486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Իռլանդիա-Հայաստան. գողացած հաղթանակ
17:16
13 Հոկտեմբերի 2011

Հոկտեմբերի 11-ին Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Դուբլինում կայացած Հայաստանի հավաքականի վերջին խաղը մռայլ երանգներ ստացավ իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդո Գոնսալեսի կոպիտ սխալների պատճառով, ով զրկեց հայ ֆուտբոլիստներին Եվրո-2012-ի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

Դեռևս խաղից առաջ, որի ժամանակ հայ ֆուտբոլիստները համառ պայքարում զիջեցին 2:1 հաշվով, հայ ֆուտբոլասերները խոսում էին այն մասին, որ ֆուտբոլային Եվրոպան մեղքի զգացում ունի Իռլանդիայի հավաքականի նկատմամբ՝ 2009թ.-ի նոյեմբերի 18-ին կայացած աղմկալի խաղի համար, որի ժամանակ ֆրանսիացի հարձակվող Տյերի Անրին ձեռքով խաղալով՝ որոշիչ գոլ խփեց իռլանդացիների դարպասին՝ փակելով 2010թ.-ի աշխարհի առաջնություն դուրս գալու նրանց ճանապարահը:

Հայ երկրպագուները մտավախություն ունեին, որ այս զգացումը կարող է ազդել մրցավարության վրա, և Գոնսալեսն իր մրցավարությամբ ակամայից խորացրեց այդ մտավախությունները՝ առիթ տալով ամենատարբեր ասեկոսեների համար, որոնք հաճախ վերածվում են մեղադրանքների:

Հայաստանի հավաքականն իռլանդացիների դեմ խաղում հաղթանակի էր տրամադրված, որը նոր էջ կբացեր երկրի ֆուտբոլային պատմության մեջ, և խաղի սկիզբը լավատեսություն էր ներշնչում, չնայած, որ մրցավարը հաճախ ուշադրություն չէր դարձնում իռլանդացիների չափից դուրս կոպիտ խաղի վրա: Սակայն խաղի 26-րդ րոպեին Գոնսալեսը սխալ թույլ տվեց, որը ճակատագրական դարձավ հայկական թիմի համար: Իռլանդացիների հարձակվող Սայմոն Քոքսը, փորձելով հասնել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասին, գնդակը ձեռքով հրեց առաջ, իսկ տուգանային հրապարակից դուրս եկած Բերեզովսկին կրծքով շեղեց գնդակի ուղղությունը:

Իռլանդացիների թույլ տված կանոնների խախտմանը մրցավարի արձագանքն անսպասելի էր. նա Բերեզովսկուն կարմիր քարտ ցույց տվեց և վտանգավոր տուգանային հարված նշանակեց հայկական թիմի դարպասին:

BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Քոքսը խոստովանեց, որ գնդակը դիպել էր իր ձեռքին, և իքնը Բերեզովսկու կողմից խախտում չի նկատել:

Հայաստանի հավաքականի վիճակը, որին միայն հաղթանակ էր հարկավոր, դարձավ կրիտիկական: Փորձառու Բերեզովսկու փոխարեն հայկական թիմի դարպասի մոտ կանգնեց 20-ամյա Արսեն Պետրոսյանը: Խաղի շրջանակներում Գոնսալեսի կողմից արհեստականորեն ստեղծված լարվածությունը փոխանցվեց ֆուտբոլիստներին: 43-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանն ինքնագոլ գրանցեց, իսկ 59-րդ րոպեին իռլանդացիների պաշտպան Ռիչարդ Դանը կրկնապատկեց խաղի հաշիվը: Դաշտում մնալով ընդամենը տասը հոգով՝ Հայաստանի հավաքականին հաջողվեց 62-րդ րոպեին գոլ գրանցել, որի հեղինակը դարձավ Դոնեցկի «Շախտյոր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղի 81-րդ րոպեին իռլանդացիների հարձակվող Քևին Դոյլը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից: Սակայն հայ ֆուտբոլիստներին չհաջողվեց փրկել խաղը:

Այլանդակ մրցավարության մասին Հայաստանում խոսում են բոլորը՝ մարզասերները, բլոգերները, ֆուտբոլային մասնագետները: «Ինչ-որ մեկին կանխակալության մեջ մեղադրելու համար հարկավոր է դա ապացուցել: Սակայն մրցավարը վարեց խաղը թույլ, վատ և տգետ ձևով», - կարծում է Երևանի  «Արարատի» կազմում ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը: 

Նրա խոսքերով՝ մրցավարը հաճախ ուշադրություն չէր դարձնում կանոնների լուրջ խախտումների, մասնավորապես՝ հայկական թիմի հարձակվող Մարկոս Պիզելիի և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմ կոպիտ խաղի վրա, ինչն ազդում էր Հայաստանի հավաքականի խաղի վրա: Պողոսյանի կարծիքով՝ մրցավարը կարող էր տուգանային  նշանակել տուգանային հրապարակում Մխիթարյանին վայր գցելու համար, իսկ նրա ամենակոպիտ սխալը հայկական հավաքականի դարպասապահի հեռացումն էր:

Սակայն մրցավարի գործողությունների նկատմամբ առավել սուր կերպով արձագանքեց հայկական ինտերնետ-հանրությունը: Մրցավարությունից վրդովված երկրպագուները Facebook-ում էջ են բացել:

«We hate Iturralde Gonzales» էջին միացել է ավելի քան մեկուկես հազար մարդ, ովքեր բուռն կերպով քննարկում են մրցավարի գործողություններն՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ: Ցանցը լի է Գոնսալեսի տասնյակ ծաղրանկարներով, «խայթող նկարներով»:

Այնուամենայնիվ, ֆուտբոլային մասնագետները համոզված են, որ հայկական հավաքականը հիանալի ապագա ունի:

«Համոզված եմ, որ Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն իր սաների առաջ խնդիր կդնի՝ դուրս գալ աշխարհի 2014 թ.-ի առաջնության եզրափակիչ», - հայտարարել է հայտնի հայ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

Սերգեյ Պողոսյանն իր հերթին ընդգծեց, որ կարելի է չանհանգստանալ ազգային հավաքականի առաջիկա խաղերի համար: «Մենք կարող ենք հանգիստ լինել, մեր թիմը շատ լավ մարզավիճակում է: Մարտական թիմ է, որը շատ որակյալ, թիմային ֆուտբոլ է խաղում», - ասել է Պողոսյանն՝ ավելացնելով, որ հայ ֆուտբոլիստները չպետք է ընկճվեն, և հարկավոր է շարունակել ցուցադրել սեփական խաղը:-0-

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։