481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երիտասարդ «հայ Թայսոնը» Մոսկվայում է մարզվում
16:33
04 Օգոստոսի 2011

Ղազախստանում կայացած (հուլիսի 20-31-ը)  պատանի մարզիկների բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ Ռուսաստանի հավաքականը առաջին տեղն է զբաղեցրել: Հաղթողներից մեկն է ճանաչվել Լենդրուշ Հակոբյանը, նա մինչև 70 կգ քաշային կարգում ոսկի է նվաճել: Ռուսաստանի հայկական համայնքի մեկ այլ ներկայացուցիչ Արտյոմ Մելքոնյանը բրոնզե մրցանակակիր է դարձել մինչև 54 կգ քաշային կարգում:

Եզրափակիչ հանդիպմանը Լենդրուշ Հակոբյանը համոզիչ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Մայիվլի նկատմամբ: Այդ հետաքրքիր մրցապայքարը չափազանց զգացմունքային էր: Լենդրուշի հարվածներից հակառակորդը նկատելիորեն ընկրկեց առաջին իսկ ռաունդում, բայց կանգնած մնաց և նույնպես եռանդով սկսեց հարվածել հակառակորդին: Ըստ փորձագետների, երիտասարդ ռուս մարզիկը տեխնիկապես «մի գլուխ ավելի բարձր էր» հակառակորդից, ինչը պայքարում նրան հաղթանակ բերեց:

ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հանդիպել է պատանի մարզիկների թիմի հավաքականի անդամների և նրանց մարզչի հետ՝ Մոսկվայի  №1 օլիմպիական հերթափոխի ուսումնարանում:
«Մրցապայքարի ընթացքում, մասնավորապես Աշխարհի առաջնության պայքարում բավականաչափ սխալներ են եղել,- ասել է հաղթողի անձնական մարզիչ Վագիֆ Շիրինովը: -Իհարկե, նրանք նաև իմ և հենց մարզիկի կողմից են նկատվել, և դա մեզ աշխատելու նոր հարթակ է տալիս: Սակայն այդ մրցակցությունների ժամանակ Լենդրուշին շատերն են «հայ Թայսոն» կոչել:
Նախորդ առաջնության ընթացքում իր քաշային կարգում (մինչև 70 կգ) Լենդրուշ Հակոբյանն ամենակրտսերն է եղել:

Լենդրուշը ծնվել է 1995թ.-ին Հայաստանում: Մեծացել է Ռուսաստանում, որտեղ և սկսել է իր մարզական կարիերան: Ամեն ամառ մարզիկն իր հարազատների հետ լինում է իր հայրենի քաղաք Կապանում:

Զարմանալի է, որ պատանի մարզիկների շրջանում 2011 թվականի աշխարհի առաջնության տիտղոսի դափնեկիրը միայն երկու տարի առաջ է սկսել մարզվել, իսկ Օլիմպիական հերթափոխի ուսումնարանի կատարելագործված մարզումները սկսել է միայն 2010թ.-ի աշնանը: Բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության ընթացքում հաջող ելույթն այս տարի Լենդրուշին հնարավորություն է տվել դառնալ պատանի մարզիկների հավաքականի անդամ: Ոչ սպորտի բնագավառում քիչ փորձ ունենալը, ոչ հակառակորդների տարիքային առավելությունը չի խանգարել ռուսաստանաբնակ հային փայլուն կերպով նվաճել չեմպիոնի տիտղոսը:

«Լենդրուշն ինքն է դրան եկել, նա ինքնուրույն է սկսել սպորտով զբաղվել, առավոտյան վազել, մկաններ զարգացրել, - ասում է Մինաս Հակոբյանը՝ չեմպիոնի հայրը: - Շուրջ երկու տարի առաջ որդին սկսել է մարզվել  ԲԿՄԱ մարզական դպրոցում, բայց մարզումները շատ շուտ սկսեցին չբավարարել: Միաժամանակ մեկ տարի անց նրան արդեն մեկ այլ, առավել լուրջ պատրաստվածության մակարդակ էր հարկավոր»:

Օլիմպիական հերթափոխի ուսումնարանի մարզումների ռեժիմն, իհարկե, առավել բարդ էր: Բայց չնայած նրան, որ մարզիկները օրվա մեծ մասը դահլիճում են անցկացնում, Լենդրուշը, միևնույն է, շարունակում է նույնիսկ ինքնուրույն մարզվել: Այդ տաղանդավոր երիտասարդ մարզիկն ընդամենը 26 մրցապայքար է անցել, բայց արդեն հաջողացրել է հաղթանակներ տանել շրջանային և միջազգային առաջնություններում, պատմել է Վագիֆ Շիրինովը: 

«Լենդրուշը բոլոր հատկանիշներն ունի, որոնք պետք են հաջողակ մարզիկին և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկին,- կարծում է մարզիչը: - Նրա ներքին հավասարակշռվածությունը, հանգստությունը, համբերատարությունը, մարզումների ժամանակ ցուցաբերած ջանասիրությունն օգնում են աշխատել սեփական անձի վրա: Մարզիկը մեծ հեռանկարներ ունի, և ես վստահ եմ, որ նա օլիմպիական չեմպիոն դառնալու բոլոր հնարավորություններն ունի»:

Մոսկովյան մարզական ուսումնարանում Լենդրուշի հետ մարզվում են տարբեր տարիքի և ազգության մարզիկներ: Այն հարցին, թե արդյո՞ք դժվարություններ կան միջազգային հավաքականի հետ աշխատանքում, ադրբեջանցի մարզիչը պատասխանում է, որ նման բան չկա և չի կարող լինել:
«Այստեղ բոլորս Ռուսաստանն ենք ներկայացնում,- ասում է Շիրինովը: - Չեչենները, հայերը, ադրբեջանցիները, չերկեսները՝ մենք բոլորս ռուսներ ենք, և մեր հաղթանակը հենց Ռուսաստանին ենք նվիրում: Սպորտում, կարծում եմ, ազգություններ չկան: Կա պրոֆեսիոնալիզմ և միմյանց հանդեպ հարգանք, իսկ ազգային թշնամանքը պետք է ռինգից դուրս մնա»:

Երիտասարդ չեմպիոնի անձնական ծրագրերում է Օլիմպիադայի մասնակցությունն ու հաղթանակը: Առջևում հերթական առաջնություններն են՝ մրցակցություններն ու  Ռուսաստանի առաջնությունները և մեծահասակների կարգ դուրս գալը:

Այսօր Լենդրուշի համար սպորտն առաջին տեղում է. «Բռնցքամարտն ինձ համար ամեն ինչ է, ես արդեն չեմ կարող առանց սպորտի: Բռնցքամարտը կյանք է»: -0-

Օլեսյա Կուլինչիկ (ՌԻԱ Նովոստի)՝ հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։