ Մեր նպատակն արտասահմանյան ավելի երկարատև փառատոնային նախագծերում ներգրավված լինելն է»,– նշեց Սմբատյանը։

ՌոմանոսՖեստ

Հայկական կոմպոզիտորական արվեստի հինգերորդ փառատոնն այս տարի նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130–ամյակին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90–ամյակին ու կրում է «ՌոմանոսՖեստ» անունը։

Փառատոնն անցկացվում է 2010 թվականից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, կազմակերպիչներն են` Հայաստանի մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը։ Հայկական կոմպոզիտորական արվեստի փառատոնն ամեն տարի նվիրվում է այն գործչին, ում հոբելյանն է նշվում այդ տարի։

Փառատոնի առաքելությունը սերունդների միջև կապի հաստատումն է, հայկական կոմպոզիտորական դպրոցի ժառանգության ներկայացումը և այդ գործընթացի հաջորդականության ապահովումը։ Փառատոնն ուղղված է նաև հայկական կոմպոզիտորական դպրոցի հասարակական ճանաչմանը։

«Ռոմանոս Մելիքյան Ֆեստ» հինգերորդ փառատոնի շրջանակներում երեք համերգ է անցկացվել։ «Հայկական կոմպոզիտորական արվեստի փառատոնը» զուտ մասնագիտական փառատոն է, որը կարելի է հաջողված կոչել, քանի որ դրա անցկացումից անմիջապես հետո 2010 թվականին հայ կոմպոզիտորների երաժշտությունը մեծ ճանաչում գտավ»,– ասաց Սմբատյանը։

Նվագախմբի բրենդը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեծ ուշադրություն է դարձնում նաև իր նախագծերի ներկայացվածությանը և նվագախմբի բացառիկ կերպարի ձևավորմանը։

«Նվագախմբի հենց բրենդն ասում է, որ դրանում ներգրավված են երիտասարդ հավակնոտ երաժիշտներ, ովքեր երաժշտական կրթություն են ստացել Հայաստանում, մնացել են այստեղ և շարունակում են ստեղծագործել այս երկրում։ Եթե երիտասարդ տաղանդավոր երաժիշտները մնում են երկրում և լեփ–լեցուն դահլիճներ են հավաքում, նշանակում է, որ մեր արած գործն իմաստ ունի»,– նշեց Սմբատյանը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնվել է 2005 թվականին։ Դրա հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է։ Կոլեկտիվը ելույթ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան բազմաթիվ հայտնի բեմերում, այդ թվում` Opera Garnier–ում (Փարիզ), Konzerthaus–ում (Բեռլին), Dr. Anton Philipszaal–ում (Հաագա), Կոնսերվատորիայի մեծ համերգասրահում և Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվա), Palais des Beaux-Arts–ում (Բրյուսել)։ Նվագախումբը համագործակցում է այնպիսի հայտնի վարպետների հետ, ինչպես Վալերի Գերգիև, Քշիշտոֆ Պենդերեցկի, Վլադիմիր Սպիվակով, Գրիգորի Ժիսլին, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի և այլն։

2007 թվականից կոլեկտիվն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է, 2009 թվականից` Ազգային երիտասարդական նվագախմբերի եվրոպական ֆեդերացիայի (EFNYO) անդամ։ 2013 թվականին դարձել է Արտիստիկ մենեջերների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers’ Association - IAMA) անդամ։ -0-

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։