483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հիշատակի շաբաթ
12:17
18 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Այս շաբաթ ինչպես Հայաստանում, այնպես էլ հայ իրականության մեջ ընդհանրապես առանցքային թեման կլինի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Ավանդաբար լայնածավալ միջոցառումներ կանցկացվեն այն բոլոր երկրներում, որտեղ գործում են հայկական համայնքային կառույցներ, սակայն Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կենտրոնը կլինի Երևանը, ավելի ստույգ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

Ազգային սուգ տոնական օրը. բարու հաղթանակը չարի նկատմամբ

2011թ.-ին Հայոց ցեղասպաության օրը՝ ապրիլի 24-ը, համընկնում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի հետ: Հայկական եկեղեցին այդ ամենի մեջ  տեսնում է Աստվածային նախախնամություն, քանի որ Զատկի տոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ, կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, Հարություն առած Քրիստոսի հաղթանակը:

Դեռևս հունվարին Արարատյան Հայրապետական Թեմը հայտարարություն տարածեց, որում նշվում է, որ Հայոց ցեղասպանության օրը բոլոր քրիստոնյա ազգերն աղոթք կբարձրացնեն մարդկության դեմ կատարված այդ հանցագործության անմեղ զոհերի հոգիների փրկության համար:

Հենց այս մասին է խոսվում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի ղեկավարության հայտարարության մեջ: Համատեղ փաստաթղթում կոչ է արվում բոլոր եկեղեցին հիշել Հայոց ցեղասպանության զոհերին Քրիստոսի Հրաշափառ Հարության աղոթքների ժամանակ: Իսկ հայ ժողովրդի գոյության փաստը հայտարարության մեջ համարվում է Հարության ուժի խորհրդանիշ:

Միջազգային ճանաչում. ի՞նչ կասի Օբաման

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Երևանը ոչ մի քայլ չի զիջել այդ հարցում ունեցած իր դիրքորոշումը  նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվ փուլում: Ավելին, հայկական կողմը հայտարարել և հայտարարում է, որ պատմական արդարադության վերականգնումը չի կարող սակարկության առարկա լինել:

Ապրիլի 24-ի նախօրեին գլխավոր ինտրիգը ԱՄՆ նախագահը կողմից հայ ժողովրդին ուղղված իր ավանդական ուղերձում «ցեղասպանություն» բառի արտաբերման հարցն է:

Որպես կանոն՝ ԱՄՆ նախագահները չեն կատարում հայերին տված իրենց նախընտրական խոստումները և չեն տալիս հստակ, միջազգայնորեն ճանաչված ձևակերպումներ, որոնք բնութագրում են XX դարի սկզբի ողբերգական իրադարձությունները:

Իրավիճակից յուրահատուկ ելք է գտել Սպիտակ տան ներկայիս տեր, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Բարաք Օբաման: Երկրորդ տարին անընդմեջ հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահն օգտագործեց հայկական «Մեծ Եղեռն» արտահայտությունը, հենց այսպես են Հայաստանում անվանում 1915-1923 թթ. Ցեղասպանությունը։ Օբաման այն կերպ փաստորեն ճանաչում է Ցեղասպանությունը, չնայած պաշտոնապես չի օգտագործում իրավաբանական տերմինաբանությունը: Այնուամենայնիվ, Օբամայի օգտին իրենց ձայները տված ամերիկահայերը պահանջում են, որպեսզի նախագահն առավելագույնս կոնկրետ լինի այդ հարցում:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, առաջինը 1965թ.-ին դա արեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգները, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։