483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փորձագետները սպառնալիք չեն տեսնում Թուրքիայում ԵվրոՀՀՊ ռադարի տեղադրման հարցում
19:19
02 Սեպտեմբերի 2011

Հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման  ռադարի տեղադրումը Թուրքիայում սպառնալիք չի ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, վստահ են հայ փորձագետները։

Թուրքիայի տարածքում ռադարի տեղադրման մասին ուրբաթ լրագրողներին  է հայտնել թուրքական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը։ ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանություն) համակարգի տեղադրման մասին որոշումն ընդունվել է նախորդ տարի Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, և Թուրքիան աջակցել է այս նախաձեռնության իրագործման հետ կապված աշխատանքներին:

«Չնայած և Իրանը, և Ռուսաստանը դեմ են ԵվրոՀՀՊ համակարգի ստեղծմանը, Հայաստանի անվտանգությանը դա ոչ մի  կերպ չի սպառնում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Ըստ նրա, ռադարի տեղադրման մասին Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչի հայտարարությունը, հավանաբար, Թուրքիայի և Իրանի միջև հակասությունների արդյունք է, և վերջինի դեմ էր ուղղված։
«Բացի այդ, ես կցանկանայի նշել, որ ԵվրոՀՀՊ-ի տեղադրումը նորություն չէ, և չեմ կարծում, որ Հայաստանն ինչ-որ կերպ կարձագանքի դրան»,- ավելացրեց թուրքագետը։

Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Թուրքիայում ռադարի տեղադրումն այդ երկիրն առավել կանխատեսելի կդարձնի տարածաշրջանում ինչ-որ անհաղթահարելի իրավիճակներում։

«Թուրքական կողմից նման որոշման ընդունումը վկայում է, որ Թուրքիան շարունակում է իր համար կարևոր գործոն համարել ՆԱՏՕ-ի անդամակցությունը և իր ռազմաքաղաքական զարգացումը տեսնում է այդ կառույցի շրջանակներում»,- ասաց Մինասյանը։

Նա հատուկ նշեց, որ այդպիսով Թուրքիան անվտանգության ոլորտի լրացուցիչ պարտավորություններէ ստանձնել ՆԱՏՕ-ի,  ինչպես նաև դրա կազմում գտնվող երկրների և ԱՄՆ-ի առջև։
«Դա վկայում է, որ Թուրքիան ստիպված կլինի նաև հաշվի առնել նրանց կարծիքը և բավական սահմանափակված կլինի Հայաստանի, և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի հանդեպ իր ինքնուրույն և ոչ լիարժեք բարեկամական դիրքորոշման հարցում»,- կարծում է քաղաքագետը։

Ըստ նրա, տվյալ փուլը վկայում է, որ Եվրոպան և եվրոպական երկրներն ավելի ու ավելի են իրենց կապում Թուրքիայի հետ, ինչը մասամբ կանխատեսելի է դարձնում նրա հետագա վարքը։
«Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը կարծում է, որ պետք չէ ողբերգականացնել իրավիճակը, բայց նաև չի կարելի ասել, որ ոչինչ տեղի չի ունենում։
«Կարծում եմ, որ դա անմիջական ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա...Ենթադրում եմ, որ հիմնական ուղղությունն Իրանը կլինի, քանի որ չնայած թուրք-իրանական հարաբերությունների զարգացմանը, նրանց միջև լուրջ հակասություններ կան»,- ասաց Հարությունյանը։
Նա հիշեցրեց, որ Թուրքիան արդեն բավական վաղուց քննարկել է ռադարի տեղադրման հարցը։
Պաշտոնական Երևանն այդ կապակցությամբ իր դիրքորոշումը չի արտահայտել։

Ռադարի տեղադրման հարցի հետ կապված տեխնիկական աշխատանքներն ու բանակցություններն ընթանում են կառավարության ցուցումով՝ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ և վերջնական փուլ են թևակոխել, ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ԵվրոՀՀՊ-ի ընդհանուր համակարգում ինտեգրված ռադարը նախատեսվում է տեղադրել Թուրքիայի հարավ-արևելքում:

Այս տարվա հուլիսին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի մի շարք անդամ-երկրների հետ հակահրթիռային պաշտպանության ապագա եվրոպական համակարգի ռադարի տեղադրման շուրջ: Սակայն նա չէր ներկայացրել բանակցությունների մանրամասները:

Ինչպես դեռ ապրիլին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ԱՄՆ-ն մինչև տարեվերջ վերջնական որոշում կընդունի ռադարի տեղադրման վայրի մասին:

Կրտսեր Բուշի նախկին հանրապետական վարչակազմի օրոք ԱՄՆ-ն մտադիր էր Լեհաստանում տեղադրալ հակահրթիռներ, իսկ Չեխիայում՝ ՀՀՊ համակարգի ռադար: Մոսկվան այս ամենը համարում էր ուղղակի սպառնալիք իր ռազմավարական ներուժին: Ներկայիս նախագահ Բարաք Օբաման, փոխելով ՀՀՊ-ի ռազմավարությունը, որոշել է հետաձգել այս ծրագրերը, սակայն վերջնականապես չի հրաժարվել դրանցից, ինչը ևս արժանացել է ՌԴ-ի բացասական արձագանքին:

ԵվրոՀՀՊ համակարգի համակարգերի ստեղծման առաջին փուլում, որը պլանի համաձայն, պետք է ավարտվի այս տարի, նախատեսում է Եվրոպայում իրենց արդյունավետությունն ապացուցած ՀՀՊ համակարգերի տեղադրում, ներառյալ ծովային տեղակայման Aegis համակարգերը: Ռադարի և ճանկիչ-հրթիռների տեղակայումը թույլ կտա արտացոլել Եվրոպայում բալիստիկ հրթիռային սպառնալիքները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։