486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հաղթանակի օրը, կրքերը երկրորդ նախագահի շուրջ և մահմեդական հայերը. շաբաթվա արդյունքները
13:23
16 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթը սկսվեց նախկին ԽՍՀՄ երկրների պատմության մեջ կարևորագույն իրադարձության՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 66-րդ տարեդարձի տոնակատարությամբ: Մայիսի 9-ը Հայաստանի և Ղարաբաղի համար նաև ԼՂՀ ՊԲ ստեղծման և Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի օրն է:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում նշել է, որ Հաղթանակը բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, նոր՝ կիրթ ու առողջ սերունդ դաստիարակելու հորիզոն. սերունդ, որ հավատարիմ էր լինելու իր նախնիների երդմանը և կերտելու էր նոր Հայաստան:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին Հայրենական պատերազմի վետերաններին ուղղված իր ուղերձում նշեց, որ Երկրորդ համաշխարհայինից հետո հայ ժողովուրդը կարողացավ հասնել հաղթանակի նաև ղարաբաղյան ճակատում՝ ազատագրելով Շուշին, ինչը, բնականաբար, դրական ազդակ է հաղորդում տարեց վետերաններին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով Մեծ հաղթանակի վետերաններին, նշեց, որ նրանց գործն անավարտ չմնաց, նրանց հերոսությունները կենդանի են այսօրվա պատմության մեջ, նրանք ազդեցին այսօրվա սերունդների գործունեության վրա, «այդ հաղթանակները հավաքվում էին հատիկներով և հանգեցրեցին ընդհանուր հաղթանակի»:

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր ուղերձում ավելացրեց, որ մայիսի 9-ն իր մեջ կրում է Հայրենիքի պաշտպանության լուսավոր իմաստ:

Հաղթանակի օրվա, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա և Շուշիի ազատագրման տոնակատարությունների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ, իսկ Հայաստանի և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են Ստեփանակերտում անցկացված հանդիսավոր երեկոյին:

Հրադադարի ռեժիմի հաստատման օրը՝ ռեժիմի խախտման ֆոնի ներքո

Հայաստանում մայիսի 12-ին նշվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելու 17-ամյակը: Ղարաբաղի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի 33-ամյա բնակիչ Արայիկ Բալասանյանը նախօրեին գլխի հրազենային վնասվածք է ստացել և մահացել Հադրութի քաղաքային հիվանդանոցի ճանապարհին։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդես է եկել մեկնաբանությամբ ադրբեջանցիների կողմից Ղարաբաղի բնակչի սպանության առիթով՝ մեղադրելով ադրբեջանական կողմիմ շփման գծում լարվածության պահպանման փորձի մեջ։  

Ինչպես նշեց մամուլի քարտուղարը, այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլև  ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծում՝ խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը:

 Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մայիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 2500 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել մայիսի 5-ին: Այդ օրը ադրբեջանական բանակի առաջապահ  ստորաբաժանումները միայն  Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում արձակել են շուրջ 500 դիպուկահարային և գնդացրային կրակոցներ, հրադադարի ռեժիմը խախտելով ավելի քան 70 անգամ:
  

ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի կարծիքով՝ համաշխարհային գերտերությունները պետք է պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման համար: ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքերով՝ վերջերս մարդկանց զոհվելու փաստերը վկայում են այն մասին, որ հակամարտող կողմերի հասցեին հնչող գերտերությունների հավասարակշիռ հայտարարություններն անարդյունավետ են, ավելին՝ նրանք պետք է ուղղված լինեն ոչ թե երկու կողմերին, այլ պետք է հասցեագրված լինեն այն երկրին, որը ռազմատենչ հայտարարություններ է անում և սադրիչ գործողություններ է իրականացնում:

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ադրբեջանցի դիպուկահարների ակտիվացման պատճառն այն է, որ Բաքուն դժգոհ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից: Նա նաև քննադատեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զուսպ պահվածքը նման պարագայում՝ նշելով, որ նրանք հավասարության նշան են դնում կողմերի միջև, ինչն անարդար է և վտանգավոր, քանի որ դրանով համանախագահները, ըստ էության, հայտարարում են, որ մեղավոր է նաև հայկական կողմը: Նման դիրքորոշումն ավելի է ոգեշնչում Բաքվին գնալ հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումների:

Ինչպես նշեց Կովկասի Ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը, հակամարտության ներկա փուլում Հայաստանը և ԼՂՀ-ն պետք է համապատասխան արձագանք տան ադրբեջանական կողմի՝ հրադադարի ռեժիմի խախտման բոլոր փորձերին, որպեսզի Ադրբեջանը պարզապես կորցնի նմանատիպ խախտումների նախաձեռնության ցանկությունը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանը պատերազմ չի ցանկանում, բայց միաժամանակ չի վախենում դրանից՝ ավե;լացնելով, որ 17 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավական հզոր երկիր է դարձել իր պետականությամբ, բանակով, քաղաքացիական հասարակությամբ:

Քոչարյանական կրքեր

Չնայած ներքաղաքական զարգացումների տեսակետից համեմատաբար հանգիստ մթնոլորտին՝ նախորդ շաբաթն ամեն դեպքում զարմացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ ծավալված բանավեճերով:

Հայկական ԶԼՄ-ներում արդեն վաղուց է շրջանառվում Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու թեման: ՀՀ ներկայիս իշխանությունների և  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմության միջև, այսպես կոչված, երկխոսության հաստատումից հետո այս թեմայի շուրջ վեճերն ու քննարկումները նոր թափ ստացան: Բազմաթիվ փորձագետներ առաջ են քաշում տեսություն, որի համաձայն՝ առաջին և երրորդ նախագահների «մերձեցումն» ուղղված է երկրորդ նախագահի դեմ:

Կրակի վրա յուղ լցրեց Քոչարյանը, ով վերջերս տված հարցազրույցում հայտարարեց, որ եթե իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունը «վերաբերում է քաղաքական պայքարի իմիտացիայի պարամետրերին (համապատասխան բոնուսների համար), ապա դա, ավելի շուտ, դավադրություն է ընտրողների մեջքի հետևում»: Այս արտահայտությունից հետո Քոչարյանի վերադարձի շուրջ հայկական ԶԼՄ-ներում սկսվեցին արդեն լուրջ բանավեճեր և քննարկումներ:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառում, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ակտիվություն կդրսևորի 2013 թվականի նախագահական ընտրություններում։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը, հնարավոր է, քաղաքականություն վերադառնա միայն 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Նա միաժամանակ չբացառեց, որ իշխանություն-ընդդիմություն ներկայիս երկխոսությունը կարող է հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի դիրքերի թուլացմանը։

Մահմեդական հայեր. վերադարձ ակունքներին

Նախորդ շաբաթվա վերջին Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին համշենահայերի մտադրության վերաբերյալ տեղեկություններն իսկական իրարանցում առաջացրեցին հայկական հասարակությունում:

Համշենները կամ համշենահայերը հայ ժողովրդի եթնաէթնիկական խումբն են: Համշենահայերի մեծ մասը քրիստոնյաներ էին և պատկանում էին Հայ Առաքելական Եկեղեցու Խաչքարի թեմին: 1461 թ.-ին Համշենը զավթվեց թուրքերի կողմից, իսկ 16-18-րդ դարերում համշենցիների զգալի մասը ընդունեց իսլամ, սակայն պահպանեց իր լեզուն և մշակույթը: Մահմեդականացված համշենցիները (հեմշիլներ) չէին հետապնդվում Թուրքիայի իշխանությունների կողմից:

19-րդ դարում հեմշիլները բնակվում էին Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթի արևելյան շրջաններում:

Այսօր համշենցիները մեծ մասամբ բնակվում են Թուրքիայի տարածքում՝ Սև ծովի ափին (Արևմտյան Հայաստան), Վրաստանում և Ռուսաստանում: Վրաստանի տարածքից 1944 թ.-ին բռնի արտաքսումից հետո նրանց մեծ մասը բնակվում է Ղազախստանում և Ռուսաստանում: Էթնոսի ընդհանուր թիվը կարող է հասնել 400 հազարի: Համշենցիները խոսում են հայերենի և թուրքերենի բարբառներով:

Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը (Կրասնորդարի երկրամաս)՝ հղում անելով Ղրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովին, համշենահայերի շուրջ 200 ընտանիք ծրագրում է Ղրղըզստանից տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Այս տեղեկատվությունից հետո հայկական ԶԼՄ-ներում սկսեցին տարբեր կարծիքներ հրապարակվել այն բանի շուրջ, թե որքան է անվտանգ ԼՂՀ-ում մահմեդական համայնքի գոյությունը:

Կիրո Մանոյանի կարծիքով՝ համշենահայերը չեն կարող որևէ սպառնալիք ներկայացնել ԼՂՀ-ի անվտանգության համար: «Համշենցիներն իրենց հայ են համարում, և եթե նրանք ցանկանում են վերադառնալ պատմական հայրենիք, վերադառնալ ակունքներին, ապա մենք պետք է դա միայն ողջունենք: Նրանք սպառնալիք չեն ներկայացնում Ղարաբաղի համար, կան քրիստոնյա հայեր, ովքեր նրանցից ավելի վտանգավոր են Հայաստանի և ԼՂՀ-ի համար», - ասել է Մանոյանը:

Նա նշել է, որ հայկական հասարակությունն ու պետությունը պարտավոր են օգնել համշենցիներին ինտեգրվել և ոչ մի դեպքում չպետք է նրանց ենթարկեն խտրականության միայն այն պատճառով, որ նրանք մահմեդական են, «կարևորը, որ նրանք հայ են»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: