480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Կազանյան հանդիպման թեժ հետքերով
15:01
27 Հունիսի 2011

Ուրբաթ Կազանում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որը մինչև վերջին պահը, հետևելով դետեկտիվի դասական կանոններին, լարվածության մեջ էր պահում բոլորին, ովքեր այսպես թե այնպես հետաքրքրված էին հանդիպման արդյունքներով:

Տարատեսակ կանխատեսումների պակաս չզգացվեց: Հաշվի առնելով հանդիպման նախաշեմին Մինսկի խմբի համանախագահ-երկրների առաջնորդների մեծ ակտիվությունը՝ նույնիսկ հոռետեսորեն տրամադրված փորձագետները Կազանի հանդիպմանը հատուկ տեղ էին տալիս և հնարավոր էին համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին դժվար կլինի հրաժարվել քիչ թե շատ հիմնարար փաստաթղթի ստորագրումից, որն այս կամ այն մակարդակով ամրապնդում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները:

Թվում է, թե բոլորը հիասթափություն ապրեցին հանդիպման արդյունքներից, որոնք հստակորեն բնութագրվում էին որպես «սպասումների լեռն արդյունքների մուկ ծնեց»:

Մանրամասն չվերլուծելով Կազանի հանդիպումը, դրան դեռ շատ աշխատանքներ կնվիրեն, տաք հետքերով փորձենք վերլուծել վերջին հանդիպման արդյունքների նկատմամբ առաջին արձագանքը:

Բնականաբար բոլորը խոսում էին այն մասին, թե արդեն առավոտյան միջազգային միջնորդներն իրենց ափսոսանքը կամ հիասթափությունը կարտահայտեն այս կապակցությամբ: Հայկական և ադրբեջանական կողմերից կսկսեն թափվել փոխադարձ մեղադրանքներ, և այլն և այլն...

Եվ սկզբում ամեն ինչ կարծես ըստ սցենարի էր գնում։ Նույն օրվա երեկոյան արդեն հանդիպման ավարտից անմիջապես հետո ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ընդգծեց, որ «Ադրբեջանը վերջին տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամ իր փոփոխություններն է առաջարկում միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքներում»։ Եվ Կազանում, ըստ Նալբանդյանի, «Ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ է առաջարկել»։

Ոչինչ չես ասի: Դժվար է ավելի լավ միջոց մտածել, քան վերջին պահին «շշմեցնել» բանակցողներին տասնյակ նոր առաջարկներով՝ ցույց տալով, որ դու մտադիր չես որևէ բան լուծել:

Միանգամից հիշում ես Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեռևս թարմ ելույթը, երբ նա հայտարարեց, որ Կազանում դրական արդյունքներ է ակնկալում, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի: Կարծես կանխատեսում էր:

Կազանյան հանդիպմանն արձագանքելու հարցում «չհիասթափեցրին» նաև ադրբեջանցի և ադրբեջանամետ փորձագետները, ովքեր, ինչպես և ակնկալվում էր, միաձայն սկսեցին խոսել հանդիպման ձախողման հարցում հայերի մեղքի մասին:

Միջազգային փորձագետները ևս «արդարացրեցին» կանխատեսվող արձագանքները, որոնք կարելի է արտահայտել Միջազգային ճգնաժամային խմբի հայտնի վերլուծաբան Սաբինա Ֆրազյերի խոսքերով՝ «Կազանում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման արդյունքները հիասթափեցնում են, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների եզրափակիչ համաձայնեցման հույս դեռևս կա»:

Մոտավորապես նոր ոգով արտահայտվեց ղարաբաղյան հակամարտության մեկ այլ հայտնի մասնագետ. Խաղաղության միջազգային Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։

Բնականաբար, արձագանքների այդ խմբում Հայաստանի արտգործնախարարի հետ միասին մեզ ավելի շատ հետաքրքրեց Բաքվի պաշտոնական արձագանքը։

Այս հոդվածը գրելու պահին նման տեղեկատվություն դեռ չէր ստացվել, սակայն չուշացավ «Յենի Ազերբայջան» իշխող կուսակցության արձագանքը, որը «գնահատեց» Կազանի հանդիպումը գործադիր քարտուղարի տեղակալի մակարդակով, և այնքան «օրիգինալ» կերպով, որ դժվար է մեջբերում չանել:

Այս պարոնի խոսքը, որը փոխանցվել է «Տրենդ» (Ադրբեջան) լրատվական գործակալության կողմից, սկզբից թվում է, թե որևէ հետաքրքիր, ավելին՝ սենսացիոն բան չի պարունակում: Սակայն արդեն երկրորդ նախադասությունը ստիպեց ողք տեսքստն ընթերցել աճող հետաքրքրությամբ: Մեջբերենք ելույթը՝ «Այն, որ մինչև Կազանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Իլհամ Ալիևին, Ֆրանսիայի նախագահ Սարկոզին իր դիրքորոշումն է հայտնել այս հարցի շուրջ, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանին հովանավորող շրջանակները հետաքրքրություն են ցուցաբերում այս հակամարտության կարգավորման նկատմամբ»:

Սակայն սրանք միայն ծաղիկներն են: Այնուհետև ադրբեջանցի խոշոր քաղաքական գործչի մտքերն ավելի հետաքրքիր են դառնում. «Եվ հատկապես Ֆրանսիան, որը տեսնելով, որ իր «քույր» Հայաստանը վատ դրության մեջ է հայտնվել, ցանկանում է ամեն կերպ լուծել հակամարտությունը՝ Հայաստանին փրկելու նպատակով»:

Եվ, իհարկե, այս քաղաքական գործչի ելույթի գագաթնակետը հետևյալ խոսքերն են՝ «Ադրբեջանի նախագահը ոչ մեկի ճնշման տակ և մեծ պետությունների դիրքորոշումից չի ստորագրի Ադրբեջանի շահերին չհամապատասխանող փաստաթուղթ»:

Այս ամենից հետո բնական եզրակացության ես հանգում: Եթե մինչև հիմա բանակցությունների ձախողման համար պաշտոնական Ադրբեջանն առանց ավելորդ համեստության մեղքը բարդում էր հայերի վրա, ապա Կազանի հանդիպումից հետո մենք արդեն դառնում ենք մեր «ոխերիմ» հարևանների քաղաքական մշակույթի «նոր որակի» վկաները:

Նրանք այլևս չեն թաքցնում և բացեիբաց հայտարարում են, որ չեն ցանկանում բանակցություններ վարել համընդհանուր միջազգային նորմերի հիման վրա։ Ընդ որում, ոչ միայն իրավական, այլև արձանագրային...   -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։