480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Դասեր Հայաստանի համար: Եվ ոչ միայն...
13:31
22 Ապրիլի 2011

Ապրիլի 24-ին՝ հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի նախաշեմին, արևմտյան, որոշ ռուսական, բայց ավելի շատ թուրքական և հայկական ԶԼՄ-ներում արդիականացվում է Օսմանյան կայսրության տարածքում 20-րդ դարասկզբի իրադարձությունների շուրջ բանավեճը։

Պարզվում է՝ կարելի է կասկածի տակ դնել այն փաստերը, որոնք փաստաթղթային հաստատում են գտել ոչ միայն Անտանտի կազմում ընդգրկված պետությունների դիվանագիտական դեմարշներում, այլ նաև Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դեսպանության զեկույցներում։ Ժողովրդագրական կորուստների մակարդակը նույնպես բանավեճի առարկա է։ Ազդեցիկ The Financial Times-ը, հիշատակելով 664 հազարից մինչև մեկ միլիոն զոհված հայերի միջակայքը, ավելացնում է, որ այդ թվերն «այդքան էլ բարձր չեն, ինչպես Հայաստանի այսօրվա հայտարարություններում է նշվում ( շուրջ 1,5 միլիոն զոհ), և այնքան էլ քիչ չեն, ինչպես ասվում է թուրքական 300 հազարանոց գնահատականում»։

ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, որտեղ ապրում է ծագումով հայերի ոչ փոքրաթիվ ընտրազանգված, այս հարցը ներքաղաքական լանդշաֆտի մի մասն է։ 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը կողմ քվեարկեց հայոց ցեղասպանության մերժման քրեականացման մասին օրինագծին, ինչը, իմիջիայլոց, աջակցություն չստացավ սենատում։ Այդ կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացրեց WikiLeaks-ի տեղեկությունն  այն մասին, որ Սարկոզին, նախագահ ընտրվելուց հետո հավաստիացրել է Անկարային, թե տվյալ փաստաթուղթը «կթաղվի» սենատում։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատականով, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարը վաղուց կայուն դիրք է զբաղեցնում Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում։ Եվրոպայի մի շարք հասարակական գործիչների հայամետ համակրանքը միաժամանակ որևէ կերպ չի համադրվում Երևանի և Բրյուսելի միջև ներկա երկխոսության հետ, որն ունի առավելապես միակողմանի վերջնագրերի բնույթ։ Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա նրանք Թուրքիայում ԱՄՆ դեսպանի շուրթերով վերջերս հայտարարեցին, որ Վաշինգտոնում կողմ են պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրման համար։ Ի դեպ, նման հանձնաժողով գոյություն է ունեցել մի քանի տարի առաջ, և նրա գործունեության արդյունքները, մեղմ ասած, այդքան էլ համոզիչ չէին, ինչպես և Նահանգների կողմից նախաձեռնած հայ-թուրքական բանակցային գործընթացը։

Համաշխարհային քաղաքականությունը և մեկ դար առաջ, և այսօր իրականացվում է այնպիսի մեթոդներով, որոնք բավականին հեռու են նրանցից, որոնցով առաջնորդվում էր, օրինակ, Ֆրիտյոֆ Նանսենը, ով շատ բան արեց օտարության մեջ գտնվող հայ փախստականների փրկության համար։ 1920-ականների սկզբին Թուրքիայի ղեկավար Մուսթաֆա Քեմալի հետ կարճաժամկետ «սիրավեպ» ունեցած Խորհրդային Ռուսաստանը, մեկը մյուսի հետևից միացնելով Անդրկովկասի երկրները՝ նույնպես առաջնորդվում էր սեփական շահերով։ Սակայն հայտնի տեսակետն այն մասին, որ թուրքերի հետ հատուկ հարաբերությունների ամրագրման նպատակով Ռուսաստանի բոլշևիկները պարզապես «նվիրեցին» նրանց Սուրմալուն, Կարսն ու Արդահանը, առնվազն, հստակեցման կարիք ունի։ Ժողովրդական հանձնակատար Գեորգի Չիչերինի վկայությամբ «պայմանագրային սահմանը (ըստ 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի՝ ներկայիս հայ-թուրքական սահմանը) բոլորովին էլ... Թուրքիայի համար նվեր չէ», այլ կողմերի «ամենադաժան երկար պայքարի արդյունք է» և «սահմանվել է սուր բանավեճերից հետո»։

Անտանտի հետ Անկարայի իշխանությունների բարեկամական հարաբերությունների հաստատման տեղեկությունները սկսեցին թափանցել դեռևս Մոսկվայում բանակցությունների մեկնարկից առաջ։ Նույն 1921 թվականին առևտրային ներկայացուցիչ Կրասինը հեռագրեց Լոնդոնից. «Թուրքիայի հետ Անտանտի համաձայնագրի վտանգն ակնհայտ է»։ Հարկ է հիշատակել նաև 1921 թվականի Ֆրանսիայի և Թուրքիայի միջև Անկարայի պայմանագիրը, որի գաղտնի հոդվածների համաձայն, Ֆրանսիան պարտավորվում էր քեմալականներին 200 մլն ֆրանկի զենք ու զինամթերք մատակարարել։ Ինչպես հայտնի է, այդ պայմանագիրը վերջնականապես պառակտեց անգլաֆրանսիական դաշինքը Մերձավոր Արևելքում և քեմալականների համար ուղի հարթեց դեպի հայկական Կիլիկիա։ Ինչպես նաև ստիպեց Թուրքիայում բարեկամական առաքելությամբ գտնվող Միխայիլ Ֆրունզեին ենթադրություն անելու այն մասին, որ «Թուրքիան կտրուկ պտույտ կատարեց... Եթե Թուրքիան չդավաճանեց այն համաձայնագրերին, որոնք նա ստորագրեց Մոսկվայի և կովկասյան հանրապետությունների հետ, ապա, ամեն դեպքում, կանգնեց Անտանտի կողմնորոշման ուղու վրա»։ Թուրքական ղեկավարությունը դիվանագիտական նուրբ խաղ էր վարում՝ տարբեր անկյուններ հեռացած Անտանտի նախկին դաշնակիցներին մղելով դեպի սեփական շահի հունը։

Ակնհայտ է, որ ուժի տարբեր կենտրոնների միջև խուսանավելու արվեստն արժեքավոր է առայսօր։ Իսկ տարածաշրջանային հավասարակշռության սեփական տեսլական կարող են ձևավորել բավարար, նախևառաջ, քաղաքական ռեսուրսներ ունեցող պետությունները։ Հայաստանի Հանրապետության 1990-ականներին տարվող արտաքին ակտիվ քաղաքականությունն էլ հենց թույլ տվեց, չնայած գրեթե ամբողջական շրջափակմանը, հաջողությունների հասնել Լեռնային Ղարաբաղում։ Բայց միաժամանակ հստակ հնչեցված կողմնորոշիչների բացակայությունը հանգեցնում է նրան, որ ազգային առաջնորդները դառնում են փոփոխվող արտաքին կոնյունկտուրայի պատանդներ։ Անկասկած, մեկ դար առաջ չունենալով միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի հայկական ազգային շարժման համար իրավիճակը ավելի տխուր էր։

Այսօր գոյություն ունի անկախ հայկական պետություն՝ ՄԱԿ-ի անդամ, սակայն սեփական զինանշանից, օրհներգից և դրոշից բացի լրացուցիչ ինչ-որ բան է անհրաժեշտ։ Այն, մի կողմից, կբացառեր ամերիկացիների համակարգային աշխատանքը «ենթագերատեսչային երկրների» հետ, մյուս կողմից, առանց այն էլ չլուծվող հակամարտությունը վերարտադրող «քաղաքացիական հասարակությունների» կառույցների նույնքան համակարգային սնուցումը։ Այդ համատեքստում դիմելն Արևմուտքին որպես հայ պետականության փրկողի կարող է անդրադառնալ շատ դառը հիասթափությամբ, որքան էլ որ տպագրեն Օբամայի լուսանկարները և որքան էլ գուշակեն, թե ո՞ր լեզվով նա կարտասանի «ցեղասպանություն» բառը՝ հայերե՞ն, թե՞ անգլերեն։

Արդիական է նաև ևս մեկ պատմական սյուժե, որը մեկնաբանվում է բավական յուրօրինակ կերպով։ Մի շարք թուրք պատմաբանների կարծիքով, Ռուսաստանը 20-րդ դարասկզբին թուրք-հայկական դիմակայության ակտիվ կողմ է եղել։ Միաժամանակ Հայաստանում մի շարք հրապարակումներ ավելի շատ են քննադատորեն վերագնահատում ռուս-հայկական հարաբերությունները։ Անշուշտ, վարպետորեն ձևափոխելով փաստարկը՝ կարելի է պատկերացնել, որ Մոսկվան ստիպում է Երևանին միակողմանի զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, սակայն նման սուտլիկ պատկերը գրեթե չի համադրվում իրողության հետ։ Ստեղծված իրավիճակը հետխորհրդային տարածքում Արևմուտքի էքսպանսիայի արդյունք է, ինչը, ի դեպ, չի բացառում, այս կամ այն տեսքով,   Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ողբերգական իրադարձությունների կրկնությունը։

1915 թվականին տեղի ունեցածը ևս մեկ անգամ ստիպում է խորհել իրական պետական ինքնիշխանության արժեքի, ինչպես նաև 1945 թվականից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների համակարգի «լղոզման» կործանիչ հետևանքների մասին։

Իսկ ահա դա արդեն վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ -0-

Անդրեյ Արեշև, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման Կենտրոնի գիտաշխատող

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: