486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Գանձասար. կրքեր տաճարի շուրջ
15:34
13 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. XIII դարի հայկական միջնադարյան ճարտարապետության գոհար Ղարաբաղի Գանձասար մենաստանը եզերող պատի վերականգնման շուրջ բորբոքված լուրջ կրքերը ոչ մի կերպ չեն մարում։ Պատի վերականգնման նախաձեռնության հեղինակները պնդում են, թե փրկում են այն անխուսափելի փլուզումից, իսկ նրանց ընդդիմախոսները կոչ են անում չքանդել ճարտարապետական համալիրի ստեղծագործական ամբողջականությունը։

Ո՞րն է աղմուկի պատճառը

Եկեղեցու պատի ամրացման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են ռուսաստաբնակ հայ ձեռներեց Լևոն Հայրապետության նախաձեռնությամբ և անձնական միջոցներով։ Ասել, որ Հայրապետյանը բացարձակ հեղինակություն է վայելում Ղարաբաղում, նշանակում է ոչինչ չասել։ Ձեռներեցը հսկայական գումարներ է ուղղել սոցիալական, բժշկական, կրթական, մշակութային, քաղաքաշինական նախագծերի իրագործմանը։ Նա մեծ ներդրում է կատարել Ղարաբաղի հոգևոր կենտրոնի՝ Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման և բարեկարգման գործում։

Церковь Казанчецоц в Шуши

Հայրապետյանը ֆինանսավորել է նաև Գանձասար եկեղեցու վերականգնման և բարեկարգման աշխատանքները, և թվում էր, թե պատի երեսապատումը կդառնա գանձասարյան նախագծի հերթական փուլը...

Սոցիալական ցանցերում բում սկսվեց։ Իրադարձությունների վայրի տեղադրված լուսանկարներն ու «XIII դարի պատմական հուշարձանը փրկելու» բոցաշունչ կոչերը փոթորկեցին ամառային նիրհին պատրաստվող սոցակտիվ հասարակությանը, որն արձագանքեց կոչին և չամաչեց իր արտահայտություններում խնդրի վերաբերյալ սեփական կարծիքն արտահայտելիս։

Владимир АйрапетянԲարերարի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, վիրավորական է համարում ձեռներեցի հասցեին հնչող մամուլում հայտնված խոսքերը և հիշեցնում է, որ «քննադատները» ոչ մի անգամ նույնիսկ 10 հազար դրամ չեն ծախսել բարեգործական նպատակներով։

Հայրապետյանը կտրականապես համաձայն չէ «XIII դարի հուշարձանի վրա ոտնձգություն կատարելու» մասին պնդումների հետ։ Նրա խոսքերով՝ պատն իր ներկայիս տեսքով կառուցվել է նախորդ հարյուրամյակի 80-ականներին՝ ցեմենտի օգտագործմամբ, որը XIII դարում, բնականաբար, չի եղել։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ պատի կառուցման աշխատանքներին մասնակցող շինղեկը մինչև հիմա բնակվում է Ստեփանակերտում։

«Մենք ամրացնում ենք պատերը, որպեսզի դրանք չքանդվեն», - հայտարարել է Հայրապետյանը լրագրողներին՝ ընդգծելով, որ Ղարաբաղի նախագահն ու վարչապետն աջակցում են իրենց։

Նա նաև հիշեցրել է, որ Լևոն Հայրապետյանի միջոցներով ասֆալտապատվել է դեպի եկեղեցի տանող ճանապարհը, վերանորոգվել է եկեղեցու տանիքը։

Стена монастырского комплекса ГандзасарՊատի վերականգնման նպատակով Հայաստանից ժամանել է 17 վարպետ, աշխատանքների արժեքը հասնում է միլիոն դոլարի, իսկ հաշվի առնելով քար մշակող տեխնիկայի գործարկումն՝ արժեքը շատ ավելին է։ Բանն այն է, որ աշխատանքների իրականացման համար սկսվել է հանքավայրի մշակումը, որտեղից հանվել է քարը, որից կառուցվել է XIII դարի եկեղեցին։ Այսօր պատերը երեսապատվում են նույն քարով։

Իր եղբոր դեմ սկսված արշավը Հայրապետյանը բացատրում է «անձնական շահերով» և հարստանալու ձգտմամբ։ «Այս ամենը կապված է այն բանի հետ, որ «քթի տակով օղի են տանում, բերանի մոտով՝ սալոր»», - ասել է նա։ Հայրապետյանը կոնկրետ անուններ չի նշել, սակայն խորհուրդ է տվել լրագրողներին բացահայտել ճշմարտությունը։

 Թեմը դեմ չէ

Ղարաբաղի ամենախարիզմատիկ գործիչներից մեկը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ում դժվար է մեղադրել հայրենասիրության բացակայության կամ պակասի մեջ, հայտարարել է, որ համաձայնել է Հայրապետյանի՝ եկեղեցու պատի ամրացման և երեսապատման առաջարկին։ Նրա խոսքերով՝ պատը 90-95 տոկոսով բաղկացած է ցեմենտից և բետոնից, ամրացման և երեսապատման կարիք ունի միայն դրսի կողմը, ներսի կողմի հնագույն տեսքը կպահպանվի։

Правящий архиерей Арцахской епархии Армянской Апостольской Церкви архиепископ Паргев МартиросянԱրքեպիսկոպոսը հիշեցրել է, որ XX դարի 60-ականներին Ամենայն Հայոց Վազգեն Առաջին Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրջ Էջմիածնի շուրջ կավե պատի փոխարեն նոր պատ է կառուցել։ Նրա խոսքերով՝ նույն բանը կարելի է ասել Հռիփսիմե, Գեղարդավանքի, Խոր Վիրապի եկեղեցիների մասին։

«Մենք ստիպված ենք գնալ ժամանակին համընթաց,  դա հակասում է կարծրացած կանոններին, սակայն դա ժամանակի պահանջն է, և չարժե կրքեր բորբոքել», - ասել է Պարգև արքեպիսկոպոսը։

Թեմի առաջնորդը կարծում է, որ գրեթե ամբողջովին ցեմենտից և բետոնից բաղկացած պատի երեսապատումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված որևէ խնդիր չի կարող առաջացնել, քանի որ այդ կազմակերպությանը երբեք չեն հետաքրքրել օժանդակ կառույցները։ Որպես օրինակ՝ նա բերեց Սուրբ Դանիելի եկեղեցին, որի կողքին ժամանակակից հյուրանոց է կառուցվել։

Պարգև արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ հյուրանոց է կառուցվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում։

«Կյանքն առաջ է ընթանում, գործունեությունն ընդլայնվում է, հարկավոր է կառուցել, այլ ճանապարհ չկա», - կարծում է արքեպիսկոպոսը։

Խոսելով խնդրահարույց «պատի» մասին՝ արքեպիսկոպոսն ընդգծել է, որ դրա արմատները գնում են դեպի 7-րդ դար, սակայն դժվար է այն հստակ թվագրել, քանի որ պատը վեկառուցվել է տասնյակ անգամներ՝ այս կամ այն ժամանակաշրջանի համար  ժամանակակից համարվող մեթոդների օգտագործմամբ։

Պատի լացը

Այնուամենայնիվ, վերականգնման ընդդիմախոսները մտադիր չեն նահանջել։ Հուլիսի 11-ին ԼՂՀ պատմական միջավայրի պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է սեփական դիրքորոշումը։ Այնտեղ պնդում են, թե Գանձասարի պատերն այլ կառույցների հետ միասին կառուցվել են 13-րդ դարում։ «Չի բացառվում, որ 17-րդ դարում դրանք վերակառուցվել են։  Հետագայում ևս պատերի մասնակի վերակառուցման աշխատանքներ են իրականացվել 19 դարից մինչև 20 դարի վերջ՝ հուշարձանի պատմականորեն ձևավորված նախկին տեսքի պահպանմամբ», - նշել  են պետական ծառայությունից՝ շեշտելով, որ Գանձասարի վանքի բոլոր շինությունները միասնական և անբաժանելի համալիր են կազմում:

Гандзасар«Տարօրինակ, անհիմն և վնասակարար են որոշ ԶԼՄ-ների փորձերը՝ ներկայացնել վանքի այս կամ այն մասերը որպես նորագույն ժամանակաշրջանի կառույցներ, որոնք չունեն պատմական արժեք: Պատմական փաստերի և նախնիների ճարտարապետության խեղաթյուրումն, անկախ նպատակներից, անընդունելի է», - նշում են ԼՂՀ պատմական միջավայրի պետական ծառայությունից:

«Սա վերականգնում չէ... Եթե այնտեղ սկսեն վերականգնել և վերակառուցել, ես դեմ չեմ լինի, սակայն սա ինչ-որ նոր բան է՝ եվրովերանորոգում, ինչպես ասում են մեզ մոտ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է Պատմական հուշարձանների ճարտարապետ-ռեստավրատորների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը:

Նրա խոսքերով՝ 13-րդ դարում կառուցված եկեղեցու պատերը վերակառուցվել են 17-րդ դարում: Հետագայում տարբեր փոփոխությունների և պատերազմների հետևանքով դրանք հայտնվել են վատ վիճակում, սակայն այդ տեսքով ևս պատմական հուշարձան են համարվել:

Փորձագետը նշել է, որ եկեղեցու պատը պարբերաբար վերականգնվել է, քարերը հանվել և կրկին շարվել են, և նույնիսկ ցեմենտն «այդքան էլ սարսափելի չէ, եթե արտաքին տեսքը ճարտարապետորեն վերականգնված է»: Նալբանդյանն, այնուամենայնիվ, չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ պատը 90-95 տոկոսով բաղկացած է ցեմենտից և բետոնից:

«Ցանկացած պատմամշակութային արժեք հարկավոր է վերականգնել նրա նախկին տեսքով, իսկ այս նորարարությունները վերականգնում չեն, նրանք վերացնում են պատմական արժեքները», - ասել է փորձագետը՝ հավելելով, որ անհնար է երեսապատումով ամրացնել պատը:

Նա ընդգծել է, որ Գանձասարին հարկավոր է բավականին խնամքով վերաբերվել, քանի որ այս վանական համալիրը ներառված է հայկական պատմաճարտարապետական հուշարձանների առաջին տասնյակի մեջ:

Այստեղ քաղաք-պարտեզ կլինի

Գանձասարը գտնվում է Ղարաբաղի Վանք գյուղի մոտակայքում, որի հովանավորությունը, ըստ էության, իր վրա է վերցրել նույն Լևոն Հայրապետյանը: Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող այս գյուղական համայնքը, փաստորեն, վերածվում է օրինակելի բնակավայրի՝ եվրոպական մակարդակի ենթակառուցվածքներով:

Сельская администрация и детский сад села ВанкՀայրապետյանը գյուղում կառուցել է գերժամանակակից դպրոց, տարածաշրջանում բացառիկ մանկապարտեզ, հիվանդանոց, հյուրանոցային օբյեկտներ, զվարճանքի կենտրոններ: Բացի այդ, կառուցվում է մարզական ակումբ, ստեղծվում են հանգստյան գոտիներ: Սկսվել է ռազմական ուսումնարանի շինարարությունը, որտեղ կուսանեն ինչպես ղարաբաղցիներ, այնպես էլ հայաստանցիներ, հիմնականում՝ զոհված ազատամարտիկների երեխաներ: Հայրապետյանը ցանկանում է ուսումնարանը կոչել ծնունդով ղարաբաղցի, գեներալ Մադաթովի (իշխան, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ) անունով:

Շինարարական աշխատանքներն աշխատատեղեր են ապահովում գյուղի բնակիչների համար, և Հայրապետյանը նոր գաղափարներ է մտածում: Սկզբում ձեռներեցը պարզապես գումար էր բաժանում Ղարաբաղում, հետո որոշեց, որ ավելի լավ է մարդկանց  կարթ տալ և սովորեցնել դրանից օգտվել, քան պարզապես ձուկ բաժանել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: