480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մասնագետները չեն կասկածում հայ ֆուտբոլիստների կողմից Անդորրայի նկատմամբ հաղթանակին և սլովակների դեմ լավ խաղին
14:34
02 Սեպտեմբերի 2011

Հայտնի հայ ֆուտբոլային մասնագետները վստահ են Անդորրայի նկատմամբ Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակին և սլովակների դեմ լավ խաղին:

Հայ ֆուտբոլիստները սեպտեմբերի 2-ին ուժերը կչափեն Անդորրայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 6-ին՝ սլովակների հետ: Երկու հանդիպումներն էլ արտագնա են մեր հավաքականի համար:

«Կարծում եմ, որ անդորրացիների հետ առաջիկա խաղի ժամանակ մեր թիմի համար մոտ ամեն ինչ լավ կլինի, և մենք դրական արդյունքի կհասնենք»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Երևանի «Արարատի» կազմում ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը: 

Նրա կարծիքով՝ լիտվացիների դեմ խաղում պարտությունն, ավելի շուտ, օգուտ տվեց հայկական թիմին (օգոստոսի 10-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում զիջեց լիտվացիներին 3:0 հաշվով – Նովոստի-Արմենիա):

«Հայկական թիմը շատ արժանի մարզիչ ունի, ով ճիշտ հետևություններ կանի և կկարողանա թիմը ճիշտ խաղի տրամադրել»,- նշեց Պողոսյանը: Նա ընդգծեց, որ լիովին համոզված է Հայաստանի հավաքականի հաղթանակին:

видеомост Ереван-Москва, Сергей ПОГОСЯН«Ինչ վերաբերում է սլովակների հետ խաղին, ապա պակաս կարևոր չէ այն, որ նրանք արդեն վախենում են մեր թիմից, այսինքն, իմ կարծիքով, եվրոպական շատ թիմերի մոտ արդեն կոտրվել է այն կարծրատիպը, համաձայն որի՝ հայկական հավաքականին կարելի է հեշտորեն հաղթել», - ասաց Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ հայ խաղացողները «գտել են» իրենց խաղը, տղաներն ինքնանվիրումով են խաղում, աճում է նրանց վարպետությունը:

«Այնպես որ կան բոլոր որակները, որպեսզի մեր թիմն արժանի կերպով հանդես գա», - ավելացրեց Պողոսյանը:

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն իր հերթին կարծում է, որ Հայաստանը պետք է հաղթի Անդորրային:

«Սա խմբից դուրս գալու համար տեսական հնարավորությունը պահպանելու լավ հնարավորություն է», - ասաց Գիլոյանը:

видеомост Ереван-Москва, Карен ГилоянՆրա կարծիքով՝ հայ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը փոքր-ինչ վատ է նախորդ տարվա աշնան վիճակից, «սակայն մենք ունենք Անդորրային հաղթելու ներուժը»:

Նա նշեց, որ Լիտվայի հավաքականի հետ անցած հանդիպումը ոչ մի կերպ չի կարող ազդել Անդորրայի հավաքականի հետ հանդիպման վրա, քանի որ այդ հանդիպումն ամբողջովին փորձնական էր:

«Փորձում էին այն ֆուտբոլիստներին, ովքեր այս պահին հավաքականում հանդես չեն գալիս», - ասաց Գիլոյանը:

Անդրադառնալով սլովակների հետ խաղին՝ մեկնաբանը նշեց, որ այս խաղը շատ բարդ է լինելու:

«Շանսեր միշտ կան: Սլովակների հետ առաջին հանդիպման ժամանակ ո՞վ էր մտածում, որ մենք կհաղթենք», - ասաց նա:

2010 թ.-ի հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Սլովակիայի հավաքականի նկատմամբ:

Միաժամանակ Երևանի «Փյունիկ» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը կարծում է, որ հայ ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են և պետք է հաղթեն Անդորրային:

Давид МаноянՆրա կարծիքով՝ Լիտվայի հավաքականի հետ խաղում գրանցված անհաջողությունը չի ազդի Անդորրայի հետ հանդիպման վրա, «քանի որ խաղի մակարդակն ուրիշ է լինելու, ընկերական հանդիպման ժամանակ չկա այն մոտիվացիան, որն առկա է ընտրական փուլի հանդիպումներում»:

«Ինչ վերաբերում է սլովակների հետ հանդիպմանը, ապա եթե Անդորրայի հավաքականի հետ խաղում մեծ կորուստներ չգրանցվեն, այսինքն դեղին քարտերի պատճառով որակազրկումներ կամ վնասվածքներ չլինեն, ապա կարծում եմ, որ կարելի է ակնկալել, որ հայկական թիմը կհաղթի», - ավելացրեց Մանոյանը:

Հայ ֆուտբոլիստները 8 միավորով B խմբում զբաղեցնում են չորրորդ տեղը:

Սլովակիայի, Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները վաստակել են 13-ական միավոր: Մակեդոնացիները վաստակել են 4 միավոր, իսկ Անդորրայի հավաքականը որևէ միավոր չի վաստակել:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։