486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Ֆուտբոլի գավաթի եզրափակիչն ու Աբրահամի պարտությունը. մարզական շաբաթվա տեսություն
18:18
16 Մայիսի 2011

Նախորդ շաբաթը հագեցած էր մարզական իրադարձություններով։ Որոշվեց երկրի ֆուտբոլի Գավաթակիրը, Արթուր Աբրահամը հերթական մենամարտն անցկացրեց Super Six-ի շրջանակներում, հայտնի դարձավ ընկերական խաղում ֆուտբոլի ազգային հավաքականի մրցակիցը, հայ թենիսիստները հանդես եկան Դևիսի Գավաթի խաղերում։

Հայաստանի Գավաթի եզրափակիչը Հանրապետականում

Հայաստանի ֆուտբոլի Գավաթի այս խաղը բոլոր առումներով անսպասելի դարձավ։ Առաջինը, այն պատճառով, որ մինչև եզրափակիչ չհասավ երկրի հայտնի ֆուտբոլիստ և Գավաթի երկու վերջին խաղարկությունների հաղթող երևանյան «Փյունիկը»։ Երկրորդը՝ զարմացրեց այդ նույն եզրափակչում Գյումրու «Շիրակի» հայտնվելը, որը նախորդ տարի հետ էր մնում և գրեթե լուծարման եզրին էր։ Այնուհետև հայտնվեցին ակումբի՝ հավակնոտ ծրագրերով նոր սեփականատերերը, բայց այսպիսի արագ արդյունքի քչերն էին սպասում։ Ի դեպ, երկրի չեմպիոնը պարտություն կրեց հենց գյումրեցիների կողմից։ Իսկ ահա «Միկայի» հայտնվելը եզրափակչում անսպասելի չես համարի։ Ակումբը համարձակորեն կարելի է գավաթային թիմ համարել, նրանք տիտղոսակիր են դարձել 6 անգամ։

Եզրափակիչը բուռն արձագանք գտավ։ Գյումրիից կազմակերպվեց երկաթուղային տարանցիկ երթուղի, որը մայրաքաղաք հասցրեց երկրպագուների մի հոծ բանակ։ Հատուկ եզրափակչի համար մրցավարների խումբ հրավիրվեց Իսպանիայից՝ Դավիդ Ֆերնանդես Բորբալանի գլխավորությամբ։

«Աղմուկին» համապատասխան էր նաև հենց խաղը։ Հանրապետական մարզադաշտը լիքը չէր, բայց մթնոլորտն ամենաֆուտբոլայինն էր։ Ողջ խաղի ընթացքում գերակշռում էին գյումրեցիների դարպասների մոտ գոլերի բազմաթիվ պահեր ստեղծող ֆուտբոլիստները։ Ըստ էության, այսպիսի գրոհներից մեկն էլ հենց ավարտվեց դարպասների «պաշարումով»։ Անկյունայինի խաղարկումից հետո դարպասապահներից ամենահնարամիտն Ալեքսն էր, ով գնդակն ուղղեց դարպաս։ «Շիրակի» պաշտպանությունն ակնհայտորեն չէր դիմանում «Միկայի» հարձակվողների ճնշմանը, ժամանակ առ ժամանակ թվում էր, թե խաղն ընթանում է մեկ ուղղությամբ։

Հասունանում էր երկրորդ գոլը։ Եվ այն իրականացավ, կրկին անկյունայինի խաղարկման ժամանակ։ Մի շարք ռիկոշետների արդյունքում գնդակը հայտնվեց Նարեկ Բեգլարյանի մոտ, ով գտնվում էր հեռավոր դարպասաձողի մոտ։ Հարձակվողն այսպիսի նվերից չէր պատրաստվում հրաժարվել և մեկմետրանոց հեռավորությունից «գնդակոծեց» «Շիրակի» դարպասը։ Առաջին խաղակեսի ավարտին գյումրեցիները հետ վերցրեցին մի գնդակը, բայց դրանից ավելի ոչինչ չկարողացան անել։ Անդրանիկ Բարիկյանը հրաշալի անցումով շրջանցեց մի քանի պաշտպանների, դուրս եկավ հարվածային դիրք և դիպուկ հարվածեց դարպասին։
Երկրորդ խաղակեսում «Միկան» ևս երկու անգամ վշտացրեց գյումրեցի երկրպագուներին և դարձավ Հայաստանի Գավաթի վեցակի հաղթող։

Ընկերական խաղ Լիտվայի հետ

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն օգոստոսին ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի ազգային հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին Կաունասում։

Լիտվացիների հետ խաղը կդառնա Վարդան Մինասյանի սաների Եվրոպա-2012 թվականի ընտրական խաղերի նախապատրաստական փուլերից մեկը։ Մինչև հիմա Հայաստանի և Լիտվայի հավաքականները հանդիպել են մեկ անգամ։ 2000 թվականի ընկերական խաղում հայ ֆուտբոլիստները հաղթանակ են տարել 2։1 հաշվով։

Աբրահամի հերթական բացթողումը

Կիրակի բռնցքամարտի երեկո անցկացվեց, որի գլխավոր իրադարձությունը դարձավ Super Six մրցաշարի շրջանակներում կիսաեզրափակչի դիմակայությունը միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և երկրորդ միջին քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն Անդրե Ուորդի միջև։ Ուորդն այս խաղին մասնակցեց որպես ֆավորիտ։ Դրա պատճառն էր պարտության սյունակում առկա «զրո» նիշը և հենց Աբրահամի վերջին արդյունքները։ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկը մրցաշարի խմբային փուլում պարտվեց Կարլ Ֆրոչին, իսկ իր վերջին մենամարտում հաղթեց սկզբնական ռաունդներում՝ այսպիսով չհասցնելով համոզել հանդիսատեսին Ֆրոչից կրած պարտության պատահականության մեջ։  Բուքմեյքերները վստահ էին, որ Ուորդը հաջողություն կունենա և գրեթե կասկածի տակ չէին դնում ամերիկացու հաղթանակը։ Մենամարտի վերաբերյալ արտահայտվել էին նաև մյուս եզրափակչի մասնակիցները՝ Կարլ Ֆրոչը և Գլեն Ջոնսոնը։

«Կարծում եմ, որ Աբրահամն այնքան ուժեղ է, որ ի վիճակի է զարմացնել Ուորդին ավելի, քան այլ մեկը։ Բայց պետք է հիշենք, որ Ուորդն Օլիմպիական չեմպիոն է և WBA չեմպիոն։ Գրազ կգամ, որ Ուորդը կհաղթի այս մարտը միավորներով, բայց չեմ զարմանա, եթե Աբրահամը նոկաուտ անի նրան»,- ասել էր Ֆրոչը։ Ջոնսոնը նույնպես վստահ էր, որ Ուորդը կհաղթի, նա նշել էր, որ Աբրահամի փրկությունը նոկաուտն է. «Դա ծանր և հավասար մարտ է լինելու։ Պատրաստ եմ գրազ գալ, որ Ուորդը կհաղթի, բայց ակնհայտ հաղթող չի լինի։ Աբրահամն ընդունակ է հաղթել, բայց միայն եթե Անդրեին ուժեղ հարվածի։ Ուորդն իր արագությամբ և տեխնիկայով կհաղթի միավորներով»։

Super Six-ի կիսաեզրափակչի մասնակիցներին օգնեց բռնցքամարտում ունեցած փորձը, նրանք ճշգրիտ գուշակեցին մարտի ընթացքն ու ելքը։ Աբրահամն այդքան վատ չսկսեց, առաջինն էր գործում՝ միաժամանակ պաշտպանվելով իր «ֆիրմային» ոճով։ Առաջին ռաունդներում նույնիսկ նկատվում էր Գերմանիայի ներկայացուցչի որոշակի առավելությունը, բայց չեմպիոնն աստիճանաբար նժարն իր կողմ ուղղեց։ Հինգերորդ ռաունդից սկսած Ուորդի հարվածները սկսեցին հասնել նշանակետին, Աբրահամն ավելի շատ էր սեղմվում ոլորաններին՝ չհասցնելով ժամանակին խուսափել հակառակորդի հարվածներից։ Ինչպես հետո ինքն Աբրահամն ասաց, նա փորձում էր ժամանակից շուտ լուծել մարտի ելքը. «Ես շատ լավ սկսեցի մենամարտը և կարծում եմ, որ առաջին երեք ռաունդները բավականին լավ անցկացրեցի,- ասաց Աբրահամը։ - Նրան ոչ մի անգամ չհաջողվեց ինձ ցնցել, ես կասեցնում էի նրա հարվածների մեծ մասը։ Բայց այնուհետև փորձեցի նրան նոկաուտի ենթարկել, բայց չկարողացա։ Շատ էի սեղմվել»։ Աբրահամն իսկապես սեղմված էր, ավելի ու ավելի պաշտպանվելով, նա, այնուամենայնիվ, ավելի ու ավելի հաճախ էր հարվածներ բաց թողնում։ Ժամանակ առ ժամանակ նախկին չեմպիոնը կարծես արթնանում էր, հարվածների շարք էր ցուցադրում, բայց Ուորդի առավելության ֆոնի ներքո դա նման էր ծովի մեկ կաթիլի։

Վերջին ռաունդներում պատկերը չփոխվեց՝ ամերիկացին գործում էր տարբեր ձևերով, ավելի ազատ, նրա հարվածները մեկը մյուսի հետևից փլուզում էին մրցակցի պաշտպանական կառույցները։ Աբրահամի սկզբնական առավելությունից հետք էլ չմնաց. «Արթուրն ուժեղ է և հզոր հարված ունի, բայց ես ցույց տվեցի, որ կարող եմ հաղթել նույնիսկ այն ժամանակ, երբ մարտի սկզբնական ծրագիրը չաշխատեց։ Ցավում եմ, որ ռեֆերին ինձ թույլ չտվեց հարվածել մոտ հեռավորությունից, որովհետև հենց դրան էի պատրաստվում։ Բայց մենք հաղթեցինք...»,- ասաց նա մարտից հետո։ Բռնցքամարտիկները կռվեցին մինչև վերջ, և արդեն մրցավարները պետք է ներկայացնեին իրենց հաշվարկները, իսկ դրանք, ավաղ, բոլորովին Աբրահամի օգտին չէին՝ 120-108, 118-110, 118-111։ Այսպիսով, Super Six-ի եզրափակիչ անցավ Անդրե Ուորդը, ում մրցակիցը կորոշվի հունիսի 4-ին։ Իսկ Աբրահամի  համար վերջին չորս մարտերում կրած երրորդ պարտությունն էր։

Մեր թենիսիստները Դևիսի Գավաթում

Թենիսի կանանց հավաքականից հետո իրենց խաղը սկսեցին տղամարդիկ։ Տղամարդկանց աշխարհի թիմային ոչ պաշտոնական առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս եվրաաֆրիկյան գոտու երրորդ դիվիզիոնում։ Սկոպյեում մեր ազգայինը հանդիպեց Վրաստանի և Չեռնոգորիայի թիմերի հետ։ Ազգային հավաքականի կազմում էին Խաչատուր Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը, Թորգոմ Ասատրյանը և Էստոնիայից հրավիրված Դանիել Պրոսկուրան։ Թեև առաջին մենամարտը համառ էր, բայց հաղթանակը մեր թենիստիստներինն էր։ Վրաստանի թիմը պարտվեց 2։1 հաշվով։ Դանիել Պրոսկուրան երեք սեթերում Ջորջ Շիվաձեից ուժեղ գտնվեց (6:3, 0:6, 6:3)։Խաչատուր Խաչատրյանը չպաշտպանեց հավաքականի իր խաղընկերոջը՝ զիջելով Ալեքսանդր Մեթրեվելիին (2:6, 0:6)։

Իսկ Պրոսկուրա-Խաչատրյան զույգերով խաղն ավարտվեց Շիվաձե-Մեթրեվելիի նկատմամբ հաղթանակով (6:3, 6:1)։ Չեռնոգորիայի հետ մարտում Դանիել Պրոսկուրան առաջին խաղում նույնպես հաղթանակ տարավ։ Սակայն դրանից ավելիին տղաները պատրաստ չէին։ Սկզբում Խաչատուր Խաչատրյանը պարտվեց Թոշիչիից (6։0, 6։0), այնուհետև հայ թենիսիստներն արդեն զիջեցին զույգերով խաղերում։ Այսպիսով, խմբում առաջին տեղը զբաղեցրեց Չեռնոգորիան, որն էլ կշարունակի պայքարը մրցաշարում։ -0-

Արթուր Խաչատրյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: