480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
2013 թվականի տասը նշանակալի մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
14:27
20 Դեկտեմբերի 2013

Ավարտվող տարին ակտիվ էր հայկական սպորտի համար։ Հայ մարզիկների լուրջ հաջողությունները ամենահեղինակավոր միջազգային մրցաշարերում և ցավալի պարտությունները ֆուտբոլում, շախմատում, ըմբշամարտում առիթ են տալիս հայրենական սպորտի հնարավորությունները դիտել նոր անկյան տակ` ոլորտի նկատմամբ պետության կողմից ավելի մեծ ուշադրություն պահանջելով։ Սպորտը հասարակության վիճակի կարևորագույն ինդիկատորներից մեկն է, հասարակության` իր զարգացման և նորացման խնդիրները լուծելու հնարավորությունների ցուցանիշը, երկրի այցեքարտերից մեկը։

1. Դավիթ Սաֆարյանը` ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Ազատ ոճի հայ ըմբիշ Դավիթ Սաֆարյանը մինչև 66 կգ քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը` եզրափակիչ փուլում հաղթելով կուբացի Լիվան Լոպես Ազկուային։
Համաշխարհային առաջնությունն անցկացվում էր Բուդապեշտում։

Եզրափակիչ փուլի ճանապարհին Սաֆարյանը հաղթել է ռումինացի Գեորգե Բուկուրին, լեհ Ռաֆալ Ստատկիևիչին, ռուս Մագոմեդ Կուրբանալիևին և վրացի Լևան Կելեխսաշվիլիին։
24–ամյա Սաֆարյանը Եվրոպայի գործող չեմպիոն է։ Կազանի համաշխարհային ամառային ունիվերսիադայի արծաթե մրցանակի։

2. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ռեկորդային վարկանիշը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի` 2014թ. աշխարհի առաջնության համար անցկացրած խաղերը թույլ տվեցին հավաքականին բարձրանալ ռեկորդային` 34–րդ տեղը ՖԻՖԱ–ի հրապարակած ընթացիկ վարկանիշում։ Հոկտեմբերին հայկական թիմը 38-րդ հորիզոնականում էր։ ԱՊՀ երկրների թվում այդ ցուցանիշով այսօրվա դրությամբ Հայաստանը զիջում է միայն Ուկրաինային (18–րդ տեղ) և Ռուսաստանին (22–րդ տեղ)։

Հայաստանի հավաքականի պայքարն առաջնության եզրափակչում հայտնվելու համար լարված էր։ Երբեք դեռ մեր թիմն այդքան մոտ չէր իր բաղձալի երազանքին` աշխարհի առաջնություն դուրս գալուն, բայց, ցավոք, հայկական հավաքականը Բրազիլիայում այդպես էլ չի հայտնվի։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի արդյունքներով` Հայաստանի հավաքականը, մի շարք վառ հաղթանակներ ունենալով, հինգերորդ տեղը (13 միավոր) զբաղեցրեց իր ընտրական խմբում, ինչը նրան թույլ չտվեց հայտնվելու առաջնության եզրափակչում։  Ընտրական В խմբի առաջատարներն էին իտալացիները` 22 միավորով, երկրորդ տեղում 16 միավորով դանիացիներն էին,  երրորդ տեղերում` չեխերը` 15, այնուհետև բուլղարացիները` 13,  մրցաշարային աղյուսակը երեք միավորով եզրափակում էին մալթացիները։

3. Հենրիխ Մխիթարյանի հաջողությունը և Յուրա Մովսիսյանի ռեկորդը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողությամբ իր դեբյուտն է կատարել Դորտմունդի «Բորուսիայում»։ Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել «Շախտյորից» հուլիսին, նրա տեղափոխման արժեքը կազմել է 27,5 մլն եվրո։ Գերմանական թիմում հաջող խաղից հետո Մխիթարյանը գերմանացի երկրպագուների կողմից միանգամից ճանաչվել է Գերմանիայի առաջնության չորրորդ փուլի լավագույն խաղացող։ 

Ուկրաինայի առաջնության ընթացքում 25 գնդակ խփելով` Մխիթարյանը ռեկորդ էր սահմանել Ուկրաինայի առաջնության ընթացքում և օգնել «Շախտյորին» «ոսկե դուբլ» ձևավորել` հաղթելով երկրի առաջնությունը և Գավաթը։   Մխիթարյանը «Շախտյորի» կազմում  ունեցել է 106 խաղ` դարպաս ուղարկելով 46 գնդակ։

Միաժամանակ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նույնպես բարձրակարգ խաղ է ցույց տվել այս տարի։ Մովսիսյանը ճանաչվել է ռուսական պրեմիեր–լիգայի 16–րդ տուրի ամենաարժեքավոր խաղացող։ Նա դարձել է պրեմիեր լիգայի առաջին ֆուտբոլիստը, ում այս տարի հաջողվել է երկու հեթ–թրիք գրանցել։

Պետերբուրգի «Զենիթի» դարպասին հեթ–թրիքից հետո հայ հարձակվողը «Ռոստովի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ 12 գոլով գլխավորել է ռուսական պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը։ Նա պրեմիեր լիգայի միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է այս տարի երկու հեթ–թրիք իրականացնել։ Առաջին երեք գնդակները հայ հարձակվողը «Թերեքի» դարպաս էր ուղարկել մարտին։

4. Հայաստանի հավաքականի հինգերորդ տեղը հունա–հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Պատանի ըմբիշների հաջողությունները

Բուդապեշտում Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը թիմային ստուգատեսում զբաղեցրել է 5–րդ տեղը։

Հայ ըմբիշները նվաճել են մեկ արծաթե (Արթուր Ալեքսանյան, մինչև 96 կգ) և երկու բրոնզե մեդալ (Արսեն Ջուլֆալակյան, մինչև 74 կգ և Ռոման Ամոյան, մինչև 55 կգ)։
Հայաստանը վաստակել է 28 միավոր` իրանցիներին զիջելով ընդամենը մեկ միավոր։

2013 թվականը հաջող էր նաև երիտասարդ հայ ըմբիշների համար` մեր մարզիկները Եվրոպայի հուլիսի 1-7–ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված պատանիների ազատ և հունա–հռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունից տուն  են բերել ոսկի և չորս բրոնզե մեդալ։

5. Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը Կազանում։ Հայկական հավաքականի 10 մեդալները

ՌԴ Կազան քաղաքում անցկացվող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից միակ ոսկե մեդալը նվաճեց սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` մինչև 52 կգ քաշային կարգում։

Ուսանողական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան` հունա–հռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, դասական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) և շախմատիստ Զավեն Անդրեասյանը։

Ուսանողական խաղերի բրոնզե մեդալներ նվաճեցին` դասական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը, սամբիստներ Հակոբ Աառքելյանը և Մհեր Կարապետյանը։

Ընդհանուր թիմային ստուգարքում Հայաստանը զբաղեցրեց 32-րդ տեղը։ Թաթարստանի մայրաքաղաքում անցկացված Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը ներկայացնում էր 10 կարգի մոտ 40 մարզիկ։

6. Հայ շախմատիստների հաջողությունները

Շախմատային տարին հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար բավականին արգասաբեր էր` չնայած «շախմատային թագին» տիրանալու երկրորդ անհաջող փորձը։ Լոնդոնի հավակնորդների մրցաշարից անմիջապես հետո հայ գրոսմայստերը հաղթեց Ալյոխինի հուշամրցաշարում։ Նա հաղթեց նաև Բիլբաոյի գերմրցաշարում (Bilbao Final Masters), ինչը նրան թույլ տվեց բարելավել իր վարկանշային դիրքերը և վերադառնալ «Ակումբ 2800»։ Արոնյանը նաև ոսկե մեդալ նվաճեց Անթալիայի աշխարհի թիմային առաջնության առաջին խաղատախտակին, «բրոնզ»` Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղատախտակին, արծաթե մեդալ բլից մրցաշարում` Պեկինի համաշխարհային ինտելեկտուալ խաղերի ժամանակ։

Հայկական հավաքականի առաջատարին առաջվա պես համարում են շախմատային թագի գլխավոր հավակնորդներից մեկը, ով ընդունակ է մարտահրավեր նետել գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին։

Մեկ այլ հայ գրոսմայստեր` Տիգրան Լ. Պետրոսյանն այս տարի դարձավ Վարշավայի  Եվրոպայի արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կանանց շախմատում հաջող ելույթ ունեցավ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, ով Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալ նվաճեց, ինչպես նաև երկրորդ խաղատախտակին` Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալ Վարշավայում։

Այս տարի ուրախացրեցին նաև պատանի հայ շախմատիստները` տասներեքամյա շախմատիստ, ՖԻԴԵ–ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպայի բլիցի առաջնության չեմպիոնի տիտղոսը մինչև 14 տարեկանների շարքում։ Նույն մրցաշարի` մինչև 18 տարեկանների թվում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Եվրոպայի` մինչև 18 տարեկանների արագ շախմատի պատանեկան առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

ՖԻԴԵ–ի վարպետի թեկնածու, 15–ամյա Մանուել Պետրոսյանը դարձավ Բրազիլիայի «Գիմնազիադա-2013» համաշխարհային դպրոցական խաղերի հաղթող։

Բացի այդ, պատանի հայ շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը հաղթանակ տարավ «Նոնա Գապրինդաշվիլու գավաթ»` մինչև 10 տարեկանների բաց մրցաշարում։ Նույն մրցաշարի` մինչև 8 տարեկանների հաղթող դարձավ ևս մեկ հայ շախմատիստ` Ռոբերտ Մուրադյանը։ Նա հաջողությամբ ելույթ ունեցավ Եվրոպայի պատանեկան գավաթում` զբաղեցնելով երկրորդ տեղը, իսկ մինչև ութ տարեկանների տարիքային խմբի հաղթող դարձավ հայ պատանի շախմատիստ Արսեն Դավթյանը։ 

7. Սամբիստների հաջողությունները

Ղարաբաղցի սամբիստ Աշոտ Դանիելյանն այս տարի դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն`մինչև 82 կգ քաշային կարգում նվաճելով աշխարհի առաջնության ոսկե մեդալ։ Մարզիկն առաջին «ոսկին» նվաճել է 2010 թ.–ին Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։

Սանկտ Պետերբուրգում կայացած աշխարհի առաջնության ժամանակ հայ մարզիկները նվաճել են չորս բրոնզե մեդալ, Երջանիկ Կարապետյանը` 48 կգ քաշային կարգում, Սոսե Բալասանյանը` 52 կգ քաշային կարգում, Տիգրան Կիրակոսյանը` 52 կգ քաշային կարգում և Մավրիկ Նասիբյանը` 74 կգ քաշային կարգում։

Այս տարի հաջող ելույթ ունեցավ նաև Հայաստանի սամբոյի երիտասարդական հավաքականը։ Այսպես, հայ սամբիստները նվաճեցին 11 մեդալ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կազմակերպված պատանիների և երիտասարդների շրջանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ։

Ոսկե մեդալակիր դարձան Էդիկ Պետրոսյանը (պատանիների առաջնություն, 87 կգ), Ջիվան Ղազարյանը (երիտասարդների առաջնություն, 48 կգ), Գրիգոր Մխիթարյանը (երիտասարդների առաջնություն, 52 կգ)։

Արծաթե մեդալներ  նվաճեցին Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, երիտասարդների առաջնություն), Ալբերտ Սարգսյանը (87 կգ–ից բարձր, պատանիների առաջնություն), Քնարիկ Ստամբուլցյանը (40 կգ, պատանիների առաջնություն)։

Երիտասարդների շրջանում անցկացված մրցումներում բրոնզե մեդալակիրներ դարձան Ռոզա Խաչատրյանը (52 կգ) և Արթուր Հակոբյանը (74 կգ), պատանիների շրջանում` Կարեն Մինասյանը (52 կգ), Հարություն Առաքելյանը (65 կգ) և Դավիթ Խաչատրյանը (48 կգ)։

8. Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության ոսկին

Հայազգի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը հաղթել է 94 կգ–ից բարձր քաշային կարգում աշխարհի պատանեկան առաջնությունում` երկամարտում ցուցադրելով 365 կգ արդյունք։ Պոկում վարժությունում հայ մարզիկը բարձրացրել է 165 կգ` նվաճելով փոքր «արծաթ», իսկ հրում վարժությունում բարձրացրել է 200 կգ։ Տաշքենդում կայացած առաջնության արդյունքում հայ ծանրորդները նվաճել են Չինաստանում 2014 թ.–ին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի երկու ուղեգիր։

9. Ֆրանկոֆոնիայի խաղեր

Հայ մարզիկների համար հաջող էր Նիցայում կայացած Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային մարզամշակութային 7–րդ առաջնությունը, որտեղ մեր տղաները նվաճել են երեք ոսկե և երեք բրոնզե մեդալ։

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալի են արժանացել ազատ ոճի ըմբիշներ Օհան Գիկինյանը (55 կգ), Նարեկ Սիրունյանը (66 կգ) և Վիկտոր Կազիշվիլին (96 կգ)։

Բրոնզե մեդալների են արժանացել ազատ ոճի ըմբիշ Անդրանիկ Գալստյանը, ինչպես նաև ձյուդոյիստներ Գրիգոր Իվանյանը (60 կգ) և Տիգրան Վարոսյանը (66 կգ)։

Մրցումների արդյունքում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 12–րդ թիմային տեղը մրցումներին մասնակցած 54 երկրների շրջանում, ազատ ոճի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդն էր։

10. Բազկամարտիկների ձեռքբերումները

Լավ արդյունքների է հասել նաև Հայաստանի բազկամարտի հավաքականը` Լեհաստանի Գդինյա քաղաքում սեպտեմբերի 1–9–ը կայացած աշխարհի 35–րդ առաջնությունում նվաճելով երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալներ։ Միաժամանակ այս տարի Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի բազկամարտի հավաքականը նվաճել է ինը մեդալ` երկու ոսկե, երեք արծաթե և չորս բրոնզե։

Եվրոպայի առաջնության ընդհանուր թիմային հաշվարկում հայ մարզիկներն ընդգրկվել են լավագույն տասնյակում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: