478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի առաջնությանը հայ ծանրորդների ելույթը, Երևանում անցկացվող բռնցքամարտի առաջնությունը. շաբաթվա մարզական ամփոփումը
14:03
18 Ապրիլի 2011

Ծանր աթլետիկան մնում է «ամենահայկական» մարզաձևերից մեկը: Եվ պատճառը ոչ միայն ավանդույթներն են, որոնք հաջողվում է պահպանել տարիների ընթացքում: Բոլոր խոշոր մրցումների ժամանակ հայ ծանրորդները հավակնում են ամենաբարձր տեղերի՝ արժանի կերպով մրցելով այս մարզաձևում այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և Թուրքիան:

Ծանրորդները մնացին առանց ոսկու

Մենք ունենք և օլիմպիական չեմպիոններ, և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյան, իսկ Եվրոպայի բոլոր չեմպիոններին անգամ դժվար է հիշել, ցուցակը մեծ է: Այդ պատճառով չափազանց անսովոր էր մնալ առանց «մեծ ոսկու» Կազանում անցկացվող Եվրոպայի առաջնության ժամանակ:

Սակայն բավական է ծանոթանալ Հայաստանի հավաքականի կազմի հետ, և շատ բան հասկանալի է դառնում: Կազան չեն մեկնել մի շարք առաջատար մարզիկներ, որոնց թվում է նաև Նազիկ Ավդալյանը,: Մեկը վնասվածք ունի, մյուսը որոշել է ավելի լավ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը և առողջությունը վտանգի տակ չդնելու համար որոշել է բաց թողնել եվրոպական առաջնությունը:

Այնուամենայնիվ, մեր մարզիկներն այս կազմով ևս լավ հանդես եկան՝ նվաճելով տարբեր աստիճանի մեդալներ: Այսպես, երիտասարդ ատլետ Սմբատ Մարգարյանը պոկում վարժությունում բարձրացրել է 105 կգ և զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Իսկ հրում վարժությունում, որը հայ մարզիկի մոտ ավելի լավ է ստացվում, նա 140 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Էլեն Գրիգորյանը 195 կգ արդյունքով (85+110) դարձել է առաջնության փոխչեմպիոն՝ զիջելով ազգությամբ թուրք Հայլին Դասդելենին: Հարկ է նշել, որ հայ ծանրորդուհու մեծ արծաթե մեդալը «բաղկացած է» երկու փոքր մեդալներից, այսպիսով Գրիգորյանն արժանացել է երեք արծաթե մեդալի:

Դրամատիկ կերպով զարգացան իրադարձությունները 77 կգ քաշային կարգում: Մեր ծանրորդ Արայիկ Միրզոյանը պոկում վարժությունում ցույց տվեց 160 կգ արդյունք և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Իսկ հրում վարժությունում Արայիկը գրանցեց 187 կգ՝ ընդհանուր առմամբ բարձրացնելով 347 կգ և դարձավ փոխչեմպիոն: Թուրք Սեմիհ Յահչին ցույց տվեց նույն արդյունքը, սակայն քաշի և մրցավարական բրիգադի անարդար որոշման շնորհիվ նվաճեց ոսկե մեդալ:Վերջին որոշիչ մոտեցման ժամանակ Յահչին վարժությունը կատարելիս չուղղեց ծնկները, սակայն մրցավարները ֆիքսեցին մոտեցումը՝ զրկելով հայ մարզիկին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից:

Մեկ տարի առաջ գրանցած իր ձեռքբերումը չկարողացավ կրկնել Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը, ով այս անգամ նվաճեց միայն բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում ցույց տալով 389 կգ արդյունք: Վերջակետը դրեց Հռիփսիմե Խուրշուդյանը՝ նվաճելով վերջին մեդալը Եվրոպայի առաջնությունում: Հայ ծանրորդուհին +75 կգ քաշային կարգում դարձավ փոխչեմպիոն:

Հաջորդ խոշոր միջազգային մեկնարկը կլինի համաշխարհային առաջնությունը: Եթե վնասվածքները չխանգարեն, ապա մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք ամբողջովին այլ ազգանուններ հավաքականի հայտագրման ցուցակում: Աշխարհի առաջնությանը կմասնացկեն բոլոր ուժեղագույնները, չէ՞ որ բացի մեդալներից այդ մրցումներում կխաղարկվեն նաև օլիմպիական ուղեգրեր: Կհաջողվի՞, արդյոք, ձեռք բերել դրանք, ցույց կտա ժամանակը:

Բռնցքամարտի մրցաշարի 6 ոսկե մեդալները

Այս շաբաթ Երևանում տեղի է ունեցել բռնցքամարտի միջազտային մրցաշարը՝ ՀՀ ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների համար, որին մասնակցել են 16 երկրների մարզիկներ։ Մրցակցության ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմել է 45 մլն դրամ։ Մրցաշարն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, և ինչպես խոստացել  է ԱՕԿ նախագահը, այն ավանդական է դառնալու։

Կաշվե ձեռնոցի հայ վարպետներն առավել քան հաջող են ելույթ ունեցել։ 16 մեդալները, որոնցից 6 ոսկե, տպավորիչ արդյունք է։ Մեր հավաքականը հիմնական կազմով է ներկայացել, մրցաշարին մասնակցել է նաև օլիմպիական խաղերի մրցանակակիր Հրաչիկ Ջավախյանը, և Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը։ Հրաչիկ Ջավախյանը նաև արժանացել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկի մրցանակին։

«Դոնբաս-Արենան» Մխիթարյանին չօգնեց

Ասել, որ «Շախտյորի» և «Բարսելոնայի» միջև պատասխան խաղը ուղղակի ձևականություն էր, նշանակում է ոչինչ չասել։ «Կատալանցիներից» 4 գնդակ հետ բերելը, նույնիսկ սեփական դաշտում, նույնիսկ գրանդ-ակումբների համար անլուծելի խնդիր է։ Էլ ինչ ասել «Շախտյորի» մասին, որը չնայած մեծ առաջընթացին, Դոնեցկի հանդեպ տածած մեծ հարգանքով հանդեր՝ գրանդ-ակումբ համարել դեռ ոչ մի կերպ չի կարելի։

Միրչի Լուչեսկուի սաները պայքարի պատրաստ էին մարզադաշտ դուրս եկել՝ «Դոնաբաս-Արենան» ամբողջովին լի էր հանդիսատեսով։ Սակայն նույնիսկ սեփական հարկի տակ «հանքագործներին» հաջողության հասնել չհաջողվեց։ Ինչպես «Կամպ Նոուում», «Բարսելոնան» ամբողջական առավելություն չունեցավ, սակայն զգացվում էր, որ անհրաժեշտության դեպքում Գվարդիոլայի սաները կարողանում են ավելին անել։ Դրա անհրաժեշտությունը չկար, առավել ևս, որ նույնիսկ իրադարձությունները առանց զավեշտալի դարձնելու, կատալանցիներն ամեն դեպքում գրավեցին դարպասը։ Առաջին խաղակեսին Դանի Ալվեսի փոխանցումից հետո Լեո Մեսին ներխուժեց տուգանային հրապարակ և գրավեց Պյատովի դարպասը։ Երկրորդ խաղակեսին «հանքագործները» մի քանի հիանալի հնարավորություն ունեին հաշիվը հավասարեցնելու։ Մասնավորապես՝ Հենրիխ Մխիթարյանի հզոր հարվածից  հետո փոքրիկ հրաշք կատարեց Վիկտոր Վալդեսը։ Սակայն խաղն այդպես էլ ավարտվեց՝ 0։1։

Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը բավականին լավ էր հանդես գալիս, քան «Կամպ Նոու» առաջին խաղին։ Նա վստահ էր գործում, հասցնում էր և պաշտպանական, և հարձակողական հատվածում, չէր վախենում միանալ գրոհներին, ինքն էր դարպասներին հարվածում և հավասարակշիռ փոխանցումներ էր կատարում։ Երիտասարդ խաղացողի լավ խաղը նաև նշեց Դոնեցկի թիմի գլխավոր մարզիչ Միրչի Լուչեսկուն՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ Մխիթարյանին չհաջողվեց աչքի ընկնել այս խաղում։ -0-

Արթուր Խաչատրյան, հատուկ «Նովոստի-Արմենիայի» համար։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը: