484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ–ն կողմնորոշվեց նոր վարչապետի հարցում
13:32
14 Ապրիլի 2014

Հովիկ Աբրահամյանի կարիերայի նոր էջը

Նախօրեին հանդարտվեցին Հայաստանի նոր վարչապետի անվան շուրջ կրքերը։ Ինչպես լրագրողներին հայտնեց Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, կիրակի օրը Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնին առաջադրեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։

Կադրային քարտ–բլանշ

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։

Ինչպես հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստում, Աբրահամյանին նոր կաբինետ ձևավորելու քարտ–բլանշ կտրվի, բայց մեկ սահմանափակումով` կառավարության կազմում չընդգրկել մարդկանց բարեկամական կամ ընկերական հարաբերությունների սկզբունքով։

«Նոր վարչապետին լայն ազատություն կտրվի կադրային քաղաքականության իրականացման հարցում։ Նրան տրված են լայն լիազորություններ, որոնք թույլ են տալիս կառավարությունում պրոֆեսիոնալների ընդգրկել` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից»,– ասաց Շարմազանովը` մեկնաբանելով ղեկավար մարմինների նիստի արդյունքները։

Նա հայտնեց նաև, որ առայժմ չեն քննարկվել ապագա կառավարության անդամների, նույնիսկ նախագահի կողմից նշանակվող արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կոնկրետ ազգանունները։

Կոալիցիան կընդլայնվի՞

Շատերը կարծում են, որ նոր վարչապետի ազգանունը հրապարակելու հապաղումը մինչև երկրի Սահմանադրությամբ նախատեսված վերջին ժամկետը (մինչև 10 օր), պայմանավորված էր հիմնականում «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցությունների` իշխող կոալիցիա վերադարձնելու ուղղությամբ տարվող բանակցություններով։

Նախագահն արդեն երկու հանդիպում է անցկացրել այդ կուսակցությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 12–ին` վարչապետի անունը հայտարարելուց առաջ։

«Մենք որպես քաղաքական մեծամասնություն պատրաստ ենք կառավարությունում ընդգրկել մեր գործընկերներին, բայց դա հնարավոր է միայն մասնակի կամ ամբողջական պատասխանատվության սկզբունքների հիման վրա։ Դեռ ժամանակ կա (մինչև կառավարության ձևավորումը), և «Բարգավաճ Հայաստան» ու «Դաշնակցություն» կուսակցությունների մեր գործընկերները կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումները»,– ասաց Շարմազանովը։

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ քաղաքական մյուս ուժերի մասնակցությունը գոնե կօգնի ավելի լայն հասարակական ճակատ ստեղծել երկրի առջև կանգնած խնդիրները լուծելու համար, սակայն ՀՀԿ–ն պատրաստ է ինքնուրույն պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար։ 

Միաժամանակ այդ կուսակցությունների, մասնավորապես, ԲՀԿ–ի ներկայացուցիչները, հայտնում են, որ իրենց օրակարգում իշխող կոալիցիային միանալու մասին հարց չկա։

Սակայն մի շարք փորձագետների կարծիքով, Աբրահամյանի նշանակումը պայմանավորված է նրա` ընդլայնված կոալիցիա ստեղծելու ընդունակությամբ` հաշվի առնելով կառավարության նոր ղեկավարի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բարեկամական կապերը (Ծառուկյանի դուստրն ամուսնացած է Աբրահամյանի որդու հետ)։ 

«Ակնհայտ է, որ հայ քաղաքական գործիչներից որևէ մեկը, ով ընդունակ է նոր, ավելի ընդլայնված կոալիցիա ստեղծել, ապա դա հենց Աբրահամյանն է, և հիմնականում այդ պատճառով է նախագահն իր ընտրել հենց նրա թեկնածությունը»,– ասել է Մինասյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Առաջ` առանց անցյալը պախարակելու

Կկազմավորվի արդյո՞ք ավելի լայն կոալիցիա, թե ոչ, Աբրահամյանը ստիպված կլինի լուծել այն խնդիրները, որոնք չհաջողվեց լուծել նախորդ կառավարությանը, մասնավորապես, բարելավել հանրապետության սոցիալ–տնտեսական վիճակը` չմոռանալով միաժամանակ բարեփոխումներ անցկացնելու մասին։

Ինքը նախագահը կարծում  է, որ Աբրահամյանը լավագույնս կղեկավարի կառավարությունը` "Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը:… Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրանում և անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը», - ասել է Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՀՀԿ գերագույն մարմինների նիստում։

Նա նշեց, որ նոր կառավարությունն ունի մի շարք աշխատանքային առաջնահերթություններ, մասնավորապես, նոր թափով Մաքսային միությանը միանալու աշխատանքների շարունակությունը և դրանք հաջող ավարտին հասցնելը,  ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային համակարգի սկսած բարեփոխումների իրագործումը և կրթության ոլորտի բարեփոխումը, հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը` շրջանառությունների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը և հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում, տեսչական բարեփոխումների ավարտը, ինչպես նաև հարկային և մաքսային համակարգերի արդիականացման աշխատանքների շարունակությունը։

Հատկանշական է, որ որոշ փորձագետների կարծիքով, Հայաստանը կարող է չհասցնել մինչև մայիս ավարտել ՄՄ–ին միանալու համար նախատեսված բոլոր աշխատանքները, իսկ կենսաթոշակային բարեփոխումը կարող է տեղում մնալ` բախվելով հասարակական, մասնավորապես, ոչ իշխանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կառույցների մեծ դիմադրության։

Նախագահը միաժամանակ կիրակի օրվա իր խոսքում զգուշացրեց Աբրահամյանին, որ նրա գլխավորած կառավարությունը չքննադատի նախորդների գործունեությունը։

Միաժամանակ, ինչպես նույն օրը հայտնեց պետության ղեկավարը, այժմ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի։ -0-


Հայկ Խալաթյան, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է: