482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ի՞նչ են ուզում Մայդանի հայազգի փաստաբանները
15:58
31 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Ղրիմի խնդրի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշման և Ղրիմի հարցով ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին աջակցելուն` Հայաստանի մերժման նկատմամբ հայկական ազատականամետ շրջանակների արձագանքը միանգամայն կանխատեսելի էր։

Ռուսաստանի նկատմամբ չգիտակցված, կուրացնող ատելությունը, որը ծառայում է որպես այդ մարդկանց միավորող գործոն և տարբերակող նշան, ստիպում է նրանց ինքնատիպ մեկնաբանել անգամ այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի ազգային շահերին։ Եթե մի կողմ դնենք խոսակցական ավելորդություններն ու հռետորական հնարները, որոնք վերաբերում են ազգային–ռասսայական գերազանցության` ոչ այնքան հանդուրժողական զգացմունքներին (հայտնվել ենք «ինչ–որ» Զիմբաբվեի և Բոլիվիայի ցանկում), ապա այդ արձագանքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ` «Հայաստանը պետք է միանար ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դեմ մղվող պայքարին` ակամա դառնալով Ադրբեջանի դաշնակիցը»։ Ավելի լավ է «միևնույն նավակի մեջ» լինել Ադրբեջանի հետ, քան «սրանց» հետ, ինչպես ակնարկում են «լուսավորյալ կոսմոպոլիտները»` ակնհայտ կերպով չնկատելով հակառուսական բանաձևին կողմ քվեարկած երկրների շրջանում տասնյակ շատ ավելի էկզոտիկ, տարօրինակ և միջնադարյան  բռնապետական միապետությունների։  

Սեփական դիրքորոշումների հաստատում

Հայկական իշխանություններին կարելի է ինչ–որ բանում մեղադրել, սակայն ոչ երկակի չափանիշներում` ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցերում։ Երևանը երբեք դեմ հանդես չի եկել և չէր էլ կարող հանդես գալ այս հիմնարար միջազգային սկզբունքին։ Հայաստանի կողմից ժողովուրդների կողմից այդ իրավունքի իրացման արդյունքների իրավաբանական ճանաչման պայմանները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է դեռևս 2008 թ.–ին։ Գրեթե 6 տարի առաջ խոսելով Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ճանաչման հարցում Երևանի դիրքորոշման մասին` Սարգսյանը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի առկայության դեպքում Հայաստանը չի կարող ճանաչել նմանատիպ իրավիճակում գտնվող այլ գոյացությունը, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայաստանի իշխանությունները որևէ փաստարկ չեն ներկայացրել նախկին Խորհրդային Միության անխախտելիության և ստալինյան–խրուշչովյան ներքին վարչական սահմանների սրբության օգտին, ինչը, ինչպես պարզվել է, այդքան փայփայել է, այսպես կոչված, «լիբերալ վերնախավը»։

Մարտի 19–ին կայացած հեռախոսազրույցում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը։

Հայկական կողմից այս ամենը միայն սեփական մոտեցումների հաստատում էր, որևէ նոր բան այստեղ չկա։ Ավելին, Ղրիմի հարցով Գլխավոր վեհաժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո պարզվել է, որ Երևանը չի աջակցել հակառուսական բանաձևին, ինչպես երկրագնդի բնակչության մեծ մասը, իսկ ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը հիշեցրել է, որ խնդրի կայուն լուծման կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով, այլ ոչ թե բանաձևերի կամ հայտարարությունների միջոցով։ Նա ավելացրել է, որ հայկական կողմը միշտ կողմ է հանդես եկել և գալիս ժողովրդավարության զարգացմանը, իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, այդ թվում նաև ժողովուրդների հավասարությանն ու ինքնորոշման իրավունքին, այսինքն` կողմ է համակարգային արժեքներին և սկզբունքներին, որոնք հիմնված են ՄԱԿ–ի Կանոնադրության վրա։ 

Հայկական երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մոտ քսան տարի առաջ օգտվելով ինքնորոշման իր օրինական իրավունքից, հաջող կերպով հակազդելով նախկին խորհրդային կայսրության ագրեսիայի փորձին և կառուցելով ժամանակակից, ժողովրդավարական երկիր, վճռականորեն և հրապարակային կերպով աջակցել է Ղրիմի հանրաքվեին։ Սկզբում ԼՂՀ ԱԳ նախարարությունը Ղրիմի Ինքնավար Հանրապետության հանրաքվեն որակել է որպես ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում, այնուհետև ԼՂՀ ԱԺ–ն ողջույնի ուղերձ է հղել Ղրիմի ժողովրդին իր պատմական հնարավորության իրացման կապակցությամբ։ Փաստաթղթում նշվում է, որ Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական նախադեպը, որը հաստատել է, որ պետության տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքում գերիշխող չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ։

«Հիմնական գաղափարն այն է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը, որի վերջին դրսևորումը դարձավ Ղրիմի հանրաքվեն, սկսում է ավելի կարևոր տեղ զբաղեցնել համաշխարհային քաղաքականության մեջ, ինչն ավելորդ անգամ ապացուցում է Արցախի ինքնորոշման իրավասությունն ու մեր անկախության ճանաչման անհրաժեշտությունը», – ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

Ուկրաինացի դիվանագետներն ու Մայդանի հայ պաշտպանները
 
Երևանի` բացառապես Հայաստանի ազգային շահերով թելադրված դիրքորոշումը դժգոհություն է առաջացրել Կիևում։ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին նշել է, որ իր երկիրը սպասում է հայկական կողմի պաշտոնական մոտեցումների պարզաբանմանը, իսկ դիրքորոշման բացատրության դեպքում, որն ուկրաինական կողմը կարող է համարել ոչ բարեկամական, «դա կարող է բացասական հետևանքներ ունենալ երկկողմ հարաբերությունների համար»։ Ուկրաինացի դեսպան Իվան Կուխտային Կիև էին կանչել խորհրդատվությունների համար, բայց նախքան մեկնելը նա հանդիպում էր խնդրել հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և բազմիցս արտահայտվել է երկար տարիների ընթացքում։

Բայց եթե ներկայիս ուկրաինական իշխանությունների այսպիսի, թեկուզ և անհիմն արձագանքը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ապա երևանցի «մայդանի փաստաբանների» անառողջ աշխուժությունը բացարձակապես հասկանալի չէ։ Նրանք` այդ «փաստաբանները», տեսության մի ամբողջ շղթա են կազմել, ապացուցելով, որ «այն», և ոչ թե «ներկայիս» Ուկրաինան է անվերապահորեն սատարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Արցախի նկատմամբ այդ երկրի ոտնձգություններին։

2008 թվականին Ուկրաինան հայտնվել էր ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի` «Դրությունն Ադրբեջանի բռնազավթած տարածքներում» վերնագրված ակնհայտ հակահայկական բանաձևին սատարող մի քանի երկրների շարքում, իսկ ուկրաինացի մշտական ներկայացուցիչը վճռականորեն «հերքել էր շաղկապել Կոսովոյի դեպքերն Ադրբեջանի Հանրապետության տարածքի խնդրի հետ»։ Սակայն Հայաստանը հիստերիա չդրսևորեց և դեսպանների հետ չկանչեց, նույնիսկ երբ Կիևը ՎՈՒԱՄ–ում իր ամենամտերիմ դաշնակցին` Ադրբեջանին զենքի մատակարարներից գլխավորն էր։ 

Բայց «առաջադեմ» հայ հասարակության ստեղծած հիանալի լեգենդը` Մայդանից եկած «բարի ուկրաինական իշխանությունների» մասին, ոչնչացրեց Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն, ով ցնցել էր (կամ հնարավոր է` ոչ) իր երևանցի «համախոհներին» այն լուրով, որ Երևանի հավանությանը չարժանացած և Բաքվի հավանությանն արժանացած ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը «կարևոր լրացուցիչ ազդակ կդառնա ագրեսորից Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման գործընթացում»։ Ուկրաինայի ԱԳՆ անունից արած այդ պաշտոնական հայտարարությունը վկայում է, որ հայկական ազատական վերնախավի կոչերը` ղարաբաղյան և ղրիմյան հարցերը չկապել իրար «առաջինը երկրորդով չվարկաբեկելու համար», անիմաստ են, քանի որ այդ երկու հարցերը մտերիմ երկու դաշնակիցների` Կիևի և Բաքվի համար վաղուց շաղկապված են։

Օգնություն դաշնակցին

Հայաստանը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությանը ցույց տվեց, թե ինչպես պետք է իրեն պահի իսկական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշնակիցը։ Պահանջել սեփական պետությունից հրաժարվել դաշնակցային պարտավորություններից նշանակում է` տեղափոխել նրան անլուրջ և ոչ հուսալի գործընկերների շարքը։

Բայց այդ հարցով բոլորից լավ Facebook սոցցանցի իր էջում արտահայտվեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ով խնդրել էր ՄԱԿ–ում հայկական բանաձևի քվեարկությունը քննադատողներին պատասխանել երեք հարցի` ինչպե՞ս է քվեարկել Ուկրաինան վեց տարի առաջ Ադրբեջանի ներկայացրած հակահայկական բանաձևի վերաբերյալ, ինչու՞ Հայաստանը չպետք է դեմ լինի ինքնորոշման հասկացությունը հերքող բանաձևին, և ինչու՞ Հայաստանը չպետք է սատարի իր դաշնակցին, երբ նա դրա կարիքն ունի։ -0-

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակից

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: