482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն գլոբալ աշխարհաքաղաքականության պրիզմայի միջով
14:48
16 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Արդեն ավելի քան 17 տարի  ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պահպանվում է ստատուս քվոն։ Ստատուս քվոն կարգավորման գործընացում ամենաքննարկվող կողմն է: Պաշտոնական Բաքուն պնդերես կերպով  պահանջում է դրա փոփոխությունը և վերադարձ 1988 թվականի վիճակին։ Դա յուրատիպ կպչուն միտք է դարձել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ ամեն ինչ հասկանալի է, և նման դիրքորոշումը վերլուծելը պարզապես անիմաստ է։ Ավելի կարևոր և հետաքրքիր է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն դիտարկել գլոբալ աշխարհաքաղաքականության պրիզմայի միջով։ Մինչդեռ այստեղ բավականին հստակ կապ է նկատվում։ Որքան հակասական թվա առաջին հայացքից, բայց ադրբեջանաղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի պահպանումը պահպանում է աշխարհաքաղաքական գլոբալ խաղացողների ստատուս քվոն Կենտրոնական Եվրասիայի հսկայական տարածքում։

Այն, որ աշխարհաքաղաքական գլոբալ խաղացողների միջև բավականին ինտենսիվ մրցակցություն է ընթանում, հատուկ ապացուցման կարիք չկա։ Այսօր աշխարհաքաղաքական մրցակցության առավել կարևոր թատրոններից է Կենտրոնական Ասիան։ Տվյալ տարածաշրջանն առանցքային տարածք է ուժերի այնպիսի կենտրոնների փոխհարաբերությունների միջև, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը։ Շատ հարցերում հենց տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապագայից էլ կախված կլինի համաշխարհային քաղաքականության ուժերի դասավորությունը։

Ներկայումս Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքական հավասարակշռություն կա, և այդ տարածաշրջանի երկրներն արտաքին հավասարակշռված քաղաքականություն են վարում ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային գերտերությունների հետ։ Դա մեծամասնությամբ հավասարակշռում է տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը՝ այն ավելի կայուն դարձնելով։

Մինչդեռ Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը կախված է Անդրկովկասի աշխարհաքաղաքական հավասարակշռությունից։ Տվյալ փուլում Անդրկովկասի աշխարհաքաղաքական հավասարակշռության միակ, թերևս,իրական մեխանիզմը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի ռազմաքաղաքական հարաբերակցությունն է։ Տվյալ հարաբերակցության խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն հակամարտության կողմերի, այլ նաև գլոբալ աշխարհաքաղաքականության համար։ Խնդրի էությունն այն է, որ ներկայումս հայկական գործոնը (Հայաստանի Հանրապետություն և ԼՂՀ) արդյունավետ հավասարակշռում է ադրբեջանաթուրքականը և այսպիսով կայունացնող ազդեցություն է գործում տարածաշրջանի ուժերի դասավորության վրա, այդ թվում՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային գերտերությունների հետ հարաբերությունների համատեքստում։

Հայկական գործոնի ամենաառանցքային տարրը, թերևս, Արցախն է, ընդ որում՝ կենսունակ Արցախը։ Ներկայումս ԼՂՀ-ն կենսունակ է, նախևառաջ, անվտանգության ինքնաբավ համակարգի առկայության շնորհիվ։ Արցախի կենսունակության թուլացման համար անհրաժեշտ է ոչնչացնել նրա անվտանգության համակարգը։ Միաժամանակ այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Արցախի անվտանգության համակարգն ապահովում է նրա ինքնաբավությունը հնարավոր գրեթե նվազագույն մակարդակով, այսինքն, դրա ցանկացած թուլացում անխուսափելիորեն կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների։

ԼՂՀ-ն 1991 թվականի սահմաններով, օրինակ, առհասարակ անվտանգության ինքնաբավ համակարգ չի ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված իրողության և նոր տարածաշրջանային պետությունների ի հայտ գալու շրջանակներում։ Հենց տվյալ ասպեկտն է հիմնականում ծնել Ադրբեջանի՝ ղարաբաղյան հարցն ուժային ճանապարհով լուծելու գայթակղությունը՝ մեկընդմիշտ ջնջելով Արցախը երկրի երեսից։ Ադրբեջանի ծավալած պաատերազմի արդյունքը դարձավ անվտանգության նոր համակարգի ձևավորումը, որն արդյունավետ պահպանում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը՝ սառեցնելով Բաքվի ռևանշիստական նկրտումները։

Բայց այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ խախտել Արցախի անվտանգության համակարգը և փոխել ստատուս քվոն, թեև չի դադարում բարձրաձայնել իր սադոմազոխիստական դրդապատճառների մասին։ Ադրբեջանի իրավիճակի փոփոխման հարցում Ադրբեջանը, հավանաբար, արտաքին օգնության հույս ունի։ Բայց ստատուս քվոյի փոփոխությունը չի սահմանափակվի միայն անդրկովկասյան պետությունների միջև ուժերի դասավորվածությամբ։ Ադրբեջանաղարաբաղյան գոտու ստատուս քվոն յուրատեսակ «խցան է», որը թույլ չի տալիս անկանխատեսելի արդյունքով աշխարհաքաղաքական պայքարի «ջինին» դուրս գալ Կենտրոնական Եվրասիայի հսկայական տարածք

Ստատուս քվոյի փոփոխումն ադրբեջանական սցենարով կոչնչացնի Հայաստանի գործոնը, անկայուն կդարձնի Անդրկովկասը՝ այն Կենտրոնական Ասիա մուտք գործելու պլացդարմ դարձնելով։ Եվ այս պայքարը կընթանա գլոբալ խաղացողների միջև տարածաշրջանային գերտերությունների անմիջական մասնակցությամբ։ Ընդ որում՝ այս մարտում ներգրավված տիտանները կառաջնորդվեն «նահանջելու տեղ չկա» բանաձևով։ Ով և ինչ գնով հաղթող դուրս կգա այդտեղից, և, առհասարակ այստեղ հաղթողներ կլինեն, միանգամայն անհայտ է։ Բայց այն, որ իրավիճակի նման զարգացման դեպքում տեղ կգտնեն աշխարհաքաղաքական և հումանիտար բնույթի ցնցումներ, կասկած չկա։

Ակնհայտ է, որ ստատուս քվոն կարող է խախտվել միայն աշխարհաքաղաքական գլոբալ ուրվագծի փոփոխման, նոր դաշինքների կամ ուժի առաջացման դեպքում, որն ընդունակ կլինի, հաղթահարելով պոտենցիալ մրցակիցների դիմակայությունը, խաղի իր կանոնները թելադրել գլոբալ և տարածաշրջանային մյուս բոլոր խաղացողներին և հակամարտության կողմերին։ Տեսանելի հեռանկարում այս սցենարով իրավիճակի զարգացումը քիչ հավանական է։ 

Հաշվի առնելով դա՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի պահպանումը Կենտրոնական Ասիայի ստատուս քվոյի և ընդհանուր առմամբ գլոբալ հավասարակշռության պահպանման գրավականն է։ Դա օբյեկտիվ իրականություն է, որը հիմնված է ռազմավարական հաշվարկի վրա և զուրկ է զգայական որևէ բաղադրիչից։ -0-

Դավիթ Բաբայան, քաղաքագետ, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: