480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղ. ի՞նչ ակնկալել Կազանի հանդիպումից
13:19
24 Հունիսի 2011

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունիսի 24-ին Կազանում կայանալիք հանդիպումը, որի առանցքում են ղարաբաղյան կարգավորման արդիական հարցերը, գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում՝ մնալով աշխույժ մեկնաբանությունների առարկա։ Քաղաքական գործիչները, փորձագետները, լրագրողները ուշադիր որսում են այն ազդանշանները, որոնք գալիս են ոչ միայն Մոսկվայից, Բաքվից և Երևանից, այլ նաև Վաշինգտոնից և Բրյուսելից, Անկարայից և Թեհրանից։ Ընդ որում՝ գնահատականների  հարցում լավատեսությունն արագ վերափոխվում է ապոկալիպտիկ սցենարների և հակառակը։

Նման տեղեկատվական գեղադիտակը կապված է նաև բանակցային գործընթացի բացարձակ գաղտնիության հետ։ Ղարաբաղյան կարգավորման հարցերով հետաքրքրվող հասարակությունը կողմնորոշվում է 2007թ.-ին Իսպանիայի մայրաքաղաքում մշակված և երկու տարի առաջ Իտալիայում G8  հանդիպման ընթացքում համալրված, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքների» ուրվապատկերով։ Սակայն այդ փաստաթղթի հնարավոր փոփոխությունները, ինչպես նաև հետագա բանակցային գործընթացում ի հայտ եկած բազմաթիվ դետալները հատուկ մտահոգության առարկա են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, որոնց դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են մնում։ Եթե պաշտոնական Բաքուն Ադրբեջանի հսկողության տակ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների և փախստականների անհապաղ վերադարձ է պահանջում ինչպես այդ տարածքներ, այնպես էլ անմիջականորեն Լեռնային Ղարաբաղ, ապա Երևանի համար (և հատկապես պաշտոնապես բանակցություններում չներառված Ստեփանակերտի համար) կարևոր են հստակ ժամկետներն ու Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին կետի իրականացման ձևերը, ինչպես նաև նրա բնակչության անվտանգության երաշխիքները։

Եթե ներկայումս շփման գծի փխրուն կայունության պահպանման գրավականը կողմերի  ռազմական ներուժի հավասարակշռությունն է, ապա ստատուս-քվոյի փոփոխության դեպքում անխուսափելիորեն կբարձրանա տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելու և նրանց ազգային կազմի վերաբերյալ հարցը։ Ինչպես հետևեում է մի քանի ժլատ հաղորդագրություններից, այդ հարցը նույնպես քննարկվում է, դրա շուրջ տարաձայնություններ են պահպանվում, սակայն թե  ինչ ձևաչափով է ծրագրվում Ղարաբաղում գործածել  ժամանակակից միջազգային խաղարարության ոչ այնքան  հաջող փորձը՝ այնքան էլ հասկանալի չէ։

Հարկ է համաձայնել, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վրա բավականին լուրջ ճնշում է գործադրվում, որի արտացոլումը եղավ, մասնավորապես, միջնորդական «եռյակի» մեջ մտնող երկրների նախագահների՝ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի հայտնի Դովիլյան հայտարարությունը։ Թեև «Մադրիդյան սկզբունքների» շուրջ հարցերը դեռ ավելի շատ են, քան պատասխանները։ Համապատասխանաբար, ներքաղաքական բարդությունների վտանգը ճնշում է առաջնորդներին՝ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում։ 

Անհնար է չնկատել այն այկնհայտ փաստը, որ ոչ Իլհամ Ալիևը, ոչ էլ Սերժ Սարգսյանը Կազանի հանդիպման նախօրեին չեն դիմել իրենց ժողովուրդներին՝ նրանց կոչ անելով պատրաստվել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, ինչպես նրանցից դա ակնկալում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները։ Եթե «Հիմնարար  սկզբունքների» նախագիծը օպտիմալն է Թաթարստանի մայրաքաղաքում ստորագրելու համար, ապա ինչու՞ չեն գործածվում լրատվական և այլ լծակները, որոնք և Հայաստանում, և Ադրբեջանում ունակ են հասարակությանը համոզել այդ քայլի այլընտրանք չունենալու,  երկու հակամարտող կողմերի համար անկասկած օգտակարության հարցում։ Վերջապես ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բ. Ֆասյեն, կարծես ցանկանալով ապահովագրվել, ինչ-որ «կարգավորման նոր հայեցակարգի» մասին խոսում։

Հունիսի 22-ին ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ՀՀ նախագահի արած հայտարարություններն, ինչպես երևում է, բավականին ամբողջական պատկերացում են տալիս այն դիրքորոշման վերաբերյալ, որը կազանյան բանակցությունների ընթացքում կզբաղեցնի հանրապետությունը։ Երևանի տեսանկյունից առանցքային են մնում անվտանգության և վստահության միջոցների հաստատման հարցերը, որոնք  անհրաժեշտ նախադրյալներ են կառուցողական երկխոսության համար: Դրա նպատակն է փոխզիջումների հիման վրա վիճելի հարցերի լուծումը։ Ըստ Սերժ Սարգսյանի՝ «և Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը խորապես հետաքրքրված են հնարավորինս արագ խնդրի լուծման հարցում։ Մենք արդար և երկարաժամկետ խաղաղության հաստատման կարիք ունենք»։

Իր հերթին, ըստ Ադրբեջանի նախագահի՝ «առավել հույս են ներշնչում Մինսկի խմբի երկրների առաջնորդների այն հայտարարությունները, որ ստատուս-քվոն անընդունելի է, այն պետք է փոխվի, և որ հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիր ակտի սկզբունքների հիման վրա, որոնք իրենց մեջ ամփոփում են տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը»։

Ղարաբաղյան խնդիրն առաջվա պես մնում է տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու գործիքը, որից սիրով օգտվում են ինչպես մոտիկ, այնպես էլ հեռավոր խաղացողները։ Միաժամանակ բավակարար միջազգային երաշխիքներով չամրագրված ստատուս-քվոյի փոփոխությունը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, ինչի մասին կարգավորման բոլոր մասնակիցները ոչ մի դեպքում չպետք է մոռանան։ Երբեմն այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որի ժամանակ հակամարտության գոտու հետ անմիջականորեն սահմանակից երկրի շահերն ուշադրության չեն առնվում։ Մասնավորապես՝ խոսքը Իրանի մասին է։ Ենթադրել, որ անբարենպաստ աշխարհաքաղաքական ձևափոխությունները կարող են առանց նրա արձագանքի մնալ, բավականին միամիտ է։ Իրանը մի օրինակ է այն իրավիճակից, թե ինչպես են Բաքուն ու Երևանը՝ մեծ կամ փոքր հաջողությամբ, ստիպված հաշտվի առնել տարբեր ուժերի և շահերի մշտապես փոխփոխվող համադրությունները։

Նախագահներին ուղղված քաղաքական կամք դրսևորելու կոչը դրական արդյունք կունենա միայն այն դեպքում, եթե, այսպես կոչված, «Հիմնարար սկզբունքները» չնպաստեն հակամարտության վերջնական «սառեցմանը»։ Այդ պատճառով է շատ կարևոր է բացառել այն իրավիճակը, որի դեպքում կողմերից որևէ մեկի մոտ վստահություն կառաջանա բաց ռազմական առճակատման վերսկսման նպատակահարմարության հարցում։

Անբաժանելիության, անվտանգության, փոխադարձ վստահության, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքները, որոնց մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսում էր հավաքական անվտանգության ձևավորվող եվրոպական համակարգի համար, չեն կարող չկիրառվել նաև Հարվավկովկասյան տարածաշրջանի իրադրության նկատմամբ, որտեղ գոյություն ունեն ոչ միայն ակնհայտ, այլ նաև գաղտնի կամ դեռ հնարավոր հակամարտություններ։

Պետք է հուսալ, որ արդեն 20 տարվա ընթցքում ղարաբաղյան խնդիրը լուծող  միջազգային հանրության ակնկալիքները Կազանում ինչ-որ չափով կբավարարվեն։ Նախագահները հերթական հայտարարությունը կստորագրեն, որը կվկայի կարգավորման ընդհանուր սկզբունքների հետ նրանց համաձայնության մասին, և իրենց վրա կվերցնեն լրացուցիչ պարտավորություններ։

Բայց ամեն դեպքում կողմերի դիրքորոշումները մոտեցնելու գլխավոր աշխատանքը  դեռևս առջևում է։ Երևում է՝ այլ բան տրված չէ. ղարաբաղյան հակամարտությունը, որի հետ բազմաթիվ շահեր են կապված, կարող է լուծվելտասնյակ տարիներ, և այդ առումով, ի դեպ, այն բացարձակ առանձնահատուկ չէ: -0-

Անդրեյ Արեշև, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող. «ՌԻԱ Նովոստիի» համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։