482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Տարվա առավել նշանակալի մշակութային իրադարձությունների տասնյակն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
12:33
27 Դեկտեմբերի 2011

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2011 թվականի առավել նշանակալի մշակութային իրադարձությունների տասնյակի սեփական տարբերակը

1. 100 համերգ՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակի նախաշեմին

Նոյեմբերի վերջին Հայաստանում մեկնարկեց իր մշակութային ծավալով և քաղաքական նշանակությամբ դասական երաժշտության 100 համերգների աննախադեպ մի ծրագիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակի նախաշեմին, որը նշվելու է 2015 թվականի ապրիլին: Համերգները կանցկացվեն ողջ աշխարհով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի կողմից կազմակերպվող ծրագրերի շրջանակներում, որոնց կմասնակցեն հայ և օտարերկրյա կատարողներ: Համերգային ծրագրերի մեծ մասը պարտադիր կարգով բաղկացած կլինի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Արտասահմանյան համերգները ծրագրի շրջանակներում կուղեկցվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպված շարժական ցուցահանդեսներով, և յուրաքանչյուր ցուցահանդես կկրի Ցեղասպանությունից փրկված հայ փախստականներին աջակցություն ցուցաբերած կոնկրետ մարդասերի անունը:

2. «Մատենադարանի» նոր մասնաշենքը

Ազգային մշակութային արժեքների պահպանման և վերականգնման ուղղությամբ կատարված կարևոր քայլերից է կարելի համարել «Մատենադարանի» նոր մասնաշենքի բացումը, որը կայացավ սեպտեմբերի 20-ին: Մատենադարանի նոր մասնաշենքը զինված է անվտանգության նորագույն համակարգով և ապահովում է գրքերի պահման անհրաժեշտ ջերմաստիճանը: Բացի մեծ գրապահոցից, նոր մասնաշենքում կտեղակայվեն նաև ժամանակակից սարքավորումով զինված ռեստավրացիոն բաժինը: Մասնաշենքի ստեղծումը հնարավոր դարձավ հայ բարերարների օժանդակության շնորհիվ: Այժմ այստեղ պահվում է մոտ 18 հազար հնագույն ձեռագիր մատյան: Ինստիտուտ-պահոցի ֆոնդը մշտապես համալրվում է, և միայն վերջին 3-4 տարիներին այն համալրվել է 1,5 հազար ձեռագրերով:

3. «Հերոսական բալլադ» համերգը Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ

Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված  «Հերոսական բալլադ» բացառիկ համերգ-ներկայացումը մեկնարկեց սեպտեմբերի 21-ի երեկոյան Հանրապետության Հրապարակում: «Հերոսական բալլադի» կատարման ընթացքում, որը տևեց գրեթե մեկուկես ժամ, հայ հանդիսատեսին ներկայացվեցին հայոց պատմության առավել առանցքային դրվագները հայրենական ականավոր կոմպոզիտորների լավագույն երաժշտական ստեղծագործությունների ուղեկցությամբ, որոնք կատարում էին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, Հայաստանի նախագահի պատվոպահակի փողային նվագախումբը: Կայացան նաև Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթի և Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական համույթի ելույթները: Տոնական համերգի ընթացքում Հանրապետության Հրապարակի կառավարական շենքերը վերածվեցին հսկայական էկրանների, որոնց վրա դասական երաժշտության ներքո ցուցադրվում էին Հայաստանի պատմության և երկրի անկախության 20-ամյա ժամանակահատվածի դրվագներ:

4. Գառնու՝ 11-րդ դարի միջնադարյան կամրջի վերականգնման և հայկական մշակութային ժառանգության պահպանման միջազգային ծրագրեր

Գառնու՝ 11-րդ դարի միջնադարյան կամրջի վերականգնման հուշագիրը ստորագրվեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ԱՄՆ դեսօան Ջոն Հեֆֆերնի հետ նոյեմբերի 3-ին՝ Երևանում: Գառնիի կարմրջի վերականգնման փաստաթղթի շրջանակներում մշակութային արժեքների պահպանման ԱՄՆ դեսպանի հիմնադրամը 110 հազար դոլարի դրամաշնորհ հատկացրեց: Հայկական մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի ազգային պատկերասրահին որպես նվիրատվություն փոխանցեց գեղանկարչության, գրաֆիկական աշխատանքների և փորագրությունների նմուշների վերականգնման նորագույն տեխնիկական սարքավորումներ:

5. 2012 թվականին Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումներ

Այս տարի Երևանում, ինչպես և մեկ տարի առաջ, շարունակվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականին քաղաքը որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումները: Այդ միջոցառումների շարքում կարելի է առանձնացնել մայիսի 14-ին «Թանգարանային գիշերվա» շրջանակներում «Տպագիր ժառանգություն» կարգախոսով երկրի 60 թանգարաններում անցկացված հայ գրավոր ժառանգության բազմաթիվ ցուցահանդեսները: Նմանատիպ ցուցահանդեսներ անցկացվեցին նաև Եվրոպայի երկրներում: Միաժամանակ 2012 թվականի դեկտեմբերի 14-ից ապրիլի 10-ը Վենետիկում, որտեղ 1512 թվականի հրատարակվել է «Ուրբաթագիրք» առաջին հայկական տպագիր գիրքը, կգործի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայաստանի և Եվրոպայի թանգարանների և գրադարանների ավելի քան 200 բացառիկ ձեռագրեր: Այստեղ կցուցադրվեն նաև անտիկ ժողովածուներ, խճանկարների նմուշներ, կարպետներ, խաչքարեր, հուշարձանների մակետներ, աշխարհագրական քարտեզներ:

6. «Ոսկե ծիրան» կինոփառատոն

«Ոսկե ծիրան» երևանյան ութերորդ միջազգային կինոփառատոնը, որը կայացավ հուլիսի 10-17-ը, զգալիորեն ընդլայնեց իր ծրագիրն այս տարի: Մասնավորապես, այս անգամ հայտնվեց հայ երիտասարդ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցութային նոր ծրագիրը: Բացի այդ, այս տարի «Ոսկե ծիրանը» հատուկ ծրագիր ունեցավ՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին, անցկացվեց նաև Համագործակցության 20-ամյակին նվիրված «ԱՊՀ երկրների կինո» արտամրցութային ծրագիր: Եվ, իհարկե, «Ոսկե ծիրանը» «ոսկե» չէր լինի առանց առաջին մեծության աստղերի, այդ թվում՝ ֆրանսիացի կինոաստղ Ֆանի Արդանի, հունգարացի ռեժիսոր Բելա Տարրի, իրանական կինեմատոգրաֆի հայր Աբբաս Կիորաստամիի: Հատկանշական է, որ փառատոնի ավարտից հետո երևան եկան նրա երկու «դուստրերը»՝ Gaudeamus, որտեղ ընդգրկվեցին երևանյան բուհերի ասանողների փառատոնի վերջին երկու տարիների ֆիլմերը, և WebԾիրանը՝ webtv.am ինտերնետ-հեռուստատեսության հետ փառատոնի համատեղ նախագիծը, որն անցկացվեց նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը:
7. Երևանի հինգերորդ միջազգային երաժշտական փառատոնը

Հայաստանի մշակութային ոլորտի առավել նշանակալի իրադարձություններից մեկը դարձավ Երևանի միջազգային երաժշտական հինգերորդ փառատոնը, որն անցկացվեց ՀՀ մայրաքաղաքում սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 12-ը: Հայաստանի մշակույթի նախարարության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից կազմակերպած փառատոնի ծրագիրն ընդգրկել էր սիմֆոնիկ և կամերային 10 համերգներ, որոնց շրջանակներում հանդես եկան համաշխարհային մեծության մոտ 15 երաժիշտներ: Նրանց թվում էին, մասնավորապես, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայսթեր, ջութակահար Դայշին Կաշիմոտոն, Լոնդոնի թագավորական երաժշտական դպրոցի պրոֆեսոր, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Վանդելին և Քրիստոֆեր Ուորեն-Գրինը:

8. «Դալին և սյուրռեալիստներ» ցուցահանդեսը

Սյուրռեալիստ-նկարիչների «Դալին և սյուրռեալիստները» խորագրով բացառիկ ցուցահանդեսն առաջին անգամ բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսում ներկայացվեցին Սալվադոր Դալիի ընկեր Պյեր Արժիլեի հավաքածուի մոտ 160 աշխատանքներ: 1934-1973 թվականներին ստեղծված նկարների նկարների մեծ մասն ընդգրկվեցին 20-րդ դարի գրավյուրայի ոսկե ֆոնդում: Դրանց թվում էին սյուրռեալիստ նկարիչներ Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի և Ջորջիո դը Կիրիկոյի աշխատանքները: Ցուցահանդեսում ներկայացվեցին նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու փայտափորագրությունները Արժիլե պատկերասրահի տնօրեն Կրիստին Արժիլեի հավաքածուից:

9. «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական տասներկուերորդ փառատոն

Այս տարի իր հաղթաարշավը շարունակեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնը: Այն մեկնարկեց հունիսի 3-ին «The King’s Singers» բրիտանական աշխարհահռչակ խմբի կատարմամբ: Բացի այդ, փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան Հաագային հայտնի քառյակը, «Գյուլբենկյան» լեգենդար սիմֆոնիկ նվագախումբը, աշխարհահռչակ դաշնակահար Ելենա Բաշկիրովան և ականավոր ջութակահար Պինկաս Ցուկերմանը, ով հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

10. «Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակ

Այս տարվա աշնանը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ անցկացված «Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակն աննախադեպ դարձավ իր ծավալներով: Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում նկարահանված հայրենական ֆիլմերը կարողացան դիտել ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև Հայաստանի բոլոր տասը մարզերի բնակիչները: Բացի այդ, մի շարք հայկական մարզերի ղեկավարներ պատրաստակամություն հայտնեցին բացել կինոդահլիճներ, հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդային ժամանակներում հանրապետության մարզերում գործող 15 կինոդահլիճներից ոչ մեկն այսօր չի պահպանվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: