487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-2
Եղանակը Երևանում
Հայ
Համաներման ակնկալիքով և տարածաշրջանային համագործակցության շեշտադրմամբ. նախորդ շաբաթը Հայաստանում
12:24
23 Մայիսի 2011

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ մի իրադարձություն, որին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շատ էր սպասում հայկական հասարակության ընդդիմադիր հատվածը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց ՀՀ ԱԺ-ին՝ համաներում հայտարարելու առաջարկով:

Այս իրադարձությունը երկար սպասված է հաճախակի դարձած բանավեճերի համատեքստում այն մասին, որ համաներման շրջանակներում ազատ կարձակվեն նաև այն անձինք, ովքեր անազատության մեջ են 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո: Սպասվում է, որ համաներման մասին որոշումը կընդունվի մայիսի 28-ին նշվող Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապկացությամբ:

ՀԱՊԿ-ն՝ որպես գործընկեր և հենասյուն Հայաստանի համար

Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներն ու տարածաշրջանային խնդիրները նախորդ շաբաթ ևս քաղաքական գործընթացների և բանավեճերի կիզակետում էին: Բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային մակարդակի փորձագետների գնահատականները հնչեցին միանգամից երկու միջազգային կոնֆերանսներում՝ «ՀԱՊԿ և Հարավային Կովկաս. խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» և «Կովկաս 2010»: Բնականաբար, ուշադրության կենտրոնում էին չկարգավորված հակամարտությունները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Պհանյանը ՀԱՊԿ-ի կոնֆերանսի ընթացքում ոչ երկիմաստորեն հայտարարեց, որ երկիրը կազմակերպության հետ համագործակցության մեծ հույսեր ունի: «Այսօր, հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը, մենք կարծում ենք, որ իրավունք ունենք Կազմակերպության մեր դաշնակիցների աջակցությունն ու համապատասխան արձագանքն ակնկալել, որոնք, նախևառաջ, որոշակի պարտավորություններ ունեն միմյանց հանդեպ, երկրորդ, հնարավորություններ ունեն հնարավոր ագրեսիային ադեկվատ պատասխանելու համար»,-  ասաց Օհանյանը:

Միաժամանակ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընդգծեց, որ Հայաստանը չի ընկալում ՀԱՊԿ-ին որպես այլ ռազմաքաղաքական դաշինքներին հակազդելու միջոց, քանի որ «սառը պատերազմի դարաշրջանն արդեն վաղուց ավարտվել է»:

Հնարավոր ագրեսիայի թեմային բավականին մեծ ուշադրություն էր հատկացված: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կոնֆերանսի շրջանակներում հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Պատասխանելով բոլորին մտահագող հարցին այն մասին, թե ինչպես կվարվի ՀԱՊԿ-ն ղարաբաղյան հակամարտության հետագա սրման դեպքում, Բորդյուժան ընդգծեց, որ Հայաստանը կազմակերպության ակտիվ անդամ է՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

«Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ լուծմանը, ակնհայտ է մշտական լարվածությունը, երբ կյանքից հեռանում է տարեկան 50 մարդ, երբ հսկայական միջոցներ են ուղղվում ռազմական կարիքներին և ոչ թե երկրի զարգացմանը կամ ազգաբնակչության բարեկեցությանը»,- ասաց Բորդյուժան:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական գործողությունները բացառում են նաև հեղինակավոր փորձագետները: Այսպես, ռուս փորձագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային ուսումնասիրությունների գիտական-համակարգող խորհրդի տնօրեն Ալեքսանդր Օռլովը կարծում է, որ Ղարաբաղում նոր արյունահեղ հակամարտությունը կործանարար կլինի հայերի և ադրբեջանցիների համար: «Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծում գոյություն չունի», - նշել է Օռլովը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, տնտեսագիտության դոկտոր Վիկտոր Շեյնիսը ևս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է համարում ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքների ապահովումը:

«Պաշտպանության բանակի կողմից ինքնապաշտպանության նպատակով զբաղեցված շրջանների փոխանցումը չպետք է հանվի համատեքստից: Անվտանգության օղակի ինչ-որ մասից հայերի հեռացումը հեռավոր հեռանկար է: Հիմա կարևոր է պայմանավորվել ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքների շուրջ», - ասաց Շեյնիսը

Ադրբեջանական դիրքորոշումը սեփական փորձագետների մեկնաբանությամբ և հայ-թուրքական գործընթացի ձևափոխումը

Երևանում տեղի ունեցավ Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Կովկաս 2010» միջազգային կոնֆերանսը, որի ընթացքում մասնակիցները մեծ հետաքրքրությամբ քննարկեցին տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

«Զերկալո» ադրբեջանական թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրգադիրովի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղում ռազմական գործողություններ չեն սկսի՝ մտավախություն ունենալով Մոսկվայի հնարավոր արձանագանքի կապակցությամբ: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի գործոնը ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում, և կարծում է, որ այս գործոնը զսպող դեր է խաղում և ստիպում է ավելի լուրջ վերաբերվել խաղաղ լուծում որոնելու հարցին:

Միրգադիրովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական գործողությունների վերսկսումը չի ազդի Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության վրա և չի հանգեցնի նրա անկախության ճանաչմանը:

«Այսօր գերտերություններին ձեռնտու չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, միաժամանակ նրանք ճնշում են գործադրում Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ կարգավորման փաստաթղթի ստորագրման համար, քանի որ ոչ Մոսկվային, ոչ Վաշինգտոնին ձեռնտու չէ Ղարաբաղի ներկայիս ստատուս-քվոն», - Երևանում կայացած կոնֆերանսի ընթացքում ասաց Միրգադիրովը:

Ինչ վերաբերում է հայ քաղաքագետներին, ապա նրանք կարծում են, որ 2010 թ.-ին տարածաշրջանում լուրջ տեղաշարժեր չեն գրանցվել: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականների համաձայն՝ 2010 թվականն աննախադեպ ձանձրալի և անհետաքրքիր էր քաղաքական տեսանկյունից:

Փորձագետը նշեց, որ արտաքին քաղաքականության մեջ հիմնական իրադարձությունը հայ-թուրքական գործընթացի մահն էր կամ, ամենաքիչը, նրա սառեցումը: «Չգիտեմ, թե ինչ կլինի Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, ամեն դեպքում, 2010 թ.-ին հայ-թուրքական գործընթացը հեռացավ հայկական իրական քաղաքականությունից՝ մեծ մասամբ տեղափոխվելով ներքին քաղաքականություն, դառնալով ներքին քննարկումների մի մասը», - ասաց Իսկանդարյանը:

Փորձագետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ևս ոչ մի փոփոխություն չի տեսնում: Միակ դինամիկան, նրա կարծիքով, այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումները Հայաստանի ներսում փոփոխվում են, ինչն ավելի շատ կապված է հայ-թուրքական գործընթացի, քան հակամարտության հետ: Նրա խոսքերով՝ եթե դեռևս մի քանի տարի առաջ արմատական հայտարարություններն այն մասին, թե հայերը մի թիզ հող էլ հետ չեն տա, հնչում էին միայն մարգինալների կողմից, ապա հիմա արդեն նման հայտարարությունները հնչում են լուրջ քաղաքական գործիչների կողմից, ինչը որոշակի դինամիկա է ներկայացնում:

Հայաստանը ԵՄ-ի առանցքային հարևան Հարավային Կովկասում

Նախորդ շաբաթ Հայաստան այցելած Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Հայաստանը համարեց Եվրամիության առանցքային հարևանը Հարավային Կովկասում: «Հայաստանի և Եվրամիության քաղաքացիներն ապրում են միևնույն տանը՝ Եվրոպայում: Մենք միմյանց հետ գործընկերություն ենք հաստատում Հայաստանի բաց լինելու շնորհիվ», - ասել է նա:

Բուզեկն անդրադարձավ նաև հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու ներքին քաղաքականությանը: Նա նաև նշեց, որ չնայած Եվրամիությունն ու Եվրախորհրդարանը չեն ճանաչում Ղարաբաղը որպես ինքնուրույն միավոր, սակայն պատրաստ են օգնության ձեռք մեկնել ԼՂՀ-ի հասարակ բնակիչներին:

Բուզեկը կարծում է, որ ապագայում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ համապարփակ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է ժողովրդին  նախապատրաստել դրան, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղում: Նա համոզմունք հայտնեց, որ Մինսկի խմբի առաքելությունը ղարաբաղյան կարգավորման հարցում հաջողությամբ կպսակվի:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ Եվրախորհրդարանի նախագահն ընդգծեց, որ ԵԽ-ն չի ցանկանում Հայաստանի իշխանություններին պարտադրել Երևանում 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների բացահայտման վերաբերյալ որոշումը: «Այն, ինչ դուք անում եք, ձեր ընտրությունն է: Մենք չենք ցանկանում ինչ-որ բան պարտադրել, դա պետք է լինի ձեր իշխանությունների, ձեր ժողովրդի որոշումը, իսկ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, քանի որ մեծ փորձ ունենք», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։