483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանությունը և եվրոպական ճգնաժամը. գլոբալ աշխարհում ամեն ինչ շաղկապված է
18:43
25 Հունվարի 2012

Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ժխտման համար պատժի մասին օրենքը, որն ընդունվեց երկուշաբթի Ֆրանսիայի Սենատում, ուժի մեջ կմտնի երկու շաբաթում, հայտնում են համաշխարհային լրատվամիջոցները:  Հենց այսքան ժամանակ կպահանջվի, որ փաստաթղթի տակ իր ստորագրությունը դնի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ֆրանսիացի պաշտոնյաների մեկնաբանությունները կասկածների տեղ չեն թողնում՝ դա կկատարվի: Այսինքն, երկու շաբաթ է մնացել, որ Թուրքիայում տարածված տեսանկյունը հանցագործություն դառնա մի պետությունում, որտեղ թուրքական մեծ համայնք է ապրում:

Ռուս քաղաքագետները հակված են Ֆրանսիայում ընդունած օրենքը տեղավորել աշխարհաքաղաքական լայն համատեքստում: «Ֆրանսիայում ընտրություններ եղել են նաև նախկինում, 500-հազարանոց հայկական համայնքը երկրում գոյություն ունի արդեն բավականին երկար ժամանակ, այդ դեպքում, ինչու՞ այս օրենքն ընդունվեց հենց այս օրերին»,- հարցնում է մոսկվացի քաղաքագետ, Ազգային ռազմավարության ինստիտուտի նախագահ Միխայիլ Ռեմիզովը:

«Կատարվածն արևմտյան երկրների կողմից Թուրքիայի քթին արված «կտտոց» էր: Սրանում չեմ տեսնում Անկարայի փոփոխվող դերի արտացոլումն աշխարհում: Եթե ավելի վաղ նա Արևմուտքի, ԱՄՆ-ի աներեր դաշնակիցն էր, ապա այժմ Թուրքիան ձգտում է ավելի անկախ դեր խաղալ աշխարհում, ցանկանում է ուժային ինքնուրույն կենտրոն դառնալ: Ուշադրություն դարձրեք Թուրքիայի և Իսրայելի վատ հարաբերություններին՝ թուրքերը վստահություն են նվաճում արաբական աշխարհում»,- նշել է Ռեմիզովը:

«Այո, ֆրանսահայ համայնքը շատ ակտիվ և ազդեցիկ է: Կարևոր է նաև այն, որ հանրապետության քաղաքական և մշակութային վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ հայկական արմատներ ունեն»,- ՌԻԱ Նովոստիին է ասել Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: Բայց, այնուամենայնիվ, նրա խոսքով, միայն համայնքը բավարար չէ, որ ճանաչումը ոչ միայն կատարվի, այլ նաև ընդունի այսքան կոշտ ձև՝ ցեղասպանության ժխտման համար Ֆրանսիայում մեղավորը կտուգանվի 45 հազար եվրոյի չափով:
«Ինձ թվում է, որ այս ողջ իրավիճակում աշխատում է գործոնների համագումարը: Անշուշտ, այստեղ իր դերն է խաղում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետ կապված իրավիճակը: Ավելի անկախ դեր խաղալով իր տարածաշրջանում, քանի նախկինում՝ Թուրքիան ակամա ամրապնդել է Փարիզի պահպանողական քաղաքական գործիչների դիրքերը: Նրանք կարծում են, որ Անկարային չարժե ընդունել միության շարքերը»,- ասել է Տրոֆիմչուկը:
«Այս կարծիքը տարբեր կերպ են բացատրում: Ոմանք ասում են, թե եթե Թուրքիան եվրոպական նախագծի մասնակից դառնար, նա կհետապնդեր սեփական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են ԵՄ-ի նպատակների հետ: Մյուսներն էլ ասում են, որ Թուրքիայի անդամակցումը կուժեղացներ թուրք գաղթականների հոսքը, ովքեր չեն ցանկանա լիարժեք ինտեգրվել նրանց ընդունած հասարակություններում»,- կարծում է վերլուծաբանը:
Փորձագետն ընդգծում է, որ այս ամենը կատարվում է Իրանի շուրջ Արևմուտքի երկրների կողմից տարվող աշխարհաքաղաքական խաղի ֆոնի ներքո: Նա ենթադրում է, որ նմանատիպ հարցերով արևմտյան դաշինքը ժամանակ առ ժամանակ «կթեստավորի» «Անդրկովկասի երկրները»՝ գտնելու համար ճիշտ գործողությունների ուղին: «Իսկ իրականում Արևմուտքի երկրները Կովկասի հետխորհրդային հանրապետություններից ցանկանում են ստեղծել Իրանի նկատմամբ իրենց գործողություններին հավանություն տվող դաշինք»,-կարծում է փորձագետը:
«Քաղաքակրթությունների դիմակայության ժամանակը չի անցել»,- իր հերթին ասաց ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական Վլադիմիր Դիմովը: «Սարկոզիի որոշումն արտացոլում է իսլամացում չցանկացող ֆրանսիացիների և Եվրոպայի մյուս երկրների  բնակիչների քաղաքացիական դիրքորոշումը: Հասկանալի է, որ Ֆրանսիայում պարզապես չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրամիության կազմում»,- կարծում է նա: -0-
Վալենտին Ռախմանով, ՌԻԱ Նովոստի
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։