482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Հիմնված են ճշմարտության և արդարության վրա»
14:22
24 Մարտի 2014

Նախկին ԽՍՀՄ–ի վարչա–տարածքային բաժանումը փոխվում էր քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությամբ, այն ուներ թույլ պատմական և հոգեբանական լեգիտիմություն։

2014 թ.–ի փետրվար–մարտին Ղրիմում սրընթաց զարգացող իրադարձությունները, ինչպես հայտնի է, հանգեցրին այնտեղ հանրաքվեի անցկացմանը, որը ձայների ճնշող մեծամասնությամբ ստիպեց քաղաքական գործիչներին շարժվել դեպի ՌԴ–ի և Ուկրաինայի միջպետական սահմանների փոփոխություն։ Ղրիմի Հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքը ներառվեցին ՌԴ–ի կազմում` այդ կերպ դուրս գալով Ուկրաինայի կազմից։ Մարտի 18–ին Կրեմլում ելույթ ունենալով Դաշնային Ժողովի անդամների առջև` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ղրիմի բազմազգ ժողովրդի այդ որոշումները «հիմնված են ճշմարտության և արդարության վրա», նա ընդգծեց, որ 1954 թ.–ի փետրվարին Ղրիմը Ուկրաինային փոխանցելու որոշումն ուներ կասկածելի սահմանադրական հիմք։ Ուշագրավ է, որ Ղրիմը ՌԽԴՍՀ–ից Ղրիմի մարզի կարգավիճակով ՈւԽՍՀ–ին փոխանցվեց գրեթե 60 տարի առաջ` գումարած ընդամենը մեկ ամիս։

ԽՍՀՄ ներսում

Ակնհայտ է, որ խորհրդային ժամանակների ղեկավարները Խորհրդային Միության տարածքն ու ներքին վարչական սահմանները չէին դիտարկում ԽՍՀՄ Սահմանադրության տեսակետից։ Նրանց գործողություններն ուղղորդվում էին առաջին հերթին քաղաքական, հաճախ` այսրոպեական դրդապատճառներով։ Կառավարման խորհրդային եղանակի ողբերգությունը կամայական մոտեցման բացարձակ գերակշռումն էր, զսպման և հակակշիռների մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև պատմական զարգացման գործընթացները չհասկանալը։

Միաժամանակ հստակության համար հիշեցնեմ, որ Նիկիտա Խրուշչովը 1954 թ.–ի փետրվարին ԽՍՀՄ լիիշխան ավտորիտար ղեկավարը չէր, այն ժամանակ զբաղեցնելով ԽՄԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղարի պաշտոնը` նա պետության մեջ բացարձակ իշխանություն չուներ։ Նա, փաստորեն, կիսում էր այդ իշխանությունը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Գեորգի Մալենկովի հետ։ Այն ժամանակ լուրջ քաղաքական ազդեցություն ուներ նաև ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ Կլիմենտ Վորոշիլովը։ Թույլ չէին նաև ԽՍՀՄ Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ Վյաչեսլավ Մոլոտովի դիրքերը։ Նրանք բոլորը միաժամանակ ԽՄԿԿ ԿԿ–ի նախագահության (Քաղբյուրոյի այն ժամանակվա անվանումը) անդամներ էին, որի 1954 թ.–ի հունվարի 25–ի որոշումը կանխորոշեց Ղրիմի փոխանցումը։ Այդ կուսակցական որոշումը պատրաստում էին ԿԿ քարտուղարներ Սուսլովն ու Պյոտր Պոսպելովը։ Այսինքն` Նիկիտա Սերգեևիչը միայնակ չի գործել, իսկ Ղրիմի հետ կապված քայլը կարելի է բնութագրել որպես կոլեկտիվ կամայականություն։

«Կոմունիստական կուսակցության քաղաքականության» ընդունման և իրականացման նման չհիմնավորված ու չմտածված մոտեցումը հատուկ էր խորհրդային կուսակցական ղեկավարներին ինչպես 1954 թ.–ից առաջ, այնպես էլ հետո։ Այսպես, Ուկրաինայի ԽՍՀ–ի սահմանները բազմիցս փոխվել են։ Ռոստովի, Բելգորոդի, Խարկովի սահմանային տարածքների մի մասը փոխանցվում էին ՌԽԴՍՀ–ից ՈւԽՍՀ-ին և հակառակը։

Ղրղզստանից մինչև Ղազախստան

Հետաքրքիր են երկրի այլ մարզերում Խորհրդային պետության ներսում տարածքային փոփոխությունները։ Այսպես, 1920 թ.–ին ձևավորվեց Ղրղզստանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունը (ԻԽՍՀ)` Օրենբուրգ մայրաքաղաքով։ Այն միաժամանակ ՌԽԴՍՀ–ի մի մասն էր։ 1925 թ.–ին վերանվանվեց Ղազախական ԻԽՍՀ–ի` տարածքի և մայրաքաղաք փոփոխությամբ։ Օրենբուրգն ու մերձակա շրջանները մնացին ՌԽԴՍՀ–ի կազմում` որպես առանձին շրջան։ 1930 թ.–ին Ղազախական ԻԽՍՀ–ի կազմից Ուզբեկստանի ԽՍՀ փոխանցվեց Կարակալպակիան, որը Ուզբեկստանի միութենական հանրապետության ներսում ստացավ ինքնավարության կարգավիճակ։ Եվ վերջապես 1936 թ.–ին ԽՍՀՄ նոր Սահմանադրության ընդունումից երեք շաբաթ առաջ Ղազախական ԻԽՍՀ–ն փոխում է կարգավիճակն ու մասամբ անվանումը, և որպես Ղազախական Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն` դիմավորում է ԽՍՀՄ–ի ստալինյան Սահմանադրությունը։ Միաժամանակ Ղազախական հանրապետությունից դեպի հարավ 1924 թ.–ից գոյություն ուներ Կարա–Ղրղզական ինքնավար մարզը, որը բազմիցս փոխել է անվանումն ու կարգավիճակը, դրա հետ միասին փոխվում էին նաև նրա սահմանները, երբ 1936 թ.–ի դեկտեմբերին ընդունվում է կուսակցական–կառավարական որոշումն այն մասին, որ այդ ոչ մեծ ինքնավար հանրապետությունը ձեռք է բերում հարևան Ղազախական ԽՍՀ-ի հետ նույն կարգավիճակն ու իրավունքները։

Տաջիկստան` Ուզբեկստանի տարածքով

Առավել զարմանալի ձևափոխումներ էին տեղի ունենում հարևան պետություններում։ 1920 թ.–ին գոյություն ունեցող Բուխարայի և Խորեզմի խորհրդային ժողովրդական հանրապետությունները կձևափոխվեն սկզբում խորհրդային հանրապետությունների, որոնք կունենան ասոցիատիվ պայմանագրեր ՌԽԴՍՀ–ի հետ, այնուհետև 1924 թ.–ին ընդհանրապես կլուծարվեն, իսկ նրանց տարածքում կձևավորվեն Ուզբեկստանի ԽՍՀ–ն և Թուրքմենստանի ԽՍՀ–ն։ 1929 թ.–ին Ուզբեկստանի ԽՍՀ–ի կազմից կառանձնանա գոյություն ունեցող Տաջիկստանի ԻԽՍՀ–ն և կդառնա դաշնային պետության ինքնուրույն սուբյեկտ, ինչպես «մայր» Ուզբեկստանը։

Կովկասում

Որոշակի առանձնահատկություններ կային նաև Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ–ի ձևավորման և փոփոխության ժամանակ։ Այստեղ խորհրդային ղեկավարությունը գործում էր ռազմական գործողությունների պայմաններում, որոնք ընթանում էին 1918 թ.–ին հռչակված Հայկական Հանրապետության և մինչև 1920 թ.–ի Օսմանյան Թուրքիայի, իսկ այնուհետև քեմալական Թուրքիայի զորքերի միջև։ Հարավային Կովկասի հարևան շրջաններում ռազմական գործողություններ էին տեղի ունենում տարբեր քաղաքական ուժերի միջև Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության և Վրաստանի մենշևիկական Հանրապետության տարածքում։ 

Ռազմական, էթնիկ և քաղաքական գործոնների բարդ դասավորությունն արդյունքում հմտորեն օգտագործվեց Լենինի կառավարության կողմից Մուստաֆա Քեմալի ղեկավարության տակ գտնվող Թուրքական Հանրապետության հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար, այդ թվում նաև նորաստեղծ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների տարածքներում օտարալեզու անկլավների ներդրման հաշվին։ Համապատասխանաբար, Հայկական ԽՍՀ–ի տարածքի ներսում ադրբեջանցիներով բնակեցված Նախիջևանի ինքնավարությունը, որը ենթարկվում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմում ձևավորվեց մեծամասամբ հայերով բնակեցված ինքնավարությունը, որը ենթարկվում էր Բաքվին։

«Կիսիր և իշխիր» դասական իրավիճակը, որը ստեղծվել էր Կրեմլի կողմից, արհեստական էր և որևէ լավ բանով չէր կարող ավարտվել։ Մոսկվայում 1980–ականների վերջին խորհրդային կառավարության իշխանության թուլացման ժամանակ այս տարածքային ձևափոխումները հանգեցրեցին հայերի և ադրբեջանցիների միջև լայնածավալ պատերազմի, իսկ հետագայում` Հայաստանի և Ադրբեջանի միջև` մինչև այժմ ձգվող միջպետական հակամարտության։

Ինքնին պարզ է, որ վարչա–տարածքային ձևափոխումներն առավել մեծ թվով անդրադառնում էին և ՌԽԴՍՀ–ի կազմում ներառված զուտ ռուսական երկրամասերի, շրջանների և ազգային հանրապետությունների վրա։ Բնական է, որ բնակչությանը տարածքների և սահմանների նմանատիպ փոփոխությունների անհրաժեշտությունը որևէ կերպ չէր բացատրվում կամ էլ պատճառաբանվում էր արտակարգ միջոցներով։ Այսպես, բազմաթիվ անգամ փոխվում էին Կենտրոնական Դաշնային օկրուգում ներառված Դաշնության ներկա սուբյեկտների տարածքների ուրվագծերը։

Ժամանակով նախավերջին փոփոխությունները, որոնք հանգեցրեցին Մոսկվայի շրջանի ընդլայնմանը, թվագրվում են 20–րդ դարի 70–ականներին և ունեին հողերի մելիորացիայի կուսակցական ծրագրի կատարման դրդապատճառ։ Իսկ վերջին փոփոխություններն այստեղ տեղի են ունեցել ոչ թե խորհրդային իշխանության, այլ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից 2010 թ.–ին։ Սակայն ընտրազանգվածի համար այդպես էլ չբացատրվեց Մոսկվայի ընդլայնման և մայրաքաղաքային շրջանի տարածքի կրճատման դրդապատճառը։ Հայտնի է, որ մասշտաբային ձևափոխման ենթարկվեցին Հյուսիսային Կովկասի վարչական սահմանները ժողովուրդների դեմ զանգվածային ճնշումների և նրանց բնակության վարչական միավորների լուծարման պատճառով։

1944 թ.–ին լուծարվեց ՌԽԴՍՀ–ի կազմում Չեչեն–Ինգուշական ԻԽՍՀ–ն, չեչեններն ու ինգուշները վտարվեցին Ղազախստան և Արևմտյան Սիբիր, իսկ ինքնավարության տարածքը բաժանվեց հարևանների միջև։ 1957 թ.–ին արդարությունը, կարծես թե, վերականգնվեց, սակայն արդեն հարևանների որոշակի տարածքային բռնազավթումով։ Ստավրոպոլի երկրամասը վերադարձրեց վերականգնվող Չեչեն–Ինգուշական ԻԽՍՀ–ում ավելի մեծ տարածք, քան ձեռք էր բերել մինչ այդ 13 տարվա ընթացքում։ Իսկ նույն 1944 թ.–ին Վրացական ԽՍՀ–ին փոխանցված Չեչնիայի և Ինգուշեթիայի տարածքների մասին, ինչպես նաև ոչ մեկի կողմից չլուծարված Հյուսիսային Օսեթիայի սահմանային տարածքի մի հատվածի մասին մինչև օրս ոչ ոք չի հիշում...

Բնական է, որ խորհրդային իշխանության գծած սահմանները որևէ կերպ հաշվի չէին առնում ոչ ժողովուրդների բնակեցումը, ոչ լեզուների տարածման գոտիները, ոչ դարերով հաստատված տրանսպորտային–տնտեսական և առևտրային կապերը։ Եվ ցավոք, նման կերպով բնական է բնակչության չափազանց  անտարբեր վերաբերմունքը պարբերաբար փոփոխվող սահմաններին։ Չէ՞ որ ոչ ոք չէր ենթադրում, որ քարտեզի վրա առկա գծերի արժեքը երբևէ կհասնի անասելի բարձունքների, որոնց չափորոշիչները կլինեն հումքի միլիոնավոր տոննաներն ու հազարավոր մարդկային կյանքերը։ Այդ մասին այնքան էլ չէին մտածում այն ժամանակ նաև Կրեմլում։

Խորհրդային սահմանների փլուզման գործընթացը, որը սկսվեց 1991 թ.–ին, դեռ ավարտված չէ։ Մնում է հուսալ, որ այժմ ամեն ինչ այլ կերպ կլինի, սակայն այդ դեպքում հարկավոր է, որպեսզի գործարկվեն ավելի հուսալի և լեգիտիմ գործիքներ, քան «ճշմարտությունը» և «արդարությունը»։ Չէ՞ որ երկուսն էլ ունեն նվազագույնը երկու կողմ։–0–
Ալան Կասաև, պատմական գիտությունների թեկնածու, «ՌԻԱ Նովոստիի» համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: