486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը և հայկական ոստիկանության 10-ամյակը. շաբաթը Հայաստանում
14:30
18 Ապրիլի 2011

Անցած շաբաթ Հայաստանի համար կարևոր արտաքին քաղաքական իրադարձություններից մեկը  Եվրոպայի Խրհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանն էր։ Երկրի ներքաղաքական կյանքը նշանավորվել է Ոստիկանության 10-ամյա հոբելյանով և համակարգում անցկացվող բարեփոխումների վերաբերյալ հայտարարություններով։

ԵԽԽՎ նստաշրջանը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակությունը կասկածի տակ է դրել ԼՂՀ հարցով հատուկ հանձնաժողովի վերակազմավորման դրդապատճառների անկեղծությունը, անկողմնակալությունն ու ազնվությունը։

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը կործանիչ է համարում Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսումը և բազմիցս դեմ է արտահայտվել  դրա գործունեության վերսկսման մասին որոշման ընդունմանը։ Պատգամավորը ԵԽԽՎ բյուրոյի նախագահին մեղադրել է որոշման կայացման գործընթացում հայկական պատվիրակության ձայնն անտեսելու մեջ։

Հարությունյանի խոսքով՝ առաջին նվազագույն քայլերը, որոնք կարող են օգուտ բերել հասարակությունների հաշտեցման հարցում, կարող են լինել պատվիրակությունների միջև առկա լարվածության կրճատմանն ուղղված քայլերը, ինչի կապակցությամբ հայկական պատվիրակության ներկայացված կոնկրետ առաջարկներն առայսօր «ուժի մեջ են մնում»։

Նոր համազգեստով և մաքուր խղճով.  Ոստիկանության 10 տարին

Հայաստանի Ոստիկանության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր աշխատակիցներին հորդորեց չվախենալ «ինքնամաքրումից»:

«Քաղաքացին պետք է ոստիկանի մեջ տեսնի ոչ միայն հանրային կարգի պաշտպանի, այլ նաև պարկեշտության, քաղաքավարության և պրոֆեսիոնալիզմի լավագույն օրինակ»,- ասաց Սարգսյանը:

Նա միաժամանակ բարձր գնահատեց իրավապահ մարմինների գործունեությունը անցած տասը տարիների ընթացքում՝ նշելով դրանց նշանակությունն իրավական դաշտի կայացման և ամրապնդման գործում։

Ասես հոբելյանի առթիվ՝ կառավարությունը նախորդ շաբաթ որոշում ընդունեց, ըստ որի՝ Հայաստանի Ոստիկանության որոշ ստորաբաժանումներ, մասնավորապես, կանխարգելիչ, օպերատիվ ծառայությունների, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շուտով նոր համազգեստ կունենան։ Իրենց համազգեստը կկրեն նաև Ոստիկանության Զորքերի ծառայողները։ Հին նմուշի համազգեստը կպահպանվի Ոստիկանության վարչությունում։
 

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարծիքով՝ ժողովուրդը ոստիկանների նոր համազգեստի տակ մարդկային հոգի պետք է տեսնի։

«Բայց ամենակարևորը համազգեստը չէ, այլ ժողովրդի վերաբերմունքը։ Մենք փորձում ենք փոխել հին կարծրատիպը, որպեսզի ոստիկանին ընկալեն որպես ժողովրդի մի մասնիկի, որպեսզի համազգեստի տակ մարդկային հոգի տեսնեն, մարդկանց, ովքեր ապացուցում են իրենց հավատարմությունը ժողովրդին և երկրին հայրենասիրաբար ծառայելու միջոցով»,- ասաց Սարգսյանը։

Ոստիկաններին շնորհավորեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ շատ հարցերում հայ ոստիկանների շնորհիվ Երևանն այսօր աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքաներից մեկն է։

«Քաղաքացիների իրավունքների և ունեցվածքի պաշտպանությունը, ինչպես նաև պայքարը հանցավորության դեմ մեր ոստիկանությունն իրականացնում է հիմնականում արդյունավետ կերպով: Սա փաստ է: Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ Երևանը աշխարհի ամենաապահով մայրաքաղաքներից է: Սա առաջին հերթին բխում է մեր ժողովրդի և հասարակության նկարագրից, բայց սա նաև մեր ոստիկանության արժանիքն է»,- ասել է Սարգսյանը:

Համանախագահների այցի արդյունքները

Ապրիլի 11-14-ը տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելեցին Երևան, Բաքու և Լեռնային  Ղարաբաղ՝ հանդիպումներ ունենալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևի և ԼՂՀ ղեկավարության հետ: Ապրիլի 13-ին համանախագահները եղել են շփման գծում, որպեսզի ընդգծեն հրադադարի ռեժիմին հետևելու կարևորությունը։

Հիմնվելով համատեղ հայտարարության վրա, որն ընդունվել է մարտի 5-ին՝ Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, համանախագահները կողմերին ներկայացրել են բոլոր կողմերի մասնակցությամբ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմների հնարավոր տարբերակը։

Համանախագահները հավաստիացրեցին, որ կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ հետաքննության գործընթացն առավելագույնս թափանցիկ և օբյեկտիվ կազմակերպելու, անվտանգություն ապահովելու և մարդկային կյանքները պահպանելու նպատակով։ Նրանք նաև միջազգային կոնվենցիաներին հետևելու կոչ են արել՝ Ստեփանակերտի օդանավակայանի ծրագրված բացման կապակցությամբ։ Նրանք ողջունեցին կողմերի՝ քաղաքացիական ավիացիայի օդանավերին սպառնալու կամ ցանկացած ոտնձգությանը վերջ դնելու հավաստիացումները։

Համանախագահների հետ հանդիպման ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել   փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը կողմերի միջև:

ԼՂՀ ղեկավարը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ՝ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը կողմերի միջև:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: