481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՓՈՓՈՒՄ. Թե ինչպես հայերն արձագանքեցին «Ղրիմի հարցին»
16:07
19 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին Հայաստանում բուռն քննարկման թեմա են դարձել Ուկրաինայի իրադարձությունները, որոնք նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Եվրամայդանի դիմակայությունից սահուն կերպով վերածվեցին Ռուսաստանի և ուկրաինական նոր իշխանությունների միջև հակամարտության։

Քննարկումները նոր մակարդակի հասան մարտի 16–ին Ղրիմում կայացած հանրաքվեից հետո, որի ընթացքում ինքնավարության բնակչությունը կողմ քվեարկեց Ռուսաստանի կազմում ընդգրկվելու կետին։

Զուգահեռներ Լեռնային Ղարաբաղի հետ

Հանրաքվեի անցկացման օրը հայտարարելուց անմիջապես հետո Հայաստանում սկսվեցին բուռն բանավեճեր այն հարցի շուրջ, թե կարո՞ղ է արդյոք Ղրիմի հանրաքվեն (որի արդյունքների վերաբերյալ ոչ ոք կասկած չուներ) Լեռնային Ղարաբաղի համար հերթական նախադեպ դառնալ։

Նման դիրքորոշման հակառակորդները, որոնց թվին հիմնականում դասվում են արևմտամետ քաղաքական և հասարակական ուժերը (ինչը հայկական իրողությունում նշանակում է նաև հակառուսական ուղղվածություն), վստահ են, որ Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև որևէ զուգահեռ չի կարելի տանել, և որ Ղրիմի հանրաքվեն հակասում է միջազգային իրավունքին և Ուկրաինայի Սահմանադրությանը։ Նրանք նշում են, որ Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալն իրականացվել էր այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրության ամբողջական համապատասխանությամբ։

Ղրիմի հանրաքվեի կողմնակիցներն իրենց հերթին նշում են, որ այն ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության հերթական վկայությունն է, ինչը բավարարում է հայկական կողմի շահերին, որը ձգտում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում հասնել այդ սկզբունքի գերակշռմանը տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։

Փաստարկներից մեկն էլ այն է, որ, ՄԱԿ–ի Միջազգային դատարանի` Կոսովոյի վերաբերյալ խորհրդատվական եզրակացության համաձայն, Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին։

Երևանի և Ստեփանակերտի տարբեր մոտեցումները

Ղրիմի հանրաքվեի հարցին տարբեր մոտեցում դրսևորեցին պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը, ընդ որում` այդ հարցում համընկան հայկական ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության հայացքները։

Հայաստանի իշխանությունները բավականին զգույշ դիրք են զբաղեցրել` փորձելով իրավիճակի մեկնաբանություններում սահմանափակվել չեզոք արտահայտություններով։ Այսպես` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի հաղորդավարի հարցին ի պատասխան հայտարարեց, որ Երևանը կողմ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, երկխոսության և ՄԱԿ–ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիման վրա տարվող բանակցությունների միջոցով։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի իրադարձությունների հնարավոր ազդեցությանը ղարաբաղյան կարգավորման վրա` Նալբանդյանը հայտարարեց. «Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ և արդար կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով` ապահովելով Արցախի ժողովրդի` ապրելու, արարելու և սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը»։

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր հերթին նշեց, որ ղարաբաղյան խնդրի հետ զուգահեռներ տանելն անտեղի է, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատուկ պատճառներն ու նախադրյալները` պատմական, էթնոքաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ–տնտեսական, մշակութային և այլն։

«Կարծում եմ, որ ղարաբաղյան խնդրի հետ զուգահեռներ տանելն անտեղի է, քանի որ Ղրիմի դեպքում մենք գործ ունենք մի պետության կազմից մեկ այլ պետության կազմ անցնելու հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում կայացած ինքնիշխան պետության միջազգային ճանաչման խնդիր է»,– ասաց Զաքարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Զաքարյանը միաժամանակ ավելացրեց, որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ նման խնդիրների լուծման առավել ընդունելի ձևը խաղաղ գործընթացներն են` հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման վրա։

Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների` ԼՂՀ իշխանությունները բացահայտ կողմ են արտահայտվել Ղրիմի հանրաքվեին` հայտարարելով, որ դրա անցկացումը դիտարկում են որպես ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում միջազգային իրավունքին համապատասխան։

«Վերջին տարիների պրակտիկան և, մասնավորապես, Կատալոնիայի ու Շոտլանդիայի առաջիկա հանրաքվեները վկայում են, որ ազգերի ինքնորոշման անբաժան իրավունքի ճանաչումն ու իրագործումը նման հակամարտությունների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական ձևն է»,– ասվում էր ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում։

Իսկ արդեն երեքշաբթի ԼՂՀ Ազգային ժողովը ողջույն հղեց Ղրիմի ժողովրդին իր պատմական հնարավորությունն իրագործելու կապակցությամբ։

Փորձագետների հոռետեսությունը

Ղրիմի հարցում Հայաստանի իշխանությունների զգույշ դիրքորոշմանը սատարեցին նաև մի շարք առաջատար հայ փորձագետներ և քաղաքագետներ։ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում` Ղրիմի հարցում բացահայտ ինչ–որ մեկի դիրքը չզբաղեցնելով, և սպասում է իրավիճակի զարգացմանը, ինչպես և աշխարհի պետությունների մեծամասնությունը, բացի հակամարտությունում ուղղակիորեն ներգրավված ուժերի։ 

«Հայաստանը բարենպաստ հարաբերություններ պետք է ունենա Ուկրաինայի տարածքում ձևավորվող ցանկացած պետության հետ, ցանկացած դասավորության դեպքում, լինի արևմտամետ, թե արևելամետ»,– ավելացրեց փորձագետը։

Իսկանդարյանը միաժամանակ թերահավատորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչելու հնարավորությանը` հայտարարելով, որ դրա համար պատճառ չի տեսնում։ «Իրապես Ղարաբաղը ոչ ոք չի ճանաչի, ինչպես չճանաչեցին Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Կոսովոյից, Թիմորից, Հարավային Սուդանից հետո», – նշել է նա։ 

Հայ մի շարք փորձագետների կարծիքով, այժմ ամենակարևորը հասկանալն է, թե ինչպես են զարգանալու Ուկրաինայի իրադարձությունները հատկապես երկրի հարավ–արևելյան շրջաններում, և որքան հեռու կգնա Արևմուտքի և Ռուսաստանի առճակատումը։

«Այդ տարածքում որոշ խաղացողներ աշխարհաքաղաքական շախմատ էին խաղում, և խաղի ընթացքում խաղացողներից մեկն անսպասելիորեն շրջեց շախմատի տախտակը և հարվածեց հակառակորդի գլխին։ Արդյո՞ք նա դրա համար անպատիժ կմնա, և ինչ հետևանքներ կբերի այդ քայլը, արդեն ուրիշ հարց է։ Ակնհայտ է մի բան` իրավիճակ է ստեղծվում, երբ աշխարհաքաղաքական մեկ ուժ, միջուկային գերտերություն համարել է, որ կարող է փոխել գործերի բնական ընթացքը, ընդ որում` ոչ միայն հետխորհրդային տարածքում»,– պատկերավոր բնութագրեց Ուկրաինայի ներկայիս գործընթացները Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Նա ավելացրեց նաև, որ Ղրիմի խնդրի շուրջ գոյություն ունեցող իրավիճակի հետագա զարգացումն արդեն քաղաքական, այլ ոչ թե իրավական հարթության վրա է, քանի որ ժամանակակից գործող միջազգային իրավունքը խորը ճգնաժամի մեջ է 90–ականների և 2000–ականների իրադարձություններից հետո։ -0-

Հայկ Խալաթյան, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակից


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: