480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՓՈՓՈՒՄ. Օբաման Ղրիմի համար պատժել է Պուտինի ընկերներին
13:13
21 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի իշխանությունը,համաձայն չէ, որ Ղրիմը միանա Ռուսաստանին և հինգշաբթի հայտարարել է նոր պատժամիջոցների մասին, ընդ որում` այս անգամ չի սահմանափակվել միայն քաղաքական գործիչներով։ Օբամայի նոր «սև ցուցակում» են ներառվել գործարարներ, ովքեր, ամերիկացիների կարծիքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմների շարքում են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հինգշաբթի Օբամայի ստորագրած նոր փաստաթուղթը թույլ է տալիս ԱՄՆ–ին լրացուցիչ քայլեր սահմանել ոչ միայն անհատների, այլ նաև ռուսական տնտեսության առանցքային հատվածների դեմ` ֆինանսական, էներգետիկ, պաշտպանական և այլն։

Փաստաթղթի համաձայն, սահմանափակումները կարող են անդրադառնալ նաև արդյունահանող հատվածին, մեքենաշինությանը։ Կոնկրետ ընկերությունների ցուցակների հաստատման լիազորներն են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և պետդեպարտամենտը։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև ռուսական խոշորագույն բանկերի երեսնյակում ընդգրկված «Ռոսիա» ԲԲ ԲԲԸ–ի դեմ, որի միջոցով, ամերիկյան իշխանությունների կարծիքով, ցուցակում թվարկված անձինք կատարում են իրենց ֆինանսական գործառնությունները։

ՊՈՒՏԻՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Յուրի Կովալչուկի, Գենադի Տիմչենկոյի, Արկադի և Բորիս Ռոտենբերգների դեմ պատժամիջոցները պայմանավորված են այն հանգամանքով, որ նրանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած անձինք են, ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքի մամուլի հաղորդագրությունում։

«Այդ անձինք գործել են խոշոր պետական պաշտոնատար անձի համար կամ նրա անունից, կամ նրան օժանդակություն են ցուցաբերել»,– նշվում է հաղորդագրությունում։

Գերատեսչության կարծիքով, մասնավորապես, Պուտինը բաժնեմաս ունի Gunvor միջազգային նավթաթրեյդերում, որի բաժնետոմսերի 44 տոկոսը պատկանում է Տիմչենկոյին։

«Արկադի և Բորիս Ռոտենբերգները միլիարդավոր դոլարներ են վաստակել «Գազպրոմի» համար պայմանագրերով և Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի պայմանագրերով, որոնք ստորագրվել են Պուտինի շնորհիվ։ Այդ պայմանագրերից նրանք ստացել են մոտ 7 միլիարդ դոլար»,– ավելացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Յուրի Կովալչուկը, մամուլի հաղորդագրության համաձայն, ռուս խոշոր պաշտոնյաների «անհատական բանկիրն» է, ներառյալ` պետության ղեկավարը։ Նա «Ռոսիա» բանկի հիմնական բաժնետերն է (30,3%), որի միջոցով բաժնեմասեր ունի СОГАЗ ապահովագրական խմբում, Գազպրոմբանկում, «Ազգային մեդիախմբում» և «ՍՏՍ Մեդիայում»։ Նրա կարողությունը Forbes ամսագիրը գնահատում է 1.4 միլիարդ դոլար։

ԱՐԱՏԱՎՈՐ ԿԱՊԵՐ ՉԵՆ ՆԿԱՏՎԵԼ

Gunvor–ը միանգամից շտապեց հետ կանգնել ընկերների ակումբում իր անդամակցությունից` հերքելով կապն ընկերության և Ռուսաստանի նախագահի միջև։ «Նախագահ Պուտինը երբեք չի եղել և Gunvor–ի սեփականատեր չէ։ Նա Gunvor–ի վերջնական սեփականատեր կամ այդ ընկերության գործողություններից շահ ունեցող չէ։ Ցանկացած այլ մեկնաբանություն հիմնարար մոլորություն է և տարակուսանք է առաջացնում ընկերությունում»,– ընդգծվում է թրեյդերի հաղորդագրության մեջ։

Սա Gunvor–ի և Վլադիմիր Պուտինի կապի առաջին հերքումը չէ։ 2008 թվականին Տիմչենկոն նամակ է ուղղել Financial Times թերթին ի պատասխան պարբերականի հրապարակած հոդվածի, որի հեղինակը գրել էր, թե Gunvor–ի հաջողությունը բացատրվում է Տիմչենկոյի և Պուտինի բարեկամական հարաբերություններով։ Իր նամակի առաջին իսկ տողերում Տիմչենկոն նշել է, որ FT–ի հոդվածը «մեծ թվով անճշտություններ և կեղծ դատողություններ է պարունակում»։ 2011 թվականին ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Պուտինը նույնպես հայտնել էր, որ որևէ կապ չունի Gunvor–ի հետ։

«Այժմ մենք գնահատում ենք մեր բիզնեսի վրա պոտենցիալ ազդեցությունը պարոն Տիմչենկոյին ցուցակում ընդգրկելու համար»,– հաղորդում է Gunvor–ը։

ԻՆՉՆ Է ԼԱՎ ՌՈՒՍԻ ՀԱՄԱՐ

Գործարարներն այդ ցուցակում հայտնվելու փաստին վերաբերվում են մի փոքր հպարտությամբ, իսկ որոշ դեպքերում` հեգնանքով, ինչպես, օրինակ, Տիմչենկոն և Արկադի Ռոտենբերգը, ՌԻԱ Նովոստիին պատմել է նրանց շրջապատում առկա աղբյուրը։ «Նրանց արձագանքն այն է, որ նրանք երկուսն էլ ԱՄՆ–ի գործողություններում տեսել են ռուսական պետության առջև իրենց վաստակների անուղղակի ընդունում»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Տիմչենկոն` ՆՈՎԱՏԷԿ–ի տնօրենների խորհրդի անդամ և բաժնետոմսերի սեփականատերը, նաև ՍԻԲՈՒՐ–ի (37,3%) և «Տրանսօյլի» (80%) բաժնետոմսերի փաթեթի սեփականատեր է։ Նրա կարողությունը գնահատվում է 15.3 միլիարդ դոլար։

Ռոտենբեգը (կարողությունը` 4 միլիարդ դոլար) գլխավորում է ՍՄՊ Բանկի տնօրենների խորհուրդը, որում ունի բաժնետոմսերի 38 տոկոսը։ Ակտիվների թվում են նաև` «Ստրոյգազմոնտաժը» (51%), «Մոստոտրեստը» (26,4%)։ Նրա եղբայր Բորիսին պատկանում է СМП Բանկի համանման փաթեթ, «Ստրոյգազմոնտաժի» բաժնեմասը` «Հյուսիսային եվրոպական խողովակային նախագծի» 38.1 տոկոսը։ Forbes ամսագիրը գործարարի կարողությունը գնահատում է 1.4 միլիարդ դոլար։

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը որոշել է ընդհանրապես ուշադրություն չդարձնել ԱՄՆ իշխանությունների հարձակումներին։

«Կարծում եմ, որ դա արդեն պարզապես հոգեկան խանգարման բնույթ է կրում։ Անկեղծ ասած` բացի վնասելու ցանկությունից այլ առիթներ չեմ տեսնում։ Իսկապես, հարվածում են այն մարդկանց, ովքեր հավանաբար իրենցից ինչ–որ բան են ներկայացնում»,– «Փրայմ» գործակալությանը հեռախոսով հայտնել է Յակունինը։

ՌԵ ղեկավարը հայտնել է, որ իմացել է իր նկատմամբ պատժամիջոցների մասին մամուլի քարտուղարից, ով վայրէջք էր կատարել ռուսական քաղաքներից մեկի օդանավակայանում։ Յակունինը խոստովանել է, որ մեծ թվով կարճ հաղորդագրություններ է ստացել տարբեր մարդկանցից, այդ թվում` օտարերկրացիներից։ «Մերոնք ուղղակի շնորհավորում են, արտասահմանցիներն աջակցություն են հայտնում»,– ասել է ՌԵ ղեկավարը։

Սակայն հենց ՌԵ–ում դրան մի փոքր այլ կերպ են նայում։ Ընկերությունը հրապարակել է մամուլի հաղորդագրություն` իր նախագահի նկատմամբ պատժամիջոցներն անվանելով անհիմն, ապակառուցողական և Ռուսաստանի ու ԱՄՆ–ի միջև երկաթուղային ոլորտում տնտեսական համագործակցությանը խոչընդոտող։

«Ընդունված որոշումն ԱՄՆ–ի վարչակազմի ոչ ադեկվատ արձագանքի հետևանք է Ռուսաստանում հասարակական մեծ արձագանք ունեցող հարցում քաղաքացիական դիրքորոշման ազատ կամարտահայտման նկատմամբ։ Նման քայլերն ամբողջությամբ հակասում են ԱՄՆ–ում հռչակվող խոսքի և կարծիքի ազատության սկզբունքներին»,– ընդգծվում է հաղորդման մեջ։

ՇՈՒԿԱՆ ԿԱՏԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ

Ռուսական բանկերի բաժնետոմսերը սկսել են էժանանալ Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) «Ռոսիա» բանկի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին լուրերից հետո։

Սբերբանկի ստացականներն ԱՄՆ նախագահի հայտարարությունից անմիջապես հետո նվազել են 3.5 տոկոսով, ՎՏԲ թղթերը` 1.5 տոկոսով, ТКС Բանկինը` 2.9 տոկոսով։ Ֆոնդային առուվաճառքները Մոսկվայի բորսայում այն պահին արդեն փակվել էին, իսկ արժութային առուվաճառքներում կտրուկ փոփոխություններ չեն նկատվել։

Նոր պատժամիջոցներին կայծակնային արագությամբ արձագանքել է S&P միջազգային վարկանիշային գործակալությունը` արտարժույթով ՌԴ երկարաժամկետ վարկանիշի ВВВ և ազգային արժույթով ВВВ+ համանման կանխատեսումը կայունից նվազեցնելով մինչև բացասական։

S&P–ն հաստատել է «А-2» կարճաժամկետ վարկանիշը և «ruААА» ազգային սանդղակի վարկանիշը։ «Կանխատեսման վատացումը կապված է ԵՄ–ի և ԱՄՆ–ի պատժամիջոցներից բխող տնտեսական և ֆինանսական զգալի հետևանքների հետ»,– նշվում է հաղորդագրությունում։

ՓՈԽԱԴԱՐՁ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ

Արևմուտքի պատժամիջոցները, բնականաբար, անակնկալ չէին Ռուսաստանի համար։ Նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինայի շուրջ հնարավոր պատժամիջոցների վնասը փոխադարձ է լինելու։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով, Մոսկվան ստիպված է լինելու պատասխանել հնարավոր պատժամիջոցների, բայց պարտադիր չէ` համարժեք։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հինգշաբթի խոստացել է, որ ՌԴ արձագանքն ԱՄՆ–ի պատժամիջոցներին երկար չի սպասեցնի, իսկ նմանատիպ ցուցակների առկայությունը կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար, անկախ նրանից, թե ում ազգանուններ են այնտեղ։

Որպես առաջին պատասխան քայլ` ՌԴ ԱԳՆ–ն արգելել է Ռուսաստան մուտք գործել ԱՄՆ Կոնգրեսի և պաշտոնատար ինն անձանց։ Ցուցակում գործարարներ և կորպորացիայի թոփ–մենեջերներ չկան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: