486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Գավաթը վերադառնում է Կատալոնիա
18:50
30 Մայիսի 2011

Չեմպիոնների լիգայի հերթական փուլը, որը չափազանց կանխատեսելի ստացվեց՝ չհաշված «Շալկե 04»-ի մինչև կիսաեզրափակիչ փուլը կտրած ճանապարհը, մոտեցել է իր տրամաբանական ավարտին։

Չնայած մակդիրը կանխատեսելի է, սակայն այդքան էլ տեղին չէ այս մրցախաղի համար, երբ «կրակել» կարող է յուրաքանչյուր թիմը։ Չեմպիոնների լիգայի տրամադրվածությունը լիովին այլ է, այդ մասին յուրաքանչյուր խաղից հետո միաձայն հաստատում են հենց ֆուտբոլիստները։ Պատմությունը շատ դեպքեր է արձանագրել, երբ բացարձակ ֆավորիտները լիակատար պարտություն են կրել։
Սակայն այնպես է ստացվել, որ այս տարի եզրափակչում են հայտնվել այն թիմերը, որոնց հենց սեզոնի սկզբից վստահաբար կարելի էր  հաղթանակի գլխավոր հավակնորդներ անվանել։

«Բարսելոնան», որն ամեն ինչ ոչնչացնում է իր ճանապարհին (հազվադեպ է պատահում, որ այդպես չի լինում) շատերի կողմից ընդհանրապես լավագույն թիմն է համարվում ոչ միայն Եվրոպայում, այլ նաև աշխարհում։ Եվ խոսքը միայն արդյունքների մեջ չէ, որոնց  փորձում են հասնել Խոսեփ Գվարդիոլայի սաները։ «Կատալոնացիների» խաղը պարզապես չի կարող անտարբեր թողնել նույնիսկ ֆուտբոլից չհասկացող մարդուն։ Ֆիրմային ոճը, որը ստեղծվել է Մեսիի կողմից կամ Մեսիի շուրջ, տաղանդավոր երիտասարդ մարզիչը, ով կարողացել է ընդհանուր լեզու գտնել յուրաքանչյուր խաղացողի հետ, և, իհարկե, հիանալի երկրպագուն. ահա թե որն է Բարսելոնայի հաջողությունների գրավականը։

Ի տարբերություն «Բարսայի» Մանչեսթեր Յունայթեդն այլ փիլիսոփայություն է քարոզում, սակայն Ալեքս Ֆերգյուսոնը նույնպես հարձակողական ֆուտբոլի կողմնակից է։ Մանչեսթերական թիմում շատ վետերաններ կան, որոնց հաջողվում է իրենց հետևից տանել իրենց երիտասարդ գործընկերներին։ Իհարկե, նրանցից գլխավորը Ռայան Գիգզն  է, ով երևում է՝ չի պատրաստվում հեռանալ սպորտից։

Վերջին երեք տարիների ընթացքում սա «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ պայքարն է մրցախաղի եզրափակիչ փուլում։ 2008/2009 սեզոնին Գավաթը մնաց կատալոնացիներին, այդ պատճառով «Մանչեսթեր» չկարողացավ մտածել ռևանշի մասին։ Միաժամանակ Եվրոպայի գլխավոր ակումբային մրցանակն այդ թիմերը նվաճեցին երեք անգամ, և այդ պատճառով միկրոդիմակայության մեջ առաջ սլանալու ցանկություն ուներ նրանցից յուրաքանչյուրը։ Բայց մի բան է ցանկությունը, բոլորովին այլ բան՝ հնարավորությունը։ Ինչպես ցույց տվեցին «Ուեմբլի» 90 րոպեները, կատալոնական ակումբն այդ հնարավորություններն ավելի շատ ուներ։ Ալիքս Ֆեգյուսոնը չկարողացավ պատվաստանյութ գտնել «Բարսելոնա» անունով վարակի դեմ։ Նման պատվաստանյութ հաջողվում էր գտնել միայն Մոուրինյոյին (մադրիդյան «Ռեալի» ներկա մարզիչը), ընդ որում՝ մի քանի անգամ։

Շաբաթ օրվա խաղում երևում էր, որ Մեսիի և խաղընկերների մոտ ամեն ինչ լավ է դասավորվում, այդ պատճառով առաջին րոպեներից սկսած նկատելի էր «կատալոնացիների» առավելությունը, որն աճում էր յուրաքանչյուր րոպեից։ Գոլը հասունանում էր և իրեն սպասեցնել չտվեց։ Դաշտի կենտրոնում գնդակը ստանալով՝ Խավին առաջ ընթացավ և գնդակը գլորեց դեպի աջ՝ Պեդրոյին։ Վերջինը երկար չմտածելով, գնդակն ուղղեց մոտակա անկյուն։ Էդվին վան  դեր Սարը չկարողացավ իր թիմին օգնության հասնել՝ չնայած  հարվածը ճիշտ էր փոխանցված։ «Մանչեսթերը» կամա, թե ակամա ստիպված էր առավել ակտիվ գործել, և, իհարկե, կենտրոնում պետք է ազատ գոտիներ հայտնվեին։ Այդ ամենը «կարմիր սատանաների» համար լավ բան չէր խոստանում։ «Բարսելոնային» ազատ տարածություն տրամադրելը, նրա հետ բաց ֆուտբոլ խաղալը «հանցագործություն» է, որը ոչ ոք չի ներում։ Սակայն այս անգամ հեշտ անցավ Ուեյն Ռունի շնորհիվ։ Անգլիացի հարձակվողը հերթական անգամ սուր հարձակումների ժամանակ անհաղթելի էր։ Տուգանային հրապարակ դուրս գալով՝ Ռունին կտրուկ հարվածով ֆուտբոլային գնդակն ուղղեց դարպասի հեռավոր անկյուն։

Երկրորդ կեսը զարգանում էր հետևյալ սցենարով՝ «Բարսան» գրոհում էր, «ՄՅ»-ն պաշտպանվում էր ողջ ուժով, իսկ Մեսին իր հնարավորությանն էր սպասում։ Արգենտինացին հայտնի է իր ֆիրմային անցումներից հետո կատարած հարվածով, սակայն նա նաև հայտնի է իր «հեռավոր» հարվածներով։ «Մանչեսթերի» պաշտպանները կամ այդ մասին մոռացել էին, կամ հույսը Վան դեր Սարի վրա էին դրել, սակայն Մեսիին հարվածեց տուգանային հրապարակի դրսից։ «ՄՅ» դարպասապահը, ով չէր տեսնում հարվածի պահը, արձագանքեց, բայց չափազանց ուշ էր։

«Մանչեսթերը» չկարողացավ երկրորդ անգամ հաշիվը հավասարեցնել։ Դրա փոխարեն նրանք բաց թողեցին երրորդ գոլը, որի հեղինակ դարձավ Դավիթ Վիլյան։ Եզրափակիչ սուլոցը գրատախտակին արձանագրեց 3։1 հաշիվը և Չեմպիոնների Գավաթը չորրորդ անգամ հասավ «Բարսելոնային»։
Ոչ ոքի լեզուն չի պտտվի՝ Մանչեսթերին մեղադրի կամազուրկ խաղի մեջ. հակառակորդն էր չափազանց ուժեղ։ Անգլիական թիմը հաջողության  հնարավորություններ ուներ, և Ալեքս Ֆերգյուսոնը մշակվել էր խաղի ծրագիրը, բայց մի բան է թղթի վրա գրված ծրագիրը, այլ է՝ այն վերարտադրելը։

«Մանչեսթերին» որպես մխիթարանք կմնան երկրի առաջնության ոսկե մեդալները, իսկ ահա Կատալոնիան սպասում է իր հերոսներին, որպեսզի հերթական անգամ «շնորհակալություն» ասի։
Արթուր Խաչատրյան. հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։