482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Բոլոր հարցերի հստակեցում ընդդիմության հետ երկխոսությունում և կազանյան հանդիպմանը սպասելիս. անցած շաբաթվա ամփոփումը
14:29
20 Հունիսի 2011

Արմատական ընդդիմության սպասելիքները զուր չէին՝ անցած շաբաթվա վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության վերաբերյալ իր ծանրակշիռ խոսքը։

Դրական գնահատելով Հայ Ազգային Կոնգրեսի հետ վերջին ամիսների աշխատանքը և սկսած գործընթացը համատեղ ջանքերով պահպանելու և առաջ տանելու փոխադարձ ըմբռնման հույս հայտնելով՝ նախագահը երկխոսության շարունակման պատրաստակամություն հայտնեց։

«Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ»,- ասաց նա:

Միաժամանակ նախագահը նշել է, որ եթե ՀԱԿ-ին հայ ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց:

Եթե առաջ կքաշվեն առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին և երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել և քննարկել դրանք:

«Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել և քննարկել»- նշել է նախագահը:

Առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, պետք է սպասել ընդդիմության արձագանքին և գնահատականներին նախագահի հայտարարությանը:

Կազանի հանդիպումը

Ինչպես ցույց տվեց երկրի քաղաքական դաշտի մոնիտորինգը, հայ քաղաքական գործիչները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ուշադրությունը կենտրոնացրել են երկու հիմնական թեմաների վրա՝ հունիսի 25-ին Կազանում կայանալիք ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն հանդիպման և Թուրքիայի ընտրությունների վրա՝ հայ-թուրքական հարաբերությունների պրիզմայի միջով:

Նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հաշված օրեր են մնացել: Վերջին ժամանակաշրջանում պետության առաջնորդներն ու միջնորդներն այսքան հույս չէին կապում: նմանատիպ հանդիպումներից ոչ մեկի հետ:

Ի տարբերություն նրանց՝ փորձագիտական շրջանակները ոգևորված չեն  և կայանալիք հանդիպումից որևէ արտառոց բան չեն ակնկալում: Բացառված չէ, որ «վերևներում» գիտեն բաներ, որ չգիտեն շարքային քաղաքացիները: Ամեն դեպքում, հուզող հարցերի պատասխանները հայտնի կդառնան արդեն շաբաթ օրը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ Դրական միտումների պահպանման դեպքում Հայաստանը հույս ունի, որ ղարաբաղյան հարցում առաջընթաց կլինի Կազանում նախատեսվող հանդիպման ժամանակ:

«Վերջին հանդիպման արդյունքում կողմերին հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները: Եվ եթե այդ միտումը պահպանվի, ապա առաջընթաց հնարավոր է Կազանի հանդիպման ժամանակ: Միաժամանակ նա նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին համաձայնագիր չի կարող ստորագրվել առանց ԼՂՀ մասնակցության և համաձայնության»:

«Կարգավորման երկրորդ փուլին հնարավոր կլինի անցնել միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղն իր համաձայնությունը տա համաձայնագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: ԼՂՀ-ն պետք է մասնակցի կարգավորման համաձայնագրի մշակմանը», - նշեց Նալբանդյանը:

Ինչպես հայտնի է, ԼՂՀ-ն որպես կողմ դեռևս ներգրավված չէ բանակցային գործընթացում, և այս հարցը նույնիսկ չի քննարկվել: Այս դեպքում անհասկանալի է, թե կազանյան հանդիպման ժամանակ ինչպիսի զգալի առաջընթացի մասին է խոսքը: Հայկական կողմի նմանատիպ կոշտ մոտեցման դեպքում շաբաթ օրը կայանալիք հանդիպման ցանկացած արդյունք հազիվ թե հնարավոր լինի բեկումնային համարել:

Բեկում չեն ակնկալում նաև Ստեփանակերտում: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը կարծում է, որ չարժե որևէ բեկում ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծը:

«Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր ապակառուցողական քաղաքականությունը և մեկ միլիմետր անգամ հեռու չի գնում իր մաքսիմալիստական դիրքորոշումից», - նշել է նա:

Թուրքիայի ընտրությունների արդյունքները՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի պրիզմայի միջով

Ինչպես և սպասվում էր, թուրք վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավորած կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բոլոր փորձագետները միաձայն հաստատում են՝ իշխանափոխություն տեղի չունեցավ, կուրսի  փոփոխություն նույնպես տեղի չի ունենա։

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայ-թուրքական հարաբերությունների արմատական փոփոխություններ չեն բերի, ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Նրա կարծիքով՝ թուրքական իշխանությունները հայ-թուրքական մերձեցման տեսանկյունից կշարունակեն վերջին 2-3 տարիներին տարվող քաղաքականությունը։ Թուրքիան որոշակի քայլեր կձեռնարկի հարաբերությունների բարելավման ուղղությամբ այնքան, մինչև որ դա հակառակ չլինի Ադրբեջանի շահերին։

Փորձագետը նշեց նաև, որ վերջին ժամանակներում հակահայկական տրամադրությունների նկատվող աշխուժացումը Թուրքիայում շուտով կանցնի, քանի որ դա նախընտրական քարոզարշավի մի մասն էր ընդամենը։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը կարծում է, որ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորեցին հայ-թուրքական արձանագրությունների վերջը: «Հայաստանն այժմ ավելի ուժեղ դիրքերում է, քան Թուրքիան: Բոլոր սպասումները (հայ-թուրքական գործընթացնում) այս պահին կապված են հենց Հայաստանի հետ», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Գիրգոսյանը:

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին թուրքական հասարակության իսլամամետ և ազգայնամոլական դիրքորոշումը: Նա անհնարին է անվանել Թուրքիայում անցած խորհրդարանական ընտրություններից հետո  հայ-թուրքական հարաբերությունների փոփոխությունները։

«Թուրքիայում դեռ նախագահական ընտրություններ են լինելու, և սպասվում է, որ այդ պաշտոնին կհավակնի Էրդողանը, ով, հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, պետության ուժեղ ղեկավար կդառնա և նոր Աթաթուրքի դերին կհավակնի»,- ասաց Մելքոնյանը։ Ըստ նրա, այդ առումով գրեթե անհնար է հայ-թուրքական հարաբերությունների փոփոխություն սպասել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: