478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական Սուրբ Խաչ տաճարը և թուրքական երկրաշարժը
12:44
26 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արդեն երկրորդ օրը աշխարհը հետևում է Արևելյան Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքներին: Ըստ երեքշաբթի առավոտյան տվյալների՝ զոհվել է 366 մարդ, ևս 1300 մարդ տուժել է: Եվ միանգամայն բնական է, որ ողջ աշխարհի կարեկցանքը և  ուշադրությունն ուղղված է մարդկային ողբերգությանն ու տառապանքին:

Սակայն այս պահին քիչ հայտնի աղբյուրներից առանձին բավականին հակասական տեղեկություններ կան Վան գավառում գտնվող հայկական հնագույն հուշարձանների, այդ թվում՝ Վանա լճի Աղթամար կղզու X դարի Սուրբ Խաչ տաճարի ճակատագրի մասին: Չէ՞ որ այս հողը, որը հերթական անգամ սասանվեց  աղետից, աշխարհասփյուռ հայության համար հայտնի է որպես Արևմտյան Հայաստան՝ տարածք, որտեղից հայերը վերջնականապես արտաքսվել են 1915 թ.-ի Ցեղասպանության ժամանակ:

Թուրքիայի Հանրապետությունը համառորեն հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը՝ միլիոնավոր հայերի արտաքսման ընթացքում ուղղակի սպանությունն ու մահը, և պնդում է, որ 300 հազար հայեր են զոհվել ապստամբության ժամանակ: Վանի՝ կայսրության միակ գավառի, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում, ինքնապաշտպանությունը այն ժամանակվա ողբերգական իրադարձությունների նշանակալի դրվագներից մեկը դարձավ: Ցեղասպանությունը ոչ միայն վերածվեց հայկական ինքնության կարևորագույն բաղկացուցիչներից մեկի, այն նաև հայկական Սփյուռքի ձևավորման հիմնական պատճառը դարձավ, և հենց Սփյուռքն էլ սկսեց պայքարել Ցեղասպանության ճանաչման համար: Շուրջ 20 պետություն, այդ թվում նաև Ռուսաստանը  և բազմաթիվ միջազգային, տարածաշրջանային և հասարակական կազմակերպություններ, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և ամեն անգամ նման ճանաչումը դառնում էր Անկարայի զայրացկոտ արձագանքի պատճառ:

Սակայն այդ հողում մնացած հուշարձանները՝ լինեն դրանք հին հայկական Անի մայրաքաղաքի փլատակները, կամ աներևակայելի գեղեցկության Վանի Սուրբ Խաչ տաճարը, կամ բազմաթիվ այլ՝ ավելի պակաս հայտնի հուշարձաններ, դրանք ոչ միայն հայ ժողովրդի սակավ մատչելի «լացի պատերն» են, որոնք տարբեր ժամակներում դիտավորյալ և ոչ դիտավորյալ կերպով ոչնչացվել են: Դրանք նաև հանդիսանում են, կամ, ամեն դեպքում, պետք է հանդիսանան, համաշխարհային ժառանգության օբյեկտներ, թանկ՝ բոլոր քաղաքակիրթ մարդկանց սրտին՝ անկախ նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունից: 

Թուրքիան հասկանում է դա: Ներկայացնելով բազմաթիվ երկիմաստ պայմաններ՝ նա բավականին դժկամորեն, ընդունել է Սուրբ Խաչ տաճարի նշանակությունը՝ մի քանի տարի առաջ պետական գանձարանից վճարելով տաճարի վերանորոգման ծախսերը: Դա տեղի ունեցավ տասնամյակներ անց, երբ տաճարը դարձել էր վանդալիզմի և անտեսման օբյեկտ: Այն կրկին վերաբացվեց, սակայն ոչ որպես եկեղեցի, այլ որպես թանգարան, եկեղեցու գմբեթի վրա չթույլատրվեց խաչ տեղադրել: Սակայն նախանցյալ տարվանից այնտեղ թույլատրվում է տարին մեկ անգամ եկեղեցական արարողություն կատարել:

Չեմ ցանկանում ասել, թե միջնադարյան հուշարձանի ճակատագիրը պետք է մարդկային կյանքերի փրկությունից ավելի կարևոր լինի: Բնավ՝ ոչ: Սակայն վաղը կամ վաղ չէ մյուս օրը, համոզված եմ, ոչ միայն ես, այլև շատերը կցանկանան հստակ իմանալ, թե ինչպես են այդ հռչակավոր տաճարներն ու ամրոցի պատերը վերապրել երկրաշարժը, որը նրանց հազարամյակների պատմության մեջ առաջինը չէ: Կարծում եմ՝ տաճարի մասին հոգատարությունը պետք է Թուրքիայի համար լինի ավելի քիչ քաղաքականացված և հարաբերությունների հաստատման առավել ազնիվ տեսակ ոչ միայն հայերի, այլև միլիոնավոր այլ քրիստոնյաների և պետությունների հետ, որոնք մտահոգ են 1915 թ.-ի իրադարձությունների գնահատականի կապակցությամբ:

Տարօրինակ զուգադիպությամբ կամ, ինչպես կասեին ոմանք, նախասահմանված կերպով հենց այդ օրը, երբ Արևելյան Թուրքիայում/Արևմտյան Հայաստանում հողը սասանվեց, Մոսկվայում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ռուս պետական ու կրոնական պաշտոնատար անձանց ներկայությամբ օծեց մեկ այլ նորակառույց Սուրբ Խաչ տաճարի խաչերը, որը Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու նոր Մայր տաճարն է: Այս տաճարը կառուցվել է Վանա լճի X դարի տաճարի ճարտարապետական ձևի նմանությամբ:

Օլիմպիական պողոտայի հոյակերտ տաճարի՝ Հայաստանի սահմաններից դուրս հայկական ամենամեծ եկեղեցու կառուցումն արդեն ավարտված է համարվում, մնում է միայն ավարտել տաճարի ներքին հարդարման աշխատանքները, և այն կդառնա Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի կենտրոնը: Իսկ քանի որ Ռուսաստանում, տարբեր տվյալների համաձայն, բնակվում է 1-2 մլն հայ, ապա հավատացյալների թվով այս թեմը Հայ առաքելական հնագույն եկեղեցու խոշորագույն թեմերից մեկն է:

Երկուշաբթի Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները զանգահարել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին և ցավակցություն են հայտնել: Հաշվի առնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, և այժմ երկրաշարժի գոտով անցնող սահմանը 1993 թ.-ից փակ է, ապա դա քիչ բան չէ: Հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիան հրաժարվել է ընդունել Հայաստանի օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման գործում:

Սակայն երբ բոլոր մահացածները հողին կհանձնվեն, երբ հոգ կտարվի բոլոր վիրավորների համար, աշխարհը կցանկանա ճշմարտությունն իմանալ Արևմտյան Թուրքիայում բազմադարյա հայկական ներկայության հռչակավոր հուշարձանների վիճակի մասին: Դրանց նկատմամբ որևէ կերպ վարվելով՝ Թուրքիան կամ քայլ կկատարի դեպի հին վերքերի բուժմանը, կամ էլ ավելի կխորացնի դրանք:-0-

Անդրեյ Զոլոտով, Russia Profile.org-ի կրտսեր, գլխավոր խմբագիր, հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։