480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, փոփոխություններ Ազգային անվտանգության խորհրդում և հայ-ռուսական տարածաշրջանային կապերը. շաբաթվա խճանկարը
18:29
28 Ապրիլի 2011

Նախորդ շաբաթը Հայաստանում բավականին հագեցած էր իրադարձություններով, որոնց թվում են հայ-ռուսական տարածաշրջանային համաժողովը, Sukhoy Superjet 100 առաջին ինքնաթիռի փոխանցումը, Ազգային անվտանգության խորհրդում տեղի ունեցած փոփոխությունները: Սակայն, անուշտ, համայն հայության համար ամենալուրջ իրադարձությունը նախորդ շաբաթ ապրիլի 24-ն էր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որն այս տարի համընկավ Սուրբ Զատիկի հետ:

Հիշողության օր

Ապրիլի 24-ը սկսվեց հերթական հիասթափությամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկահայերին ուղղված իր հերթական ուղերձում 1915 թ.-ի ողբերգական իրադարձությունները չորակեց որպես Ցեղասպանություն՝ նախորդ տարվա նման օգտագործելով «Մեծ եղեռն» հայերեն արտահայտությունը: Սակայն դա չխանգարեց դիվանագիտական առաքելությունների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև տարբեր ազգության հարյուր հազարավոր մարդկանց արտահայտել իրենց վերաբերմունքն այս իրադարձության նկատմամբ, այցելել հուշահամալիր և ծաղիկներ դնել՝ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:

Այդ օրը Ծիծեռնակաբերդ այցելած գրեթե բոլոր քաղաքական գործիչները, ինչպես նաև երկրի բարձրագույն ղեկավարությունն իրենց հայտարարություններում նշեցին Թուրքիայի, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

Ցեղասպանության 96-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան ժամանած բրիտանացի խորհրդարականների պատվիրակությունը վրդովմունք հայտնեց այն կապակցությամբ, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Լորդերի պալատի ներկայացուցիչները խոստացան այդ երկրում համապատասխան աշխատանք իրականացնել, այդ թվում նաև Լորդերի պալատում կազմակերպել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշների ցուցադրություն՝ ներկայացնելով անգլիացի պատգամավորներին 1915 թ.-ի իրական իրադարձությունները:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շրջանակներում Ստամբուլի կինոթատրոնում «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» ֆիլմի պրեմիերայի ընթացքում առաջին անգամ հնչեց «ցեղասպանություն» բառը, Երևանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն. ականատեսների վկայությունները» բացառիկ գրքի հայերեն և անգլերեն տարբերակների շնորհանդեսը, Armenian Extreme Club-ի մի խումբ անդամներ բարձրացան Հայաստանի ամենաբարձր՝ Արագած լեռան հարավային գագաթը, իսկ հայ բռնցքամարտիկ, երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն «Կատաղի ցուլ» կեղծանունով Վիկ (Վախթանգ) Դարչինյանը նվաճեց IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին՝ իր հաղթանակը նվիրելով 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ողբերգական տարելիցի նախօրեին Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը (Սենատ) ընդունեց 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն՝ միանալով բազմաթիվ երկրներին, որոնք կամ խորհրդարանի, կամ պետական մակարդակով ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ապրիլի 24-ի նախաշեմին Երևանում ջահերով երթ անցկացրեց, որի մասնակիցներն այրեցին թուրքական դրոշը։

Նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծվել էր պետական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարեց, որ 2015 թվականին Ցեղասպանության 100-ամյակի առիթով կներկայացնի կոնցեպտուալ նոր, մի քանի անգամ ընդլայնված ցուցադրություն։ Ծրագրվում է նաև ցուցահանդեսների կազմակերպում Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը համալրվեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ «Բարգավաճ Հայաս­տան» երկրորդ խոշոր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընդգրկվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կազմում՝ զբաղեցնելով եվրաինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ, ներկայում Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի տեղը։

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած  Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ երկրի ղեկավարը խորհրդի անդամների անունից շնորհավորել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ Ազգային անվտանգության խորհրդի անդամ նշանակվելու կապակցությամբ:

Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը Ծառուկյանի նշանակումն օրինաչափ և հիմնավորված որոշում է համարում, քանի որ միջազգային պրակտիկայում ընդունված է Ազգային անվտանգության կազմում ընդգրկել կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներին։ Կուսակցությունում այդ նշանակումը շատ կարևոր են համարում։

Հայաստան և Ռուսաստան՝ տարածաշրջանային համաժողով  

Ռուս-հայկական տարածաշրջանային առաջին համաժողովը բացվեց Հայաստանում։ Համաժողովի շրջանակներում անցկացվել է հայկական և ռուսական տարածաշրջանների համատեղ ցուցահանդես, բացվել է ռուս զինվորների հուշահամալիրը, ովքեր զոհվել են 1827 թ.-ի օգոստոսի 17-ին Օշականի ճակատամարտում, ինչպես նաև 1862-1828 թթ.-ին՝ ռուս-պարսկական պատերազմում: Համաժողովի մասնակիցներն ավելի քան 20 համաձայնագրեր, ներկրման-արտահանման պայմանագրեր, տարածաշրջանային տնտեսվարող սուբյեկտների միջև նոր ձեռնարկությունների բացման մասին պայմանագրեր են ստորագրել: Դրանցից կարևորագույնն է «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ու ՀՀ կառավարության միջև Վանաձոր-Ֆիոլետովո 32 կիլոմետրանոց երկաթուղային հատվածի կառուցման նախագծի վերաբերյալ հուշագիրը:

Համաժողովի մասնակիցները նշեցին երկկողմ հարաբերությունների, տնտեսական շթումների բարձր մակարդակը ճգնաժամի ընթացքում։ Ինչպես նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ՌԴ ներդրումային պորտֆելի ծավալը մոտենում է 3 մլրդ դոլարի, Հայաստանում գործում է շուրջ 1400 ձեռնարկություն` հայ-ռուսական կամ ամբողջովին ռուսական կապիտալով: «Եվ այդ ցուցանիշներն աճի միտում ունեն, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվել ճգնաժամի հետևանքներից»:  Պետության ղեկավարը կոչ արեց նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել հայ-ռուսական նորարարական ձեռնարկություններին, զբոսաշրջային հոսքերի զարգացմանը։

Ինչպես նշեցին համաժողովի մասնակիցները, Հայաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ է միջտարածաշրջանային համագործակցության երկարաժամկետ ծրագրեր և ռազմավարություն մշակել։ Այդ առնչությամբ ՌԴ տրանսպորտի նախարար, Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը նշեց, որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում առաջարկվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային տնտեսական համագործակցության աշխատանքային խումբ ստեղծել:

Առաջին Sukhoy Superjet 100 ինքնաթիռը Հայաստանում

Հայաստանը ստացել է Sukhoy Superjet 100 քաղաքացիական առաջին ինքնաթիռը, որը համալրել է «Արմավիա» ազգային ավիափոխադրողի ավիապարկը։ Ինքնաթիռի արժեքը կազմում է 24 մլն դոլար։ Ինքնաթիռը կրում է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անունը և կիրականացնի չվերթներ դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Սոչի։

 «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտնեց, որ հունիսին ընկերությունը կվերցնի Sukhoi Superjet 100 երկրորդ ինքնաթիռը։ «Առաջիկայում մեզ կփոխանցվեն ևս մեկ Sukhoy Superjet 100 և մեկ Bombardier Canadair Regional Jet (CRJ)»,- ասաց Բաղդասարովը։

Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ում

Հայկական պատվիարկությունը ԵԽԽՎ նիստից վերադառնալուց հետո հասարակայնությանն է ներկայացրել նիստի արդյունքները։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի առջև պարտավորությունների կատարման հարցը կքննարկվի Վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ Նա հայտնեց, որ Հայաստանի հարցով մոնիթորինգային հանձնաժողովի նիստերը դեռևս փակ ռեժիմով են անցկացվում։ «Սակայն ընդհանուր առմամբ նրա դիրքորոշումը համահունչ է վերջին հայտարարությանը, որն արվել է համազեկուցողների կողմից Հայաստան կատարած այցի արդյունքներով»,- ասաց Հարությունյանը։

Միաժամանակ պատգամավորները նշեցին, որ ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուն դիտավորյալ խոչընդոտում է հայկական պատվիրակության աշխատանքին, մասնավորապես, Չավուշօղլուն հնարավորություն չտվեց հայկական պատվիրակությանը հարցեր ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանին։

ԵԽԽՎ նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը կրկին հայտարարել է, որ դեմ է Ղարաբաղի հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի աշխատանքներին, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով, և հայտնել է, որ չի պատրաստվում մասնակցել դրա աշխատանքներին:

Իսկ մինչդեռ ԵԽԽՎ-ն լուծում է ենթահանձնաժողովի հարցը, Հայաստանում այցով գտնվող բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսն իր դիրքորոշումը հայտնեց այս հարցի վերաբերյալ։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի մասնակցելու ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին»,- ասաց Քոքսը։ Նա նշեց նաև, որ հայերը, Լեռնային Ղարաբաղն ամենամեծ զիջումները կատարեցին Մինսկի գործընթացի շրջանակներում, իրենց կամքն արտահայտեցին գործընթացի առաջխաղացման համար, և Ադրբեջանն, իր հերթին, պետք է համագործակցության կամք դրսևորի։

Վրացական «գործընկերություն»

Երեքշաբթի Վրաստանի խորհրդարանը որոշում է ընդունել  «Երկրի տարածքով ռազմական բեռների և անձնակազմի փոխադրման  մասին Ռուսաստանի հետ 2006թ.-ի մարտի 31-ին կնքված համաձայնագրի գործողությունները դադարեցնելու մասին՝ դրա գործողության ժամկետի ավարտից հետո»: Ինչպես որոշման նախագիծը ներկայացնելիս ասել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն, «Ռուսաստանի կողմից ցուցաբերած ռազմական ագրեսիայից հետո վրացական կառավարությունը որոշում է կայացրել չշարունակել համաձայնագիրը»: Վրաստանի որոշ փորձագետներ հակված են այն կարծիքին, թե Վրաստանի իշխանությունների որոշումը կսրի տարածաշրջանում առկա իրավիճակը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը նշեց, որ Վրաստանի որոշումը ռուսական ռազմական բեռների տարանցիկ փոխադրման մասին համաձայնագրի դադարեցման վերաբերյալ չի ազդի Հայաստանի ԶՈՒ մարտունակության վրա։ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը միաժամանակ նշեց, որ Վրաստանի որոշումն ուղղված չէ Հայաստանի դեմ, քանի որ հարցը Ռուսաստանի իրավասության շրջանակներում է։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ վրացական խորհրդարանի որոշումը հայ-ադրբեջանական ուժերի հավասարակշռության, ինչպես նաև Ռուսաստանի դիրքերի թուլացման խախտման փորձ է տարածաշրջանում։  

Հետաքրքիր է

Դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի շուրջ խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել իրավապահ կառույցներին ակտիվացում ցուցաբերել 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքների բացահայտման գործում: «Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում»,- ասել է նա:

ՀՀ նախագահը Սահմանապահի օրվա՝ ապրիլի 26-ի նախօրեին այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նորակառույց համալիր: Հանրապետության ղեկավարը շրջել է համալիրում, ծանոթացել նորակառույցի պայմաններին:

Հայաստանում Ա. Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հիման վրա Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի ինստիտուտ կստեղծվի: Ինստիտուտը, որը, փաստորեն, կդառնա Ազգային գիտական լաբորատորիայի մասնաճյուղը, կստեղծվի Երևանի պետական համալսարանի և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա:

Անցյալ չորեքշաբթի Երևանի բնակիչներն առավոտից օդում զգում էին փոշու առկայությունը, որը դժավարացնում էր շնչառությունը։ Բնապահպանության նախարարության տվյալներով, քաղաքի վրա իջած մշուշը պայմանավորված էր Արաբական երկրների անապատներից քամու բերած ավազով և կեղտով։ Օդում փոշու խտությունը սովորականից բարձր էր 2-2,3 անգամ, բայց դա  նորմայի սահմաններում էր։ Վտանգավոր է համարվում խտության ավելացումը 30-40 անգամ։ Այնուհանդերձ տարատեսակ խոսակցություններ սկսեցին տարածվել՝ «Նաիրիտ»-ում բռնկված հրդեհից մինչև ատոմակայանի պայթյուն:

Սակայն փորձագետները հերքեցին բոլոր խոսակցությունները, իսկ հորդառատ անձրևը մաքրեց բոլոր հետքերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: