480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Իռլանդիա-Հայաստան. պայքար Եվրո 2012-ի համար
14:59
11 Հոկտեմբերի 2011

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը արտագնա ֆուտբոլային հանդիպում կանցկացնի իռլանդացիների հետ, որից հետո կորոշվի այն թիմը, որը Եվրո-2012 եզրափակիչ փուլում պայքարը շարունակելու իրավունք կստանա:

Ռուսաստանի հավաքականի՝ նվազագույն հաշվով սլովակների նկատմամբ տարած հաղթանակից հետո ռուս ֆուտբոլիստները խմբում փաստացիորեն առաջին տեղն են զբաղեցնում: Դրա համար Դիկ Ադվոկատի սաներին անհրաժեշտ է ընդամենը սեփական դաշտում չպարտվել անդորրացիներին: Այնպես որ B խմբում միակ ինտրիգը մնում է երկրորդ տեղի հարցը: Իռլանդիա-Հայաստան մրցախաղի հաղթողը կզբաղեցնի երկրորդ տեղը, իսկ պարտվողը՝ երրորդ:

Հայաստանի հավաքականը 17 միավոր է հավաքել, խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականը՝ 20 միավոր, 18 միավոր ունեն երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիները:

Հայ ֆուտբոլիստներն իռլանդացիների հետ հանդիպմանը մարտական ոգով են տրամադրված: Պետք չէ մեծ ֆուտբոլային փորձագետ լինել նկատելու համար, որ Հայաստանի հավաքականը խաղից խաղ աճում է ինչպես մարտավարական, այնպես էլ տեխնիկական առումով: Դրա վառ վկայությունն են խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ 21:8, ընդ որում պետք է նշել, որ վերջին երեք խաղերի ընթացքում հայկական թիմը 11 գնդակ է ուղարկել դարպաս, և ընդամենը մեկն է բաց թողել՝ շարունակ խոշոր հաշվով երեք հաղթանակ տանելով:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ հայկական թիմն ի վիճակի է որոշիչ ընտրական փուլում հաղթահարել իռլանդացիներին:

«Չեմ ասում, որ հարյուր տոկոսով հաղթելու ենք, բայց դրա համար մենք ներուժ ունենք: Պատահականությամբ կարելի է մեկ հաղթանակ տանել, ևս մեկը: Տվյալ պահին դրանք հինգն են: Եվ եթե մենք հաղթենք Դուբլինում, ես անձամբ դա գերագույն նվաճում չեմ համարի: Անշուշտ, երեքշաբթի ամեն ինչ պետք է միասին լինի՝ և հաջողությունը, և այլ համապատասխան գործոնները»,- ասել է Մինասյանը:
Ըստ հավաքականի մարզչի, հայկական թիմի խաղի որակը թույլ է տալիս հուսալ, որ Հայաստանը լավ հնարավորություններ ունի: Միաժամանակ նա վստահ է, որ իռլանդացիները ոչ-ոքի չեն խաղա:

«Պետք է հաշվի առնել նրանց մարտական բնավորությունն ու հոգեկերտվածքը: Իհարկե, հոգու խորքում նրանք հասկանում են, որ ոչ-ոքին նրանց համար ընդունելի է, բայց այդպես չեն խաղա: Այլ, ասենք ռացիոնալ կգործեն՝ հուսալիորեն կպաշտպանվեն և հնարավորին չափ կգրոհեն»,- ասել է նա:
Մինասյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի հավաքականը որոշակի փոփոխություններ ունի կազմում:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ իռլանդացիների հետ խաղում հնարավոր է խաղա հիմնական կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, ով դեղին քարտերի պատճառով ստիպված էր բաց թողնել հանդիպումը մակեդոնացիների հետ:

Հավանաբար, պաշտպանության կենտրոնական գոտում Մկոյանին կփոխարինի Վալերի Ալեքսանյանը, ում խաղից հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն այդքան էլ գոհ չէ:
«Անկեղծ ասած՝ Ալեքսանյանի մոտ այս խաղը չհաջողվեց: Շատ դիրքային սխալներ էր անում, ավելի շատ խաղում էր որոշումներ կայացնելու արագության և տրամադրվածության հաշվին: Բայց դա բնական է՝ ակումբում նա հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքերում: Ընդհանուր առմամբ, մենք հատկապես պաշտպանության կենտրոնում ենք խնդիրներ ունեցել»,- ասել է Մինասյանը:

Որոշակի անհանգստություն է առաջացնում հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի վնասվածքը, որի մասնակցությունը խաղում մինչև հիմա հարցականի տակ է:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ հակառակորդի կազմում մեծ կորուստ կա: Իռլանդիայի կապիտանը և անվիճելի առաջնորդ Ռոբի Կինը չի կարող օգնել իր հավաքականին եզրափակիչ խաղում: Իռլանդացիների կապիտանը անդորրացիների հետ խաղում մկանային վնասվածք է ստացել և չի կարող մարզվել: Ազգային թիմում Կինին փոխարինելու է եկել «Վեստ Բրոմվիչայի» հարձակվող Սայմոն Կոքսը:

Ըստ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի, Կինի բացակայությունը մեծ կորուստ է Իռլանդիայի համար:
«Նա անվանի խաղացող է: Մեզ համար բարենպաստ հանգամանք է նրա բացակայությունը, քանի որ նա շատ վտանգավոր ֆուտբոլիստ է»,- ասել է Մինասյանը:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նույնպես վստահ է, որ հայկական հավաքականն ի վիճակի է հաջողության հասնել Դուբլինում:

«Մենք պետք է մեր մակարդակում խաղանք: Կարծում եմ՝ այն ֆուտբոլը, որը մենք ցուցադրում ենք վերջին երկու ամիսների ընթացքում, ինչպես նաև՝ անցած տարվա աշնանը, մեզ թույլ կտա հաղթահարել Իռլանդիային»,- հայտնել է Բերեզովսկին:

Նույն կարծիքին է նաև մակեդոնացիների գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը: Նա շատ տպավորված էր Հայաստանի հավաքականի խաղից, և կարծում է, որ այն բավական լավ հնարավորություններ ունի առաջիկա խաղում:

Կասկած չկա, որ իռլանդացիների հետ խաղում հայ ֆուտբոլիստները կցուցադրեն այն, ինչին ընդունակ են և հարյուր տոկոսով կդրսևորեն իրենց:
Պետք է նշել, որ պատասխան խաղերի հակառակորդները, որտեղ խաղարկվելու են Եվրո-2012 եզրափակիչ փուլի վերջին ուղեգրերը, կորոշվեն հոկտեմբերի 13-ին՝ Կրակովում կայանալիք վիճակահանության արդյունքում:

Անկախ իռլանդացիների հետ խաղի արդյունքից, մեր ֆուտբոլիստներին արդեն «մեր ժամանակների հերոս» են անվանում, քանի որ նրանց հաջողվեց մեկ գաղափարի շուրջ համախմբել ողջ ազգը:

Թվում է, թե այդ օրերին նույնիսկ քաղաքական խռովություններն են երկրորդ պլան մղվել:  Ճիշտ են ասում, թե սպորտը, մասնավորապես՝ ֆուտբոլը, համախմբում է բոլորին:

Վերջում մնում է մաղթել, որ մեր երկրպագուների արդեն ավանդույթ դարձած  «Մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք, մենք այսօր հաղթելու ենք» կարգախոսը մարգարեական դառնա: Հաջողություն մեր տղաներին: -0-Ա.Բ.
Ռաֆայել Խոջոյան, «Նովոստի-Արմենիա» գործակալություն
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։