478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Իշխանության և ընդդիմության երկխոսությունը կկայանա՞, թե՞ ոչ. շաբաթվա արդյունքները
16:02
06 Հունիսի 2011

Նախորդ շաբաթը թեպետ չէր տարբերվում իրադարձությունների «ճակատագրական» շրջադարձերով, այնուամենայնիվ ապագա իրադարձությունների որոշակի հիմք դրեց: Վերջին յոթ օրվա ընթացքում տեղի ունեցած հիմնական իրադարձություններից մեկը ընդդիմության հանրահավաքն էր, որը համաձայնեց երկխոսություն սկսել իշխանությունների հետ, մյուսը՝ Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը:

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության հնարավորությունը

Լայն արձագանք ստացավ ընդդիմության հերթական հանրահավաքը, որին 2008թ.-ից հետո առաջին անգամ ներկա էին համաներմամբ ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Միքայելյանն ու Փաշինյանն իրենց ներկայությունը հանրահավաքին համարեցին բեկումնային փուլ ընդդիմադիր ուժերի պայքարում, ինչպես նաև նշեցին, որ շարունակելու են պայքարել խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման համար: Ընդդիմադիր առաջնորդները հանրահավաքի ժամանակ հայտարարեցին նաև, որ պատրաստ են իշխանությունների հետ երկխոսություն հաստատել խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ, ինչի համար նույնիսկ ՀԱԿ-ի պատվիրակություն է ձևավորվել:

Երկրի իշխանությունները պնդում են, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար ոչ մի նախապայման չկա, սակայն որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ նախագահը կգնա երկխոսության: Նման կարծիքի է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով համոզված է, որ երկխոսությունը բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից:

ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, որ ընդդիմությունը չի կարող իշխանությունների վրա բարդել երկխոսության ձևաչափ և բանակցությունների մասնակիցների կոնկրետ ցուցակ: «Կարևոր է ոչ թե երկխոսության ձևաչափը, այլ երկխոսության անցկացման փաստը, ինչից կշահեն Հայաստանն ու նրա ժողովուրդը, հակառակ դեպքում երկխոսությունը դառնում է ինքնանպատակ: Ո՞վ է ասել, որ իշխանությունները ղեկավարվում են ընդդիմության պահանջներով, նրանք ղեկավարվում են հասարակության պահանջներով», - ասել է Զաքարյանը: Միաժամանակ պատգամավորը նշել է, որ արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններն անհիմն են, քանի որ դրանց անցկացման համար որևէ հիմք չկա:

Քանի դեռ քաղաքական գործիչները կշռում են երկխոսության բոլոր «կողմ» և «դեմ» կարծիքները, հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը, ով ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ գտնվում էր հարթակի վրա: Լրագրողների կարծիքով՝ գերմանացի դիվանագետը կոպտորեն խախտել է էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները, կոպտորեն միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Այս ամենի հետևանքով դեսպանը ստիպված եղավ պարզաբանումներ տալ, որոնց համաձայն, նրա ներկայությունը հանրահավաքին կապված չէ իր քաղաքական կողմնորոշման հետ և բացատրվում է հանրահավաքի մասին ամբողջական պատկերացում կազմելու ցանկությամբ:

Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպում

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը պարտության մատնեց Հայաստանի հավաքականին Եվրո-2012-ի ընտրական փուլում: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, սակայն ռուսները 26-րդ րոպեին պատասխան գնդակը խփեցին, որի հեղինակը Ռոման Պավլյուչենկոն էր: Իսկ երկրորդ խաղակեսին ռուսները դարձան ևս երկու գոլի հեղինակ (59-րդ և 73-րդ րոպեներին), ընդ որում երրորդ գոլը գրանցվեց տուգանայինի արդյունքում:

«Թոթենհեմի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն դեռ հանդիպումից առաջ էր հայտարարել, որ համոզված է իր թիմի հաղթանակում և դրա համար արեց հնարավոր ամեն ինչ՝ դառնալով երեք գոլի հեղինակ: Հանդիպումից առաջ համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները Ռուսաստանի հավաքականին բացարձակ ֆավորիտ էին համարում:

Մեկնարկեցին ընդունելության քննությունները

Հայաստանում այս շաբաթ մեկնարկել են միասնական պետական քննությունները, որոնք այս տարի աննախադեպ են շրջանավարտների բացակայության պատճառով: Իսկ դա պայմանավորված է երկրում իրականացվող կրթական բարեփոխումներով, հատկապես այն հանգամանքով, որ Հայաստանն անցել է միջնակարգ կրթության 12-ամյա համակարգի։ ՄՊՔ-ի հանձնման առաջին օրը երկու քննություն է անցկացվել՝ «ռուսաց լեզու» և «քիմիա» առարկաներից։

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ՄՊՔ-ի առաջին փուլին մասնակցելու համար 1209 հայտ է ներկայացվել։ Միաժամանակ բուհերում 20928 տեղ է պահպանվել, որոնցից 2428-ն անվճար են, իսկ 18500-ը՝ վճարովի։ Դա նշանակում է, որ այս տարվա դիմորդները՝ հաղթահարելով 7,5-8 բալանոց շեմը, կկարողանան համալրել ուսանողության շարքերը, ավելին, նրանից ոմանք կկարողանան սովորել անվճար հիմունքով։

Ինչպես պարզաբանեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, այս տարի նվազագույն դրական անցողիկ շեմը հեշտ հաղթահարելի կլինի, քան նախորդ տարի, խոսքը 35-40 հարցերի մասին է, որոնք  7,5-8 անցողիկ բալ են ապահովում։ Մնացած հարցերը նույն մակարդակում կլինեն, ինչ անցյալ տարվա թեստերը:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ այն դիմորդները, ովքեր չեն հասցրել հայտ ներկայացնել Գնահատման և թեստավորման կենտրոն, նրանց համար հունիսի 24-ից մինչև հուլիսի 2-ը հայտերի ներկայացման լրացուցիչ փուլ կկազմակերպվի։

Հետաքրքիր է

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում որոշում է ընդունվել մինչև աշուն որոշել հիմնական միջոցառումների ցանկը:

Մի քանի օրից Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կայցելի Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին: 2010թ.-ին Գարեգին Երկրորդի՝ Վրաստան նախատեսված այցը հետաձգվել է երեք անգամ վրացական կողմի խնդրանքով: Պատճառների թվում նշվում էր Իլյա Երկրորդի առողջական վիճակը:

Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացման նպատակով առաջիկա երկու տարվա ընթացքում կհատկացվի շուրջ 25 ԱՄՆ դոլար: Ակնկալվում է, որ շուրջ 10 մլն դոլարը կհատկացնի Եվրամիությունը, ևս 2,5 մլն դոլարը կտրամադրի Ռուսաստանը: 1995 թ.-ից հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ուղղվել է 130 մլն դոլար, որոնցից 15 միլիոնը հատկացվել է հայկական ԱԷԿ-ի սեփական միջոցներից:

Հայաստանի բնակիչներն այսուհետ կարող են վայելել Pepsi ընկերության ապրանքների լայն տեսականին, որը կարտադրվի Երևանում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Երևանում բացվել է Pepsi ապրանքանշային ապրանքների արտադրության գործարանը։ Ձեռնարկությունը գործարկվել է հայկական Ջերմուկ Ինթերնեյշնլ ՍՊԸ-ի և  PepsiCoInternational ընկերության միջև անցած տարվա պայմանագրի համաձայն։

Իսրայելի Քնեսեթն ամեն տարի նշելու է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը Երուսաղեմի հայկական կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ որպես հրեա և իսրայելցի՝ իր պարտականությունն է համարում ճանաչել այլ ժողովուրդների ողբերգությունը։

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հովանու տակ գործող OSART հանձնաժողովի ղեկավար Գաբոր Վամոսը (Gabor Vamos) հայկական ԱԷԿ-ի գնահատումից հետո նշել է, որ ԱԷԿ-ը առանձնակի վտանգ չի ներկայացնում տարածաշրջանին:

Տիեզերական աղբի հետազոտման և Բյուրականի աստղադիտարանի արդիականացման մասին մինչև 2 մլն եվրոյի հասնող համաձայնագիրը՝ կնքված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և «Ռոսկոսմոս» տիեզերական դաշնային գործակալության միջև, կստորագրվի օգոստոսին: Այդ աշխատանքների իրագործման համար օգոստոսին նոր փոքր աստղադիտակներ կտարվեն Բյուրականի աստղադիտարան։

Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ  խորհրդարանի կողմից մայիսի 26-ին հայտարարված համաներմամբ, ըստ վերջին տվյալների, քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 376 դատապարտյալ: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 26-ին ընդունել է համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը, որն արվել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Համաներումն ուժի մեջ է մտել նույն օրը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։