480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Միասնական պետական քննությունները սկսվել են, թեպետ դպրոցներն այս տարի շրջանավարտներ չունեն
16:51
02 Հունիսի 2011

Հայաստանում չորեքշաբթի մեկնարկել են միասնական պետական քննությունները, որոնք այս տարի աննախադեպ են շրջանավարտների բացակայության պատճառով։ Իսկ դա պայմանավորված է երկրում իրականացվող կրթական բարեփոխումներով, հատկապես այն հանգամանքով, որ Հայաստանն անցել է միջնակարգ կրթության 12-ամյա համակարգի։ Դա է պատճառը, որ դիմորդների քանակը, ինչպես և ենթադրվում էր, բավական քիչ է։
 
Ինչպես պարզաբանեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ՄՊՔ-ի առաջին փուլին մասնակցելու համար 1209 հայտ է ներկայացվել։ Միաժամանակ բուհերում 20928 տեղ է պահպանվել, որոնցից 2428-ը՝ անվճար են, իսկ 18500-ը՝ վճարովի։ Դա նշանակում է, որ այս տարվա դիմորդները՝ հաղթահարելով 7,5-8 բալանոց շեմը, կկարողանան համալրել ուսանողության շարքերը, ավելին, նրանից ոմանք կկարողանան սովորել անվճար հիմունքով։

ՄՊՔ-ի հանձնման առաջին օրը երկու քննություն է անցկացվել՝ «ռուսաց լեզու» և «քիմիա» առարկաներից։ Քիմիայի քննությանը մասնակցելու համար 102 հայտ է ներկայացվել, իսկ ռուսաց լեզվի քննության համար՝ 81 հայտ, դրանցից Երևանում՝ 29և 15 հայտ, համապատասխանաբար։ Երևանի տվյալների մասին խոսելիս, Մանուկյանն ասաց, որ քիմիայի քննությանը չեն եկել ութ, իսկ ռուսաց լեզվին՝ մեկ դիմորդ։

Այս տարի բուհեր են դիմում կամ բանակից զորացրվածները, կամ անցած տարի բուհեր չընդունված անձինք:

Ըստ Մանուկյանի, հաշվի առնելով դա, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը թեստերի պատրաստման մշակման գծով խմբերին հանձնարարել է դրանք այնպես կազմել, որպեսզի նվազագույն դրական անցողիկ շեմը հեշտ հաղթահարելի լինի, քան նախորդ տարի։ «Խոսքը 35-40 հարցերի մասին է, որոնք  7,5-8 անցողիկ բալ են ապահովում։ Մնացած հարցերը նույն մակարդակում կլինեն, ինչ անցած տարվա թեստերը»,- ասաց նա։
Միաժամանակ անձնական փորձից ելնելով՝ Մանուկյանը պարզաբանեց, որ պատահում են դիմորդներ, ովքեր դժվարանում են անգամ սեփական անունը գրել, այդ պատճառով նրանց՝ գրեթե չպատրաստվածների համար, ՄՊՔ-ին մասնակցելը բավական բարդ կլինի։

Այս տարվա նորամուծություններից մեկն այն է, որ թեստեր կազմող խմբերում ներառված են նաև դպրոցի ներկայացուցիչները, ինչն արվել է՝ հաշվի առնելով անցյալ տարվա քննադատությունը, երբ քննարկվում էր այն հանգամանքը, որ թեստերում ընդգրկվել են չափազանց բարդ հարցեր, որոնց պատասխանները սովորական շրջանավարտը չի կարող տալ։

Այդ պատճառով այս տարի թեստեր կազմող աշխատանքային խմբերում մասնավորապես՝ «մաթեմատիկա», «հայոց լեզու», «անգլերեն» առարկաների մասով, ներառված են մեկական ներկայացուցիչներ հանրակրթական դպրոցներից։

Այլ նորամուծությունների շարքում Մանուկյանը նաև նշեց, որ ՄՊՔ-ի բոլոր թեստերը տպագրվել են Գնահատման և թեստավորման կենտրոնի տպարանում։ Միաժամանակ նա նշեց, որ այս տարի տպագրությունը տեխնիկապես առավել լավ է սարքավորված, տեսախցիկների դիտումն ավելացվել է, ընդ որում արձանագրվել է ոչ միայն թեստերի տպագրության գործընթացը, այլ նաև՝ դրանց տեղադրումը ծրարներում ու ծրարների կնքումը։

Սկզբից մինչև վերջ թեստերի տպագրության ողջ գործընթացն անձամբ հսկել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը, նաև հրավիրվել է Անվտանգության ազգային ծառայության ներկայացուցիչը,  ներկա է եղել ընդունող հանձնաժողովի անդամների մեկը։ Տպագրության աշխատակիցների քանակը սահմանափակ է եղել, նրանց արգելել են իրենց մոտ բջջային հեռախոսներ պահել։

Այս տարի ՄՊՔ-ի մասնակիցների համար հարմարավետությունների ապահովման պայմաններից ելնելով՝ Հայաստանի տասը մարզերից յուրաքանչյուրում մեկական քննական կենտրոն է ձևավորվել՝ անկախ քննվողների քանակից։ Կենտրոնները զինված են ձայնագրող սարքերով, որոնք արձանագրում են քննությունների հանձնման ողջ գործընթացը, ինչը ոչ միայն թույլ է տալիս ծնողներին դիտել քննության ընթացքը, այլ նաև անհրաժեշտ է հետագա բողոքարկության համար, եթե լինի նման անհրաժեշտություն։ Խոսելով «խլացուցիչների» մասին, Մանուկյանն ասաց, որ դրանք տեղադրվել են ոչ թե քննական սենյակներում, որտեղ գրեթե անհնար է օգտվել բջջային հեռախոսներից, այլ՝ զուգարաններում։


ՄՊՔ-ի հանձնման կանոններին համապատասխան, քննությունների արդյունքները կամփոփվեն հինգերորդ օրը, իսկ բողոքարկության հնարավոր կլինի դիմել արդյունքները հայտարարելու հաջորդ օրը, ժամը 09.00-ից մինչև  18.00-ն այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է տվյալ քննությունը։ Բողոքարկության արդյունքները հայտնի են դառնում բոլոր քննությունների ավարտից հետո եռօրյա ժամկետում։

Ըստ մամուլի քարտուղարի, այն դիմորդները, ովքեր չեն հասցրել հայտ ներկայացնել Գնահատման և թեստավորման կենտրոն, նրանց համար հունիսի 24-ից մինչև հուլիսի 2-ը հայտերի ներկայացման լրացուցիչ փուլ կկազմակերպվի։ Լրացուցիչ փուլին մասնակցում են ԱՊՀ երկրներում, հիմնականում Վրաստանի տարածքում գտնվող Ջավախքից ժամանող դիմորդները, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել Հայաստանում, արտերկրի հայերը, ինչպես նաև բանակից զորացրվածները։

«Այս երեք կատեգորիաների ներկայացուցիչների համար փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունը երկարաձգվել է մինչև հուլիսի 10-ը»,- ասաց Մանուկյանը։
Բարեհաջող քննությունները հանձնած և բուհեր ընդունված դիմորդների ցուցակներն ավանդաբար հայտնում են օգոստոսի սկզբին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: